«Պատիվ ունեմ», բայց փորձ չունեմ

Երբ ՀՀԿ-ն ու ԱԱԾ նախկին տնօրեն Արթուր Վանեցյանը դաշինք էին կազմում, կար տպավորություն, որ մարդիկ գիտակցելով պետությանն ուղղված սպառնալիքը, որոշել են մի կողմ դնել թվացյալ տարաձայնություններն ու անհամատեղելիությունը եւ հզոր թիմով շարժվել առաջ, եթե չհասնել իշխանափոխության, գոնե դառնալ պառլամենտական երկրի խորհրդարանի ծանր հրետանիներից մեկը: Չմոռանանք, որ նույն Վանեցյանն էր, որ տարիուկես Փաշինյանի գործիքը դարձած ՀՀԿ-ի իշխանության առանցքային դեմքերի շրջանում կոռուպցիոներների ու թալանչիների որս էր հայտարարել: Իհարկե, ինչ որ պահից հրաժարվեց դառնալ օրվա իշխանության կամակատարը եւ նույն իշխանությանն ուղղված <<Կանգ առ>> կոչով հանդես եկավ, իսկ ազգային պահպանողական գաղափարների կրող ՀՀԿ-ում թերեւս մի կողմ դրեցին այդ հանգամանքը՝ գիտակցելով, որ նժարին հայրենիքն ու դրա փրկությունն են, եւ դաշինքը կայացավ:

Որքան էլ զարմանալի է, բայց նախընտրական ցուցակը նույն սկզբունքով, առաքելությամբ չի ձեւավորվել, որ գնում են պետությունը փրկելու: Մենք քանիցս անդրադարձանք, որ Սերժ Սարգսյանի մեծագույն սխալը կլինի ցուցկից դուրս թողնել իր ծանր հրետանուն՝ Աշոտյան, Շարմազանով եւ այլք, որոնք պարզապես փայլուն պառլամենտականներ են, խորհրդարանական հմուտ դիվանագետներ:
Այնինչ հրապարակված առաջին տասնյակում ներկայացված են քաղաքական փորձառություն չունեցող երիտասարդներ ու մի քանի ճամբար փոխած, հակասական գործիչներ, որոնք անգամ պառլամենտարիստների չեն ձգում, իսկ հատկապես ապագա խորհրդարանը չի կարելի դարձնել փորձադաշտ եւ պահանջվում են հրատապ լուծումներ թե գործադիր, թե օրենսդիր, էլ չենք ասում խորհրդարանական դիվանագիտության ոլորտում: Մենք կանգնած ենք Հայաստանի լինել-չլինելու առջեւ: Ցուցակը գլխավորում է Արթուր Վանեցյանը , որքան էլ մադկային, գուցե մասնագիտական հարթության մեջ նա դրականորեն է ընկալվում, բայց քաղաքականապես թույլ, անփորձ գործիչ է: Նույնը կարելի է ասել ցուցակի երկրորդ համար Տարոն Մարգարյանի մասին՝ հայտնի եւ սիրված երեւանցին, գուցե նա երեանցիների ամենասիրելի քաղաքապետն է, բայց հեռու է քաղաքական գործընթացներից, եւ Անդրանիկ Մարգարյանի որդին լինելու փաստը դեռ երաշխիք չէ, որ նա էլ կդառնա լավագույն քաղաքական գործիչներից մեկը: Առաջին կինը ՀՀԿ երիտթեւից Աննա Մկրտչյանն է, անհայտ մի աղջնակ, որը միգուցե կրթված է ու գիտելիքների պաշար ունի, բայց ինչ-ինչ ՀՀԿ-ում փորձառու, կայացած, քաղաքական ճանապարհ անցած տիկնանց պակաս չի զգացվում՝ նույն Մարգարիտ Եսայանը, Կարինե Աճեմյանը, ավելորդ է խոսել Արփինե Հովհաննիսյանի մասին, որոնք վստահաբար ավելի մեծ արժանիքներ ունեին այդ տեղում գտնվելու, քան նորաթուխ մի աղջնակ: Ի վերջո, խորհրդարանը փորձադաշտ չէ, որ ամեն նորելուկ պետք է իր ուժերը չափի այնտեղ, թե դրանով ինչ վնաս կհասցնի երկրին ու ժողովրդին, դա իրենց քիչ է ուզում:
