Նիկոլ Փաշինյանը հպարտ է զոհված տղաների մարմինները նկուղում թաքցնելու համար



Կան թեմաներ, որոնց մասին գրելը ճիշտ չէ, ո՛չ մասնագիտական, ո՛չ բարոյական, ո՛չ էլ էթիկայի տեսանկյունից։ Որքան էլ նման թեմաների մասին գրելը բարդ է, բայց չգրելը հայրենադավություն է։
Ողջ օրվա ընթացքում համացանցում տարածվող՝ հիվանդանոցներից մեկի նկուղում զոհված տղաների՝ պարկերով մարմինների լուսանկարների թեման հենց այս դեպքերից է։
Կարելի է պատկերացնել, թե ինչ են զգում ու ապրում անհայտ կորածների ծնողներն ու հարազատները, կարելի է ուղղակի պատկերացնել, թե 6-7 ամիս շարունակ այդ մարդիկ քանի պետական դուռ են թակել, քանի դիահերձարանով ու հիվանդանոցով են անցել՝ գտնելու իրենց որդիների մարմինները։ Այս մարդիկ քանի անգամ են անիմաստ ԴՆԹ անալիզ տվել և դեռ տալիս են՝ հույսով, որ իրենք գոնե մի քանի մասունք կհանձնեն հողին։
Պարզվում է՝ մարմիններ կան նկուղներում։
Առողջապահության նախարարությունը չհերքեց, ավելին՝ հայտարարվեց, որ ծառայողական քննություն է նշանակվել։
Հետաքրքիր է, թե այդ քննությամբ ինչ են ուզում պարզել, որ մինչ այժմ չգիտեն։ Ասենք օրինակ հիվանդանոցի տնօրենը չգիտե՞ր, որ նկուղում մարմիններ կան, պահակները, այլ աշխատակիցները չգիտեի՞ն, թե՞ այդ մասին բարձրաձայնելը իրենց պաշտոնական իրավասություններից դուրս է։
Կարելի է լինել չար, կարելի է լինել անպատասխանատու և անտարբեր, կարելի է զբաղվել կամ չզբաղվել քաղաքականությամբ, սակայն անհնար է չհասկանալ ու չգիտակցել, որ սա արդեն լկտիություն է Աստծու դեմ։ Եթե մարդու մեջ մի քիչ մարդկային գիծ կա, նա չի կարող  լուսավոր տղաներին այս կերպ անարգել։ Սա հենց բարի գալուստ դժոխքն է, որ կա։
Այս նկարի առկայությունը մեր համազգային ամոթն է, համահայկական խայտառակությունը, հանրային խարանը․․․․ Բոլոր նրանք, ովքեր իմացել են այս նկարի բովանդակության մասին ու լռել են, անհնար է, որ կարողանան խուսափել օրենքի և Աստծո դատաստանից։ Բայց նախ և առաջ նրանք պետք է հանրային դատաստանի ենթարկվեն։ Թող ոչ ոք չզարմանա, եթե զոհերի հարազատներն իրենց իրավունք վերապահեն այդ պարկերի մեջ մտցնել իրավիճակի բոլոր պատասխանատուներին՝ Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ։
Չզարմանաք, եթե պարզվի, որ պարկերով մարմինները Փաշինյանի անմիջական հանձնարարությամբ են հայտնվել Աբովյանի տուպդիսպանսերի նկուղում։ Զոհված զինվորի մարմինը ծնողներից ու հանրությունից թաքցնող վարչապետը հպարտ է պատերազմում կրած պարտության համար։ Այսինքն՝ պատերազմից 7 ամիս անց նկուղներում և սառցախցերում պահվող մարմինների համար նույնպես Փաշինյանն անսահման հպարտ է, որովհետև պարկերով մարմինները պատերազմի ուղղակի հետևանքն են։ Փաշինյանը հպարտ է ադրբեջանական բանտերում խոշտանգվող հայ գերիների համար, նա հպարտ է նաև երկու օր առաջ Գեղարքունիքից գերեվարված 6 գերիների համար, որոնց անունն անգամ այսօր տվող չկա։ Նիկոլ Փաշինյանը հանգստյան օրերին մարզեր էր գնացել ու հրճվանքով խոսում էր ընդդիմադիրների ատամները ջարդելու մասին, գերիների գոյության մասին անգամ չհիշեց, իսկ որոշ զոմբիանման զանգված ծափ էր տալիս նրան։ Սա նշանակում է, որ բացի Նիկոլից, բոլոր ծափահարողները նույնպես հպարտ են պարտության համար, հպարտ են նկուղներում պահվող զոհված տղաների մարմինների համար, հպարտ են գերիների համար։
Ահա այն ամենը, ինչ պետք է իմանալ թրքաբարո Նիկոլ Փաշինյանի, նրա ղեկավարած կառավարման համակարգի ու նրան աջակցող բիոզանգվածի արժեքային համակարգի մասին։
Անհասկանալի է միայն հանրային հանդարտությունը՝ հատկապես զոհերի ու գերիների հարազատների՝ իրավիճակին համակերպվելու միտումը։

