Փաշինյանի ու Ալիևի մտքի «միջանցքի» գլխավոր գաղտնիքը

Կա՛մ կլինի ապաշրջափակում Հայաստանի սուվերեն ենթակառուցվածքների լիարժեք օգտագործմամբ, կա՛մ ոչինչ չի լինի, այսօր խորհրդարանում լրագրողների հետ ճեպազրույցում հայտարարեց փոխվարչապետ, տարածաշրջանային տրանսպորտային ապաշրջափակման եռակողմ հանձնաժողովի անդամ Մհեր Գրիգորյանը։

«Զանգեզուրի միջանցքի» մասին Ադրբեջանից հնչող հայտարարությունները հայկական կողմը հերքում է այսպես՝ միջանցք չկա, կա տարածաշրջանային տրանսպորտային ապաշրջափակում։ Հարցին, թե արդյոք խնդիրը միայն տերմինն է, փոխվարչապետն արձագանքեց. - «Վստահեցրել եմ և վստահեցնում եմ․ եթե որևիցե մեկը միջանցք ասելով ենթադրում է սուվերենության հետ կապված որևէ աստիճանի որևէ ազդեցություն, դա բացառված է։ Նման քննարկում չի լինելու և չի եղել»։

Այսինքն, կարո՞ղ է լինել միջանցք, բայց օրինակ ՀՀ վերահսկողության ներքո՞, դա է ցանկանում ասել Մհեր Գրիգորյանը:

Իսկ հարցին, թե գործնականում որն է տարբերությունը տարածաշրջանային ապաշրջափակման և միջանցքի միջև փոխվարչապետն արձագանքել է․ - «Դա ընկալումների խնդիր ա, մարդ կա, որ դա զուտ համարում է որպես ուղղություն։ Մարդ կա, որ դա համարում է որպես նպատակ, մարդ կա, որ դա համարում է որպես սպեցիֆիկ ենթակառուցվածք․․․ Մեր սուվերեն ենթակառուցվածքների մասին ենք խոսում ապաշրջափակման պարագայում․ կա՛մ կլինի ապաշրջափակում մեր սուվերեն, լիարժեք ենթակառուցվածքների օգտագործմամբ, կա՛մ չի լինի»։

Այսինքն, ի՞նչ է ստացվում, հնարավոր է՝ Ալիևի ընկալմամբ միջանցքն այլ բան է, իսկ Փաշինյանի համար՝ այլ բան: Եղե՞լ են չէ դեպքեր, երբ Փաշինյանը ցանկացած փաստ յուրովի է մեկնաբանել: Հիմա այս դեպքում՝ ի՞նչ երաշխիք, որ նույնպես չի վարվի:
Գրիգորյանը հստակեցրել է․ եռակողմ հանձնաժողովում կիրառում են հունվարի 11-ին ընդունված հայտարարության տերմինաբանությունը։ Հայաստանի, Ռուսաստանի, Ադրբեջանի ղեկավարների համատեղ այդ հայտարարությունը ենթադրում է, որ երեք երկրների փոխվարչապետների նախագահությամբ եռակողմ աշխատանքային խումբը կկազմի նոյեմբերի 9-ի հայտարարության 9-րդ կետի կիրառումից բխող աշխատանքների հիմնական ուղղությունների ցանկը՝ որպես գերակայություններ ընդունելով երկաթուղային և ճանապարհային հաղորդակցությունները, ինչպես նաև կսահմանի Ադրբեջանի, Հայաստանի ու Ռուսաստանի միջև համաձայնեցված այլ ուղղություններ։ Հանձնաժողովի աշխատանքը, ըստ նրա՝ այս պահին դադարեցված է սահմանային լարվածության պատճառով, քանի որ այդ պայմաններում հնարավոր չէ արդյունավետ աշխատել․ - «Քննարկվող հարցերի շրջանակի պարագայում ես կարծում եմ, որ դա զուտ տերմինի խնդիր է և որևէ այլ բան ուղղակի չի կարող լինել։ Ուղղակի չի կարող լինել, որովհետև էդ աշխատանքային խմբի թե՛ մանդատը, թե՛ լիազորությունները մասնակիցների, թե՛ փորձագիտական աշխատանքի տրամաբանությունը ենթադրում ա հունվարի 11-ի հայտարարության շրջանակ։ Հնարավոր չի էդ շրջանակից դուրս գալ և քննարկել ինչ-որ այլ հարցեր․․․ Ոչ միայն հնարավոր չի, այլ չի լինի նման բան ուղղակի, չի կարող լինել»։

Հարցին, թե այդ դեպքում ինչո՞ւ է վարչապետը հերքում, ասում է միջանցք չկա, միջանցքային տրամաբանություն չկա, Գրիգորյանն արձագանքեց․ - «Ես էլ եմ ասում, որ միջանցքային տրամաբանություն չկա։ Որովհետև տերմինի տակ կարող է ընկալումները այնպիսին լինեն, որ պարզվի, որ միջանցք ասելով, օրինակ, դուք ձեր հարցի մեջ ենթադրում եք մի իրավիճակ, որը մեր սուվերեն ենթակառուցվածքի ծանրաբեռնվածության խնդիր ա առաջացնում, որը բացառված է։ Էդ պարագայում մենք, այո, միշտ ասում ենք, որպեսզի թյուրընկալում չլինի։ Շատ դեպքերում մենք Հյուսիս-Հարավին էլ ենք միջանցք ասում, բայց տվյալ դեպքում, քանի որ հարցը զգայուն ա, ավելի հստակ պետք է արձանագրենք»։

