Արա Այվազյանը փակագծեր կբացի՞.ինչով են նրան սպառնում

Արա Այվազյանը հրաժարականի դիմում է գրել արտգործնախարարի պաշտոնից: Հրաժարականի լուրերը սպրդվեցին համացանցում նոր եռակողմ հայտարարության նախագծի «արտահոսքից» հետո, որը վերաբերում էր սահմանազատմանն ու սահմանագծմանը: Նիկոլ Փաշինյանը հայտարարել էր, թե ստորագրելու է այն, քանի որ 100 տոկոսով համապատասխանում է Հայաստանի շահին: Այս հայտարարությունից հետո ակտիվորեն քննարկվում էր Այվազյանի հեռանալու լուրը: Հետո, սակայն, ինֆորմացիա եղավ, թե կձգի մինչեւ ընտրություն: Հրատապ հրաժարականը կնշանակի, որ իրադարձությունները զարգացել են ավելին, քան կարելի էր սպասել.«Ինձ համար եղել է մի չափանիշ. այս նախարարությունը, որ ծնունդն է անկախության, պետք է անշեղորեն պաշտպանի մեր ինքնիշխանությունը, մեր անկախությունը, մեր պետական, ազգային շահերը։ Հուսով եմ, որ ձեզ ամոթով չեմ թողել, և իմ հրաժարականի որոշումը պայմանավորված էր հենց այդ պատճառով, որպեսզի երբևիցե որևէ կասկած չլինի, որ այս նախարարությունը կարող է ինչ-որ քայլ անել կամ համաձայնություն տալ ինչ-որ գաղափարների, նախաձեռնությունների, որոնք մեր պետականության, մեր ազգային և պետական շահի դեմ են եղել»,- ասել է հրաժարականի դիմում գրած ԱԳ նախարար Արա Այվազյանը։
Արա Այվազյանի ակնարկը չափազանց թափանցիկ է՝ սահմանազատման ու սահմանագծման ներկայիս տրամաբանությամբ գործընթացը պետականության, ազգային և պետական շահի դեմ է, եւ ինքը չէր կարող համաձայնել դրան: Այս փաստաթղթով, եթե հակիրճ բնորոշենք՝ փակվում է Արցախի հարցը՝ խնդրի համապարփակ լուծման հեռանկարը միակ մանդատ ունեցող Մինսկի խմբում, ինչպես նաեւ ճանաչվում են պատերազմի արդյունքները:
Հրաժարականի իր տեքստով Արա Այվազյանը դարձել է շատերի սրտի նոր հերոսը, ոմանք հերոսացնում են նրան, թե հայրենասեր մարդը չհամաձայնեց կատարել Փաշինյանի հակապետական ծրագիրը: Սակայն պետք է գիտակցել, որ ցանկացած մեկը, ով թեկուզ մեկ ամսով ճաապարհ է անցել Նիկոլ Փաշինյանի հետ, թեկուզ կատարել նրա գեթ մեկ հրահանգ, պետք է քավարանի ինքնամաքրման երկար ճանապարհ անցնի, այլ ոչ թե արժանանա հասարակության գովեստներին: Ցանկացած մեկը՝ կլինի դա պաշտոնյա, պատգամավոր, թե համայնքի ղեկավար, թե անգամ այսօր ընդդիմադիր դաշտի առանցքային խաղացողներ ՀՅԴ, թե ԲՀԿ, պետք է արժանանա պարսավանքի, պետք է անցնեն ինքնամաքրման ճանապարհով, քանզի Փաշինյանի թրքամետ եւ ապազգային տեսակը ոչ թե վերջին երեք տարիներին է հայտնի, այլ իր գործունեության ողջ ընթացքում: Նիկոլիզմը մեկ օրվա, կամ մեկ ամսվա ու երեք տարվա ծնունդ չէ, իսկ քաղաքական ուժի, գործիչների առաքելությունը նրանում է, որ ճանապարհ չհարթեն, առավել եւս չհանցակցեն անադեկվատ, ապազգայի տարրերի հետ՝ երկիրը տանելով ավերի :
Ամենեւին չենք ասում, որ մարդը պետք է անսխալական լինի, այո, ինչ-որ պահից սխալն ընդունելը եւս կարեւոր է, բայց կարեւոր է, որ նման անհեռատես պահվածքը չխրախուսվի, չհերոսացվի, այո, եկեք հավատանք, որ որոշները խելքի են եկել, փորձում են մաքրվել փաշինյանական խարանից, բայց այդ մարդկանց տեղը ոչ թե ընդդիմադիր ցուցակներում պետք է լինի, այլ ինչպես նշեցինք՝ քաղաքական ճգնարաններում ու քավարաններում:
Առավել եւս, երբ սոսկալի պատերազմից հետո է որեւէ մեկը համաձայնել աշխատել կապիտուլացիա ստորագրած ղեկավարի հետ: Առավել եւս ԱԳՆ-ում ղեկավար պաշտոն ստանձնել, եթե գաղտնիք չէ, որ 44-օրյա պատերազմը դիվանագիտական խայտառակ պարտության հետեւանքն էր, ինչն այդպես էլ չհասկացավ նախկին նախարար Զոհրապ Մնացականյանը եւ կես ճանապարհից չկանգնեցրեց Փաշինյանի գժությունն ու արկածախնդիր հայտարարությունները, այլ նա էլ նախըտրեց կատարված ողբերգությունից հետո հերոսանալու ուղին: Այնպես որ` Արա Այվազյանին հերոսացնելուց առաջ նրանից նախ պետք է պահանջել բացել փակագծերը, մանրակրկիտ պատմել, թե այդ երբ եւ ինչպես է Փաշինյանը ցանկանում հակապետական , ազգային շահին դեմ քայլ անել: Ուշագրավ է, որ ի պատասխան հրաժարականի դիմումի, Փաշինյանի խոսնակը եւս հորդորել էր խոսել, մանրամասն պատմել՝ ինչպես, որտեղ եւ երբ է Փաշինյանը նման քայլի պատրաստվում: Ակնհայտ է, որ կապիտուլանտը ոչ միայն օգտագործում է բոլորին, այլ դեն նետելուց հետո էլ այնպիսի կոմպրոմատներ է պահում ձեռքում, որ ոչ մեկ չհանդգնի ծպտուն հանել: Այ, երբ Այվազյանը կխոսի այս մասին, գուցե կարելի հավատալ իր մտահոգություններին:

