Փաշինյան-Ալիև՝ 100 տոկոսանոց շահերի համընկնում. Նախընտրական մարազմ

Բաքուն համաձայն է Ռուսաստանի առաջարկին` Հայաստանի հետ սահմանագծման ու սահմանազատման հարցով եռակողմ հանձնաժողով ստեղծելու մասին, նախօրեին հայտարարել է վարչապետ Ալի Ասադովը ԱՊՀ վարչապետերի նիստում:

«Մենք պատրաստ ենք Հայաստանի հետ սահմանագծման հարցը լուծել կառուցողական ճանապարհով», -նշել է Ադրբեջանի կառավարության ղեկավարը: «Սահմանագծումը և սահմանազատումը տեխնիկական գործընթաց է, որը պետք է լուրջ միջազգային-իրավական հենք ունենա», - ընդգծել է նա:

Ասադովը նաև Ադրբեջանի հավատարմությունն է հայտնել տարածաշրջանում կայուն խաղաղությանն ու անվտանգությանը, այդ թվում` «հետկոնֆլիկտային իրավիճակի կարգավորմանը և տարաձայնությունների լուծմանը դիվանագիտական ճանապարհով` նոյեմբերի 10-ի և հունվարի 11-ի հայտարարությունների բարեխիղճ իրականացման համատեքստում»:

Նկատենք, որ այս հայտարարությունը հնչեց Փաշինյանի առաջարկից հետո, երբ նա Բաքվին առաջարկել էր հայելային եղանակով ետ քաշել զորքերը և ռուս կամ`միջազգային դիտորդներ տեղակայել հայ-ադրբեջանական սահմանի Սոթք-Խոզնավար հատվածում:
Մեզ համար Ռուսաստանի և ԵԱՀԿ Մինսկի խմբի առաջարկությունները սահմանային իրադրության հանգուցալուծման վերաբերյալ ընդունելի են, նախօրեին «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության Ապարանի գրասենյակում ասաց Փաշինյանը. «Մենք կարծում ենք, այդ առաջարկները ընդունելի են և կոնկրետ առաջարկներ ենք տվել՝ ինչպես գործնականում իրականացնել այդ առաջարկությունները։ Մեզ համար ընդունելի են նաև ԵԱՀԿ Մինսկի խմբի առաջարկությունները։ Ռուսաստանը նույնպես համանախագահ երկիր է և այդ առաջարկությունների վերաբերյալ կա կոնսենսուս: Հարցը վերաբերում է նրան, որ ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահները առաջարկում են, որ և՛ Հայաստանի, և՛ Ադրբեջանի զորքերը հայելային դուրս բերվեն սահմանային գծից և բերվեն մշտական տեղակայման վայրեր, որից հետո միջազգային հովանու ներքո սկսվի Հայաստանի սահմանների սահմանագծման աշխատանքը»։

Նկատենք, որ ԵԱՀԿ Մինսկի խմբի եռանախագահները մայիսի 28-ին հայտարարություն էին տարածել՝ նշելով. «Մենք երկու կողմերին կոչ ենք անում անհապաղ քայլեր ձեռնարկել՝ ներառյալ զորքերի հետքաշման, իրավիճակի լիցքաթափման և սահմանը խաղաղ գծելու ու սահմանազատելու բանակցություններ սկսելու համար»: Արդեն Սպիտակում էլ Փաշինյանն ընդգծեց «սահմանային հետագա էսկալացիա թույլ չենք տալու»՝ հավելելով, - «մենք ամեն վայրկյան պատրաստ ենք հայելային եղանակով զորքերը հետ քաշել և միջազգային հովանու ներքո սկսել սահմանների սահմանագծման աշխատանքը»:

Փաստորեն, Փաշինյանը Ադրբեջանի կողմից ռազմագերիների պահման, նոր գերիներ վերցնելու ֆոնին, որոշել է նախընտրական քարոզարշավի գլխավոր «ձեռքբերում» ներկայացնել նաև հայ-ադրբեջանական սահմանի դեմարկացիայի և դելիմիտացիայի պրոցեսը: Ավելին՝ պարզվում է, որ նա այդ պրոցեսի խորությունն իսկապես չի էլ ընկալում, հակառակ դեպքում չէր խոսի՝ ՀՀ տարածքում սարերի վրա առկա ձյան շերտերի ու դրանց անկարևորության մասին:

Հիմա Փաշինյանն ասում է, թե որևէ մեկը թող չվախենա դեմարկացիա և դելիմիտացիա բառերից, ամեն անկախ պետություն այս խնդրի հետ բախվում է, և մենք, այո, պետք է գնանք սահմանների դեմարկացիայի և դելիմիտացիայի, որովհետև 21-դ դարում դա նշանակում է «սեփական երկրի ժողովրդին անձեռնմխելի պարիսպ քաշել»:

