Ովքեր են այս սադիզմի իրական հեղինակները. փնտրվում են քավության նոխազներ

Մի քանի օր է հասարակության գիտակից խավը ուշքի չի գալիս խոր ու դաժան ցնցումից, որի մեջ ընկավ «Դատաբժշկական գիտագործնական կենտրոնի» Աբովյանի մասնաճյուղի սահմռկեցուցիչ տեսարանները հրապարակելուց հետո:

Մինչ որդեկորույս ծնողները յոթ ամիս շարունակ խելակորույս շարունակում են փնտրել իրենց զավակներին՝ հույս փայփայելով, որ եթե դիակները գտնված չեն, ուրեմն նրանք ողջ են, անհետ կորած, գուցեեւ գերի, հայտնի դարձավ, որ մեր հերոսներից շատերի մասունքները պահվում են անմարդկային պայմաններում՝ ավելի ճիշտ դրանք շպրտված են Աբովյանի դիահերձարանի հակահիգենիկ, ճանճապատ, բորբոսնած սենյակներում պոլիէթիլենային տոպրակների մեջ:

Այս սահմռկեցուցիչ տեսարանի լուսանկարները համացանց սպրդվելուց հետո նիկոլական քարոզչամեքենան եւ ֆեյքերը փորձեցին համոզել, թե դա «ջերմամեկուսիչ պատերով սենյակ» է, հատուկ պայմաններ: Թե որտե՞ղ է լինում գաջած կամ ակնհայտ խոնավության հետքերով, բորբոսով ծածկված կամ պոկած ծեփոնով պատերով «ջերմամեկուսիչ սենյակ», անշուշտ, հասկանալի է՝ նիկոլական ժեխի անառողջ երևակայության մեջ:
Սակայն, ի վերջո, հնարավոր չեղավ դիմադրել բարձրացած աղմուկի ալիքին եւ առողջապահության նախարարը ներողություն խնդրեց <<բացթողման>> համար:

Անմեղսունակ տգետների այս իշխանության կարկառուն ներկայացուցչի խելքին դժվար թե հասնի, որ կատարվածը ոչ թե սովորական աշխատանքային բացթողում է, ոչ միայն բարոկայան տեսանկյունից՝ սրբապղծություն, այլեւ քրեորեն պատժելի արարք: Տեղի ունեցածը դիակի անարգում է և ՀՀ քրեական օրենսգրքով հստակ պատժաչափ է նախատեսում՝ մինչև 2 ամիս ազատազրկում:

Հիշեցնենք, որ ընդամենը մեկ շաբաթ առաջ երկրի ամենաբարձր պարգեւներից մեկով՝ Հայրենիքին մատուցած ծառայությունների համար առաջին աստիճանի մեդալով պարգեւատրվեց առողջապահության երիտասարդ նախարարը, որը հազիվ 5 ամիս է նախարար աշխատում եւ ոչնչով աչքի չի ընկել։ Իսկ այդ մեդալն իր նշանակությամբ ՀՀ երկրորդ պարգեւն է՝ Ազգային հերոսի կոչումից հետո։ Եվ մինչ մարդիկ փորձում էին հասկանալ, թե այդ ինչ ծառայություններ է հայրենիքին մատուցել մասնագիտությամբ իրավաբան տիկինը, հայտնի դարձավ այս սկանդալային փաստը ու թերեւս հասկանալի դարձրեց, թե ինչու են Նիկոլ Փաշինյանն ու Աննա Հակոբյանը պարգեւատրել նախարար Անահիտ Ավանեսյանին: Բոլորին է հայտնի, որ պատերազմում զոհված հերոսների դիերը հնարավորինս երկար պահելու, ծնողներին միանգամից չհանձնելու եւ այդպիսով ընդվզման մեծ ալիք չբարձրացնելու հրահանգը պետական պաշտոնյաներին ու կառույցներին պատերազմից հետո իջեցվել է Աննա Հակոբյանի եւ Նիկոլ Փաշինյանի կողմից: Ի դեպ, նախարարության պարզաբանման համաձայն պարկերում պահված բոլոր մասունքները ԴՆԹ անալիզով նույնականացված մարմիններ ու մարմնի մասեր են, և իրենք սպասում են… «որ հարազատները վերցնեն հուղարկավորման համար»:

