Նախկինների թափոնի նոր արտաթորանքները

«Լուսավոր», ավելի ճիշտ՝ «լուսահոգի» Էդմոն Մարուքյանը, ով նախորդ իշխանությունների թափոնն էր, հաճախորդաց հարեմում իր պատվավոր տեղն էր զբաղեցնում եւ բոլորին է հայտնի, թե նա ինչպես, ում շնորհիվ մտավ քաղաքականություն՝ խորհրդարան, նախընտրական այս օրերին կենդանության նշաններ է փորձում ցույց տալ , հակաքարոզչություն անել նախկինների դեմ՝ իբր ինքը ոչ նախկին է, ոչ էլ ներկա: Հեղափոխությունից հետո Նիկոլ Փաշինյանի հաճախորդը դարձած սույն պարոնը, որն իր պատվավոր կոչումը պահպանեց անգամ աղետալի պատերազմից հետո եւ հավատարիմ մնաց դավաճան հողատուին՝ կնքելով քաղաքական մահկանացուն, վերջին ճիգերն է գործադրում քաղաքական արենայում մնալու նպատակով:

Իհարկե, նախկին հաճախորդի կարգավիճակը հիմա փոխվել է, ի տարբերություն նախկինների՝ Նիկոլ Փաշինյանն Էդմոնին շատ երես չի տալիս, օգտագործում է ու դեն նետում, բայց ինչ էլ անում է միևնույն է Էդմոնը չի նահանջում, համառորեն նետվում է դեպի նրա թուրքահպատակ գիրկը:
Նա հենց տեսնում է քաղաքական դաշտում բան է փոխվում ու Փաշինյանի դիրքերը թուլանում են, անմիջապես մեջ է ընկնում, եւ Փաշինյան պասով մի «կառուցողական» առաջարկ է անում: Օրինակ՝ հայ-ադրբեջանական սահմանային միջադեպի հարցով կառավարությանը հորդորում էր դիմել ՄԱԿ-ին, ՀԱՊԿ-ից սպասելիք չկա, առաջարկից մի քանի օր անց էլ խորհրդարանում հարցուպատասխանի ժամանակ պասերով հակառուսական արշավ իրականացրեցին եւ Նիկոլ Փաշինյանի հաճախորդը լայն հնարավորություն տվեց թուրքահպատակը հերթական անգամ տրորի ռազմավարական դաշնակցին: Դրանից հետո Մարուքյանը հորդորեց Անվտանգության խորհրդի նիստ հավիրել՝ խորհրդարանականների մասնակցությամբ եւ այդտեղ էլ հնարավորություն տվեց Փաշինյանին լեգիտիմացնել իր հայտնի «փոխշահավետ» առաջարկը, որ վաղը կանգնի եւ ասի խորհրդարանը տեղյակ է եղել դրա մասին: Չմոռանանք նախկին պասերով խաղը Էդմոն-Նիկոլ զույգի միջեւ՝ կապված թե դատական համակարգը ավիրելու ի դեմս Սահմանադրական դատարանի, թե այլ հարցերում: Այս հանցակցությունն այնքան բացահայտ է, որ լրագրողներից մեկն այս Մարուքյանին հարց է տվել, թե ինչպես է պատահում, որ Փաշինյանն իր բոլոր ասածները կատարում է: Սա էլ, թե եթե իմ ասածները Փաշինյանը կատարեր, այսպիսի երկիր չէինք ունենա: Դժվար է ասել՝ միամիտ լոռեցին հարցի ենթատեքստը չհասկանալով է նման պատասխան տվել, թե իրեն պահել է իր տեսակին համահունչ՝ ձկան պես խուսանավել ուղիղ պատասխանից, այո, ոչ թե Փաշինյանն է իր ասածները կատարում, այլ ինքն է բարձրաձայնում նրա սրտի ուզածը, որ դեմոկրատիայի պատրանք ստեղծեն, թե բա ընդդիմությունը օրակարգ է առաջ բերում, իշխանությունն էլ ընդառաջում:

Վերադառնալով ասպարեզում մնալու մարուքյանական վերջին ճիգերին, այս պարոնը հայտարարում է, թե եւ նախկինների, եւ ներկաների իշխանության գալով երկրում համերաշխություն չի լինի, հենց դրա համար էլ իրենք՝ լուսավորյալները պետք է գան իշխանության: Փաստորեն, ՀՀ թիվ մեկ հաճախորդը շարունակում է ջուր լցնել փաշինյանական ջրաղացին եւ թմբկահարել նախկին-ներկա դիլեման, այն պարագայում եւ ներքաղաքական դիսկուրսը բացառությամբ իշխանական տիրույթի, ընթանում է թուրքերի եւ հայերի ընտրության միջեւ: Մմարուքյանն ակամայից տեղավորվում է թուրքական ծիրում եւ զարգացնում տիրոջ թեզը: Եթե հնարավոր չէ դուրս գալ այդ դաշտից, ապա այստեղ էլ փաստերը ձեր օգտին չեն, որովհետեւ անցած երեսուն տարիներին ՀՀ բոլոր ղեկավարներն անխտիր երկրի ու պետություն են պահել, իսկ դուք երկուսդ՝ Փաշինյան-Մարուքյան դուետդ այդ մարդկանց մոտ ընդամենը հաճախորդ եք աշխատել:

Անի Սահակյան

դիտվել է 4209 անգամ
Լրահոս
На западе Украины горит немецкий завод Թիվ 23 երթուղու ավտոբուսի վարորդին ծեծի են ենթարկել. նա տեղափոխվել է հիվանդանոց Ծեծկռտուք՝ Հովիկ Աբրահամյանի նախկին վարորդի ռեստորանում․ կալանավորել են Դավիթ Համբարձումյանի եղբորը Արթիկ-Անուշավան ավտոճանապարհին «BMW»-ն դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց և կողաշրջված հայտնվել ձորակում Դիմել եմ Հայաստանյան դաշտում գործող 15 ուժի. Կարապետ Պողոսյան «ՌԴ-ի իշխող քաղաքական կուրսի մահվան մասին լուրերը չափազանցված են»․ Շարմազանով Human Rights Watch․ Ադրբեջանում հայ բանտարկյալները զրկված են ընտանիքների հետ կանոնավոր կապից Տնտեսական, թե՞ քաղաքական հաշվարկ․ փորձագետը՝ ՀՀ պետական պաշտոնյաների աշխատավարձերի բարձրացման մասին Ահաբեկե՞լ են Փոստանջյանի ընտանիքիքն․ մանրամասներ Տուգանվել են «ՌԱԴԻՈՏՈՒՆ», «ԱՎՏՈՌԱԴԻՈ» և «ՆՈՅՅԱՆ ՏԱՊԱՆ» ընկերությունները «Հրաշք այգու» ծեծկռտուքի մասնակիցները բերման են ենթարկվել UFC 331-ից հետո Ծառուկյանն ու Ռուֆին 60 օրով հեռացվել են մենամարտերից Անդրանիկ Թևանյանի խափանման միջոցը երկարացվեց Լևոն Ազիզյանը մանրամասնում է Պատգամավորները ԱՄՆ հավատարմատարին մտահոգություն են հայտնել ՀՀ-ում ընթացող գործընթացների առնչությամբ Ավտովթար՝ Երևանում. Արտաշատի խճուղում «Lada Granta»-ն բախվել է կայանված «Mercedes»-ին. կա վիրավոր Իսրայել Կացը սպառնում է Քրիստինե Գրիգորյանը Բաքու է մեկնել Արեգնազ Մանուկյանի խափանման միջոցը փոխվեց Թրամփը հայտարարել է ԱՄՆ-ում մեծ քանակությամբ զինամթերքի առկայության մասին Ինչի՞ց եք վախեցած․ բաց դատ արեք, թող հասարակությունը համոզվի․ Սուքիասյան (video)
Ամենաընթերցվածները
Շուտով
Սեպտեմբերի 23-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հենրիխ Դանիելյանը Սեպտեմբերի 23-ին՝ ժամը 11։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Դերենիկ Մալխասյանը Սեպտեմբերի 23-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արման Աբովյանը Սեպտեմբերի 23-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Տիգրան Չոբանյանը Սեպտեմբերի 22-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ձյունիկ Աղաջանյանը Սեպտեմբերի 22-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Երվանդ Բոզոյանը Սեպտեմբերի 22-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Սուրեն Սուրենյանցը Սեպտեմբերի 21-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Կարապետ Պողոսյանը Սեպտեմբերի 21-ին՝ ժամը 14։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Սուրեն Սուրենյանցը Սեպտեմբերի 21-ին՝ ժամը 12։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Զոհրաբյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am