«Ուստավով չի թույլատրվում» բառերից հետո «ցելով» կրակել են Գագիկ Մկրտչյանի վրա. պատմում է կինը

«Հայկական ժամանակ» օրաթերթը գրում է. 2016 թվականի հուլիսի 17-ին ՊՊԾ գնդի գրավման ժամանակ հրազենային ծանր վնասվածքներ ստացած և մի քանի օր հետո հիվանդանոցում մահացած ՊՊԾ գնդի հերթապահ ծառայության հերթապահի օգնական Գագիկ Մկրտչյանի հարազատները նույնպես տեղյակ չեն եղել, որ սույն գործով դատավարությունն արդեն սկսվել է: Նշենք, որ դատական նիստի օրվա մասին չէին ծանուցվել նաև սպանված ոստիկան Յուրի Տեփանոսյանի հարազատները: 45-ամյա ոստիկանը ՊՊԾ գնդի գրավման օրը ստացել էր կրծքային-որովայնային հրազենային վիրավորում, նա մի քանի օր գտնվում էր վերակենդանացման բաժանմունքում: Մկրտչյանը մահացել է օրեր անց՝ օգոստոսի 13-ին: Նրա հարազատները հունիսի 8-ին նշանակված նիստի մասին իմացել են նիստի ավարտից հետո՝ լրատվամիջոցներից: Ավագ ենթասպայի հարազատներին հատկապես զայրացրել է այն հանգամանքը, որ «Սասնա ծռեր» խմբի անդամ Պավլիկ Մանուկյանը երգելով է մտել դատական նիստերի դահլիճ: «4 օր է տեղներս չենք գտնում, դատարան են մտնում պարելով՝ կարծես այնպիսի մեծ հերոսություն են արել ազգի համար… չեն էլ ասում երեք անմեղ զոհ են տվել»,- մեր զրույցում հուզված նշեց Մկրտչյանի կինը՝ Հասմիկ Ոսկանյանը: Մեր հարցին, եթե ծանուցում ստանան, կմասնակցե՞ն դատական նիստերին, նա դրական պատասխան տվեց. «Անպայման ներկա ենք լինելու ընտանիքի բոլոր անդամներով»,- ավելացրեց նա: Հասմիկ Ոսկանյանը տեղեկացրեց, որ ամուսինը վիրահատվելուց հետո մի քանի օր կցկտուր որոշ մանրամասներ է պատմել ՊՊԾ գնդի գրավման, իր վրա կրակելու մասին: Այսպիսով՝ Գագիկ Մկրտչյանը տիկնոջը պատմել է, որ հուլիսի 16-ի լույս 17-ի գիշերը պայթյունի նման ձայն է լսել, տեսախցիկներով տեսել է, որ մի բեռնատար հարվածել է գնդի դարպասներին: Մկրտչյանը մտածել է, որ վթար է եղել, քանի որ գրավումից մի քանի օր առաջ վթար էր եղել՝ մեքենայով հարվածել էին գնդի դարպասներին: Մտածելով, որ վթար է եղել, շտապօգնություն են զանգահարել: Այդ րոպեներին ավագ ենթասպան չի էլ հասցրել հասկանալ, թե ինչ է կատարվում: «Հետո տեսել է զինված մի քանի հոգու: Այդ ընթացքում նա հասցրել է իր հետ եղած տղաներից մեկին տալ այն սենյակի բանալին, որտեղ պահվում է ամբողջ զինմաթերքն ու ասել է՝ սա վերցրու՝ դու գնա: Էլ չեն պատկերացրել, որ էդ դուռը լոմով կբացեն: Հետո տեսել է, որ զինված գնում են դեպի իր աշխատասենյակ, դուռը փակել է: Հասել են դռան մոտ ու հրահանգել, որ դուռը բացի, չի բացել, հետո լոմով բացել են դուռը, հարցրել են՝ ինչի՞ չէիր բացում, ասել է՝ ուստավով չի թույլատրվում: Գագիկը պատմեց՝ դրանից հետո զենքը պահեցին, «ցելով» խփեցին: ՊՊԾ գնդում պատանդ պահվող ոստիկանները մտածել են, որ Գագիկի թեւն է վնասվել, բայց հետո տղաները տեսել են, որ Գագիկը կողքից հրազենային վնասվածք է ստացել, համոզել են, որպեսզի Գագիկին թողնեն դուրս գա, որ արնաքամ չլինի: Հետո տղաներից մեկին դրել են Գագիկի հետ, ասել են՝ կհասցնես մինչեւ դարպասների