Եռակողմ բանակցությունները վերսկսվեցին. Նոր փաստաթղթի ստորագրման վտանգի առաջ

Երեկ երեկոյան Պաշտպանության նախարարությունից լրատվամիջոցներին հաստատեցին, որ Գեղարքունիքում հերթական միջադեպն է տեղի ունեցել հայ և ադրբեջանցի զինծառայողների մասնակցությամբ, որի հետևանքով հայ երկու զինծառայող թեթև մարմնական վնասվածք էր ստացել։ ՊՆ-ից նաև հայտնել են, որ միջադեպի ընթացքում հրազեն չի կիրառվել և այն արագ հարթվել է վերադաս հրամանատարության ջանքերով:

Հետաքրքիրն այն է, որ հերթական միջադեպին զուգահեռ՝ Մոսկվայում եռակողմ բանակցություններ էին ընթանում, որոնք կոչված են գերեվարված զինծառայողների հարցով լուծումների հանգել:

Այսինքն, մի կողմից՝ եռակողմ բանակցություններ են, մյուս կողմից՝ ադրբեջանական կողմը շարունակում է սադրանքների դիմել ՀՀ տարածքում:
Ինչպես հայտնի է, երեկ Մոսկվայում տեղի են ունեցել եռակողմ բանակցություններ Հայաստանի, Ռուսաստանի և Ադրբեջանի ներկայացուցիչների միջև՝ գերեվարված զինծառայողների հարցով: Սակայն երեկ՝ ուշ գիշերվա դրությամբ, դեռ որևէ դրական տեղաշարժի կամ նորության մասին հայտնի չէ:

Ըստ «Ժողովուրդ»-ի, այսօր Երևանում կլինի Ռուսաստանի զինված ուժերի հարավային ռազմական օկրուգի հրամանատարի տեղակալ Ռուստամ Մուրադովը, ում գլխավորությամբ էլ անցկացվում էին բանակցությունները, և ով մի քանի օր ՌԴ-ում էր՝ հանդիպումը կազմակերպելու նպատակով: Հայկական կողմից բանակցություններին մասնակցել են ԶՈՒ գլխավոր շտաբի պետի տեղակալ Արշակ Կարապետյանը և սահմանապահ զորքերի շտաբի պետ Արման Գասպարյանը:

Ադրբեջանական կողմը ներկայացրել է արտաքին հետախուզության ղեկավար Օրխան Սուլթանովը, դե իսկ ՌԴ-ից էլ՝ Մուրադովը, որն էլ, այսօր գալով Երևան, մանրամասներ կհայտնի իրավիճակից:

Այսինքն, բանակցությունները ռազմագերիների վերադարձի հարցին էին վերաբերում, սակայն առանցքում հատկապես այն վեց գերիների հարցն էր, որոնք գերեվարվել են ՀՀ ՊՆ զորամասի պահպանության տարածքից, և ՀՀ պահանջներից մեկը եղել է այն, որ վերջիններս անհապաղ վերադարձվեն ՀՀ:

Իսկ թե ինչ է որոշվել բանակցությունների արդյունքում, թերևս ավելի ուշ պարզ կդառնա:
«Интерфакс»-ին երեկ իրազեկ աղբյուրները հայտնել են, որ Ռուսաստանի, Ադրբեջանի և Հայաստանի ներկայացուցիչները Մոսկվայում քննարկել են հայ-ադրբեջանական սահմանի որոշակի տարածքներում լարվածությունը թուլացնելու ուղիները. «Հունիսի 2-ին Մոսկվայում տեղի են ունեցել Ռուսաստանի, Ադրբեջանի և Հայաստանի ներկայացուցիչների եռակողմ խորհրդակցություններ, որոնց ընթացքում նրանք քննարկել են Հայաստանի և Ադրբեջանի սահմանամերձ շրջաններում իրավիճակի դեէսկալացիայի ուղիները», - նշել են նրանք: Ըստ աղբյուրների՝ կողմերը «պայմանավորվել են շարունակել աշխատանքային շփումները»:

Ի՞նչ է սա նշանակում՝ ՀՀ տարածք ներխուժած ադրբեջանցիները շարունակում են իրենց սանձարձակ գործողությունները, որովհետև մեր իշխանությունները չեն դիմում համարժեք քայլերի:

Բայց Հայաստանը մասնակցում է եռակողմ բանակցությունների, որոնցում ակնկալում է որոշումներ, երաշխիքներ Ռուսաստանից:

Հիմա մեկը մյուսի հետևից, դեսպանները մեկնում են Սյունիք օրինակ, ԱՄՆ դեսպանը, ԵՄ-ի դեսպանը, երեկ էլ՝ ՀՀ-ում ՌԴ դեսպանը:

Հայաստանում Ռուսաստանի արտակարգ և լիազոր դեսպան Ս.Պ. Կոպիրկինը աշխատանքային այցի շրջանակներում Սյունիքի մարզում ծանոթացել է Գորիս - Կապան ավտոճանապարհի (Որոտան, Շուռնուխ) սահմանային հատվածում տեղակայված անցակետերում ռուս և հայ սահմանապահների ծառայությանը, ինչպես նաև Ռուսաստանի Անվտանգության դաշնային ծառայության սահմանապահ ծառայության աշխատակիցների կողմից լուծվող խնդիրների առանձնահատկություններին:
Ռուսաստանին՝ տարածաշրջանում անվտանգության ապահովման գործում սահմանապահների մասնակցությամբ մեծ աշխատանք է տանում, բայց մինչև երբ է այս պրոցեսը ձգելու Փաշինյանի իշխանությունը, կամ՝ ի՞նչ է ապացուցելու դրանով: Որ մենք հավերժ պետք է Ռուսաստանին պահանջներ ներկայացնենք, բայց ինքներս մատը մատին չտա՞նք մեր պետության պաշտպանության հարցում:

Այսպե՞ս է Հայաստանը հարգանք ակնկալում գործընկեր պետություններից, և նախևառաջ՝ ռազմավարական դաշնակից Ռուսաստանից...

Ի դեպ, քիչ առաջ Պաշտպանության նախարարությունը հաստատեց՝ երեկ Մոսկվայում վերսկսվել են բանակցությունները Ռուսաստանի, Ադրբեջանի ու Հայաստանի ներկայացուցիչների միջև։ Եռակողմ այս շփումները կլինեն շարունակական, նշում են այս գերատեսչությունից՝ չմանրամասնելով հանդիպման կոնկրետ օրակարգն ու մասնակիցներին։

Մետաքսյա Շալունց

դիտվել է 6798 անգամ
Լրահոս
Դատարա՞ն, թե՞ քաղաքական բեմ․ Տեր Մուշե քահանա Ենգիբարյան Չգիտես, թե Աստծո ողորմությամբ ինչպես և ինչ գնով հնարավոր կլինի մաքրել ապագայում այս խարանը Ղալիբաֆը Թրամփին կոչ է արել դադարեցնել «թատրոնը» և կատարել պարտավորությունները Օդի ջերմաստիճանը կնվազի 3-5 աստիճանով Արա՛, դուք իմ քթից բերեք, եթե․․ դուք թուրքին բերելու եք ու․․․ ազատամարտիկ Դավիթ Մկրտչյանը պոռթկաց (video) Վրեքդ խոսակցությու՞ն ա էկել, ի՞նչ ա էղել․ սուտը դուք եք ասում. Վարդանյանը՝ ՔՊ-ին (video) Ստորացվածի անբարոյականություն է․ Աղվան Վարդանյանի սուր խոսքն՝ ուղղված ՔՊ-ին (video) Այսօր տեղի կունենա սարսափելին, որը հավասար է 37-ին Վաղարշապատում խեղդամահ անելուն․ Գեղամ Մանուկյան (video) Այս օրը պատմության մեջ կարձանագրվի որպես ամոթի ու դավաճանության օր․ ՌԴ և Նոր Նախիջևանի հայոց թեմ Կոչ ենք անում Հայաստանի իշխանություններին վերջ տալ ՀԱԵ-ի նկատմամբ թշնամական գործողություններին Ղահրամանյան․ «Այսօր ամոթի օր է, Էջմիածնում դատում են Ամենայն Հայոց Կաթողիկոսին» Լռե՛ք․ ԱԺ-ում իրավիճակը լարվեց կուսակրոնության մասնագետ Արթուր Հովհաննիսյանի ելույթին (video) Դատախազությունը հայց է ներկայացրել Արմեն Աշոտյանի դեմ ԱԳՆ–ի միջոցով հանդիպում կկազմակերպվի Ռուբեն Վարդանյանի կնոջ հետ. NEWS.am Պարեկները ուժեղացված ծառայություն են իրականացրել. հայտնաբերվել է մոտոցիկլետների շահագործման խախտում Դուք մի անգամ դատվել եք․ Ղազինյանը՝ ՔՊ–ականին (video) Ծովազարդ բնակավայրի բնակիչը հայտնաբերել է իրեն պատկանող 10 գլուխ գառներին հոշոտված ՔԿ-ն Աննա Հակոբյանի հայտարարության հետքերով Փաշազադեն և Փաշինյանն ընդդեմ Հայ Առաքելական Սուրբ Եկեղեցու Թրամփը «ծննդաբերության նպատակով տուրիզմն» արգելող հրամանագիր է ստորագրել Ի՞նչ ունեցվածք են հայտարարագրել Արարատ Միրզոյանն ու իր կինը ՀԲԸՄ-ն կոչ է անում կասեցնել քրեական վարույթը, որը հակասում է մեր պատմական ավանդույթներին
Ամենաընթերցվածները
Շուտով
Օգոստոսի 7-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ռուզան Ստեփանյանը Օգոստոսի 7-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Դավիթ Մկրտչյանը Օգոստոսի 7-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Այվազյանը Օգոստոսի 6-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Սուսաննա Մելիքյանը Օգոստոսի 6-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ալբերտ Բազեյանը Օգոստոսի 6-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Դերենիկ Մալխասյանը Օգոստոսի 5-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Գոռ Ալվրցյանը Օգոստոսի 5-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Շահինյանը Օգոստոսի 5-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է ՀՅԴ-ից Արմենուհի Կյուրեղյանը Օգոստոսի 5-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Խաչիկ Մանուկյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am