44-օրյա պատերազմի կրկնություն, հակապետական նոր փաստաթղթի սպասելիս

Կես ամսից ավել է թշնամին գրոհել, զավթել է Հայաստանի տարածքները, ունենք զոհեր, վիրավորներ, իսկ երեկ արդեն վեց գերի Գեղարքունիքի հատվածից, սակայն իշխանությունը, ի դեմս Փաշինյանի, քայլեր ձեռնարկելու փոխարեն, թամաշա էր անում, փորձում Ալիեւի հետ նոր տարածքներ զիջելու պայմանավորվածությունը գցել ՀԱՊԿ-ի ու Ռուսաստանի գրպանը: Նիկոլ Փաշինյանի այս պլանն այլեւս բացահայտված է եւ դա տեսանելի է նրա քայլերից, ավելի ճիշտ հակառակը՝ նրա մատը մատին չխփելուց:

Վեց գերի վերցնելուց հետո երեկ նա թիկնազորով Գեղարքունիք, մասնավորապես Կութ գյուղ շտապեց, թեեւ արգելեցին ԶԼՄ-ներին լուսաբանել վարչապետի աթոռը զբաղեցնող անձի այցը, միեւնույն է իր լայվից էլ ջրի երես դուրս եկավ փաշինյանական կեղտոտ մտադրությունները: Լրագրող Նաիրի Հոխիկյանը նկատել էր, թե ինչպես է Փաշինյանը փրփրաբերան արգելում զինվորական կորպուսի ղեկավարի այն խնդրանքը, որ ադրբեջանական խմբերը մեր շրջափակման մեջ են, թույլ տվեք գերի վերցնենք եւ փոխանականեք մեր գերիներին: Փաշինյանն ասում է, որ նման բան չանեք, այդ խոսքի վրա ախրանան մեջքով շրջվում եւ փակում է տեսախցիկը, որ լայվում չերեւա, բայց արդեն ուշ էր: Փոխարենը նա դերասանություն է անում կութեցիների առջեւ, թե ինքը որեւէ գաղտնի պայմանավորվածության չի գնալու Ադրբեջանի հետ, ոչ մի տարածքի հարց չկա՝ մոռանալով, թե ինչպես էր հեղափոխության ժամանակ եւ դրանից հետո խոստացել, որ բոլոր հարցերը լուծվելու են Հանրապետության հրապարակում, ժողովրդի քվեարկությամբ, մինչդեռ մեկ գիշերվա մեջ բոլորից, անգամ թիմից թաքուն ստորագրել կապիտուլացիայի փաստաթուղթը: Բնականաբար, խեղճուկրակ կութեցիները չէին նստելու կապիտուլանտին հիշեցնեին իր դրժումները, նրանք իրենց հոգսերով են մտահոգված եւ ուզում էին հասկանալ՝ ինչպես են ապրելու, երբ գյուղի արոտավայրերի 50 տոկոսը անցել է թուրքին, 20-ը դարձել վտանգավոր, իսկ իրենց հիմնական զբաղմունքն անասնապահությունն է:

Նիկոլ Փաշինյանին այս հարցերը, բնականաբար, չէր հուզում, նա պատասխան չուներ կութեցիներին:
Գեղարքունիքից վերադառնալով ֆեյսբուքյան իր էջում նախ անոնս արեց, թե իրավիճակի խաղաղ հանգուցալուծման «փոխշահավետ պլան» ունի, իբր՝ փոխշահավետ, կարճ ժամանակում իրականանալի՝ միջազգային հանրույթան աջակցույթամբ եւ շուտով կներկայացնի: Երեկոյան Անվտանգության խորհրդի արտահերթ նիստում արդեն բացահայտեց իբր փոխշահավետ պլանը:
Թե բա՝ զորքերը հետ քաշվեն, ԵԱՀԿ ՄԽ անդամ երկրների դիտորդներ գան, սահմանը գործնականում հսկեն, մինչև սահմանը որոշակիացվի...Իսկ ավելի պարզ Նիկոլ Փաշինյանն առաջարկում է մեր զորքին դուրս գալ մեր սուվերեն տարածքից, որ գա ՆԱՏՕ-ի, այն է՝ թուրքական բանակը, իսկ նրանից հետո հաստատ դուրս չեն գա այդ տարածքից:

