Էրդողանի թիկնապահները ԱՄՆ-ում հետախուզման մեջ են (տեսանյութ)

Ամերիկայի Ձայն Միացյալ Նահանգների մայրաքաղաք Վաշինգտոնի ոստիկանությունը հետախուզում է հայտարարել Թուրքիայի նախագահ Ռեջեփ Էրդողանի 12 թիկնապահների նկատմամբ, հայտարարել է Վաշինգտոնի ոստիկանապետ Փիթեր Նյուշամը. «Մենք ձերբակալման որոշում ենք ձեռք բերել Թուրքիայի հետեւյալ անվտանգության սպաների վերաբերյալ»: Ռեջեփ Էրդողանի թիկնապահների նկատմամբ որոշվել է հետախուզում հայտարարել մայիսի 16-ին Վաշինգտոնում Թուրքիայի դեսպանի առանձնատան առջեւ նրանց կողմից խաղաղ ցուցարարների վրա հարձակվելու կապակցությամբ: Քրեական գործի կապակցությամբ արդեն ձերբակալվել է չորս անձ, երկուսը միջադեպի օրը, մայիսի 16-ին, եւս երկուսն՝ այս շաբաթ: Ինչ վերաբերում է Թուրքիայի նախագահի թիկնապահներին, ապա նրանք կձերբակալվեն ԱՄՆ-ի տարածքում հայտնվելուն պես. «Վաշինգտոնն այն տեղն է, որտեղ մենք ողջունում ենք խաղաղ ցուցարարներին»: Վաշինգտոնի քաղաքապետ Մյուրիել Բաուզերը Էրդողանի թիկնապահների հարձակումը խաղաղ ցուցարարների վրա անվանեց հարձակում ամերիկյան արժեքների վրա. «Մենք բազմաթիվ ցույցեր ենք հյուրընկալում, միլիոնավոր մարդիկ գալիս են այստեղ՝ իրենց կառավարության դեմ խաղաղ բողոքի ցույցեր անցկացնելու նպատակով եւ մենք այդ ցուցարարների թիկունքին ենք եւ պատրաստ ենք ապահովել նրանց անվտանգությունը»: Ազգությամբ եզդի, Հայաստանում ծնված, ԱՄՆ-ում բնակվող Լյուսի Ուսոյանը խաղաղ ցուցարարներից մեկն էր, ում Էրդողանի թիկնապահները Վաշինգտոնում ծեծի էին ենթարկել: Լյուսիի խոսքով, Ադրբեջանին աջակցող Էրդողանի դեմ ցույցի դուրս գալու հիմնական պատճառներից մեկն էր իր ազգական Քյարամ Սլոյանի սարսափելի սպանությունը նախորդ տարվա քառօրյա պատերազմի ընթացքում. «Նախորդ տարի զարմիկս սպանվել է Լեռնային Ղարաբաղի առաջնագծում 80 հայ զինվորների հետ միասին: Նրան դաժան գլխատել էին: Եվ դա պատճառներից մեկն էր, որ ես բողոքի էի դուրս եկել»: Ամերիկայի Հայ Դատի հանձնախմբի ներկայացուցիչ Եղիսաբեթ Չուլջյանն «Ամերիկայի Ձայն»-ի հետ զրույցում հատուկ ընդգծեց իրավապահ մարմինների աշխատանքը. «Ոստիկանությունն իր գործն արել է, իր ձերբակալությունները կատարել է, մեղադրանքները ներկայացրել: Այժմ ժամանակն է, որ արտգործնախարարությունը կոչ անի թուրքական կառավարությանը, որպեսզի այդ թիկնապահները հետ ուղարկվեն»: Թուրքական կողմը տեղի ունեցած միջադեպի մեջ մեղադրել էր Միացյալ Նահանգների իրավապահներին, հայտարարելով, որ Ռեջեփ Էրդողանի անվտանգությունը բավարար չափով ապահովված չէր եւ որ ցուցարարների ներկայությունը սպառնում էր Թուրքիայի նախագահի անվտանգությանը: «Ամերիկայի Ձայն»-ի հետ զրույցում բարձրաստիճան պաշտոնյաների եւ ԱՄՆ ժամանող արտերկրյա ղեկավարների անվտանգության ապահովմամբ զբաղվող Միացյալ Նահանգների գաղտնի ծառայության պաշտոնական ներկայացուցիչն ընդգծել է, որ Էրդողանի անվտանգությունը որեւէ պահի վտանգված չի եղել խաղաղ ցուցարարների կողմից: Այլ ԶԼՄ-եր հաղորդում են, որ  Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը խիստ նյարդայնացած է ԱՄՆ որոշումից՝ մեղադրանք առաջադրել իր թիկնապահներին, որոնք Վաշինգտոնում Թուքիայի դեսպանատան հենց դիմաց ծեծի են ենթարկել խաղաղ ցուցարարներին։

