Մի քիչ չէ, լավ էլ լկտի ստացվեց...

Հայ-ադրբեջանական սահմանին իրավիճակը պայթյունավտանգ է, Հայաստանը` պատերազմի սպառնալիքի տակ, վարչապետի պաշտոնակատար Փաշինյանը նախընտրական պայքարից հետ չի մնում, այսօր նա շտաբից շտաբ է անցել՝ իր համակիրներին համոզելու, որ երկրում ստեղծված ծանր իրավիճակի մեղավորն ինքը չէ,
«Կներեք, կարող ա մի քիչ լկտի….լկտի չէ էլի, նենց... լկտի, հա էլի...ներողություն եմ... էս դատում մենք ոչ թե մեղադրյալ ենք, էս դատում մենք մեղադրող ենք», - ասում է նա:
Գեղարքունիքից Սյունիք սահմանի երկայնքով, որտեղից ադրբեջանական զորքը 17 օր է՝ կիլոմետրերով մխրճվել է Հայաստանի ինքնիշխան տարածք, լարվածությունն աճում է։ Նախօրեին ադրբեջանցիները Հայաստանի տարածքում վեց հայ զինծառայողի են գերեվարել, դրանից առաջ հայ զինծառայող է զոհվել, իրավիճակը կարող է վերահսկողությունից դուրս գալ, վարչապետի պաշտոնակատարն այսօր իշխող «Քաղաքացիական պայմանագրի» երևանյան գրասենյակներում որպես մեղադրող է հանդես գալիս: Դե, ասեք, որ այս մարդն ադեկվատության խնդիր չունի, ասեք, որ սրա մոտ ամեն ինչ նորմալ է: Մեն շտաբում մի զառանցանք էր դուրս տալիս, իր նման մի քանի անադեկվատ էլ հոտնկայս կամ նսըած ծափահարում էին նրան:
Ընտրողներին ապագա խոստացող, <<Ապագա կա ապագա>> կարգախոս որդեգրած Փաշինյանի բուն ասելիքը դարձյալ նվիրված էր անցյալին։ Իր պաշտոնավարման վերջին ինը ամիսներին երկրում ստեղծված ծանր իրավիճակի մեղադրանքի սլաքները կրկին նախկին իշխանությունների ուղղությամբ էին, իսկ ինքը լրիվ անմեղ է:
Ընդդիմությանը ադրբեջանական շահերի սպասարկու հռչակած Նիկոլ Փաշինյանը այօր այնպիսի հայտարարությունների տարափ ապահովեց, որ դժվար է ասել, թե ինքը որ պետության շահերի սպասարկուն է, ներկայացնում ենք առանց մեկնաբանության: Օրինակ ասում է, որ «Սյունիքում սերունդ է մեծացել, որը չի տեսել, որ այդտեղ Ադրբեջան է եղել», «Էդ սարի ծերին, որ տարվա կեսը ձյուն ա, ինչների՞ս ա պետք զինվոր».
«Ո՛չ, մենք Սև ջրի 30%-ի համար պատերազմ չենք սկսելու, հարցը խաղաղ եղանակով ենք լուծելու», «Ի՞նչ կապ ունի Արարատի ու Նախիջևանի կամ Ջերմուկի ու Ադրբեջանի սահմանը որտեղով ա անցնում».«Ի՞նչ կապ ունի Արարատի ու Նախիջևանի կամ Ջերմուկի ու Ադրբեջանի սահմանը որտեղով ա անցնում»:
Փաշինյանն անդրադարձել է նաեւ գերիների վերադարձի հարցին ասելով, թե գերիների հարցի լուծումը ժամանակի հարց է, պարզապես Ադրբեջանի ղեկավարությունը տեսնում է, որ այդ հարցով կարող է անձամբ իրեն, մեր ժողովրդին ցավացնել, հիմա վրեժ է լուծում.«Նրանք ուզում են ընտրությունների արդյունքների վրա կոնկրետ ազդեցություն ունենալ: Նրանք սեղանի վրա թուղթ ունեն, թե այս ընտրություններում ով՝ քանի տոկոս հավաքի»,- շարունակել էր Փաշինյանը:
Այստեղ էլ Փաշինյանի ադեկվատությունը չբավարարեց չխոսել գոնե այդ թեմայից, քանի որ բոլորին է պարզ, որ Թուրքիայի և Ադրբեջանի իշխանություններն ամենաշատն են ցանկանում, որ ընտրություններում Նիկոլ Փաշինյանը վերընտրվի: Ադրբեջանում Նիկոլ Փաշինյանը գրեթե ազգային հերոս է: Նրանց ամենաշատն է ձեռնտու Փաշինյանի իշխանությունը, որովհետև նվաստացուցիչ այդ պատերազմի արդյունքներից հետո, մինչ օրս առանց որևէ կրակոցի՝ ստանում են ամեն ինչ…
Արդյոք այս թեմաների շահարկումն էլ հենց Փաշինյանին չէ պետք, որ նախընտրական շրջանում գերիների հարցով կյանքի կոչի իր եւ Ալիեւի պայմանավորվածությունը եւ մի քանիսին վերադարձնելով դիվիդենտներ շահի:
Խորհրդանշական է, որ Փաշինյանի ու նրա համակիրների հանդիպումը լրագրողների համար դռնփակ էր, որպեսզի զառանցանքներին հակադարձողներ չլինեն:

Անի Սահակյան

դիտվել է 2315 անգամ
Լրահոս
На западе Украины горит немецкий завод Թիվ 23 երթուղու ավտոբուսի վարորդին ծեծի են ենթարկել. նա տեղափոխվել է հիվանդանոց Ծեծկռտուք՝ Հովիկ Աբրահամյանի նախկին վարորդի ռեստորանում․ կալանավորել են Դավիթ Համբարձումյանի եղբորը Արթիկ-Անուշավան ավտոճանապարհին «BMW»-ն դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց և կողաշրջված հայտնվել ձորակում Դիմել եմ Հայաստանյան դաշտում գործող 15 ուժի. Կարապետ Պողոսյան «ՌԴ-ի իշխող քաղաքական կուրսի մահվան մասին լուրերը չափազանցված են»․ Շարմազանով Human Rights Watch․ Ադրբեջանում հայ բանտարկյալները զրկված են ընտանիքների հետ կանոնավոր կապից Տնտեսական, թե՞ քաղաքական հաշվարկ․ փորձագետը՝ ՀՀ պետական պաշտոնյաների աշխատավարձերի բարձրացման մասին Ահաբեկե՞լ են Փոստանջյանի ընտանիքիքն․ մանրամասներ Տուգանվել են «ՌԱԴԻՈՏՈՒՆ», «ԱՎՏՈՌԱԴԻՈ» և «ՆՈՅՅԱՆ ՏԱՊԱՆ» ընկերությունները «Հրաշք այգու» ծեծկռտուքի մասնակիցները բերման են ենթարկվել UFC 331-ից հետո Ծառուկյանն ու Ռուֆին 60 օրով հեռացվել են մենամարտերից Անդրանիկ Թևանյանի խափանման միջոցը երկարացվեց Լևոն Ազիզյանը մանրամասնում է Պատգամավորները ԱՄՆ հավատարմատարին մտահոգություն են հայտնել ՀՀ-ում ընթացող գործընթացների առնչությամբ Ավտովթար՝ Երևանում. Արտաշատի խճուղում «Lada Granta»-ն բախվել է կայանված «Mercedes»-ին. կա վիրավոր Իսրայել Կացը սպառնում է Քրիստինե Գրիգորյանը Բաքու է մեկնել Արեգնազ Մանուկյանի խափանման միջոցը փոխվեց Թրամփը հայտարարել է ԱՄՆ-ում մեծ քանակությամբ զինամթերքի առկայության մասին Ինչի՞ց եք վախեցած․ բաց դատ արեք, թող հասարակությունը համոզվի․ Սուքիասյան (video)
Ամենաընթերցվածները
Շուտով
Սեպտեմբերի 23-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հենրիխ Դանիելյանը Սեպտեմբերի 23-ին՝ ժամը 11։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Դերենիկ Մալխասյանը Սեպտեմբերի 23-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արման Աբովյանը Սեպտեմբերի 23-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Տիգրան Չոբանյանը Սեպտեմբերի 22-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ձյունիկ Աղաջանյանը Սեպտեմբերի 22-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Երվանդ Բոզոյանը Սեպտեմբերի 22-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Սուրեն Սուրենյանցը Սեպտեմբերի 21-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Կարապետ Պողոսյանը Սեպտեմբերի 21-ին՝ ժամը 14։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Սուրեն Սուրենյանցը Սեպտեմբերի 21-ին՝ ժամը 12։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Զոհրաբյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am