ՀՀ-ում ԱՄՆ «կենսաբանական զենքի» մասին ստի ռուսական հետքը. զեկույց

Ինչպես հայտնի է, վերջին ամիսներին հայկական և ռուսական որոշ ԶԼՄ-ներ, ինչպես նաև որոշ ակտիվիստներ պարբերաբար իրար հղում տալով՝ անդրադառնում են  ԱՄՆ պաշտպանության դեպարտամենտի «Վտանգների նվազեցման գործակալության» ֆինանսավորմամբ 2016 թվականին Երևանում, Գյումրիում և Իջևանում բացված ռեֆերենս լաբորատորիաների գործունեությանը, պնդելով, որ լաբորատորիաներն ունեն երկակի նշանակություն և վտանգ են ներկայացնում «ՌԴ ռազմավարական դաշնակից Հայաստանի բնակչության» համար, քանի որ կարող են կենսաբանական զենք ստեղծել։ Այս պնդումները հերքեցին ոլորտի բոլոր պատկան մարմինները։ Հայաստանի Առողջապահության նախարարությունը, ԱՄՆ դեսպանատունը և այլն: Ու թեև այդ տեղեկությունների ապատեղեկատվական բնույթը բազմիցս ապացուցվել է, սակայն որոշ խմբեր շարունակում են տարածել ԱՄՆ-ի կողմից Հայաստանում պատրաստվող կենսաբանական զենքի մասին ապատեղեկատվությունը։ Երեկ այդ խմբերից 3 հոգի անգամ ցույց իրականացրեց Երևանում ԱՄՆ դեսպանատան մոտ: Այդ ցույցը լայնորեն լուսաբանվեց հայկական մամուլում՝ ի հեճուկս այն հանգամանքի, որ դրա ժամանակ հնչեցին բազմաթիվ անհետհետություններ (օրինակ՝ որ ԱՄՆ-ն այդօրինակ լաբորատորիաներ հիմնել է աշխարհի 400 երկրներում): Մի կողմ թողնելով հարցի բովանդակային քննարկումը (որին մի քանի անգամ անդրադարձել է SUT.am կայքը), «Իրազեկ քաղաքացիների միավորումը» որոշեց կարճ զեկույցով մանրամասն անդրադառնալ այդ ապատեղեկատվությունները համառորեն տարածող խմբերին և տարածման իրական շարժառիթներին: Մասնավորապես, մեզ հաջողվեց պարզել, որ «Հայաստանում ամերիկյան կենսաբանական զենքի» մասին ապատեղեկատվական հրապարակումների և բարձրացված աղմուկի հեղինակները պրոռուսական խմբեր են, ովքեր դա հիմնականում անում են կամ պրոռուսական, կամ հենց ռուսաստանյան քարոզչական կայքերի միջոցով: Ավելին, առավել ակտիվ դերակատարներն այս կամ այն կերպ կապված են Երևանում ՌԴ դեսպանատան, ռուսական հիմնադրամների հետ: Հետևապես, հիմք ընդունելով զեկույցում բերված փաստերը, կարելի է պնդել, որ նշված ապատեղեկատվական հրապարակումների հիմնական նպատակը հայաստանցիների աչքերում Ամերիկայի Միացյալ Նահանգների՝ «թշնամու» և «վտանգի», իսկ Ռուսաստանի Դաշնության՝ «անվտանգության երաշխավորի» ու «փրկարարի» կերպարի կերտումն ու խորացումն է: Զեկույց ամբողջությամբ կգտնեք այստեղ: «Իրազեկ քաղաքացիների միավորում»

դիտվել է 1 անգամ
Լրահոս