«Նրանք իմ տասներկու թիկնապահներին կալանավորելու հրաման են արձակել։ Եթե իմ թիկնապահները չեն կարող ինձ պաշտպանել, ապա որպես ինչ եմ ես նրանց ինձ հետ ԱՄՆ տանում»,- ասել է էրդողանը:

դիտվել է 25 անգամ
Լրահոս
Փաշինյանին ասե՛ք՝ թող իր արած հայտարարության պատասխանը տա․ Ռոբերտ Քոչարյան (video) «Հրապարակ». Զինվորների ծնողները պահանջում են հանդիպում Փաշինյանի եւ Պապիկյանի հետ Ամիրյանում մեկնարկում է «խորոված փարթին», իսկ Փաշինյանը Մարալիկում դասախոսություն է կարդում Քորթնի Քարդաշյանի գրառումը՝ Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին Ադրբեջանը 2023 թվականին շարունակեց Թուրքիայի ցեղասպանական արշավը. Նյու Յորքի քաղաքապետ Եղեռնի ճանաչումը մեզ համար սրբազան պարտք է և հավատարմության վկայություն․ Եզրաս Սրբազան (video) Փաշինյանը չի համապատասխանում իր պաշտոնին. ՀՀ-ն արժանի է արդարության և իրական ժողովրդավարության Վլադիմիր Զելենսկին աշխատանքային այցով ժամանել է Ադրբեջան Քրդստանի ազգային կոնգրեսը պահանջում է ճանաչել Հայոց ցեղասպանությունը Տիրանայում շարունակվում է ըմբշամարտի Եվրոպայի առաջնությունը Նույնիսկ անզեն աչքով է ակնհայտ, որ բառիս բուն իմաստով եղծել են հուշարձանը․ Լիլիթ Գալստյան Հիշեցում․ ապրիլի 25-ին Հանրապետության հրապարակ տանող փողոցներում կսահմանափակվի երթևեկությունը Շնորհավոր Ամանոր և քաղաքացու օր (փոսի խորոված ենք անում)․ Հայկ Մարության «Ուրեմն տղադ ու կնիկդ տեռորի՞ստ են, որ Արցախն՝ Ադրբեջան է» մասիսցիները՝ Փաշինյանին (video) «Սոնա Մնացականյանի և իր չծնված երեխայի մահացու վրաերթի գործը իրականում իր կամ իր ընտանիքի գործը չէ միայն». Կարեն Վրթանեսյան #ՀԻՄԱ․ ԱՄՆ հայերի ակցիան՝ Թուրքիայի գլխավոր հյուպատոսության դիմաց (video) Հայաստանին կվերադարձվեն Երևանի Կենտրոն վարչական շրջանում գտնվող անշարժ գույքերը. դատախազություն Ձյուն է տեղում Ուկրաինայում տեղի են ունեցել Հայոց ցեղասպանության սուրբ Նահատակների հիշատակին նվիրված միջոցառումներ Ինչու՞ ԽՍՀՄ իշխանությունները թույլատրեցին ցեղասպանության հուշահամալիր կառուցել 1965-ին (video) Անվտանգության նեղ ընկալումն ինքնին անվտանգային խնդիր է․ Վահե Հովհաննիսյան Այսօր քաղաքացի Փաշինյանի մեծ ստի օրն է. այն սկսվեց խորովածով և շարունակվեց քելեխի սեղաններով Վիճաբանություն հարեւանների միջեւ. նրանցից մեկը զենքով սպառնացել է 36-ամյա տղամարդը տեղափոխվել է բաժին Այսօր ես հարգանքի տուրք եմ մատուցում 1.5 միլիոն հայերի հիշատակին, որոնք սպանվել են Հայոց ցեղասպանության ընթացքում. Քիմ Քարդաշյան
Ամենաընթերցվածները
Շուտով
Ապրիլի 22-ին՝ ժամը 14։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Խաչիկ Մանուկյանը Ապրիլի 22-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Էլյանորա Մանանդյանը Ապրիլի 22-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Երվանդ Բոզոյանը Ապրիլի 22-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Վիգեն Հակոբյանը Ապրիլի 22-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Իշխանյանը Ապրիլի 21-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը Ապրիլի 21-ին՝ ժամը 13։30-ին, Հայելի ակումբի հյուրն է քաղաքագետ Արթուր Մարտիրոսյանը Ապրիլի 21-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ալբերտ Բազեյանը Ապրիլի 21-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Վոլոդյա Հովհաննիսյանը Ապրիլի 20-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Թաթուլ Պետրոսյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am