Ցուցակի չորրորդ համարը Վերահսկիչ պալատի նախկին նախագահ , նախկին ԲՀԿ-ական Իշխան Զաքարյանն է: Թե ում միջոցով եւ ինչու է նա հայտնվել այսպիսի բարձրադիր գոտիներում, դժվար է ասել, կարող ենք ենթադրել, որ նա համակարգելու է ընտրական պրոցեսը, ինչպես ԲՀԿ-ում էր եւ կարողացել է ներշնչել, որ ինքն այդ հարցում անգերազանցելի է: Սակայն Իշխան Զաքարյանն այն պաշտոնյան էր, ով խորհրդարանի ամբիոնից ՎՊ հաշվետվության ժամանակ հայտարարեց, թե բյուջեի 70 տոկոսը կերել են, գողանում են, կոռուպցիա է: Այս սենսացիոն հայտարարությունը հետո չներվեց Զաքարյանին եւ Սերժ Սարգսյանը տարբեր գործիքներ նախ կիրառեց, ապա ազատվեց նրանից: Իշխան Զաքարյանը բոլոր ժամանակներում ընկալվել է որպես Ռոբերտ Քոչարյանի մտերիմ եւ այս առումով եւս զարմանալի է, թե ինչպես է նա Պատիվ ունեմ դաշինքի ցուցակում: Բայց նա իր հետ այս դաշինք է մտցրել եւս երկու հոգում՝ արդեն նախկին իմքայական Թագուհի Թովմասյանին եւ նախկին ԲՀԿ-ական, ապա ՀՀԿ-ի ցուցակ մտած Մարտուն Գրիգորյանին: Թագուհի Թովմասյանի ներկայությունը պարզապես զավեշտ է: Առհասարակ, եթե Նիկոլ Փաշինյանի հանցակիցներին թվում է, որ իրենց հաջողվեց երկուսուկես տարի Նիկոլին ձեռք-ձեռքի տված քանդել երկիրը, դա սկսել դատական համակարգից, եկեղեցուց, կրթական, լրատվական ոլորտներից եւ այլն, հանդես գալ ապազգային քայլերով՝ նախագահների , արցախյան հերոսների, պատերազմի նսեմացմամբ, ապա տրամաբանորեն հասնել Արցախը հանձնելուն, իսկ վերջին պահին ծլկելով այդ թիմից կարող են հերոսանալ, չարաչար սխալվում են, իրենք հավասարապես մեղավոր են կատարվածում եւ եթե կան որոշները, որ ինչ որ պահին զգում են սխալը եւ առանձնանում նիկոլիզմից, ապա նրանց տեղը ոչ թե քաղաքականությունն է, այլ այնտեղ, որտեղ կարելի է ճգնել եւ մեղքերի թողություն հայցել:
Իշխան Զաքարյանի մյուս կադրը եւս միանշանակ ընկալում չունի, նրա մասին բազում հրապարակումներ կան, գյումրեցի Մարտուն Գրիգորյանը սերտ կապեր ունի գողականների հետ եւ բոլոր ընտրություններին ներկայանալի ձայներ է տարել Շիրակի մարզից:
Ցուցակի տասնյակում են նաեւ ՀՀԿ երիտթեւի ղեկավար Հայկ Մամիրջանյանն ու Հենակետ վերլուծական կենտրոնի ղեկավար Տիգրան Աբրահամյանը, այո, նրանք կրթված, պատրաստված երիտասարդներ են, հատկապես վերջինը փայլուն տիրապետում է պաշտպանական ոլորտին, Բակո Սահակյանի խորհրդականն է եղել, բայց փորձի բացակայությունը հեշտ չի լինելու կոմպենսացնել հատկապես խորհդարանական դիվանագիտության հարթակում: Տասնյակի երրորդ կինը Թեհմինե Վարդանյանն է, ավագանու Լույս խմբակցության նախկին անդամ, ով բազմիցս եւ ամենակատաղի քննադատությամբ է հանդես եկել ՀՀԿ-ի հասցեին: Թե ինչպես է նա այդ հարցադրումների տակից դուրս գալու եւ ինչու են լիդերները այսպիսի խոցելի կազմով գնում խորրդարան, կիմանան միայն իրենք:

Անի Սահակյան

դիտվել է 2553 անգամ
Լրահոս
На западе Украины горит немецкий завод Թիվ 23 երթուղու ավտոբուսի վարորդին ծեծի են ենթարկել. նա տեղափոխվել է հիվանդանոց Ծեծկռտուք՝ Հովիկ Աբրահամյանի նախկին վարորդի ռեստորանում․ կալանավորել են Դավիթ Համբարձումյանի եղբորը Արթիկ-Անուշավան ավտոճանապարհին «BMW»-ն դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց և կողաշրջված հայտնվել ձորակում Դիմել եմ Հայաստանյան դաշտում գործող 15 ուժի. Կարապետ Պողոսյան «ՌԴ-ի իշխող քաղաքական կուրսի մահվան մասին լուրերը չափազանցված են»․ Շարմազանով Human Rights Watch․ Ադրբեջանում հայ բանտարկյալները զրկված են ընտանիքների հետ կանոնավոր կապից Տնտեսական, թե՞ քաղաքական հաշվարկ․ փորձագետը՝ ՀՀ պետական պաշտոնյաների աշխատավարձերի բարձրացման մասին Ահաբեկե՞լ են Փոստանջյանի ընտանիքիքն․ մանրամասներ Տուգանվել են «ՌԱԴԻՈՏՈՒՆ», «ԱՎՏՈՌԱԴԻՈ» և «ՆՈՅՅԱՆ ՏԱՊԱՆ» ընկերությունները «Հրաշք այգու» ծեծկռտուքի մասնակիցները բերման են ենթարկվել UFC 331-ից հետո Ծառուկյանն ու Ռուֆին 60 օրով հեռացվել են մենամարտերից Անդրանիկ Թևանյանի խափանման միջոցը երկարացվեց Լևոն Ազիզյանը մանրամասնում է Պատգամավորները ԱՄՆ հավատարմատարին մտահոգություն են հայտնել ՀՀ-ում ընթացող գործընթացների առնչությամբ Ավտովթար՝ Երևանում. Արտաշատի խճուղում «Lada Granta»-ն բախվել է կայանված «Mercedes»-ին. կա վիրավոր Իսրայել Կացը սպառնում է Քրիստինե Գրիգորյանը Բաքու է մեկնել Արեգնազ Մանուկյանի խափանման միջոցը փոխվեց Թրամփը հայտարարել է ԱՄՆ-ում մեծ քանակությամբ զինամթերքի առկայության մասին Ինչի՞ց եք վախեցած․ բաց դատ արեք, թող հասարակությունը համոզվի․ Սուքիասյան (video)
Ամենաընթերցվածները
Շուտով
Սեպտեմբերի 23-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հենրիխ Դանիելյանը Սեպտեմբերի 23-ին՝ ժամը 11։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Դերենիկ Մալխասյանը Սեպտեմբերի 23-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արման Աբովյանը Սեպտեմբերի 23-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Տիգրան Չոբանյանը Սեպտեմբերի 22-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ձյունիկ Աղաջանյանը Սեպտեմբերի 22-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Երվանդ Բոզոյանը Սեպտեմբերի 22-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Սուրեն Սուրենյանցը Սեպտեմբերի 21-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Կարապետ Պողոսյանը Սեպտեմբերի 21-ին՝ ժամը 14։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Սուրեն Սուրենյանցը Սեպտեմբերի 21-ին՝ ժամը 12։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Զոհրաբյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am