Պարզ հարց է ծագում, թե այդ դեպքում ինչո՞ւ են զոհվածներից շատերի ծնողներն ու հարազատները բողոքի ակցիաներ անում, փողոց փակում, պահանջներ ներկայացնում, եթե զոհվածների մարմինները, մասունքները նույնականացված են…
Նախարարությունը թող հրապարակի կոնկրետ անուն-ազգանուններ, թե ովքեր են հրաժարվում վերցնել իրենց երեխաների, հարազատների մասունքները, չի անում, քանզի հասկանում է, որ նոր սկանդալ կարող է դրանից հետո պայթել: Դրա փոխարեն ընտրեց քավության նոխազներ, դիահերձարանի վարիչին եւ եւս մի քանի աշխատակիցների ազատեցին աշխատանքից, իսկ ՊՈԱԿ-ի տնօրենին խիստ նկատողություն տվեցին: Սրանց թվում է, թե բոլորն իրենց համակիրների նման թերհաս ապազգային դեգեներատներ են, ու պիտի կուտը ուտեն ու ծափահարեն նախարարությանը նման սխրագործության համար: Իհարկե, դա այդպես չէ եւ սա այն հարցն է, որ անգամ առողջապահության նախարարն է երկրորդական հանցագործ, կամ հանցագործների աջակից, իսկ իրական հանցագործներն արդեն նշեցինք, թե ովքեր են: Մարդ, ով զոհերի մասին «Պլյուս-մինուս 50 >>-ով է խոսում, ինչ ասես կարող է անել:

Անի Սահակյան

դիտվել է 1306 անգամ
Լրահոս
Դատարա՞ն, թե՞ քաղաքական բեմ․ Տեր Մուշե քահանա Ենգիբարյան Չգիտես, թե Աստծո ողորմությամբ ինչպես և ինչ գնով հնարավոր կլինի մաքրել ապագայում այս խարանը Ղալիբաֆը Թրամփին կոչ է արել դադարեցնել «թատրոնը» և կատարել պարտավորությունները Օդի ջերմաստիճանը կնվազի 3-5 աստիճանով Արա՛, դուք իմ քթից բերեք, եթե․․ դուք թուրքին բերելու եք ու․․․ ազատամարտիկ Դավիթ Մկրտչյանը պոռթկաց (video) Վրեքդ խոսակցությու՞ն ա էկել, ի՞նչ ա էղել․ սուտը դուք եք ասում. Վարդանյանը՝ ՔՊ-ին (video) Ստորացվածի անբարոյականություն է․ Աղվան Վարդանյանի սուր խոսքն՝ ուղղված ՔՊ-ին (video) Այսօր տեղի կունենա սարսափելին, որը հավասար է 37-ին Վաղարշապատում խեղդամահ անելուն․ Գեղամ Մանուկյան (video) Այս օրը պատմության մեջ կարձանագրվի որպես ամոթի ու դավաճանության օր․ ՌԴ և Նոր Նախիջևանի հայոց թեմ Կոչ ենք անում Հայաստանի իշխանություններին վերջ տալ ՀԱԵ-ի նկատմամբ թշնամական գործողություններին Ղահրամանյան․ «Այսօր ամոթի օր է, Էջմիածնում դատում են Ամենայն Հայոց Կաթողիկոսին» Լռե՛ք․ ԱԺ-ում իրավիճակը լարվեց կուսակրոնության մասնագետ Արթուր Հովհաննիսյանի ելույթին (video) Դատախազությունը հայց է ներկայացրել Արմեն Աշոտյանի դեմ ԱԳՆ–ի միջոցով հանդիպում կկազմակերպվի Ռուբեն Վարդանյանի կնոջ հետ. NEWS.am Պարեկները ուժեղացված ծառայություն են իրականացրել. հայտնաբերվել է մոտոցիկլետների շահագործման խախտում Դուք մի անգամ դատվել եք․ Ղազինյանը՝ ՔՊ–ականին (video) Ծովազարդ բնակավայրի բնակիչը հայտնաբերել է իրեն պատկանող 10 գլուխ գառներին հոշոտված ՔԿ-ն Աննա Հակոբյանի հայտարարության հետքերով Փաշազադեն և Փաշինյանն ընդդեմ Հայ Առաքելական Սուրբ Եկեղեցու Թրամփը «ծննդաբերության նպատակով տուրիզմն» արգելող հրամանագիր է ստորագրել Ի՞նչ ունեցվածք են հայտարարագրել Արարատ Միրզոյանն ու իր կինը ՀԲԸՄ-ն կոչ է անում կասեցնել քրեական վարույթը, որը հակասում է մեր պատմական ավանդույթներին
Ամենաընթերցվածները
Շուտով
Օգոստոսի 7-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ռուզան Ստեփանյանը Օգոստոսի 7-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Դավիթ Մկրտչյանը Օգոստոսի 7-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Այվազյանը Օգոստոսի 6-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Սուսաննա Մելիքյանը Օգոստոսի 6-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ալբերտ Բազեյանը Օգոստոսի 6-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Դերենիկ Մալխասյանը Օգոստոսի 5-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Գոռ Ալվրցյանը Օգոստոսի 5-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Շահինյանը Օգոստոսի 5-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է ՀՅԴ-ից Արմենուհի Կյուրեղյանը Օգոստոսի 5-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Խաչիկ Մանուկյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am