Էրդողանի «հաթաթան» Բայդենին՝ հայերի ու թանկ ընկերներին կորցնելու հարցով

Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը TRT (Թուրքիայի ռադիոյի և հեռուստատեսության պետական մեդիահոլդինգ) հեռուստակայանի թղթակիցների հետ զրույցում, ի շարս այլ հարցերի, խոսել է նաև հունիսի 14-ին Բրյուսելում ՆԱՏՕ-ի գագաթնաժողովի շրջանակներում Միացյալ Նահանգների նախագահ Ջո Բայդենի հետ նախատեսված հանդիպման մասին:

Էրդողանը վերստին կշտամբել է Բայդենին այս տարվա ապրիլին Հայոց ցեղասպանությունը ճանաչելու համար և սպառնացել, թե «նա, ով կփորձի Թուրքիան անկյուն մղել՝ թանկ ընկերոջ կկորցնի»: Էրդողանի խոսքով, թուրք-ամերիկյան հարաբերությունները երբեք այս աստիճանի անկում չեն գրանցել:

Նա ասել է, որ կարողացել է կապեր հաստատել ԱՄՆ-ի թե՛ հանրապետական և թե՛ դեմոկրատական նախագահների, այդ թվում Բարաք Օբամայի և Դոնալդ Թրամփի հետ, և երբեք նման կարգի լարվածություն չի եղել:
Նա թվարկել է այն խոչընդոտները, որոնք ճգնաժամ են առաջացնում թուրք-ամերիկյան հարաբերություններում և ասել է, որ դրանք անպայման Բրյուսելում կներկայացնի Բայդենին:

«Ի՞նչն է լարվածություն ստեղծում՝ այսպես կոչված «Հայոց ցեղասպանությունը: Դուք ինչ է, հայերի շահերը սպասարկելուց բացի ուրիշ խնդիրներ չունե՞ք»,- ասել է Էրդողանը:
Նա նորից նշել է, որ Առաջին աշխարհամարտի իրադարձությունների հետազոտությունը պետք է վերապահվի մասնագետներին: «Ես ասել եմ՝ եկեք դա թողնենք պատմաբաններին, իրավաբաններին, մարդաբաններին, և միայն այն բանից հետո, երբ նրանք կավարտեն աշխատանքը, հարցով կզբաղվենք մենք՝ քաղաքական գործիչներս», - ըստ «Ազատության» ասել է Էրդողանը:

Հիշեցնենք, որ թուրք-ամերիկյան կապերին ծանր հարված հասցնող հանգամանքների թվում է կրոնական առաջնորդ, ընդդիմադիր գործիչ Ֆեթուլահ Գյուլենի ԱՄՆ-ում ապաստանելը: Թուրքիայի իշխանությունները պնդում են, որ Գյուլենն է 2016 թվականի ձախողված հեղաշրջման բուն կազմակերպիչը և պահանջում են արտահանձնել նրան:
Լարվածության մյուս գործոնը Սիրիայի քրդաբնակ շրջաններում Ժողովրդի ինքնապաշտպանության ջոկատներն են, որոնք, ըստ Անկարայի, ահաբեկչական են, քանի որ կապեր ունեն Քրդստանի բանվորական կուսակցության հետ: «Եթե դաշնակից ենք, ուրեմն դուք պետք է մեզ սատարեք, չէ՞, բայց, ավաղ, ամերիկացիներն ահաբեկիչների կողմն են ընտրել», - ասել է Էրդողանը:

Լուրջ բարդությունների թվում է S-400 ռուսական արտադրության զենիթահրթիռային համալիրների գործարքը: Ամերիկան և ՆԱՏՕ-ի այլ անդամները մշտապես ընդգծում են, որ S-400-ներն համատեղելի չեն Հյուսիսատլանտյան դաշինքի զինատեսակների հետ և չեն կարող ինտեգրվել ՆԱՏՕ-ի հակաօդային պաշտպանության համակարգում: Թուրքիան մերժել է այդ գործարքից հետ կանգնելու Վաշինգտոնի պահանջը, ինչին ի պատասխան ամերիկացիները մի շարք պատժամիջոցներ են սահմանել:

Սպիտակ տունն ասել է, որ ռուսական հրթիռները սպառնալիք են Lockheed Martin ընկերության F-35 մարտական ինքնաթիռների համար և արգելել է դրանց արտադրությունը Թուրքիայում, ինչը ոչ միայն ռազմական, այլև տնտեսական տեսակետից է հարված հասցրել Անկարային:

Թուրքերը «խիստ անարդար» են որակել այդ որոշումը, սակայն պնդել են, որ ռուսների հետ գործարքից չեն հրաժարվի: TRT-ի հետ զրույցում Էրդողանը վկայակոչել է Հյուսիսատլանտյան դաշինքի գլխավոր քարտուղար Յենս Ստոլտենբերգին, ով ասել է, որ «ՆԱՏՕ-ն միայն Թուրքիայի հետ հզոր է, իսկ առանց Թուրքիայի՝ այդքան հզոր չէ»: «Թուրքիան հզորությամբ ՆԱՏՕ-ի առաջին հնգյակում է, ո՞վ կարող է դա կասկածի տակ առնել: Թուրքիան հզոր է օդում, գետնի վրա և ծովում: Մենք հավասար հարաբերություններ ենք պահանջում, և չարակամները պետք է դրա հետ հաշտվեն», - ասել է Էրդողանը:

TRT-ին տված հարցազրույցում Էրդողանը հավաստիացրել է, որ Բրյուսելում կայանալիք հանդիպման ընթացքում կանի իր կողմից հնարավորը թուրք-ամերիկյան ճգնաժամը մեղմելու համար։ Նաև ասել է, թե ցանկանում է, որ թուրք-ամերիկյան առևտրի ծավալը հասնի տարեկան 100 միլիարդ դոլարի: Էրդողանն ամերիկացիներին կոչ է արել առավել կառուցողական լինել:

Արդեն տեղեկություն է շրջանառվում, որ Բայդեն-Էրդողան հանդիպումը կկայանա հունիսի 14-ին: Տաս օր առաջ, փաստորեն, Էրդողանը, կարծես, կանխել է Հայոց Ցեղասպանության վերաբերյալ Անկարային ուղղվող մեղադրանքը՝ երկրի ներսում: Նա ցանկանում է հիմա ցույց տալ, որ իր համար նշանակություն չունի Բայդենի ճանաչումը, եւ նա պնդելու է Անկարայի դիրքորոշումը, այսինքն՝ չի ճանաչում Հայոց ցեղասպանությունը:
Բայդեն-Էրդողան առաջիկա հանդիպման չեն բացառվում «առևտրի» այլ թեմաների շրջանակում՝ զիջումը Հայոց ցեղասպանության դիմաց: Եթե ՀՀ իշխանությունները ոչինչ չեն ձեռնարկում, որպեսզի ամերիկյան օրենսդիր մարմնում Բայդենի ճանաչումը իրավական ձեւակերպում ստանա՝ ուրեմն, ամեն ինչ էլ հնարավոր է:

Մետաքսյա Շալունց

դիտվել է 6434 անգամ
Լրահոս
На западе Украины горит немецкий завод Թիվ 23 երթուղու ավտոբուսի վարորդին ծեծի են ենթարկել. նա տեղափոխվել է հիվանդանոց Ծեծկռտուք՝ Հովիկ Աբրահամյանի նախկին վարորդի ռեստորանում․ կալանավորել են Դավիթ Համբարձումյանի եղբորը Արթիկ-Անուշավան ավտոճանապարհին «BMW»-ն դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց և կողաշրջված հայտնվել ձորակում Դիմել եմ Հայաստանյան դաշտում գործող 15 ուժի. Կարապետ Պողոսյան «ՌԴ-ի իշխող քաղաքական կուրսի մահվան մասին լուրերը չափազանցված են»․ Շարմազանով Human Rights Watch․ Ադրբեջանում հայ բանտարկյալները զրկված են ընտանիքների հետ կանոնավոր կապից Տնտեսական, թե՞ քաղաքական հաշվարկ․ փորձագետը՝ ՀՀ պետական պաշտոնյաների աշխատավարձերի բարձրացման մասին Ահաբեկե՞լ են Փոստանջյանի ընտանիքիքն․ մանրամասներ Տուգանվել են «ՌԱԴԻՈՏՈՒՆ», «ԱՎՏՈՌԱԴԻՈ» և «ՆՈՅՅԱՆ ՏԱՊԱՆ» ընկերությունները «Հրաշք այգու» ծեծկռտուքի մասնակիցները բերման են ենթարկվել UFC 331-ից հետո Ծառուկյանն ու Ռուֆին 60 օրով հեռացվել են մենամարտերից Անդրանիկ Թևանյանի խափանման միջոցը երկարացվեց Լևոն Ազիզյանը մանրամասնում է Պատգամավորները ԱՄՆ հավատարմատարին մտահոգություն են հայտնել ՀՀ-ում ընթացող գործընթացների առնչությամբ Ավտովթար՝ Երևանում. Արտաշատի խճուղում «Lada Granta»-ն բախվել է կայանված «Mercedes»-ին. կա վիրավոր Իսրայել Կացը սպառնում է Քրիստինե Գրիգորյանը Բաքու է մեկնել Արեգնազ Մանուկյանի խափանման միջոցը փոխվեց Թրամփը հայտարարել է ԱՄՆ-ում մեծ քանակությամբ զինամթերքի առկայության մասին Ինչի՞ց եք վախեցած․ բաց դատ արեք, թող հասարակությունը համոզվի․ Սուքիասյան (video)
Ամենաընթերցվածները
Շուտով
Սեպտեմբերի 23-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հենրիխ Դանիելյանը Սեպտեմբերի 23-ին՝ ժամը 11։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Դերենիկ Մալխասյանը Սեպտեմբերի 23-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արման Աբովյանը Սեպտեմբերի 23-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Տիգրան Չոբանյանը Սեպտեմբերի 22-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ձյունիկ Աղաջանյանը Սեպտեմբերի 22-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Երվանդ Բոզոյանը Սեպտեմբերի 22-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Սուրեն Սուրենյանցը Սեպտեմբերի 21-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Կարապետ Պողոսյանը Սեպտեմբերի 21-ին՝ ժամը 14։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Սուրեն Սուրենյանցը Սեպտեմբերի 21-ին՝ ժամը 12։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Զոհրաբյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am