Կրիմինալ աշխարհն անհանգիստ է, ով է բեսպրեդելի «տանիքը»

Նիկոլ Փաշինյանի հռչակած ժողովրդավարական բաստիոն Հայաստանը, որտեղ, ըստ իրեն, թեւածում է սերն ու հանդուրժողականությունը, ձեռնոց է նետել հանցագործությունների բնօրրան Սիցիլիային: Ամեն օր մայրաքաղաքում, կամ ՀՀ տարածքում կրակոցներ, սպանություններ, վենդետաներ: Իսկ երեկ օրը ցերեկով Երեւանի ամենաբանուկ՝ Աբովյան փողոցում քաղաքացիների աչքի առջեւ գնդակահարություն է տեղի ունեցել:
5-րդ անգամ մահափորձ է իրականացվել Ռաֆայել Մարդոյանի նկատմամբ, որը հանցաշխարհում հայտնի է իբրեւ «Քյավառցի Ռաֆո»: Այս անգամ եւս նա հրաշքով փրկվել է, սպանվողը նրա անվտանգությունն ապահովող աշխատակիցներից է:
Քյավառցու նկատմամբ մահաբորձ իրականացվել է նաեւ Մոսկվայում, իսկ 2018-ին՝ ԱՄՆ-ում, ըստ հրապարակումների՝ Կանեւսկոյ եղբայրներն են կասկածվում: Իսկ կատարվածի թելերը տանում են Դոն Պիպոյի եղբոր սպանությունը: Երկու օր առաջ Պիպոյի եղբորը գնդակահարեցին, Քյավառցին նրա մտերիմ ընկերն է:
Այսպիսով՝ Հայաստանը դարձել է վտանգավոր մի երկիր ոչ միայն արտաքին զարգացումների առումով, այլեւ անիշխանության այս պայմաններում ով ինչպես կարողանում է լուծում է իր հարցերը: Մինչդեռ, հեղափոխության սիմվոլ Նիկոլ Փաշինյանը հպարտ քաղաքացիներին խոստանում էր, որ իր իշխանության գալով՝ Հայաստանում այլեւս բեսպրեդել չի լինելու, օրը ցերեկով մարդ չեն սպանելու, մեր երկիրը լինելու է ամենաապահով անկյուններից մեկը:
Իհարկե, նախկինում նման դեպքեր եղել են, բայց սա նոր Հայաստանն է, որտեղ բացառում էին կրիմինալը, հաշվեհարդարը։

Նիկոլ Փաշինյանը խոստանում էր, թե քրեական ենթամշակույթը կոռուպցիայի հետ պետք է արմատախիլ արվի Հայաստանից:Կամ ասում էր՝ քրեական հեղինակությունների տեղը բանտում է:
Իսկ անցած տարի պոպուլիզմի եւ դիլետանտության արքան նույնիսկ օրենք ընդունեց քրեական ենթամշակույթի դեմ, իսկ մինչ այդ կառավարության նիստերից մեկում հոգեցունց ելույթ ունեցավ հայտարարելով՝ Հայաստանում քրեական ենթամշակույթին հարելը, այսպես ասած, օրենքով գող լինելը, և այդ նպատակով հավաքները կդառնան քրեորեն պատժելի:
<<Խոսքն այսպես կոչված օրենքով գողերի, սխոդկաների, կներեք արտահայտությանս, աբշակների և այս կարգի այլ երևույթների մասին է, և այս օրենքի ընդունման նպատակն այն է, որ այս ամենի հետ առնչություն ունեցող մարդիկ ենթարկվեն քրեական պատասխանատվության։ Այս ենթամշակույթի մարդիկ բանտը համարում են իրենց տունը, և հետևաբար նրանց բոլորին պետք է ուղարկել իրենց տուն ապրելու», - ասում էր Փաշինյանը: Սակայն հատկապես պատերազմից հետո քրեական ենթամշակույթի կրողներին Փաշինյանը դարձավ տանիք, նրանք էլ իրեն վահան, ու այսպիսի ջերմ փոխըմբռնման մթնոլորտում Հայաստանը դարձրել են գողապետություն ու վենդետաների շղթա է իրականացվում, ակնհայտ բեսպրեդել: Հասկանալի է, որ եթե այս մարդիկ համոզված լինեին, որ իրենց արարքները պատժվելու են, ինչպես խոստանում էր կապիտուլանտը, ապա զերծ կմնային նման բեսպրեդելից: Ոստիկանությունն էլ դարձել է մեկ մարդու պաշտպանության կառույց ու ժամանակ չունի երկրում օպերատիվ-հետախուզական միջոցառումներ ձեռնարկի, կամ էլ այս ամենը կատարվում է իշխանության հանցավոր թողտվությամբ:

Անի Սահակյան

դիտվել է 11820 անգամ
Լրահոս
На западе Украины горит немецкий завод Թիվ 23 երթուղու ավտոբուսի վարորդին ծեծի են ենթարկել. նա տեղափոխվել է հիվանդանոց Ծեծկռտուք՝ Հովիկ Աբրահամյանի նախկին վարորդի ռեստորանում․ կալանավորել են Դավիթ Համբարձումյանի եղբորը Արթիկ-Անուշավան ավտոճանապարհին «BMW»-ն դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց և կողաշրջված հայտնվել ձորակում Դիմել եմ Հայաստանյան դաշտում գործող 15 ուժի. Կարապետ Պողոսյան «ՌԴ-ի իշխող քաղաքական կուրսի մահվան մասին լուրերը չափազանցված են»․ Շարմազանով Human Rights Watch․ Ադրբեջանում հայ բանտարկյալները զրկված են ընտանիքների հետ կանոնավոր կապից Տնտեսական, թե՞ քաղաքական հաշվարկ․ փորձագետը՝ ՀՀ պետական պաշտոնյաների աշխատավարձերի բարձրացման մասին Ահաբեկե՞լ են Փոստանջյանի ընտանիքիքն․ մանրամասներ Տուգանվել են «ՌԱԴԻՈՏՈՒՆ», «ԱՎՏՈՌԱԴԻՈ» և «ՆՈՅՅԱՆ ՏԱՊԱՆ» ընկերությունները «Հրաշք այգու» ծեծկռտուքի մասնակիցները բերման են ենթարկվել UFC 331-ից հետո Ծառուկյանն ու Ռուֆին 60 օրով հեռացվել են մենամարտերից Անդրանիկ Թևանյանի խափանման միջոցը երկարացվեց Լևոն Ազիզյանը մանրամասնում է Պատգամավորները ԱՄՆ հավատարմատարին մտահոգություն են հայտնել ՀՀ-ում ընթացող գործընթացների առնչությամբ Ավտովթար՝ Երևանում. Արտաշատի խճուղում «Lada Granta»-ն բախվել է կայանված «Mercedes»-ին. կա վիրավոր Իսրայել Կացը սպառնում է Քրիստինե Գրիգորյանը Բաքու է մեկնել Արեգնազ Մանուկյանի խափանման միջոցը փոխվեց Թրամփը հայտարարել է ԱՄՆ-ում մեծ քանակությամբ զինամթերքի առկայության մասին Ինչի՞ց եք վախեցած․ բաց դատ արեք, թող հասարակությունը համոզվի․ Սուքիասյան (video)
Ամենաընթերցվածները
Շուտով
Սեպտեմբերի 23-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հենրիխ Դանիելյանը Սեպտեմբերի 23-ին՝ ժամը 11։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Դերենիկ Մալխասյանը Սեպտեմբերի 23-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արման Աբովյանը Սեպտեմբերի 23-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Տիգրան Չոբանյանը Սեպտեմբերի 22-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ձյունիկ Աղաջանյանը Սեպտեմբերի 22-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Երվանդ Բոզոյանը Սեպտեմբերի 22-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Սուրեն Սուրենյանցը Սեպտեմբերի 21-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Կարապետ Պողոսյանը Սեպտեմբերի 21-ին՝ ժամը 14։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Սուրեն Սուրենյանցը Սեպտեմբերի 21-ին՝ ժամը 12։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Զոհրաբյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am