Սարդարապատից մինչև Նիկոլ․ նա իսկապես անմեղ է, որովհետև դավաճան է և տգետ

 

Առաջին հանրապետության օրվա առիթով պարտության սիմվոլի վարածված Նիկոլ Փաշինյանի այցելությունը Սարդարապատի հուշահամալիր հակասում էր տոնի խորհչդին՝ պատմական և բարոյական առումով։ Կապիտուլացիայի ակտն ստորագրած Նիկոլը բարոյական որևէ իրավունք չուներ այցելել հաղթանակի հուշահամալիր, որովհետև նա կայացած հաղթանակները վերածեց պարտության։
Այցից հետո Փաշինյանը հանդիպման է գնացել իր համակիրների հետ և հանդես եկել արդարացումների և մեղադրանքների նոր շարանով։

Փաշինյանն ասել է, որ պատերազմից հնարավոր չէր խուսափել։ «Երբ երկրաշարժ է լինում, ժողովուրդն ասում է՝ դե, ցեմենտը կերել էին, արմատուրան նորմալ չէր, դրա համար տեղի ունեցավ։ Պատերազմի դեպքում էր նույնը կարող ենք ասել։ Ես չէի ուզի ասեն՝ նորից նախկինների՞ն եք մեղադրում․․․ Լևոն Տեր-Պետրոսյանը ձևակերպում է, թե Ղարաբաղի հարցով վիճակը էս էր, էս էր, բայց չի ձևակերպում ղարաբաղյան հարցի կարգավորման իր պատկերացումը որն էր ու որն է։ Պետք է ասեր, որ Ղարաբաղի հարցի կարգավորման իր պատկերացումը հետևյալն է, որ մենք պետք է Ղարաբաղը ամբողջությամբ տանք Ադրբեջանին և հարցը փակվի։ Եթե ասվում է խոսքը, պետք է ասվի մինչև վերջ»,-հայտարարել է Փաշինյանը՝ մեկնաբանելով նախօրեին՝ Հանրային հեռուստաընկերության եթերում առաջին նախագահի հարցազրույցում հնչեցված թեզերը։
Տեր-Պետրոսյանն արդեն արձագանքել է նրան՝ նշելով, որ հերթական անգամ ապացուցել է, որ ոչինչ չի հասկանում քաղաքականությունից, չի հասկանում ո՛չ իր ընդդիմախոսների և ո՛չ նույնիսկ դաշնակիցների, ինչպիսին է Ռուսաստանը, ուղիղ, շիտակ ասված խոսքերը: Ըստ առաջին նախագահի՝ նա չի հասկանում անգամ, թե ինչում է մեղադրում իրեն, ասելով, թե վերջինս ուզում է Ղարաբաղը հանձնել Ադրբեջանին: <<Մի բան, որ ինքն արդեն «փառավորապես» իրականացրել է՝ Ղարաբաղը ոտքով-գլխով հանձնել է Ադրբեջանին>>,- նշվում է Լևոն Տեր-Պետրոսյանի խոսնակ Արման Մուսինյանի գրառման մեջ։
Փաշինյանը Առաջին նախագահին նաև մեղադրել է երկրորդ նախագահի Ռոբերտ Քոչարյանի հետ մարդկային հարաբերությունները պահպանելու համար․ <<Էդ կարողա՞ Մարտի 1-ին ևս էդ կապն եղել է, մենք չենք իմացել>>,- նշել է նա։
Իսկ մեղադրանքներից ամենաուշագրավը բաժին է հասել ՀՅԴ-ին, ոը Փաշինյանին անընդհատ մեղադրում է դավաճանության համար։
<<Ինձ դավաճանության մեջ մեղադրում է այն քաղաքական ուժը, որն ստորագրել է Բաթումի և Ալեքսանադրապոլի պայմանագրերը>>,-հայտարարել է Փաշինյանը՝ պնդելով, որ ինքն այս պատմության մեջ ոչ թե մեղադրյալ է, այլ մեղադրող։
Իրավամբ, երևի թե պետք է շնորհակալ լինել Փաշինյանին, որ Վարդան Մամիկոնյանի և Ավարյարի ճակատամարտի մասին չի հիշատակել։ Ի վերջո, եթե ըստ Փաշինյանի՝ 100 տարի առաջվա պայմանագրերն այսօր կարող են գործի դրվել, որպես ակտուալ փաստարկներ, ապա ինչո՞ւ չեն կարող 5-րդ դարի պատմական իրադարձությունները ընկած լինել իր դեմ նախապատրաստված պետական դավաճանության հիմքում։
Նա նաև խոսել է գերիների մասին, նշելով, որ Ադրբեջանն այժմ հատուկ է ձգձգում գերերի վերադարձի հարցը, որ ցավեցնի մեզ։
Ընդհանուր՝ նրա հռետորաբանությայն ողջ ենթատեքստը մեկն էր՝ մեղավոր են բոլորը, բացի իրենից։ Պատերազմ ն ու պարտությունննէլ անխուսափելի էին։

