Լռության գինը

Հայաստանի Հանրապետությունը ծնվեց Ղարաբաղյան շարժումից։ Արցախյան պատերազմի հաղթանակն ու Արցախի պետականությունը նույնպես։
Շարժումը ղեկավարում էր «Ղարաբաղ» կոմիտեն, որը համակարգում էր Վազգեն Մանուկյանը և որն ուներ եւս տաս անդամ՝ Լևոն Տեր–Պետրոսյան , Բաբկեն Արարքցյան, Վանո Սիրադեղյան , Աշոտ Մանուչարյան, Դավիթ Վարդանյան, Համբարձում Գալստյան, Ռաֆայել Ղազարյան, Սամվել Գևորգյան, Սամսոն Ղազարյան, Ալեքսան Հակոբյան։ Ղարաբաղը Նիկոլ Փաշինյանը հանձնել է իր սիրելի թուրքին, բայց «Ղարաբաղ» կոմիտեի անդամները լուռ են
Կոմիտեից մի քանիսը, այո, մահացել են, Սիրադեղյանը թաքնված է, սակայն ողջ մնացածներից միայն Վազգեն Մանուկյանն է ակտիվ պայքարում կատարվածի ու դրա հեղինակ Նիկոլ Փաշինյանի դեմ, եւ երբեմն երբեմն Լեւոն Տեր-Պետրոսյանը:
Հատկապես արտասովոր է ԱԺ խոսնակ, տերպետրոսյանական ժամանակների ամենակարկառուն եւ առանցքային դերակատարներից մեկի՝ Բաբկեն Արարքցյանի լռությունը: Քաղաքականությունը հենց այստեղ է անբարոյական դառնում, երբ Ղարաբաղյան շարժման ու «Ղարաբաղ» անունը կրող կոմիտեի միջոցով գալիս ու դառնում ես պետության երկրորդ պաշտոնյան, ԱԽ խոսնակը, երբ ինտիլիգենտի անվան տակ մասնակիցն ես դառնում պետության մեծ թալանի, տնօրինում բենզինի մեծ շուկային, տնտեսական շահերի բախման մեջ մտնում անգամ Վազգեն Սարգսյանի հետ, դառնում խոշոր սեփականատեր ու ապահովում քեզ ցմահ, վկան՝ Կասկադի հարակից տարածքներն են, որոնք սեփականաշնորհել է, բայց երբ Ղարաբաղն այլեւս չկա, ապահով վայելում ես կյանքդ ու անգամ մի թթու խոսք չես ասում հանցագործների հասցեին, ինչպես անում է առաջին նախագահը:
Մի՞թե փեսայի ԿԲ նախագահի պաշտոնն ավելի ծանր է դարձրել նժարը Բաբկեն Արարքցյանի համար, քան հայրենիքը:

Հիշեցնենք, որ ԿԲ նախագահ Մարտին Սարգսյանը Արարքցյանի փեսան է:

Անի Սահակյան

դիտվել է 3546 անգամ
Լրահոս
Եվրոպայի վերափոխման շտրիխներն ու դրանց «հեռավոր» արձագանքները. «Փաստ» Բայրամովը՝ TRIPP-ի մասին Հայաստանի դեղագործական շուկան. մեծ փողեր, նեղ շրջան և պետական վերահսկողության ձախողումները. «Փաստ» Դատարան է հանձնվել «Արմենիկում»-ի տնօրենի վերաբերյալ քրվարույթի նյութերը Կառավարությունը հրապարակել է «ՀԱԵ-ում առաջացած ճգնաժամի և լուծման ուղիների մասին» զեկույցը «Աստված չտա մեկդ աչքիս ալա-բուլա երեւա». Փաշինյանը համայնքապետերին զգուշացրել է. «Իրավունք» Ռուսաստանը որոշել է վա-բանկ գնալ․ «Հրապարակ» Խաղաղության «աղավնիներն» ու անվերջանալի պահանջները. «Փաստ» Ո՞ր դեպքերում պարտադիր ժամկետային զինվորական ծառայության անցնելու պարտականությունը կհամարվի իրացված Ի՞նչ է սպասվում ՔՊ-ի հետ դաշինք կազմած համայնքապետերին. «Փաստ» ԱԳՆ-ում միանշանակ չեն ընդունել մի շարք գործընկերների պարգևատրումները․ «Ժողովուրդ» ՔՊ-ն Ստեփանավանում ավագանու ցուցակը վստահել է 37 անշարժ գույք հայտարարագրած Արայիկ Ներսիսյանին Փաշինյանի հայտարարությունից հետո դատական համակարգում լարվածություն է․ «Ժողովուրդ» Կաթողիկոսին դեռևս արգելված է լքել սեփական երկիրը Ողբերգական դեպք՝ Երևանում. «Հաղթանակ» կամրջի տակ հայտնաբերվել է տղամարդու մարմին Քանաքեռավանում ջրամատակարարվող ջուրը աղտոտված է Նիկոլ Փաշինյանը հանդիպել է Ռեջեփ Թայիփ Էրդողանի հետ Հնդկաստանը կոչ է արել բարեփոխել ՄԱԿ-ը՝ հաշվի առնելով Գլոբալ հարավի շահերը 12 ժամ ջուր չի լինի Այս իշխանությունները, համայնքները զավթելով, դրանք դարձրել են իրենց վերարտադրության հենարան
Ամենաընթերցվածները
Շուտով
Սեպտեմբերի 24-ին՝ ժամը 15։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմենակ Դանիելյանը Սեպտեմբերի 24-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Գառնիկ Դանիելյանը Սեպտեմբերի 24-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմենուհի Կյուրեղյանը Սեպտեմբերի 24-ին՝ ժամը 11։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Սուրեն Սուրենյանցը Սեպտեմբերի 24-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Էդիկ Անդրեասյանը Սեպտեմբերի 23-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հենրիխ Դանիելյանը Սեպտեմբերի 23-ին՝ ժամը 11։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Դերենիկ Մալխասյանը Սեպտեմբերի 23-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արման Աբովյանը Սեպտեմբերի 23-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Տիգրան Չոբանյանը Սեպտեմբերի 22-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ձյունիկ Աղաջանյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am