Այսինքն, պաշտոնական Երեւանի խոսքերից կարելի է հասկանալ, որ միջանցք կարող է լինել, բայց դա հայկական կողմը կարող է համարել, որ քանի որ ոչ մի սուվերենության կորուստ չունի, ուրեմն՝ միջանցք չկա:

Ստացվում է, որ արդեն իսկ գործ ունենք, բառային «աճպարարության» հետ, քանի որ պաշտոնական Երեւանն արդեն իսկ սկսել է նախօրոք, հող նախապատրաստել, ասելով, թե կարող է մենք միջանցք նկատի չունենք, իսկ նրանք՝ միանգամայն կարող են հենց այդ տրամաբանության շրջանակներում ապացուցել, որ դա է միջանցքը:

Ի դեպ, ամիսներ շարունակ Ալիևի կողմից համառորեն «միջանցք» ունենալու, անգամ այլ երկրներին այդտեղից օգտվելու հրավերները, հենց այնպես չեն լինի: Ուրեմն, մնում է «ընկալման» ու ձևակերպման հարցը, որտեղ Փաշինյանի իշխանությունը կարող է ինչպես միշտ «փայլել»:

Պարզ է չէ՞, որ «միջանցք» ասելով Ադրբեջանը ակնկալում է հատուկ կարգավիճակ Հայաստանի տարածքում։ Իսկ մեր «թավշյա» իշխանություններն ասում են՝ եթե ուղիներ նկատմամբ իրավունքը մերն է՝ ուրեմն, դա միջանցք չի:

Մետաքսյա Շալունց

դիտվել է 2514 անգամ
Լրահոս
На западе Украины горит немецкий завод Թիվ 23 երթուղու ավտոբուսի վարորդին ծեծի են ենթարկել. նա տեղափոխվել է հիվանդանոց Ծեծկռտուք՝ Հովիկ Աբրահամյանի նախկին վարորդի ռեստորանում․ կալանավորել են Դավիթ Համբարձումյանի եղբորը Արթիկ-Անուշավան ավտոճանապարհին «BMW»-ն դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց և կողաշրջված հայտնվել ձորակում Դիմել եմ Հայաստանյան դաշտում գործող 15 ուժի. Կարապետ Պողոսյան «ՌԴ-ի իշխող քաղաքական կուրսի մահվան մասին լուրերը չափազանցված են»․ Շարմազանով Human Rights Watch․ Ադրբեջանում հայ բանտարկյալները զրկված են ընտանիքների հետ կանոնավոր կապից Տնտեսական, թե՞ քաղաքական հաշվարկ․ փորձագետը՝ ՀՀ պետական պաշտոնյաների աշխատավարձերի բարձրացման մասին Ահաբեկե՞լ են Փոստանջյանի ընտանիքիքն․ մանրամասներ Տուգանվել են «ՌԱԴԻՈՏՈՒՆ», «ԱՎՏՈՌԱԴԻՈ» և «ՆՈՅՅԱՆ ՏԱՊԱՆ» ընկերությունները «Հրաշք այգու» ծեծկռտուքի մասնակիցները բերման են ենթարկվել UFC 331-ից հետո Ծառուկյանն ու Ռուֆին 60 օրով հեռացվել են մենամարտերից Անդրանիկ Թևանյանի խափանման միջոցը երկարացվեց Լևոն Ազիզյանը մանրամասնում է Պատգամավորները ԱՄՆ հավատարմատարին մտահոգություն են հայտնել ՀՀ-ում ընթացող գործընթացների առնչությամբ Ավտովթար՝ Երևանում. Արտաշատի խճուղում «Lada Granta»-ն բախվել է կայանված «Mercedes»-ին. կա վիրավոր Իսրայել Կացը սպառնում է Քրիստինե Գրիգորյանը Բաքու է մեկնել Արեգնազ Մանուկյանի խափանման միջոցը փոխվեց Թրամփը հայտարարել է ԱՄՆ-ում մեծ քանակությամբ զինամթերքի առկայության մասին Ինչի՞ց եք վախեցած․ բաց դատ արեք, թող հասարակությունը համոզվի․ Սուքիասյան (video)
Ամենաընթերցվածները
Շուտով
Սեպտեմբերի 23-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հենրիխ Դանիելյանը Սեպտեմբերի 23-ին՝ ժամը 11։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Դերենիկ Մալխասյանը Սեպտեմբերի 23-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արման Աբովյանը Սեպտեմբերի 23-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Տիգրան Չոբանյանը Սեպտեմբերի 22-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ձյունիկ Աղաջանյանը Սեպտեմբերի 22-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Երվանդ Բոզոյանը Սեպտեմբերի 22-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Սուրեն Սուրենյանցը Սեպտեմբերի 21-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Կարապետ Պողոսյանը Սեպտեմբերի 21-ին՝ ժամը 14։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Սուրեն Սուրենյանցը Սեպտեմբերի 21-ին՝ ժամը 12։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Զոհրաբյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am