ՄԱԿ-ը 24-ժամյա համաշխարհային հրադադարի կոչ է անում

ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Անտոնիու Գուտերեշը հանդես է եկել ուղերձով Խաղաղության միջազգային օրվա 100-օրյա հետհաշվարկի մեկնարկի կապակցությամբ։ Ուղերձում, մասնավորապես, ասված է. «Այս տարվա հունվարին Գլխավոր քարտուղարի պարտականություններն ստանձնելով՝ առաջին բանը, որ արեցի, խաղաղության կոչ արձակելն էր. կոչ բոլոր քաղաքացիներին, կառավարություններին ու առաջնորդներին՝ խաղաղությանն առաջնահերթություն տալու։ Խաղաղության միջազգային օրը, որ նշվում է ամեն տարի սեպտեմբերի 21-ին, մարմնավորում է զինված հակամարտությունների պատճառած անտեղի տառապանքներին վերջ դնելու մեր ընդհանուր ցանկությունը։ Այդ օրը հնարավորություն է աշխարհի մարդկանց համար՝ ճանաչելու այն կապերը, որ միավորում են բոլորին՝ անկախ ծագման երկրից։ Սա օր է, երբ ՄԱԿ-ը 24-ժամյա համաշխարհային հրադադարի կոչ է անում՝ հույսով, որ խաղաղության մեկ օրվան կհաջորդի ևս մեկը, հետո՝ էլի մեկը, և, վերջիվերջո, զենքերը կլռեն։ Այնուամենայնիվ, խաղաղության հասնելը սոսկ զենքերը վայր դնելը չէ։ Իրական խաղաղությունը պահանջում է կամուրջների կառուցում,  պայքար խտրականության դեմ և հանուն աշխարհում բոլոր մարդկանց իրավունքների։ Ահա թե ինչու այս տարի Խաղաղության միջազգային օրվա թեման է «Միասին՝ հանուն խաղաղության. հարգանք, ապահովություն ու արժանապատվություն բոլորի համար», որի սևեռակետում, մասնավորապես, աշխարհով մեկ փախստականների ու միգրանտների ծանր կացությունն է։ Որպես միջազգային համայնք՝ մեր պարտավորությունն է ապահովել, որ բոլոր նրանք, ովքեր հարկադրված լքել են իրենց տները, ստանան միջազգային իրավունքով իրենց համար նախատեսված պաշտպանությունը։ Որպես մարդկային ընտանիք՝ մեր պարտքն է վախը փոխարինել բարությամբ։ Հաջորդ 100 օրվա ընթացքում եկեք հիշենք, որ մեր հասարակության միլիոնավոր խոցելի անդամներ, որոնցից շատերը կորցրել են ամեն ինչ, մեր կողմից հասկացվելու և մեր օգնության կարիքն ունեն։ Եկեք միասին նրանց օգնելու ռազմավարություն մշակենք։ Եկեք գիտակցենք, թե որքան բազմաթիվ միջոցներով են նրանք նպաստում իրենց ընդունող երկրների ու համայնքների զարգացմանը։ Եվ եկեք կրկնապատկենք մեր ջանքերը` հակամարտության հիմնային պատճառները հաղթահարելու, կատարելագործենք կայուն զարգացման նպատակներին ուղղված մեր գործունեությունը և ավելի մեծ ուշադրություն դարձնենք բռնության կանխարգելման հարցը առաջնային դարձնելուն։ Բացելով մեր սրտերը, ձեռք ձեռքի տալով և միգրանտներին ու փախստականներին օգնության հասնելով՝ մենք կարող ենք ավելի մոտենալ բոլորի համար խաղաղությանը, բարգավաճմանն ու ապահովությանը»։

դիտվել է 14 անգամ
Լրահոս
#ՀԻՄԱ․ ԱՄՆ հայերի ակցիան՝ Թուրքիայի գլխավոր հյուպատոսության դիմաց (video) Հայաստանին կվերադարձվեն Երևանի Կենտրոն վարչական շրջանում գտնվող անշարժ գույքերը. դատախազություն Ձյուն է տեղում Ուկրաինայում տեղի են ունեցել Հայոց ցեղասպանության սուրբ Նահատակների հիշատակին նվիրված միջոցառումներ Ինչու՞ ԽՍՀՄ իշխանությունները թույլատրեցին ցեղասպանության հուշահամալիր կառուցել 1965-ին (video) Անվտանգության նեղ ընկալումն ինքնին անվտանգային խնդիր է․ Վահե Հովհաննիսյան Այսօր քաղաքացի Փաշինյանի մեծ ստի օրն է. այն սկսվեց խորովածով և շարունակվեց քելեխի սեղաններով Վիճաբանություն հարեւանների միջեւ. նրանցից մեկը զենքով սպառնացել է 36-ամյա տղամարդը տեղափոխվել է բաժին Այսօր ես հարգանքի տուրք եմ մատուցում 1.5 միլիոն հայերի հիշատակին, որոնք սպանվել են Հայոց ցեղասպանության ընթացքում. Քիմ Քարդաշյան Սպասվում է անձրև և ամպրոպ Արժանապատվորեն պահել Սրբությունները, որոնք ժառանգվել են մեր նախնիների կողմից, հավատարիմ մնալ եկեղեցուն ու ազգային արժեքներին. Տեր Մուշե Երեք օր լույս չի լինելու Աննա Վարդապետյանին նկար են նվիրել. «Հրապարակ» 9.5 մլն դրամ ծախսել են, որից 4.5 մլն-ն՝ կերել. «Հրապարակ» Թրամփը և Փաշինյանը ապրիլի 23-ին հեռախոսազրույց չեն ունեցել․ ՀՀ-ում ԱՄՆ դեսպանատուն Կառավարությունը, պաշտոնը և փողը անցողիկ են, իսկ Հայ Առաքելական Եկեղեցին իր առաքելության մեջ՝ անփոփոխ ԱՄՆ պետքարտուղարի փոխտեղակալը մասնակցել է Հայոց ցեղասպանության հիշատակի արարողությանը Ծառուկյանը նշել է Թոփուրիային տապալելու սցենարը Հայոց ցեղասպանության 111-րդ տարելիցին նվիրված հիշատակի միջոցառում՝ Ռիգայում Հրդեհ է բռնկվել Չկալով գյուղի տներից մեկում Ալ-Շարաան կոչ է արել ԵՄ-ին դադարեցնել Իսրայելի հարձակումները Սիրիայի վրա Բացառիկ գտածոներ՝ Հայոց ցեղասպանության թեմայով Գյումրի-Աշոցք ավտոճանապարհը և Գյումրի-Երևան ավտոճանապարհի Լանջիկի հատվածը փակ են Վերջին հարցումների տվյալները հուսադրող չեն եղել ՔՊ-ի համար․ «Հրապարակ»
Ամենաընթերցվածները
Շուտով
Ապրիլի 22-ին՝ ժամը 14։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Խաչիկ Մանուկյանը Ապրիլի 22-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Էլյանորա Մանանդյանը Ապրիլի 22-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Երվանդ Բոզոյանը Ապրիլի 22-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Վիգեն Հակոբյանը Ապրիլի 22-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Իշխանյանը Ապրիլի 21-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը Ապրիլի 21-ին՝ ժամը 13։30-ին, Հայելի ակումբի հյուրն է քաղաքագետ Արթուր Մարտիրոսյանը Ապրիլի 21-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ալբերտ Բազեյանը Ապրիլի 21-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Վոլոդյա Հովհաննիսյանը Ապրիլի 20-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Թաթուլ Պետրոսյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am