Թուրքիան չեղարկել է «Ալթայ» տանկի մշակման և արտադրության պայմանագիրը. Ռազմ.info

Թուրքիայի պաշտպանական արդյունաբերության գլխավոր վարչությունը չեղարկել է թուրքական «Օթոքար» ընկերության հետ տեղական «Ալթայ» տանկերի զագնվածային արտադրության պայմանագիրը: Այս մասին հունիսի 9-ին հայտնել է թուրքական ընկերությունը: Թուրքիայի ՊԱԳՎ-ից ընկերությանն ուղարկված հաղորդագրությունում նշված է եղել, որ «Օթոքարի» առաջարկած գինը հարմար չէ, ինչի պատճառով որոշում է կայացվել նոր մրցույթ հայտարարել: ՊԱԳՎ-ն նոր մրցույթի կապակցությամբ հայտարարություն դեռևս չի տարածել, ինչպես նաև չի մեկնաբանել Օթոքարի այս հայտարարությունը: Հիշեցնենք, որ ընդամենը երկու ամիս առաջ՝ ապրիլին, Թուրքիայի պաշտպանության նախարարը դեռ նշում էր, որ տանկերը պետք է զանգվածային արատադրության դրվեն 2019-20 թվականներից: Սակայն դրանից մեկ ամիս առաջ Թուրքիան չեղարկել էր նաև տանկերի շարժիչների արտադրության նախկինում կնքված պայմանագիրը: Ըստ այդմ արդեն իսկ կարելի է նշել, որ տանկերի մշակման գործընթացը նորից պետք է անցնի որոշակի փուլեր, որոնք այս նշված ընկերությունները կամ արդեն անցել էին, կամ՝ ձախողել: Սա իր հերթին մի քանի տարի ևս կարող է երկարաձգել տանկերի հնարավոր արտադրությունը: Հիշեցնենք, որ թուրքական «Ալթայ» (Altay) հիմնական մարտական տանկը արդեն շուրջ 10 տարի մշակում էր «Օթոքար» ընկերությունը՝ Թուրքիայի զինված ուժերի պատվերով, 2007-ին ՊԱԳՎ-ի հետ կնքված պայմանագրի հիման վրա։ Օգտագործվել են հարավկորեական K2 Black Panther տանկի համար կիրառված տեխնոլոգիաներն ու լուծումները։ Մեկ տանկի մոտավոր արժեքը գնահատվել է 5,5 միլիոն դոլար։ Տանկի զանգվածային արատադրությունը ամեն տարի երկարաձգվում էր, սակայն որպես հիմնական պատճառ բերվում էր շարժիչների խնդիրը: Ներկայում տանկերի մշակման գործընթացից դուրս է հանվել նաև հիմնական կապալառուն:   Առավել մանրամասն՝ սկզբնաղբյուր կայքում

դիտվել է 164 անգամ
Լրահոս
#ՀԻՄԱ․ ԱՄՆ հայերի ակցիան՝ Թուրքիայի գլխավոր հյուպատոսության դիմաց (video) Հայաստանին կվերադարձվեն Երևանի Կենտրոն վարչական շրջանում գտնվող անշարժ գույքերը. դատախազություն Ձյուն է տեղում Ուկրաինայում տեղի են ունեցել Հայոց ցեղասպանության սուրբ Նահատակների հիշատակին նվիրված միջոցառումներ Ինչու՞ ԽՍՀՄ իշխանությունները թույլատրեցին ցեղասպանության հուշահամալիր կառուցել 1965-ին (video) Անվտանգության նեղ ընկալումն ինքնին անվտանգային խնդիր է․ Վահե Հովհաննիսյան Այսօր քաղաքացի Փաշինյանի մեծ ստի օրն է. այն սկսվեց խորովածով և շարունակվեց քելեխի սեղաններով Վիճաբանություն հարեւանների միջեւ. նրանցից մեկը զենքով սպառնացել է 36-ամյա տղամարդը տեղափոխվել է բաժին Այսօր ես հարգանքի տուրք եմ մատուցում 1.5 միլիոն հայերի հիշատակին, որոնք սպանվել են Հայոց ցեղասպանության ընթացքում. Քիմ Քարդաշյան Սպասվում է անձրև և ամպրոպ Արժանապատվորեն պահել Սրբությունները, որոնք ժառանգվել են մեր նախնիների կողմից, հավատարիմ մնալ եկեղեցուն ու ազգային արժեքներին. Տեր Մուշե Երեք օր լույս չի լինելու Աննա Վարդապետյանին նկար են նվիրել. «Հրապարակ» 9.5 մլն դրամ ծախսել են, որից 4.5 մլն-ն՝ կերել. «Հրապարակ» Թրամփը և Փաշինյանը ապրիլի 23-ին հեռախոսազրույց չեն ունեցել․ ՀՀ-ում ԱՄՆ դեսպանատուն Կառավարությունը, պաշտոնը և փողը անցողիկ են, իսկ Հայ Առաքելական Եկեղեցին իր առաքելության մեջ՝ անփոփոխ ԱՄՆ պետքարտուղարի փոխտեղակալը մասնակցել է Հայոց ցեղասպանության հիշատակի արարողությանը Ծառուկյանը նշել է Թոփուրիային տապալելու սցենարը Հայոց ցեղասպանության 111-րդ տարելիցին նվիրված հիշատակի միջոցառում՝ Ռիգայում Հրդեհ է բռնկվել Չկալով գյուղի տներից մեկում Ալ-Շարաան կոչ է արել ԵՄ-ին դադարեցնել Իսրայելի հարձակումները Սիրիայի վրա Բացառիկ գտածոներ՝ Հայոց ցեղասպանության թեմայով Գյումրի-Աշոցք ավտոճանապարհը և Գյումրի-Երևան ավտոճանապարհի Լանջիկի հատվածը փակ են Վերջին հարցումների տվյալները հուսադրող չեն եղել ՔՊ-ի համար․ «Հրապարակ»
Ամենաընթերցվածները
Շուտով
Ապրիլի 22-ին՝ ժամը 14։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Խաչիկ Մանուկյանը Ապրիլի 22-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Էլյանորա Մանանդյանը Ապրիլի 22-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Երվանդ Բոզոյանը Ապրիլի 22-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Վիգեն Հակոբյանը Ապրիլի 22-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Իշխանյանը Ապրիլի 21-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը Ապրիլի 21-ին՝ ժամը 13։30-ին, Հայելի ակումբի հյուրն է քաղաքագետ Արթուր Մարտիրոսյանը Ապրիլի 21-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ալբերտ Բազեյանը Ապրիլի 21-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Վոլոդյա Հովհաննիսյանը Ապրիլի 20-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Թաթուլ Պետրոսյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am