Զինված անձինք երեք օր ծեծի են ենթարկել Դոն Պիպոյի գործով անցնող անձանց. Հետք

«Դոն Պիպո» դեմ նախապատրաստվող սպանության գործով որպես մեղադրյալ ներգրավված Ա. Ք-ի հանրային պաշտպան Արմինե Ֆանյանը «Հետք»-ին մանրամասներ է հայտնել իր պաշտպանյակի ցուցմունքից: Ա.Ք-ն այն երեք անձանցից մեկն է, ով, ըստ ոստիկանության տարածած հաղորդագրության, հայտնաբերվել և բերման է ենթարկվել Էջմիածին քաղաքի բնակարաններից մեկից: Մեզ հետ զրույցում Ֆանյանը գործի, մեղադրյալների ձերբակալման վերաբերյալ միանգամայն այլ հանգամանքներ է ներկայացնում:

-Տիկին Ֆանյան, ձեր պաշտպանյալին մեղադրանք է առաջադրվել «Դոն Պիպոյի» դեմ սպանություն նախապատրաստելու համար: Ինքն ի՞նչ դիրքորշում է հայտնում այս առնչությամբ:

– Նախ, ուզում եմ նշել, որ իմ պաշտպանյալն իր ցուցմունքում հայտնել է, որ նախքան ձերբակալվելը իրեն, ինչպես նաև իր հետ ձերբակալված մյուս երկու անձանց  ինչև ատամները զինված անձինք տարել են և երեք օր անազատության մեջ պահել, ծեծի ենթարկել, տարբեր աստիճանի մարմնական վնասվածներ պատճառել: Պաշտպանյալիս ոտքին` ծնկից քիչ վերև հատվածում, դանակի կտրած-ծակած վերքի տեքսով վնասվածք կա: Նրա վնասվածքների բնույթը, առաջացման մեխանիզմը պարզելու համար նշանակվել է դատաբժշկական փորձաքննություն: Պաշտպանյալս դեպքի հետ իր առնչությունը հերքում է: Ըստ նրա հայտնած տվյալների՝ ինքը Էջմիածնի այդ տանը գտնվել է ընդամենը լավ ժամանակ անցկացնելու նպատակով՝ իր ընկերոջ հրավերով, ով իր հետ ձերբակալված անձանցից մեկն է: Որոշել էին գնալ, խորոված անել, և իր պնդմամբ՝ մսով լի կաթսան անգամ այնտեղ էր մնացել:

– Ձեր պաշտպանյալը մանրամասնե՞լ է, թե ովքեր էին իրենց տարել, ինչու, ինչ էին ուզում:

– Ինքն ասում է, որ իրենց անազատության մեջ պահող անձանցից որևէ մեկին չի ճանաչում: Ըստ պաշտպանյալիս հայտնած տեղեկությունների՝ այդ անձինք կարծել են, թե իրենց ինչ-որ սպանություն են նախապատրաստում. սկզբից իր ընկերոջն ու մյուս անձին են տարել, ապա զանգով իրեն են կանչել ու տարել այդ վայր: Պաշտպանյալս չգիտի, թե մինչև իր հայտնվելն այդ վայրում ինչ է եղել, բայց պնդում է, որ մյուս երկու անձանց ևս ծեծի են ենթարկել, տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներ պատճառել: Ասում է, որ երբ ինքը ներս է մտել, երկուսին էլ արդեն ծեծի ենթարկված են եղել. նրանց վրա կապտուկներ են եղել: Նշեմ, որ իմ պաշտպանյալի դեմքն էլ ամբողջությամբ կապտուկների մեջ էր: Ասում է, որ ինքը շարունակ պահանջել է բացատրություն տալ, թե ինչու են իրենք այնտեղ, և որևէ մեկը որևէ բան չի ասել. ավելի ուշ իրենք հասկացել են, որ ենթադրյալ սպանության նախապատրաստման համար են իրենց տարել:

– Ձեր պաշտպանյալը ճանաչո՞ւմ է ըստ գործի նյութերի՝ սպանության նախապատրաստմանն օժանդակելու մեջ մեղադրվող Զոհրաբ Ղումաշյանին:

– Ոչ, համենայնդեպս, նման տեղեկություն չի հայտնել: Իմ պաշտպանյալը մի քանի օր առաջ է եկել Ռուսաստանի Դաշնությունից: Արդեն տևական ժամանակ է, որ նա բնակվում է այնտեղ, և Հայաստանում շատ քիչ է լինում: Այժմ հերթական անգամ եկել էր Հայաստան՝ իր հարազատներին տեսակցելու:

