Դեմագոգիայի ցնցող աստիճան՝ Փաշինյան-Ալիև «պասերով»

Վերջին շրջանում հայկական կողմն առավել ճիշտ է վերլուծում զանգեզուրյան միջանցքի անխուսափելիության հետ կապված հարցերը, երեկ ոչ ավել, ոչ պակաս հայտարարել է Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը՝ Թուրքիայի տրանսպորտի և ենթակառուցվածքների նախարարի հետ հանդիպման ժամանակ։

«Ղարաբաղյան երկրորդ պատերազմից հետո մենք աշխատում ենք նոր՝ Զանգեզուրյան միջանցքի վրա, որի անվանումն արդեն ամրագրվել է միջազգային հարթության մեջ։ Այն կապահովի նոր կապ Թուրքիայի և Ադրբեջանի միջև», - ասել է Իլհամ Ալիևը։

Չհստակեցնելով՝ կոնկրետ ինչ նախագծի մասին է խոսքը, և միջազգային որ հարթությունում է այն ամրագրվել, Ադրբեջանի առաջնորդը պնդել է, պատերազմից հետո՝ առաջին փուլում, Հայաստանը դեմ է եղել այդ հարցին։ «Սակայն վերջին ժամանակներս ես տեղեկություններ եմ ստանում, որ հայկական կողմն արդեն ճիշտ է վերլուծում զանգեզուրյան միջանցքի անխուսափելիության հետ կապված հարցերը», - ասել է Ալիևը, հավելելով՝ այդ հարցը քննարկվում է եռակողմ ձևաչափով՝ Հայաստանի, Ադրբեջանի ու Ռուսաստանի փոխվարչապետերի միջև, և որ արդեն կան լավ արդյունքներ։
Թե կոնկրետ ինչպիսի՝ Ալիևը չի հստակեցրել, բայց մանրամասնել է՝ Ադրբեջանը արդեն իսկ սկսել է Հորադիզից մինչև Հայաստանի սահման երկաթգծի կառուցումը։ «Վստահ եմ, որ առաջիկա երկու, գուցե՝ երկուսուկես տարվա ընթացքում այդ երկաթգիծը շահագործման կհանձնվի», - ասել է նա։

Ի՞նչ է սա նշանակում, եթե ոչ Ալիևի հերթական «բոթը»՝ հայկական կողմից ակնկալվող հերթական դավաճանական քայլի մասին:

Նկատենք, որ Նիկոլ Փաշինյանը բազմիցս կրկնել է, թե «միջանցքի հարց բանակցություններում չկա և չի լինելու», հետևաբար, ի՞նչ է նշանակում Ալիևի վերջին ոգևորությունը:

Պակաս «ոգևորված» չէ նաև Փաշինյանը, որին բացարձակ չի էլ հետաքրքրում, ո ադրբեջանական զինված ուժերի կողմից Հայաստանի սահմանը մի քանի ուղղությամբ հատել են արդեն 20-րդ օրը: Նա, կարծես, ոչինչ չի եղել, շարունակում է իր հանդիպումները Երևանի վարչական շրջաններում, նաև մարզերում, խոսում է արտահերթ ընտրություններին 60 տոկոս ձայն ստանալու մասին և պնդում, թե դրանից հետո նոր միայն Հայաստանում կսկսվի անվտանգության կամ խաղաղության դարաշրջանը։

Այսինքն, Գեղարքունիքից Սյունիքի սահմանի երկայնքով իրավիճակը շարունակվում է լարված մնալ, ադրբեջանցիները Հայաստանի տարածքում վեց հայ զինծառայողի են գերեվարել, դրանից առաջ հայ զինծառայող էր զոհվել, բայց Փաշինյանին պարզվում է, համարժեք գործելու համար՝ 60 տոկոս ձայնն է պակասում, այլապես նա հայրենիքն այս արհավիրքի առջև չէր կանգնեցի:

Պարզապես, ապշեցուցիչ է Փաշինյանի մոտ դեմագոգիայի աստիճանը: Պարզվում է, 3 տարի է նա իշխանության է, բայց չի կարողացել հայկական շահին համահունչ գործել, քանի որ համարում է, որ անհրաժեշտ ժողովրդական աջակցություն չունի՞, այն էլ այն դեպքում, երբ ամեն առիթով նա կրկնում է, թե՝ «ժողովուրդն է որոշել, որ ես իշխանություն լինեմ, ժողովուրդն էլ կորոշի՝ գնա՞մ, թե՞ մնամ...»:

Որոշեցին, քվե տվեցին, որ Հայրենիքը արհավիրքի հասցնես, հետո նորից 60 տոկոս քվե ակնկալես, որ ի՞նչ անես... «Նախկիններին» դատե՞ս: Իսկ ո՞վ է վերադարձնելու կորսված հայրենիքը... Թե՞ 2018թ. «թավշյա հեղափոխությունը» միայն առաջին արարն էր, որպեսզի երաշխավորես պատերազմի պարտություն ու դրանից հետո Հայաստանին հասցնես նոր հարվածներ:

Մետաքսյա Շալունց

դիտվել է 2615 անգամ
Լրահոս
На западе Украины горит немецкий завод Թիվ 23 երթուղու ավտոբուսի վարորդին ծեծի են ենթարկել. նա տեղափոխվել է հիվանդանոց Ծեծկռտուք՝ Հովիկ Աբրահամյանի նախկին վարորդի ռեստորանում․ կալանավորել են Դավիթ Համբարձումյանի եղբորը Արթիկ-Անուշավան ավտոճանապարհին «BMW»-ն դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց և կողաշրջված հայտնվել ձորակում Դիմել եմ Հայաստանյան դաշտում գործող 15 ուժի. Կարապետ Պողոսյան «ՌԴ-ի իշխող քաղաքական կուրսի մահվան մասին լուրերը չափազանցված են»․ Շարմազանով Human Rights Watch․ Ադրբեջանում հայ բանտարկյալները զրկված են ընտանիքների հետ կանոնավոր կապից Տնտեսական, թե՞ քաղաքական հաշվարկ․ փորձագետը՝ ՀՀ պետական պաշտոնյաների աշխատավարձերի բարձրացման մասին Ահաբեկե՞լ են Փոստանջյանի ընտանիքիքն․ մանրամասներ Տուգանվել են «ՌԱԴԻՈՏՈՒՆ», «ԱՎՏՈՌԱԴԻՈ» և «ՆՈՅՅԱՆ ՏԱՊԱՆ» ընկերությունները «Հրաշք այգու» ծեծկռտուքի մասնակիցները բերման են ենթարկվել UFC 331-ից հետո Ծառուկյանն ու Ռուֆին 60 օրով հեռացվել են մենամարտերից Անդրանիկ Թևանյանի խափանման միջոցը երկարացվեց Լևոն Ազիզյանը մանրամասնում է Պատգամավորները ԱՄՆ հավատարմատարին մտահոգություն են հայտնել ՀՀ-ում ընթացող գործընթացների առնչությամբ Ավտովթար՝ Երևանում. Արտաշատի խճուղում «Lada Granta»-ն բախվել է կայանված «Mercedes»-ին. կա վիրավոր Իսրայել Կացը սպառնում է Քրիստինե Գրիգորյանը Բաքու է մեկնել Արեգնազ Մանուկյանի խափանման միջոցը փոխվեց Թրամփը հայտարարել է ԱՄՆ-ում մեծ քանակությամբ զինամթերքի առկայության մասին Ինչի՞ց եք վախեցած․ բաց դատ արեք, թող հասարակությունը համոզվի․ Սուքիասյան (video)
Ամենաընթերցվածները
Շուտով
Սեպտեմբերի 23-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հենրիխ Դանիելյանը Սեպտեմբերի 23-ին՝ ժամը 11։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Դերենիկ Մալխասյանը Սեպտեմբերի 23-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արման Աբովյանը Սեպտեմբերի 23-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Տիգրան Չոբանյանը Սեպտեմբերի 22-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ձյունիկ Աղաջանյանը Սեպտեմբերի 22-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Երվանդ Բոզոյանը Սեպտեմբերի 22-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Սուրեն Սուրենյանցը Սեպտեմբերի 21-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Կարապետ Պողոսյանը Սեպտեմբերի 21-ին՝ ժամը 14։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Սուրեն Սուրենյանցը Սեպտեմբերի 21-ին՝ ժամը 12։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Զոհրաբյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am