Ինչու չփոխվեցին կորպուսների անպատասխանատու հրամանատարները. իշխանությունը չի ուզում տեսնել իր սխալները

«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. Իշխանությունը չի ուզում տեսնել իր սխալները պատերազմից հետո ստեղծված իրավիճակում։

Եթե հայկական բանակը եղանակի տաքանալուն զուգընթաց հասցրած լիներ տեղակայվել եւ դիրքավորվել Ադրբեջանի հետ նոր ձեւավորված սահմանին, ապա նման անպաշտպան իրավիճակ չէր ստեղծվի։

Սահմանի նման անկազմակերպ վիճակում մեղավորություն ունեն թե՛ ՊՆ եւ ԳՇ ղեկավարությունը, թե՛ համապատասխան բանակային կորպուսների հրամանատարները, որոնք տեղերում պետք է կազմակերպեին ինժեներական աշխատանքներն ու բանակային ստորաբաժանումների տեղակայումը։

Այստեղ իշխանության թերացումն այն է, որ պատերազմից հետո հետեւություններ չարվեցին, եւ ժամանակին չփոխվեցին այն կորպուսների հրամանատարները, որոնք թե՛ պատերազմի ժամանակ, թե՛ դրանից հետո պատշաճ չէին կատարում իրենց պարտականությունները։ Ավելին՝ իրենց բուն գործը թողած՝ քաղաքական հայտարարություններ էին անում՝ ստորագրելով կառավարության հրաժարականը պահանջող ԳՇ հայտարարության տակ:

Ստեղծված իրավիճակում իր մեծ մեղավորությունն ունի նաեւ նախագահ Արմեն Սարգսյանը, որը սեփական անվճռականության պատճառով դանդաղեցրեց Գլխավոր շտաբի պետի եւ նրա տեղակալի փոփոխման գործընթացը։ Դրանով Արմեն Սարգսյանը խաթարեց կառավարության աշխատանքը` զրկելով շտաբի այլ բարձրաստիճան պաշտոնյաներին առկա մեխանիզմներով փոփոխելու հնարավորությունից։

Ավելի մանրամասն՝ «Ժողովուրդ» օրաթերթի այսօրվա համարում։

դիտվել է 302 անգամ
Լրահոս
Երբ հողը փախչում է ոտքերի տակից. «Փաստ» Աջակցություն հաշմանդամություն և 63-ից բարձր տարիք ունեցող անձանց աշխատանքի ընդունող գործատուներին Սպառնալիք հայ ժողովրդի ազգային ինքնության համար․ «Փաստ» Խոշոր ու շղթայական ավտովթար Երևանում․ վարորդը եղել է խմածության ամենաբարձր աստիճանին Ով էր ինձ ստիպում խոր ծերության սենց գաստրոլի մեջ հայտնվեմ. Կճոյանը դեպրեսիայի մեջ է. «Իրավունք» Ի՞նչ է սովորել Փաշինյանն Ակադեմիայում, որ մատ է թափ տալիս քաղաքացու վրա. զրույց. «Ժողովուրդ» Տեսչական մարմնի ղեկավարի տեղակալը 1 ավտոտնակ ուներ, իսկ հիմա՝ 3 բնակարան. «Ժողովուրդ» Դատարանն արդարացրել է օրենքով գող Շահումյանցի Ժիրոյին. «Հրապարակ» ՔՊ-ի նախընտրական կաշառքը պետական համակարգին. նոր պարգևավճար են բաժանել. թվեր. «Ժողովուրդ» «Պատերազմի» ու «խաղաղության» նոր մանիպուլյացիան. «Փաստ» ՔՊ-ն բոյկոտում է Արարատ Միրզոյանին. ի՞նչ են ուզում ցույց տալ. «Հրապարակ» Իրավապահները խուզարկել են ԱԱԾ շենքի ուղղությամբ հրավառ շշեր նետած երիտասարդի տունը. «Ժողովուրդ» Նիկոլ Փաշինյանի վոյաժները նյարդայնացնում են նաև «ուրախ ավտոբուսի» ուղևորներին. «Հրապարակ» Հաշվեհարդարը՝ ընտրություններից հետո. «Հրապարակ» Առողջապահական ոլորտում աճում են ընդդիմադիր տրամադրությունները. «Ժողովուրդ» «Անհրաժեշտ բոլոր միջոցառումները ձեռնարկվել են», բայց կինը մահացավ. Անուշ Պողոսյան 25-ամյա օտարերկրացին կալանավորվել է Արցախի ԱԺ-ն դատապարտում է Փաշինյանի՝ Արցախից բռնահանվածների մասին պառակտիչ արտահայտությունները Անդրեն ցավալի լուր է հայտնել «Արմենիա» ԲԿ–ում 40–ամյա ծննդկան է մահացել․ փոքրիկի վիճակը կայուն ծանր է Ավտովթար՝ Տավուշի մարզում․ Վանաձոր-Դիլիջան ավտոճանապարհին բախվել են «Lexus LX570»-ը և «Opel»-ը․ կան վիրավորներ Հավասարակշռված դիվանագիտություն VS Մանրադրամային քաղաքականություն Մետրոյի միջադեպից հետո Փաշինյանի ներողությունը դարձնում են նախընտրական քարոզարշավի գլուխգործոցներից Ռուսաստանը պատրաստակամություն է հայտնել օգնել Իրանի շուրջ հակամարտության կարգավորման հարցում
Ամենաընթերցվածները
Շուտով
Մարտի 24-ին՝ ժամը 13։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Երվանդ Բոզոյանը Մարտի 24-ին՝ ժամը 12։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Անաստաս Իսրայելյանը Մարտի 24-ին՝ ժամը 11։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմինե Ադիբեկյանը Մարտի 24-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Նարե Սոսեն Մարտի 23-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արամ Գասպարի Սարգսյանը Մարտի 23-ին՝ ժամը 12։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը Մարտի 23-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Դերենիկ Մալխասյանը Մարտի 23-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Վոլոդյա Հովհաննիսյանը Մարտի 20-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Վոլոդյա Հովհաննիսյանը Մարտի 20-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Այվազյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am