Նիկոլ Փաշինյանի մանիպուլացիան և դիակապտությունը

Կառավարության նիստում վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանը հայտարարել է, թե Աբովյանի դատաբժշկական կենտրոնի հայտնի կադրերը ամենևին էլ չեն արտահայտում պետության կամ կառավարության վերաբերմունքը զոհված զինվորների և ընդհանրապես հանգուցյալների նկատմամբ:

<<Եվ ֆունդամենտալ հարցը, որ, կարծում եմ, պետք է պատասխան ստանա, հետևյալն է. արդյոք սա պետության կամ կառավարության վերաբերմունքն է արտահայտո՞ւմ զոհված զինվորների և ընդհանրապես հանգուցյալների նկատմամբ: Այս հարցի պատասխանը գտնելու համար, ես նախ կուզենամ՝ Առողջապահության նախարարի պաշտոնակատարը՝ տիկին Ավանեսյանը, ներկայացնի, թե ոլորտում 2018 թվականից ի վեր ինչ է տեղի ունեցել, ինչ փոփոխություններ են տեղի ունեցել, և ինչ աշխատանքներ են արվել>>,- նշել է նա:

Ըստ առողջապահության նախարարի պարտականությունները կատարող Անահիտ Ավանեսյանի՝ 2018 թվականից հետո մշակվել և կյանքի է կոչվել դատաբժշկական համապետական ցանցի ստեղծման ծրագիրը: Նախագծվել է Երևան քաղաքում կենտրոնական կառույցի և մարզերում մասնաճյուղերի համապարփակ համակարգ, և սկսվել են լայնածավալ աշխատանքներ: Այս ծրագրի շրջանակում Մեծամոր, Աբովյան, Գյումրի, Վանաձոր, Եղեգնաձոր, Սևան, Գորիս քաղաքներում հիմնվել են դատաբժշկական կենտրոնի մասնաճյուղեր: Նա մեկ առ մեկ թվարկել է, թե որ դիահերձարանում որքան սառնարային տեղ է ավելացվել։ 2018 թվականին մի քանի գերատեսչությունների համատեղ ջանքերի շնորհիվ գնվել և տեղադրվել է ԴՆԹ անալիզի առաջին սեկվենատորը, 2020 թվականին՝ երկրորդ ամբողջական հոսքագիծը:
<< նյութատեխնիկական այս հզորությունների զարգացումը չափազանց կարևոր է, բայց նաև պիտի նշեմ՝ մասնագետների առկայությունը և նրանց մշտական հնարավորությունների զարգացումը ևս մեր ուշադրության կենտրոնում է եղել: Ընդհանուր առմամբ, 25 տոկոսով աճել է նրանց աշխատավարձային ֆոնդը, ուժեղացվել է գիտագործնական բաղադրիչը: Եթե խոսենք բյուջետային հատկացումների մասով, ունենք հետևյալ պատկերը. 2017 թվականին իրենց ընդհանուր բյուջեն կազմել է 389 մլն դրամ: 2018 թվականի առաջին ամիսներին այն կրճատվել է 24 մլն դրամով և դարձել 364 մլն դրամ, 2019 թվականին դարձել է 481 մլն դրամ, 2020 թվականին՝ 594 մլն դրամ>>,- հայտարարել է Ավանեսյանը։

