«Սա խոսում է հայաստանյան իշխող ոհմակի անմարդկային նկարագրի մասին». Ա. Ղարամյան

Արցախի անվտանգության խորհրդի նախկին քարտուղար Արշավիր Ղարամյանի գրառումը. «Մեր պարտությամբ հպարտացողները և ադրբեջանաթուրքական հաղթանակով հպարտացողները գործում են նույն սցենարով

2016 թվականի ապրիլյան ռազմագործողությունների ժամանակ և դրանից հետո ձեռքբերված օպերատիվ-հետախուզական և այլ աղբյուրներից ստացված տվյալների համաձայն, թշնամի ադրբեջանն այն ժամանակ ունեցել է առնվազն 1487 զոհված (սատկած) զինծառայող, բայց պաշտոնապես հայտարարել էր 34-ի մասին՝ այն դեպքում, երբ բաց աղբյուրներից հայտնի է դարձել մի քանի հարյուրի մասին (հիշենք մեհիրիբանի կողմից այդ գործողությունների ընթացքում զոհվածների (սատկածների) մայրերի կամ կանանց ընդունելությունը, Մեյդան TV-ի ապրիլի 2016-ի ապրիլի 7-ին հրապարակած 93 հոգին՝ լուսանկարներով): Եթե նույնիսկ համարենք, որ թշնամու նույն զոհի մասին կրկնակի տվյալներ են ստացվել, ապա միևնույն է, ստացվում է, որ թշնամին այն ժամանակ տվել է գոնե 743 զոհ։
2016-ին, ըստ ստացված տվյալների, ադրբեջանական իշխանություններն իրական կորուստների թիվը սեփական ժողովրդից թաքցնելու համար երկար ժամանակ դիակները պահում էին երկրի տարբեր շրջաններում գտնվող դիահերձարաների սառնարաններում կամ կատարում էին գաղտնի հուղարկավորումներ:
2020 թվականի 44-օրյա պատերազմում մեր զոհված տղաներին այսօր որպես անհայտ կորած ներկայացնելը և հարազատների կողմից, տարբեր դիահերձարանների սառնարաներում, հարյուրավոր դիակների հայտնաբերումը հուշում է, որ «հայրենի» ապաշնորհ, թրքածին իշխանությունները գործում են ադրբեջանական սցենարներով:
Միայն փաստը, որ ամիսներ շարունակ զոհվածների հարյուրավոր դիերը գտնվել են սառնարաններում՝ անտեր վիճակում, ակնառու խոսում է հայաստանյան իշխող ոհմակի անմարդկային նկարագրի մասին, ինչը հատուկ է թշնամու ձեռագրին։ Եվ այստեղից պարզ երևում է, որ նիկոլական իշխանություններն ամբողջ 8 ամիս զբաղված են եղել զինծառայողների զոհվելու ինֆորմացիան թաքցնելու և նրանց հարազատներին անորոշ ու տագնապալի վիճակում պահելու գործով»:

դիտվել է 514 անգամ
Լրահոս
Ճիպոտահարող գազան տղամարդը Եթե Վեհափառը հաստատուն մնա իր կամքի մեջ, մենք կարճ ժամանակում կհաղթենք կիսաթուրքերին Արդեն 9 տարի մենք գրեթե ձմեռ չենք ունենում «Թափառող հավատացյալների հոտն» ի՞նչն է ծափահարում՝ 5000 զավակների եղերական մահը՞, Արցախի կորուստը՞ Արևմուտքում սառեցված ռուսական ակտիվների բռնшգրավումը անկանխատեսելի հետևանքներ կունենա Եվրամիության համար․ Օրբան Վանաձորում 22-ամյա վարորդը «Mercedes»-ով վրшերթի է ենթարկել ճանապարհը չթույլատրելի հատվածով անցնող 73-ամյա հետիոտնին․ վերջինը տեղում մшհшցել է Իշխանությունը չի կարողանում հաղթել Եկեղեցուն․Փաշինյանը թևակոխում է ավելի վտանգավոր փուլ Արագածոտնի թեմը դատապարտում է իր առաջնորդի նկատմամբ կատարվող բռնաճնշումը Հայ Ազգային Կոնգրեսը կմասնակցի 2026 թվականի խորհրդարանական ընտրություններին Ինչպես հաղթել Նիկոլին մինչև 2026 թ. փրայմերիզ ընդդիմության ներսում․ Սամվել Ֆարմանյան Դուք վկայեցիք, որ ծառայում եք Մայր Եկեղեցուն. Սամվել դպիր Գրիգորյանը՝ Արմավիրի թեմի քահանաներին ՀԱԿ նախագահ է վերընտրվել Լևոն Տեր-Պետրոսյանը Արցախ վերադարձի իրավունքը «անիրատեսական» է, երբ բացակայում է քաղաքական կամքը․ Հակոբյան Նիկոլ Փաշինյանը հող է նախապատրաստում եկեղեցին կառավարությանը ենթարկեցնելու համար․ Խաչատրյան Պատվերը քաղաքական էր, դատարանն ազատ արձակեց Հակոբյանի վրա մեջքից հարձակված խուժանին․ քաղաքագետ Վահագն Չախալյանին բանտախցում պահում են անմարդկային պայմաններում․ ահազանգ «Բանավեճն ավարտվեց, Նիկոլն անձնատուր եղավ»․ Լևոն Զուրաբյան Այգեշատի եկեղեցում կախել են ՀՀ դրոշը. Սիոն Սրբազանը զեղչեց Վեհափառի անունը Որքա՞ն են Փաշինյանի արտասահմանյան գործուղումները «նստել» բյուջեի վրա. Sputnik Արմենիա Քաղաքական դերակատարները հարձակվում են եկեղեցու վրա՝ իրենց մրցակիցներին թուլացնելու նպատակով. Հայաստանին անհրաժեշտ են թե՛ արդյունավետ պետություն, թե՛ արժանահավատ եկեղեցի. Խաժակ Սրբազան «Անկյունաքարային հարցերի վերաբերյալ առկա է փոխըմբռնում». ընդդիմադիրները հանդիպում են ունեցել «Հավատում ենք, որ արդար դատավարություն կլինի ու տղաները դուրս կգան». եկեղեցու դեմ պայքարին միացած Վազգեն Միրզախանյանը հավատացնում է, թե իրեն շատ է մտահոգում, որ Սրբազան Հայրերը կալանքի մեջ են
Ամենաընթերցվածները
Շուտով
Դեկտեմբերի 15-ին՝ ժամը 14։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Խաչիկ Մանուկյանը Դեկտեմբերի 15-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Զոհրաբյանը Դեկտեմբերի 15-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Լարիսա Ալավերդյանը Դեկտեմբերի 12-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հենրիխ Դանիելյանը Դեկտեմբերի 12-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Զարուհի Փոստանջյանը Դեկտեմբերի 12-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Այվազյանը Դեկտեմբերի 12-ին՝ ժամը 11։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Վոլոդյա Հովհաննիսյանը Դեկտեմբերի 11-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նարե Սոսեն Դեկտեմբերի 11-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Սեյրան Չիլինգարյանը Դեկտեմբերի 11-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Սամվել Հակոբյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am