Մի խոսքով, լսել եք, գիտեք, իմաստ չկա ուղիղ մեջբերել: Նախքան բուն իր առաջարկությունը հնչեցնելը, Փաշինյանն իրավիճակը գնահատեց պայթյունավտանգ: Այսինքն՝ ցանկացած պահի հնարավոր է՝ ինչ ասես, պարզ ասած՝ վախեցրեց պատերազմով:
Արդեն աներկբա է , որ Նիկոլ Փաշինյանը Արցախը հանձնելուց հետո անցել է Հայաստանի սահմաններին եւ ինչպես 44-օրյա պատերազմի ընթացքում էր այսպես ձգում իրավիճակը, գործուն քայլերի փոխարեն ստի հաղթարշավ իրականացնում, որ վերջում ասին հնարավոր չէր չստորագրել, 25 հազար մարդու թողնել շրջափակման մեջ, այնպես էլ հիմա է մատը մատին չի խփում, ամեն բան փորձում է գցել Ռուսաստանի գրպանը, որ վերջում իր սիրելի թուրքական զորքը՝ ՆԱՏՕ-ի տեսքով մտցնի Հայաստան:
Թե որքան փոշխահավետ էր իր առաջարկը պարզ դարձավ ԱԳ նախարարի պաշտոնակատար Արա Այվազյանի հրաժարականից, որը նշանակում է, որ Նիկոլ Փաշինյանը հերթական գույժն ունի մեզ հայտնելու եւ հերթական հակապետական փաստաթուղթն է ստորագրել:

Անի Սահակյան

դիտվել է 440 անգամ
Լրահոս
На западе Украины горит немецкий завод Թիվ 23 երթուղու ավտոբուսի վարորդին ծեծի են ենթարկել. նա տեղափոխվել է հիվանդանոց Ծեծկռտուք՝ Հովիկ Աբրահամյանի նախկին վարորդի ռեստորանում․ կալանավորել են Դավիթ Համբարձումյանի եղբորը Արթիկ-Անուշավան ավտոճանապարհին «BMW»-ն դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց և կողաշրջված հայտնվել ձորակում Դիմել եմ Հայաստանյան դաշտում գործող 15 ուժի. Կարապետ Պողոսյան «ՌԴ-ի իշխող քաղաքական կուրսի մահվան մասին լուրերը չափազանցված են»․ Շարմազանով Human Rights Watch․ Ադրբեջանում հայ բանտարկյալները զրկված են ընտանիքների հետ կանոնավոր կապից Տնտեսական, թե՞ քաղաքական հաշվարկ․ փորձագետը՝ ՀՀ պետական պաշտոնյաների աշխատավարձերի բարձրացման մասին Ահաբեկե՞լ են Փոստանջյանի ընտանիքիքն․ մանրամասներ Տուգանվել են «ՌԱԴԻՈՏՈՒՆ», «ԱՎՏՈՌԱԴԻՈ» և «ՆՈՅՅԱՆ ՏԱՊԱՆ» ընկերությունները «Հրաշք այգու» ծեծկռտուքի մասնակիցները բերման են ենթարկվել UFC 331-ից հետո Ծառուկյանն ու Ռուֆին 60 օրով հեռացվել են մենամարտերից Անդրանիկ Թևանյանի խափանման միջոցը երկարացվեց Լևոն Ազիզյանը մանրամասնում է Պատգամավորները ԱՄՆ հավատարմատարին մտահոգություն են հայտնել ՀՀ-ում ընթացող գործընթացների առնչությամբ Ավտովթար՝ Երևանում. Արտաշատի խճուղում «Lada Granta»-ն բախվել է կայանված «Mercedes»-ին. կա վիրավոր Իսրայել Կացը սպառնում է Քրիստինե Գրիգորյանը Բաքու է մեկնել Արեգնազ Մանուկյանի խափանման միջոցը փոխվեց Թրամփը հայտարարել է ԱՄՆ-ում մեծ քանակությամբ զինամթերքի առկայության մասին Ինչի՞ց եք վախեցած․ բաց դատ արեք, թող հասարակությունը համոզվի․ Սուքիասյան (video)
Ամենաընթերցվածները
Շուտով
Սեպտեմբերի 23-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հենրիխ Դանիելյանը Սեպտեմբերի 23-ին՝ ժամը 11։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Դերենիկ Մալխասյանը Սեպտեմբերի 23-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արման Աբովյանը Սեպտեմբերի 23-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Տիգրան Չոբանյանը Սեպտեմբերի 22-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ձյունիկ Աղաջանյանը Սեպտեմբերի 22-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Երվանդ Բոզոյանը Սեպտեմբերի 22-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Սուրեն Սուրենյանցը Սեպտեմբերի 21-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Կարապետ Պողոսյանը Սեպտեմբերի 21-ին՝ ժամը 14։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Սուրեն Սուրենյանցը Սեպտեմբերի 21-ին՝ ժամը 12։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Զոհրաբյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am