Հիմա Երևանն ու Բաքուն ասում են, որ համաձայն են Ռուսաստանի առաջարկին` սահմանագծման ու սահմանազատման հարցով եռակողմ հանձնաժողով ստեղծելու մասին: Այսինքն, ևս մեկ ուղղություն, որտեղ պետք են գալու եռակող քննարկումներ, փաստաթղթեր:

Ըստ ամենայնի, Երևանն ու Բաքուն, ցանկանում են իրենց հայտարարություններով փոքր-ինչ հետ մղել արևմուտքի ակտիվությունը, և ցանկանում են ապացուցել, որ աշխատում են Մոսկվայի հետ:

Եթե այս ամենին էլ գումարենք Փաշինյանի նախընտրական թեզերը, որով նա սկսել է պատերազմի պարտությամբ հպարտանալ, ապա միանշանակ կարող ենք արձանագրել, որ նա ոչ միայն ադեկվատ չէ, այլև հստակ հանդես է գալիս այնպիսի դիրքերից, որը համընկնում է Բաքվի դիրքորոշման հետ... Ինչպե՞ս բացատրել փաստը, որ և՛ Ալիևն է հպարտանում պատերազմի արդյունքներով, և, փաստորեն, Փաշինյանը:

Մետաքսյա Շալունց

դիտվել է 1907 անգամ
Լրահոս
На западе Украины горит немецкий завод Թիվ 23 երթուղու ավտոբուսի վարորդին ծեծի են ենթարկել. նա տեղափոխվել է հիվանդանոց Ծեծկռտուք՝ Հովիկ Աբրահամյանի նախկին վարորդի ռեստորանում․ կալանավորել են Դավիթ Համբարձումյանի եղբորը Արթիկ-Անուշավան ավտոճանապարհին «BMW»-ն դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց և կողաշրջված հայտնվել ձորակում Դիմել եմ Հայաստանյան դաշտում գործող 15 ուժի. Կարապետ Պողոսյան «ՌԴ-ի իշխող քաղաքական կուրսի մահվան մասին լուրերը չափազանցված են»․ Շարմազանով Human Rights Watch․ Ադրբեջանում հայ բանտարկյալները զրկված են ընտանիքների հետ կանոնավոր կապից Տնտեսական, թե՞ քաղաքական հաշվարկ․ փորձագետը՝ ՀՀ պետական պաշտոնյաների աշխատավարձերի բարձրացման մասին Ահաբեկե՞լ են Փոստանջյանի ընտանիքիքն․ մանրամասներ Տուգանվել են «ՌԱԴԻՈՏՈՒՆ», «ԱՎՏՈՌԱԴԻՈ» և «ՆՈՅՅԱՆ ՏԱՊԱՆ» ընկերությունները «Հրաշք այգու» ծեծկռտուքի մասնակիցները բերման են ենթարկվել UFC 331-ից հետո Ծառուկյանն ու Ռուֆին 60 օրով հեռացվել են մենամարտերից Անդրանիկ Թևանյանի խափանման միջոցը երկարացվեց Լևոն Ազիզյանը մանրամասնում է Պատգամավորները ԱՄՆ հավատարմատարին մտահոգություն են հայտնել ՀՀ-ում ընթացող գործընթացների առնչությամբ Ավտովթար՝ Երևանում. Արտաշատի խճուղում «Lada Granta»-ն բախվել է կայանված «Mercedes»-ին. կա վիրավոր Իսրայել Կացը սպառնում է Քրիստինե Գրիգորյանը Բաքու է մեկնել Արեգնազ Մանուկյանի խափանման միջոցը փոխվեց Թրամփը հայտարարել է ԱՄՆ-ում մեծ քանակությամբ զինամթերքի առկայության մասին Ինչի՞ց եք վախեցած․ բաց դատ արեք, թող հասարակությունը համոզվի․ Սուքիասյան (video)
Ամենաընթերցվածները
Շուտով
Սեպտեմբերի 23-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հենրիխ Դանիելյանը Սեպտեմբերի 23-ին՝ ժամը 11։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Դերենիկ Մալխասյանը Սեպտեմբերի 23-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արման Աբովյանը Սեպտեմբերի 23-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Տիգրան Չոբանյանը Սեպտեմբերի 22-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ձյունիկ Աղաջանյանը Սեպտեմբերի 22-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Երվանդ Բոզոյանը Սեպտեմբերի 22-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Սուրեն Սուրենյանցը Սեպտեմբերի 21-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Կարապետ Պողոսյանը Սեպտեմբերի 21-ին՝ ժամը 14։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Սուրեն Սուրենյանցը Սեպտեմբերի 21-ին՝ ժամը 12։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Զոհրաբյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am