– Երբ ձեր պաշտպանյալին ձերբակալված անձանց պահման վայր են տարել, նրա մարմնական վնասվածքներն արձանագրվե՞լ են:

– Վնասվածքները զննվել են: Մենք, իհարկե, այս պահին քրեական գործի նյութերին ծանոթանալու հնարավորություն չունենք, բայց իր պնդմամբ՝ իրեն զննել են, վերքը մշակել, նույնիսկ մեկ անգամ շտապօգնություն կանչել: Ինքն ասում է, որ վնասվածքները ստացել է հենց առաջին օրը, երբ իրեն տարել ու անազատության մեջ են պահել: Երբ պաշտպանյալիս բերեցին, վերքը, հավանաբար տևական ժամանակ չմշակելու հետևանքով, բորբոքվել էր, և պաշտպանյալս  բարձր ջերմություն ուներ. վերքն այդ ժամանակ արդեն մեկ անգամ Ձերբակալված անձանց պահման վայրում մշակել էին, բայց ջերմությունը , միևնույն է, բավական բարձր էր:

– Ինքը մանրամասներ պատմե՞լ է, թե որտեղ, ի՞նչ պայմաններում են ոստիկաններն իրենց ձերբակալել:

– Իմ պաշտպանյալի պնդմամբ՝ այդ նույն զինված անձինք, որոնք իրենց երեք օր անազատության մեջ են պահել, առերևույթ զինված իրենց բերել և հանձնել են ոստիկանության աշխատակիցներին, ովքեր արդեն տան մոտ սպասելիս են եղել: Իմ պաշտպանյալի պնդմամբ՝ որևէ ոստիկան անգամ հարց չի տվել, թե այդ զինված անձինք որտեղի՞ց են բերում իրենց: Ասում է՝ առերևույթ, մինչև ատամները զինված բերեցին, թողեցին մեզ, մեքենան նստեցին ու գնացին. բացառված է, որ այդ անձինք լինեին ոստիկանության աշխատակիցներ:

– Դիմակներով են եղել այդ անձինք, թե՞ ոչ. ձեր պաշտպանյալը, տեսնելու դեպքում կճանաչի՞  նրանց:

– Տեղեկություն չի տվել՝ դիմակավորված են եղել, թե ոչ: Միայն ասել է, որ ոչ մեկին չի ճանաչում:

– Ձեր պաշտպանյալի և նրա հետ նույն օրը ձերբակալված անձանցից որևէ մեկի հետ առերես հարցաքննություն եղե՞լ է առ այսօր:

– Պատրաստվել են առերես հարցաքննություն իրականացնել, բայց մենք այդ փուլում հրաժարվել ենք քննչական որևէ գործողության, այդ թվում՝ առերեսման մասնակցել:

– Իսկ Ձեր պաշտպանյալի և, ըստ գործի նյութերի, սպանության նախապատրաստմանն օժանդակող Զորիկ Ղումաշյանի միջև առերես հարցաքննություն եղե՞լ  է:

– Ոչ, մեր և Զորիկ Ղումաշյանի հետ կապված որևէ  համատեղ  քննչական գործողություն չի եղել:

– Այս պահին ձեր պաշտպանյալի հայտնած տեղեկությունների վերաբերյալ՝ առ այն, որ իրենց բռնության են ենթարկել, քննություն ընթանո՞ւմ է:

– Ես հենց առաջին օրն եմ քննիչից փորձել տեղեկություն իմանալ իմ պաշտպանյալի հայտնած տեղեկությունների ընթացքի  վերաբերյալ, քանի որ իմ պաշտպանյալը, փաստորեն ցուցմունք է տվել, որ իրենց երեքին էլ առևանգել են. դա կլասսիկ առևանգում է եղել. խաբեությամբ իրենց ինչ-որ վայր են տարել ու պահել այլ վայրում: Ես քննիչին ասացի, որ այս ամենում առևանգման ակնհայտ հաղորդում կա, հետաքրքրվեցի՝ այս մասով քննություն չե՞ն անում, քննիչն ասաց, որ անում են: Ինչ վերաբերում է իմ պաշտպանյալի հայտնած այն տեղեկությանը, որ այդ մարդիկ զինված են բերել, այդ մասով, իրենց մոտ, հասկանալի պատճառով, ժպիտ է առաջանում:

Ավելին՝ այստեղ

դիտվել է 65 անգամ
Լրահոս
Փաշինյանին ասե՛ք՝ թող իր արած հայտարարության պատասխանը տա․ Ռոբերտ Քոչարյան (video) «Հրապարակ». Զինվորների ծնողները պահանջում են հանդիպում Փաշինյանի եւ Պապիկյանի հետ Ամիրյանում մեկնարկում է «խորոված փարթին», իսկ Փաշինյանը Մարալիկում դասախոսություն է կարդում Քորթնի Քարդաշյանի գրառումը՝ Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին Ադրբեջանը 2023 թվականին շարունակեց Թուրքիայի ցեղասպանական արշավը. Նյու Յորքի քաղաքապետ Եղեռնի ճանաչումը մեզ համար սրբազան պարտք է և հավատարմության վկայություն․ Եզրաս Սրբազան (video) Փաշինյանը չի համապատասխանում իր պաշտոնին. ՀՀ-ն արժանի է արդարության և իրական ժողովրդավարության Վլադիմիր Զելենսկին աշխատանքային այցով ժամանել է Ադրբեջան Քրդստանի ազգային կոնգրեսը պահանջում է ճանաչել Հայոց ցեղասպանությունը Տիրանայում շարունակվում է ըմբշամարտի Եվրոպայի առաջնությունը Նույնիսկ անզեն աչքով է ակնհայտ, որ բառիս բուն իմաստով եղծել են հուշարձանը․ Լիլիթ Գալստյան Հիշեցում․ ապրիլի 25-ին Հանրապետության հրապարակ տանող փողոցներում կսահմանափակվի երթևեկությունը Շնորհավոր Ամանոր և քաղաքացու օր (փոսի խորոված ենք անում)․ Հայկ Մարության «Ուրեմն տղադ ու կնիկդ տեռորի՞ստ են, որ Արցախն՝ Ադրբեջան է» մասիսցիները՝ Փաշինյանին (video) «Սոնա Մնացականյանի և իր չծնված երեխայի մահացու վրաերթի գործը իրականում իր կամ իր ընտանիքի գործը չէ միայն». Կարեն Վրթանեսյան #ՀԻՄԱ․ ԱՄՆ հայերի ակցիան՝ Թուրքիայի գլխավոր հյուպատոսության դիմաց (video) Հայաստանին կվերադարձվեն Երևանի Կենտրոն վարչական շրջանում գտնվող անշարժ գույքերը. դատախազություն Ձյուն է տեղում Ուկրաինայում տեղի են ունեցել Հայոց ցեղասպանության սուրբ Նահատակների հիշատակին նվիրված միջոցառումներ Ինչու՞ ԽՍՀՄ իշխանությունները թույլատրեցին ցեղասպանության հուշահամալիր կառուցել 1965-ին (video) Անվտանգության նեղ ընկալումն ինքնին անվտանգային խնդիր է․ Վահե Հովհաննիսյան Այսօր քաղաքացի Փաշինյանի մեծ ստի օրն է. այն սկսվեց խորովածով և շարունակվեց քելեխի սեղաններով Վիճաբանություն հարեւանների միջեւ. նրանցից մեկը զենքով սպառնացել է 36-ամյա տղամարդը տեղափոխվել է բաժին Այսօր ես հարգանքի տուրք եմ մատուցում 1.5 միլիոն հայերի հիշատակին, որոնք սպանվել են Հայոց ցեղասպանության ընթացքում. Քիմ Քարդաշյան
Ամենաընթերցվածները
Շուտով
Ապրիլի 22-ին՝ ժամը 14։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Խաչիկ Մանուկյանը Ապրիլի 22-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Էլյանորա Մանանդյանը Ապրիլի 22-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Երվանդ Բոզոյանը Ապրիլի 22-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Վիգեն Հակոբյանը Ապրիլի 22-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Իշխանյանը Ապրիլի 21-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը Ապրիլի 21-ին՝ ժամը 13։30-ին, Հայելի ակումբի հյուրն է քաղաքագետ Արթուր Մարտիրոսյանը Ապրիլի 21-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ալբերտ Բազեյանը Ապրիլի 21-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Վոլոդյա Հովհաննիսյանը Ապրիլի 20-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Թաթուլ Պետրոսյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am