Հայկ Դավթյան

 

դիտվել է 2544 անգամ
Լրահոս
На западе Украины горит немецкий завод Թիվ 23 երթուղու ավտոբուսի վարորդին ծեծի են ենթարկել. նա տեղափոխվել է հիվանդանոց Ծեծկռտուք՝ Հովիկ Աբրահամյանի նախկին վարորդի ռեստորանում․ կալանավորել են Դավիթ Համբարձումյանի եղբորը Արթիկ-Անուշավան ավտոճանապարհին «BMW»-ն դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց և կողաշրջված հայտնվել ձորակում Դիմել եմ Հայաստանյան դաշտում գործող 15 ուժի. Կարապետ Պողոսյան «ՌԴ-ի իշխող քաղաքական կուրսի մահվան մասին լուրերը չափազանցված են»․ Շարմազանով Human Rights Watch․ Ադրբեջանում հայ բանտարկյալները զրկված են ընտանիքների հետ կանոնավոր կապից Տնտեսական, թե՞ քաղաքական հաշվարկ․ փորձագետը՝ ՀՀ պետական պաշտոնյաների աշխատավարձերի բարձրացման մասին Ահաբեկե՞լ են Փոստանջյանի ընտանիքիքն․ մանրամասներ Տուգանվել են «ՌԱԴԻՈՏՈՒՆ», «ԱՎՏՈՌԱԴԻՈ» և «ՆՈՅՅԱՆ ՏԱՊԱՆ» ընկերությունները «Հրաշք այգու» ծեծկռտուքի մասնակիցները բերման են ենթարկվել UFC 331-ից հետո Ծառուկյանն ու Ռուֆին 60 օրով հեռացվել են մենամարտերից Անդրանիկ Թևանյանի խափանման միջոցը երկարացվեց Լևոն Ազիզյանը մանրամասնում է Պատգամավորները ԱՄՆ հավատարմատարին մտահոգություն են հայտնել ՀՀ-ում ընթացող գործընթացների առնչությամբ Ավտովթար՝ Երևանում. Արտաշատի խճուղում «Lada Granta»-ն բախվել է կայանված «Mercedes»-ին. կա վիրավոր Իսրայել Կացը սպառնում է Քրիստինե Գրիգորյանը Բաքու է մեկնել Արեգնազ Մանուկյանի խափանման միջոցը փոխվեց Թրամփը հայտարարել է ԱՄՆ-ում մեծ քանակությամբ զինամթերքի առկայության մասին Ինչի՞ց եք վախեցած․ բաց դատ արեք, թող հասարակությունը համոզվի․ Սուքիասյան (video)
Ամենաընթերցվածները
Շուտով
Սեպտեմբերի 23-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հենրիխ Դանիելյանը Սեպտեմբերի 23-ին՝ ժամը 11։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Դերենիկ Մալխասյանը Սեպտեմբերի 23-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արման Աբովյանը Սեպտեմբերի 23-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Տիգրան Չոբանյանը Սեպտեմբերի 22-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ձյունիկ Աղաջանյանը Սեպտեմբերի 22-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Երվանդ Բոզոյանը Սեպտեմբերի 22-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Սուրեն Սուրենյանցը Սեպտեմբերի 21-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Կարապետ Պողոսյանը Սեպտեմբերի 21-ին՝ ժամը 14։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Սուրեն Սուրենյանցը Սեպտեմբերի 21-ին՝ ժամը 12։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Զոհրաբյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am