Իրավունքը գրում է. «Նորաստեղծ «Ինքնիշխան Հայաստան» կուսակցությունը ևս մասնակցում է արտահերթ խորհրդարանական ընտրություններին: Ցուցակը գլխավորում է նիկոլական իշխանափոխության ջահակիրներից Պետական վերահսկողական ծառայության (ՊՎԾ) նախկին ղեկավար Դավիթ Սանասարյանը, որն իր պաշտոնավարումից կարճ ժամանակ անց հայտնվել էր մի շարք մութ պատմությունների մեջ ու հրաժեշտ տվել պետական աթոռին:
«Իրավունքը» Սանասարյանից հետաքրքրվեց, թե ընտրություններին մասնակցող 27 քաղաքական ուժերից ո՞ւմ հետ է «Ինքնիշխան Հայաստանը» բացառում կոալիցիա կազմել, եթե անցնեն խորհրդարան: «Մենք բացառում ենք կոալիցիան նախկին և ներկա իշխանությունների հետ: Մնացածի հետ կարելի է քննարկել»,- վստահորեն նշեց կուսակցության ղեկավարը՝ մոռանալով, որ ոչ վաղ անցյալում ինքն էլ ներկա իշխանության մաս էր, իսկ ընտրություններին մասնակցող բոլոր ուժերում կարելի է գտնել և՛ նախկին, և՛ ներկա իշխանության ներկայացուցիչների: Ուստի «մնացածի հետ կարելի է քննարկել» կոալիցիա կազմելու տարբերակը, թերևս հնարավոր կլինի միայն այլմոլորակայինների հետ, որ չլինեն ո՛չ ներկայից, ո՛չ նախկինից»,-գրում է թերթը։
Նյութն ամբողջությամբ կարդացեք թերթի այսօրվա համարում։
Փետրվարի 5-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է «Համահայկական ճակատ» շարժման անդամ Ռուզան Ստեփանյանը
Փետրվարի 5-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է գյումրեցի իրավապաշտպան Կարապետ Պողոսյանը
Փետրվարի 5-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է լեզվաբան Նարինե Դիլբարյանը
Փետրվարի 5-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է արցախցի Անաստաս Իսրայելյանը
Փետրվարի 4-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է արցախցի Անաստաս Իսրայելյանը
Փետրվարի 4-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Գագիկ Մինասյանը
Փետրվարի 4-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է ՀՀԿ երիտթևից Հենրիխ Դանիելյանը
Փետրվարի 4-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Մայր Հայաստանից Սամվել Հակոբյանը
Փետրվարի 4-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Խաչիկ Մանուկյանը
Փետրվարի 3-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է ԱԺ նախկին պատգամավոր Արման Աբովյանը