մոտ, դու հետ կգաս, սպառնացել են: Ամուսնուս հասցրել է մինչեւ դարպասների մոտ, էդտեղից արդեն Գագիկը տենց ծանր վնասվածքով մոտ 500 մետր քայլել է դեպի ոստիկանական մեքենաները, ինչից հետո էլ տեղափոխել են հիվանդանոց»,- ամուսնու պատմած մանրամասները փոխանցեց սպանված ոստիկանի կինը: Նա ասաց, որ Մկրտչյանը չի իմացել, որ ոստիկանության գնդապետ Արթուր Վանոյանը փոխհրաձգության ժամանակ սպանվել է: Հարազատները Գագիկ Մկրտչյանի հետ կարողացել են 20 օր շփվել, վերջին 7 օրը նա անգիտակից վիճակում է եղել: «Ինչ է նշանակում՝ կարող են հանգիստ մտնել մի պետական տարածք, գրավեն այն, երեք հոգու կյանք խլեն, հետո պարելով դատարան են մտնում, ու այսօր ժողովուրդն իրենց հերոս է ասում: Մի ֆիդայի, մի ազգի հերոս, որ մտնում է ՀՀ տարածք՝ խլում է ուրիշ սպայի կյանք, կապ չունի՝ գեներալ, թե լեյտենանտ, նրանք մարդասպաններ են, նրանք իրավունք չունեն ազգի հերոս կոչվելու: Եթե ես վաղը երեխու հետ ներկայանամ դատարան ի՞նչ խղճով պետք է նայեն երեխուս աչքերի մեջ: Իսկական հերոսների անվան հետ ինչի՞ եք խաղում: Ու նենց փամփուշտով են կրակել Գագիկի վրա, որ ամբողջ ներսը վառվել էր, չկարողացան ոչ մի բան անել: Անհամբեր սպասում ենք, որ դատավարությունը լինի, իրենք իրենց արժանի պատիժը ստանան»,- վրդովված ասաց Հասմիկ Ոսկանյանը: Գագիկ Մկրտչյանի մոր՝ տիկին Անահիտի պատմելով, որդին արձակուրդի մեջ էր, հուլիսի 16-ը առաջին ու վերջին աշխատանքային օրն է եղել: «Ինքը ադրբեջանցիների հետ ծառայեց, եկավ տուն, ու գա հանկարծ հայի ձեռքով գնա՞, ի՞նչ հայ: Անիմաստ տեղը իմ խելոք երեխուն կրակել են, ի՞նչ հերոսներ, նրանք մարդասպան դահիճներ են: Ինչի՞ դատարան չկանչեցին, գոնե կանչեն՝ գնամ երկու խոսք ասեմ, սիրտս հովանա, չնայած ոնց կարող է մոր սիրտը հովանալ: Աղջիկս առաջին կարգի հաշմանդամություն ունի, իր ձեռքը շատ եմ տանջվում, հաղթահարում էի, բայց սա հաղթահարելու չի, դիմանալու չի: Էնքան լավն էր իմ տղան, էնքան բարի, խելոք»,- պատմեց ավագ ենթասպայի մայրը: Վերջինս ասաց, որ որդին 23 տարի աշխատում էր համակարգում: Գագիկի հոր առողջական վիճակը որդու մահից հետո վատացել է, դժվարությամբ է տեղաշարժվում: Գագիկը մեկ որդի ունի՝ 7-ամյա Մհերը: Նա մեր զրույցում ասաց, որ քոլեջ է հաճախում, ասաց, որ մեծանա՝ ոստիկան է դառնալու: Գագիկ Մկրտչյանի սպանության համար մեղադրվում է «Սասնա ծռեր» խմբի անդամ Արմեն Բիլյանը: Առաջադրված մեղադրանքում Բիլյանն իրեն մեղավոր չի ճանաչում: Նրա պաշտպան Արմինե Ֆանյանն ավելի վաղ մեր զրույցում հայտարարել է, որ Բիլյանը պնդում է, որ ՊՊԾ գնդի այն տարածքում, որտեղ սպանվել է Գագիկ Մկրտչյանը, ինքը չի եղել։ Ամբողջությամբ կարող եք կարդալ «Հայկական ժամանակ» օրաթերթի այսօրվա համարում։

դիտվել է 41 անգամ
Լրահոս