Փաշինյանին ասե՛ք՝ թող իր արած հայտարարության պատասխանը տա․ Ռոբերտ Քոչարյան (video) «Հրապարակ». Զինվորների ծնողները պահանջում են հանդիպում Փաշինյանի եւ Պապիկյանի հետ Ամիրյանում մեկնարկում է «խորոված փարթին», իսկ Փաշինյանը Մարալիկում դասախոսություն է կարդում Քորթնի Քարդաշյանի գրառումը՝ Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին Ադրբեջանը 2023 թվականին շարունակեց Թուրքիայի ցեղասպանական արշավը. Նյու Յորքի քաղաքապետ Եղեռնի ճանաչումը մեզ համար սրբազան պարտք է և հավատարմության վկայություն․ Եզրաս Սրբազան (video) Փաշինյանը չի համապատասխանում իր պաշտոնին. ՀՀ-ն արժանի է արդարության և իրական ժողովրդավարության Վլադիմիր Զելենսկին աշխատանքային այցով ժամանել է Ադրբեջան Քրդստանի ազգային կոնգրեսը պահանջում է ճանաչել Հայոց ցեղասպանությունը Տիրանայում շարունակվում է ըմբշամարտի Եվրոպայի առաջնությունը Նույնիսկ անզեն աչքով է ակնհայտ, որ բառիս բուն իմաստով եղծել են հուշարձանը․ Լիլիթ Գալստյան Հիշեցում․ ապրիլի 25-ին Հանրապետության հրապարակ տանող փողոցներում կսահմանափակվի երթևեկությունը Շնորհավոր Ամանոր և քաղաքացու օր (փոսի խորոված ենք անում)․ Հայկ Մարության «Ուրեմն տղադ ու կնիկդ տեռորի՞ստ են, որ Արցախն՝ Ադրբեջան է» մասիսցիները՝ Փաշինյանին (video) «Սոնա Մնացականյանի և իր չծնված երեխայի մահացու վրաերթի գործը իրականում իր կամ իր ընտանիքի գործը չէ միայն». Կարեն Վրթանեսյան #ՀԻՄԱ․ ԱՄՆ հայերի ակցիան՝ Թուրքիայի գլխավոր հյուպատոսության դիմաց (video) Հայաստանին կվերադարձվեն Երևանի Կենտրոն վարչական շրջանում գտնվող անշարժ գույքերը. դատախազություն Ձյուն է տեղում Ուկրաինայում տեղի են ունեցել Հայոց ցեղասպանության սուրբ Նահատակների հիշատակին նվիրված միջոցառումներ Ինչու՞ ԽՍՀՄ իշխանությունները թույլատրեցին ցեղասպանության հուշահամալիր կառուցել 1965-ին (video) Անվտանգության նեղ ընկալումն ինքնին անվտանգային խնդիր է․ Վահե Հովհաննիսյան Այսօր քաղաքացի Փաշինյանի մեծ ստի օրն է. այն սկսվեց խորովածով և շարունակվեց քելեխի սեղաններով Վիճաբանություն հարեւանների միջեւ. նրանցից մեկը զենքով սպառնացել է 36-ամյա տղամարդը տեղափոխվել է բաժին Այսօր ես հարգանքի տուրք եմ մատուցում 1.5 միլիոն հայերի հիշատակին, որոնք սպանվել են Հայոց ցեղասպանության ընթացքում. Քիմ Քարդաշյան
Ամենաընթերցվածները
Շուտով
Ապրիլի 22-ին՝ ժամը 14։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Խաչիկ Մանուկյանը Ապրիլի 22-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Էլյանորա Մանանդյանը Ապրիլի 22-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Երվանդ Բոզոյանը Ապրիլի 22-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Վիգեն Հակոբյանը Ապրիլի 22-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Իշխանյանը Ապրիլի 21-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը Ապրիլի 21-ին՝ ժամը 13։30-ին, Հայելի ակումբի հյուրն է քաղաքագետ Արթուր Մարտիրոսյանը Ապրիլի 21-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ալբերտ Բազեյանը Ապրիլի 21-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Վոլոդյա Հովհաննիսյանը Ապրիլի 20-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Թաթուլ Պետրոսյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am