Առավել ևս, եթե պետության կողմից այսքան աշխատանք է կատարվել և այսքան գումար է հատկացվել, ինչո՞ւ է առաջացել այդ խայտառակ վիճակը, կնշանակի, իսկապես, վերաբերմունքն է եղել պատճառը, ոչ թե միջոցների անբավարարությունն ու սղությունը։
<<Մենք փոխում ենք համակարգը, բայց մարդուն փոխելն այդքան հեշտ գործ չէ: Այստեղ կարևորը մտածողության խնդիրն է: Հայաստանի Հանրապետությունում այդպիսի համակարգ ընդհանրապես գոյություն չի ունեցել՝ 2018 թվականից առաջ: Եվ մենք սկսել ենք այդ համակարգի հիմնադրումը: Առաջին սեկվենատորը, որով արվում են ԴՆԹ հետազոտությունները, 2018 թվականի մայիսից առաջ Հայաստանի Հանրապետությունում ընդհանրապես այդպիսի սարք գոյություն չի ունեցել, այսինքն՝ Հայաստանի Հանրապետությունում ԴՆԹ հետազոտություն անելու հնարավորություն գոյություն չի ունեցել: 2018 թվականից հետո՝ պատերազմից առաջ, առաջին սարքն արդեն եղել է: Երկրորդը ձեռք ենք բերել պատերազմից հետո, երբ հասկանալի է դարձել, որ մենք այդ ծավալները պիտի կարողանանք ապահովել: Սա է ցույց տալիս կառավարության վերաբերմունքը տեղի ունեցողի նկատմամբ: Տվյալ դեպքում այդ միջադեպի հետ անմիջական առնչություն ունեցող բոլոր մարդիկ ազատվել են աշխատանքից>>,- նշել է Փաշինյանը։

Իրականում, սակայն, Փաշինյանը ստել է, որովհետև միջադեպին առնչվող անձանցից ամենակարևորը՝ ինքն ու իր առողջապահության նախարարը, ազատված չեն։ Բանն այն է, որ դիակների խնդրի շուրջ իշխանական շրջանակներում դեռևս անցյալ տարվա դեկտեմբերին փակ քննարկումներ են եղել, որի մասին տեղյակ են եղել և՛ անձամբ Նիկոլ Փաշինյանը, և՛ նախարար Անահիտ Ավանեսյանը։ ԱԺ պատգամավոր Սոֆյա Հովսեփյանը Ազգային ժողովում հայտարարեց, որ ԴՆԹ անալիզները ամբողջ ծավալով չեն իրականացվում, քանի որ չկան համապատասխան մասնագետներ։ 2020 թվականի փետրվարին նախկին առողջապահության նախարար, ներկայումս Նիկոլ Փաշինյանի աշխատակազմի ղեկավար Արսեն Թորոսյանի հրամանով՝ լուծարվեց «ՁԻԱՀ-ի կանխարգելման հանրապետական կենտրոնը»։ Թավշյա կառավարությունը հրաժարվեց այդ կենտրոնում աշխատող մասնագետների ծառայությունից, որոնց մեծ մասը գենետիկ-կենսաբաններ էին և այսօր կարող էին ԴՆԹ հետազոտություններ կատարել։

Ինչ վերաբերում է Փաշինյանի արդարացմանը, թե կառավարությունը կամ Առողջապահության նախարարը չեն կարող գնալ, ամեն օր բոլոր տեղերը պտտվել, տեսնել՝ ով ինչպես է աշխատում։ Փաշինյանին պետք է մի կերպ հասկացնել, որ ամեն օր բոլոր տեղերը գնալ պետք չէ, սակայն կարևոր է՝ տալ հանձնարականներ, սահմանել ժամկետներ և վերահսկել, որ դրանք ճիշտ ժամանակին կատարվեն։ Դիակների նույնականացման և ճանաչման հարցը ո՞վ է զեկուցում վարչապետին։ Հենց այդ զեկուցողը պետք է առաջինը ազատվեր և օրենքի առաջ պատասխան տար։ Դա չէր կարող այլ անձ լինել, քան առողջապահության ներկա կամ նախկին նախարարը։ Ամեն դեպքում՝ հազիվ թե զեկուցողները Աբովյանի դիսպանսերի՝ աշխատանքից ազատված սանիտարները լինեին։ Իսկ եթե Փաշինյանին այդ հարցով երբեք ոչ ոք ոչինչ չի զեկուցել, կնշանակի նրան զոհերի մարմինների ու մասունքների հարցը երբևէ չի հետաքրքրել։ 