Փաշինյանին ասե՛ք՝ թող իր արած հայտարարության պատասխանը տա․ Ռոբերտ Քոչարյան (video) «Հրապարակ». Զինվորների ծնողները պահանջում են հանդիպում Փաշինյանի եւ Պապիկյանի հետ Ամիրյանում մեկնարկում է «խորոված փարթին», իսկ Փաշինյանը Մարալիկում դասախոսություն է կարդում Քորթնի Քարդաշյանի գրառումը՝ Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին Ադրբեջանը 2023 թվականին շարունակեց Թուրքիայի ցեղասպանական արշավը. Նյու Յորքի քաղաքապետ Եղեռնի ճանաչումը մեզ համար սրբազան պարտք է և հավատարմության վկայություն․ Եզրաս Սրբազան (video) Փաշինյանը չի համապատասխանում իր պաշտոնին. ՀՀ-ն արժանի է արդարության և իրական ժողովրդավարության Վլադիմիր Զելենսկին աշխատանքային այցով ժամանել է Ադրբեջան Քրդստանի ազգային կոնգրեսը պահանջում է ճանաչել Հայոց ցեղասպանությունը Տիրանայում շարունակվում է ըմբշամարտի Եվրոպայի առաջնությունը Նույնիսկ անզեն աչքով է ակնհայտ, որ բառիս բուն իմաստով եղծել են հուշարձանը․ Լիլիթ Գալստյան Հիշեցում․ ապրիլի 25-ին Հանրապետության հրապարակ տանող փողոցներում կսահմանափակվի երթևեկությունը Շնորհավոր Ամանոր և քաղաքացու օր (փոսի խորոված ենք անում)․ Հայկ Մարության «Ուրեմն տղադ ու կնիկդ տեռորի՞ստ են, որ Արցախն՝ Ադրբեջան է» մասիսցիները՝ Փաշինյանին (video) «Սոնա Մնացականյանի և իր չծնված երեխայի մահացու վրաերթի գործը իրականում իր կամ իր ընտանիքի գործը չէ միայն». Կարեն Վրթանեսյան #ՀԻՄԱ․ ԱՄՆ հայերի ակցիան՝ Թուրքիայի գլխավոր հյուպատոսության դիմաց (video) Հայաստանին կվերադարձվեն Երևանի Կենտրոն վարչական շրջանում գտնվող անշարժ գույքերը. դատախազություն Ձյուն է տեղում Ուկրաինայում տեղի են ունեցել Հայոց ցեղասպանության սուրբ Նահատակների հիշատակին նվիրված միջոցառումներ Ինչու՞ ԽՍՀՄ իշխանությունները թույլատրեցին ցեղասպանության հուշահամալիր կառուցել 1965-ին (video) Անվտանգության նեղ ընկալումն ինքնին անվտանգային խնդիր է․ Վահե Հովհաննիսյան Այսօր քաղաքացի Փաշինյանի մեծ ստի օրն է. այն սկսվեց խորովածով և շարունակվեց քելեխի սեղաններով Վիճաբանություն հարեւանների միջեւ. նրանցից մեկը զենքով սպառնացել է 36-ամյա տղամարդը տեղափոխվել է բաժին Այսօր ես հարգանքի տուրք եմ մատուցում 1.5 միլիոն հայերի հիշատակին, որոնք սպանվել են Հայոց ցեղասպանության ընթացքում. Քիմ Քարդաշյան
Ամենաընթերցվածները
Շուտով
Ապրիլի 22-ին՝ ժամը 14։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Խաչիկ Մանուկյանը Ապրիլի 22-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Էլյանորա Մանանդյանը Ապրիլի 22-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Երվանդ Բոզոյանը Ապրիլի 22-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Վիգեն Հակոբյանը Ապրիլի 22-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Իշխանյանը Ապրիլի 21-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը Ապրիլի 21-ին՝ ժամը 13։30-ին, Հայելի ակումբի հյուրն է քաղաքագետ Արթուր Մարտիրոսյանը Ապրիլի 21-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ալբերտ Բազեյանը Ապրիլի 21-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Վոլոդյա Հովհաննիսյանը Ապրիլի 20-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Թաթուլ Պետրոսյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am