Վերջին երեք տարվա ընթացքում քանդածը պետք է վերականգնենք․ Ռոբերտ Քոչարյան. Տեսանյութ

Հատված ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի՝ Արարատի մարզի բնակիչների հետ հանդիպումից․

«Հայրենասիրություն դաստիարակելը միայն ընտանիքի գործառույթը չէ։ Յուրքանչյուրս ունենք մեծ հայրենիք ու փոքր հայրենիք։ Փոքր հայրենիքը՝ ամեն մեկիս տունն է, գյուղը, հարազատների միջավայրը։ Մեծ հայրենիքը՝ երկիրն է իր սահմաններով։ Եթե քեզ համար աշխարհի կենտրոնը քո փոքր հայրենիքն է, ապա մեծ հայրենիքը հաստատ կորցնելու ես։ Փոքր ու մեծ հայրենիքի ճիշտ համադրությունը պետք է լինի, մեկը մյուսի շարունակությունն է։ Ցավոք, վերջին մի քանի տարվա ընթացքում մեզ մոտ մեծ հայրենիքի գաղափարը դրվել է մեծ կասկածի տակ։ Սկսել են հետևողականորեն քայքայել պետական ինստիտուտները։ «Քյարթու» մարդն է դարձել հայրենասեր։ Եթե ինչ-որ լեզու գիտես կամ մի փոքր եվրոպամետ ես, ուրեմն ժամանակակից չես։ Չափազանց վտանգավոր մոտեցումներ են սկսել կիրառել։ Բայց հենց հայրենասերն է ժամանակակից մարդ։ Մենք մեծ Սփյուռք ունենք, սա արտագաղթի համար արդեն պատրաստի մեծ ենթակառուցվածք է։ Եթե մարդու վերաբերմունքը մեծ հայրենիքի նկատմամբ թուլանում է, ապա նա արտագաղթելու պատրաստ քաղաքացի է, իր ինքնագիտակցության մեջ քաղաքացիության գործոնը չափազանց փոքրանում է։ Հայրենասիրությունը չես կարող միայն մեկ կուսակցությամբ ներարկել։ Այս իմաստով ՀՅԴ-ն շատ մեծ աշխատանք է տանում։ Բայց սա պետք է լինի պետության գործառույթը և պետք է անել մանկապարտեզներից, դպրոցներից, բուհերից։ Վերջին երեք տարվա ընթացքում քանդածը պետք է վերականգնենք։ Փոխվել է նաև եկեղեցու նկատմամբ վերաբերմունքը։ Կարևոր է նաև պետության առաջին դեմքերի կեցվածքն այս հարցում»,- ասել է ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը՝ Արարատի մարզի քաղաքացիների հետ հանդիպման ժամանակ։

 

դիտվել է 601 անգամ
Լրահոս
Յուրաքանչյուր հերթական զիջումից առաջ ոչ թե երախտագիտության կեցվածք, այլ ծայրահեղ ցինիզմ Պետության հաշվին հերթական պայմանագրերն են կնքվել՝ առանց մրցույթի․ «Փաստինֆո» Բա մինչ այդ ո՞վ էր վերահսկում։ Ո՞վ է պատասխանատու, որ վերահսկողությունը ժամանակին չի իրականացվել Ռուբինյանը պաշտոնից ազատելու կարգադրություն է ստորագրել Այս դեպքը ոչ այլ ինչ է, քան Հայաստանում հանրային առողջապահության ոլորտի լիակատար ձախողում․ Լուսինե Յաղջյան Իսրայելական թերթ. «Էրդողանը Թուրքիան վերածել է ռեգիոնալ դերակատարի» Գեղարքունիքում ավտովթարի հետևանքով մահացած վարորդը օրեր առաջ էր հայր դարձել․ կան 3 վիրավորներ Թանդիլյան․ Արցախի հայկական պատմությունը վերաշարադրում են Փաշինյանն ու Ալիևը Ազատությո՛ւն Լևոն Մնացականյանին և բոլոր պատանդառված հայորդիներին. Գառնիկ Դանիելյան Նախ հայաթափեցին Արցախը, հիմա ջնջում են հայկական հետքը Հարցաքննվել են ԱԱԾ-ականներ. «Հրապարակ» Վեհափառը և արքեպիսկոպոս Ակսիյը քննարկել են հայ և ռուս եկեղեցիների համագործակցությունը Արման Բաբաջանյանի գույքի և եկամուտների օրինականությունն ուսումնասիրվո՞ւմ է դատախազությունում Հայաստանի ազգային պատկերասրահում կբացվի «Մարդկության դեմքը. Սուրենյանցի «Լքյալը» և հումանիստական արվեստը» միջազգային ցուցահանդեսը ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարի հորդորը Թրամփի քայլերից հետո Հայ և ամերիկացի զինծառայողներն անցկացրել են «Փյունիկ» դասակի ամենամյա սերժանտական վերապատրաստումը Մայր Աթոռը ՀՀ իշխանություններից պահանջում է քայլեր ձեռնարկել Արցախի ժառանգության պաշտպանության համար Թրամփը հայտարարել է Մոսկվայի և Կիևի միջև էներգետիկ հրադադարի մասին Լուկաշենկոյի հայտարարության համար հաշիվ կարող է պահանջել նա, ով Արցախը չի հայտարարում Ադրբեջանի մաս Ես գիտեմ՝ ինչպես հաղթել Արման Ծառուկյանին. Մաուրիսիո Ռուֆի Թուրքիայի ԱԳ կայցելի Ադրբեջան. ինչ հարցեր են օրակարգում Ռուբեն Վարդանյանի կինը գեղանկարչական հավաքածու է նվիրաբերել Գյումրի քաղաքին Դանիայի վարչապետը Գրենլանդիայի հարցով ԱՄՆ-ի հետ խաղաղ լուծման հույս ունի «Ուժեղ Հայաստան» կուսակցությունում տեղի են ունեցել նոր նշանակումներ Իրանի միջուկային քաղաքականությունը մնում է հստակ և անփոփոխ. Իրանի ԱԳՆ
Ամենաընթերցվածները
Շուտով
Սեպտեմբերի 15-ին՝ ժամը 14։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Երվանդ Բոզոյանը Սեպտեմբերի 15-ին՝ ժամը 13։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Սուրեն Սուրենյանցը Սեպտեմբերի 15-ին՝ ժամը 12։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Վիգեն Հակոբյանը Սեպտեմբերի 15-ին՝ ժամը 11։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Էդգար Էլբակյանը Սեպտեմբերի 14-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Աշոտ Անդրեասյանը Սեպտեմբերի 14-ին՝ ժամը 12։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Զոհրաբյանը Սեպտեմբերի 14-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը Սեպտեմբերի 11-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմենակ Դանիելյանը Սեպտեմբերի 11-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Սերգեյ Շաքարյանցը Սեպտեմբերի 11-ին՝ ժամը 14։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Էլոնորա Մանանդյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am