 

Անի Սահակյան

դիտվել է 4112 անգամ
Լրահոս
На западе Украины горит немецкий завод Թիվ 23 երթուղու ավտոբուսի վարորդին ծեծի են ենթարկել. նա տեղափոխվել է հիվանդանոց Ծեծկռտուք՝ Հովիկ Աբրահամյանի նախկին վարորդի ռեստորանում․ կալանավորել են Դավիթ Համբարձումյանի եղբորը Արթիկ-Անուշավան ավտոճանապարհին «BMW»-ն դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց և կողաշրջված հայտնվել ձորակում Դիմել եմ Հայաստանյան դաշտում գործող 15 ուժի. Կարապետ Պողոսյան «ՌԴ-ի իշխող քաղաքական կուրսի մահվան մասին լուրերը չափազանցված են»․ Շարմազանով Human Rights Watch․ Ադրբեջանում հայ բանտարկյալները զրկված են ընտանիքների հետ կանոնավոր կապից Տնտեսական, թե՞ քաղաքական հաշվարկ․ փորձագետը՝ ՀՀ պետական պաշտոնյաների աշխատավարձերի բարձրացման մասին Ահաբեկե՞լ են Փոստանջյանի ընտանիքիքն․ մանրամասներ Տուգանվել են «ՌԱԴԻՈՏՈՒՆ», «ԱՎՏՈՌԱԴԻՈ» և «ՆՈՅՅԱՆ ՏԱՊԱՆ» ընկերությունները «Հրաշք այգու» ծեծկռտուքի մասնակիցները բերման են ենթարկվել UFC 331-ից հետո Ծառուկյանն ու Ռուֆին 60 օրով հեռացվել են մենամարտերից Անդրանիկ Թևանյանի խափանման միջոցը երկարացվեց Լևոն Ազիզյանը մանրամասնում է Պատգամավորները ԱՄՆ հավատարմատարին մտահոգություն են հայտնել ՀՀ-ում ընթացող գործընթացների առնչությամբ Ավտովթար՝ Երևանում. Արտաշատի խճուղում «Lada Granta»-ն բախվել է կայանված «Mercedes»-ին. կա վիրավոր Իսրայել Կացը սպառնում է Քրիստինե Գրիգորյանը Բաքու է մեկնել Արեգնազ Մանուկյանի խափանման միջոցը փոխվեց Թրամփը հայտարարել է ԱՄՆ-ում մեծ քանակությամբ զինամթերքի առկայության մասին Ինչի՞ց եք վախեցած․ բաց դատ արեք, թող հասարակությունը համոզվի․ Սուքիասյան (video)
Ամենաընթերցվածները
Շուտով
Սեպտեմբերի 23-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հենրիխ Դանիելյանը Սեպտեմբերի 23-ին՝ ժամը 11։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Դերենիկ Մալխասյանը Սեպտեմբերի 23-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արման Աբովյանը Սեպտեմբերի 23-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Տիգրան Չոբանյանը Սեպտեմբերի 22-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ձյունիկ Աղաջանյանը Սեպտեմբերի 22-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Երվանդ Բոզոյանը Սեպտեմբերի 22-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Սուրեն Սուրենյանցը Սեպտեմբերի 21-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Կարապետ Պողոսյանը Սեպտեմբերի 21-ին՝ ժամը 14։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Սուրեն Սուրենյանցը Սեպտեմբերի 21-ին՝ ժամը 12։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Զոհրաբյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am