Հայկ Դավթյան

 

դիտվել է 2135 անգամ
Լրահոս
На западе Украины горит немецкий завод Թիվ 23 երթուղու ավտոբուսի վարորդին ծեծի են ենթարկել. նա տեղափոխվել է հիվանդանոց Ծեծկռտուք՝ Հովիկ Աբրահամյանի նախկին վարորդի ռեստորանում․ կալանավորել են Դավիթ Համբարձումյանի եղբորը Արթիկ-Անուշավան ավտոճանապարհին «BMW»-ն դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց և կողաշրջված հայտնվել ձորակում Դիմել եմ Հայաստանյան դաշտում գործող 15 ուժի. Կարապետ Պողոսյան «ՌԴ-ի իշխող քաղաքական կուրսի մահվան մասին լուրերը չափազանցված են»․ Շարմազանով Human Rights Watch․ Ադրբեջանում հայ բանտարկյալները զրկված են ընտանիքների հետ կանոնավոր կապից Տնտեսական, թե՞ քաղաքական հաշվարկ․ փորձագետը՝ ՀՀ պետական պաշտոնյաների աշխատավարձերի բարձրացման մասին Ահաբեկե՞լ են Փոստանջյանի ընտանիքիքն․ մանրամասներ Տուգանվել են «ՌԱԴԻՈՏՈՒՆ», «ԱՎՏՈՌԱԴԻՈ» և «ՆՈՅՅԱՆ ՏԱՊԱՆ» ընկերությունները «Հրաշք այգու» ծեծկռտուքի մասնակիցները բերման են ենթարկվել UFC 331-ից հետո Ծառուկյանն ու Ռուֆին 60 օրով հեռացվել են մենամարտերից Անդրանիկ Թևանյանի խափանման միջոցը երկարացվեց Լևոն Ազիզյանը մանրամասնում է Պատգամավորները ԱՄՆ հավատարմատարին մտահոգություն են հայտնել ՀՀ-ում ընթացող գործընթացների առնչությամբ Ավտովթար՝ Երևանում. Արտաշատի խճուղում «Lada Granta»-ն բախվել է կայանված «Mercedes»-ին. կա վիրավոր Իսրայել Կացը սպառնում է Քրիստինե Գրիգորյանը Բաքու է մեկնել Արեգնազ Մանուկյանի խափանման միջոցը փոխվեց Թրամփը հայտարարել է ԱՄՆ-ում մեծ քանակությամբ զինամթերքի առկայության մասին Ինչի՞ց եք վախեցած․ բաց դատ արեք, թող հասարակությունը համոզվի․ Սուքիասյան (video)
Ամենաընթերցվածները
Շուտով
Սեպտեմբերի 23-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հենրիխ Դանիելյանը Սեպտեմբերի 23-ին՝ ժամը 11։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Դերենիկ Մալխասյանը Սեպտեմբերի 23-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արման Աբովյանը Սեպտեմբերի 23-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Տիգրան Չոբանյանը Սեպտեմբերի 22-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ձյունիկ Աղաջանյանը Սեպտեմբերի 22-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Երվանդ Բոզոյանը Սեպտեմբերի 22-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Սուրեն Սուրենյանցը Սեպտեմբերի 21-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Կարապետ Պողոսյանը Սեպտեմբերի 21-ին՝ ժամը 14։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Սուրեն Սուրենյանցը Սեպտեմբերի 21-ին՝ ժամը 12։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Զոհրաբյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am