 

Հայկ Դավթյան

 

դիտվել է 2681 անգամ
Լրահոս
Դատարա՞ն, թե՞ քաղաքական բեմ․ Տեր Մուշե քահանա Ենգիբարյան Չգիտես, թե Աստծո ողորմությամբ ինչպես և ինչ գնով հնարավոր կլինի մաքրել ապագայում այս խարանը Ղալիբաֆը Թրամփին կոչ է արել դադարեցնել «թատրոնը» և կատարել պարտավորությունները Օդի ջերմաստիճանը կնվազի 3-5 աստիճանով Արա՛, դուք իմ քթից բերեք, եթե․․ դուք թուրքին բերելու եք ու․․․ ազատամարտիկ Դավիթ Մկրտչյանը պոռթկաց (video) Վրեքդ խոսակցությու՞ն ա էկել, ի՞նչ ա էղել․ սուտը դուք եք ասում. Վարդանյանը՝ ՔՊ-ին (video) Ստորացվածի անբարոյականություն է․ Աղվան Վարդանյանի սուր խոսքն՝ ուղղված ՔՊ-ին (video) Այսօր տեղի կունենա սարսափելին, որը հավասար է 37-ին Վաղարշապատում խեղդամահ անելուն․ Գեղամ Մանուկյան (video) Այս օրը պատմության մեջ կարձանագրվի որպես ամոթի ու դավաճանության օր․ ՌԴ և Նոր Նախիջևանի հայոց թեմ Կոչ ենք անում Հայաստանի իշխանություններին վերջ տալ ՀԱԵ-ի նկատմամբ թշնամական գործողություններին Ղահրամանյան․ «Այսօր ամոթի օր է, Էջմիածնում դատում են Ամենայն Հայոց Կաթողիկոսին» Լռե՛ք․ ԱԺ-ում իրավիճակը լարվեց կուսակրոնության մասնագետ Արթուր Հովհաննիսյանի ելույթին (video) Դատախազությունը հայց է ներկայացրել Արմեն Աշոտյանի դեմ ԱԳՆ–ի միջոցով հանդիպում կկազմակերպվի Ռուբեն Վարդանյանի կնոջ հետ. NEWS.am Պարեկները ուժեղացված ծառայություն են իրականացրել. հայտնաբերվել է մոտոցիկլետների շահագործման խախտում Դուք մի անգամ դատվել եք․ Ղազինյանը՝ ՔՊ–ականին (video) Ծովազարդ բնակավայրի բնակիչը հայտնաբերել է իրեն պատկանող 10 գլուխ գառներին հոշոտված ՔԿ-ն Աննա Հակոբյանի հայտարարության հետքերով Փաշազադեն և Փաշինյանն ընդդեմ Հայ Առաքելական Սուրբ Եկեղեցու Թրամփը «ծննդաբերության նպատակով տուրիզմն» արգելող հրամանագիր է ստորագրել Ի՞նչ ունեցվածք են հայտարարագրել Արարատ Միրզոյանն ու իր կինը ՀԲԸՄ-ն կոչ է անում կասեցնել քրեական վարույթը, որը հակասում է մեր պատմական ավանդույթներին
Ամենաընթերցվածները
Շուտով
Օգոստոսի 7-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ռուզան Ստեփանյանը Օգոստոսի 7-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Դավիթ Մկրտչյանը Օգոստոսի 7-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Այվազյանը Օգոստոսի 6-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Սուսաննա Մելիքյանը Օգոստոսի 6-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ալբերտ Բազեյանը Օգոստոսի 6-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Դերենիկ Մալխասյանը Օգոստոսի 5-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Գոռ Ալվրցյանը Օգոստոսի 5-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Շահինյանը Օգոստոսի 5-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է ՀՅԴ-ից Արմենուհի Կյուրեղյանը Օգոստոսի 5-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Խաչիկ Մանուկյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am