Նիկոլ Փաշինյանի առաջարկի շոկն ու Արա Այվազյանի հրաժարականը․ Փաշինյանը չի հասկանում, թե ռուսներն ինչ են ասում իրեն


«Քանի որ իրադրությունը հասել է այս պայթյունավտանգ իրավիճակին, ես բաց առաջարկությամբ եմ հանդես գալիս ուղղված միջազգային հանրությանը, ուղղված է նաև Ադրբեջանի կառավարությանը, որ մենք պայմանավորվում ենք, որ շատ արագ երկու կողմերի զինված ուժերի ստորաբաժանումները հայելային եղանակով հեռանում են սահմանից: Մենք առաջարկում ենք, որ այդ տարածքներից վերադառնան մշտական տեղակայման վայրեր, դրա փոխարեն սահմանագծի ենթադրվող երկայնքով տեղակայվեն միջազգային դիտորդներ` Ռուսաստանը կամ ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահությունը ներկայացնող։ Խոսքը, Սոթք-Խոզնավար սահմանային հատվածի մասին է»։ Անվտանգության խորհրդի նիստում այս մասին հայտարարել է վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանը՝ նշելով, որ իրադրությունը լարված է, և այս լարվածության դինամիկան աճողական է։
Նորանկախ Հայաստանի պատմության մեջ պետության ղեկավարի մակարդակով արված այսպիսի հակահայ առաջարկ երբևէ չէր հնչել։ Փաստացի երկրի ղեկավարը, ով ի պաշտոնե սահմանադրական պատասխանատվություն է կրում սահմանների պահպանման և պետության տարածքային ամբողջականության համար, առաջարկում է, որ մենք հետ քաշվենք մեր պետական սահմանից։ Սրանով Փաշինյանը խոստովանում է, որ հայկական բանակն այլևս ի զորու չէ պաշտպանել ՀՀ սահմանները, ինչը նշանակում է, որ պատերազմի ավարտից հետո բանակի վերականգնման ուղղությամբ որևէ գործ արված չէ։ Ընդ որում՝ Փաշինյանը բացահայտ տարածաշրջան է հրավիրում ինչ-որ անհասկանալի դիտորդների, այն դեպքում, երբ Սյունիքում և Արցախում խաղաղապահ առքելության գործառույթը ռուսական բանակին է տրված։ Ռուսական բանակը նաև իրականացնում է հայ-թուրքական սահմանի հսկողությունը։
Վստահաբար իր առաջարկը Փաշինյանը չի քննարկել ու չի համաձայնեցրել ո՛չ դիվանագիտական կորպուսի, ո՛չ էլ ռուսական խաղաղապահների հետ։ Պատահական չէ, որ Անվտանգության խորհրդի նիստում Փաշինյանի արած այս անհեռատես հայտարարությանը անմիջապես հաջորդեց Արտգործնախարարի պաշտոնակատար Արա Այվազյանի հրաժարականը։ Ընդամենը 25 օր հետո Հայաստանում արտահերթ ընտրություններ են։ Եթե Այվազյանը գերադասեց չմնալ այդ 25 օրը, կնշանակի կա ընդգծված անհամաձայնություն դիվանգիտական կորպուսի ղեկավարի և վարչապետի պաշտոնակատարի միջև, ինչի մասին մամուլը գրում էր դեռ նախորդ շաբաթ, երբ Փաշինյանը հայտարարեց, որ պատրաստվում է նոր թուղթ ստորագրել։
Այդ թղթի մասին հայ հասարակությունը տեղակացավ Վատիկանում ՀՀ նախկին դեսպան Միքայել Մինասյանի ՖԲ գրառումից։ Պաշտոնական միջոցներով առ այսօր որևէ փաստաթղթի նախագիծ հրապարակված չէ և հայտնի չէ, թե իրականում ինչ կետեր է պարունակում ստորագրվելիք նոր թուղթը։ Միակ բանը, որ դրա հետ կապված Փաշինյանն ասել է, այն է, որ այն 100 տոկոսով համապատասխանում է ՀՀ պետական շահին։ Դժվար է ասել, թե Փաշինյանն ինչ է հասկանում հայկական պետականության շահ ասելով, բայց փաստն այն է, որ այդ հայտարարությունից հետո ադրբեջանցի զինվորականների թիվը ՀՀ սուվերեն տարածքում աճել է՝ հասնելով մոտ 1000-ի։ Սահմանին՝ Գեղարքունիքում ունենք զոհ, ադրբեջանական զինուժը գերի է վերցրել ՀՀ բանակի 6 զինծառայողի։
Ըստ էության իրավիճակը փակուղային է․ Փաշինյանի դիվանագիտակամն հմտությունները խիստ անբավարար են հարցը խաղաղ ճանապարհով լուծման տանելու համար, իսկ ռազմակն լուծման գնալու ներուժ հայկական կողմը չունի։
Առաջին և ամենահրատապ քայլը, որ պետք է անել՝ բանակցողին փոխելն է՝ հրաժարվելով Փաշինյանից։ Հակառակ պարագայում պետականության կորուստը՝ դառնում է խիստ իրատեսական սպասում՝ թուրքական վիլաեթ դառնալու հեռանկարով։

Հայկ Դավթյան

Հ․Գ․ Նյութն արդեն հրապարկված էր, երբ առաջին նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանն իր հարցազրույցում հետաքրքիր դիտարկում արեց՝ նշելով, որ այս պահին Հայաստանի միակ ներկայացուցիչը, ում հետ Ռուսաստանը կիսվում է իր մտադրություններով, դա Փաշինյանն է։ Բայց նա չի հասկանում, թե ինչ են ասում իրեն։ Ի վերջո սեփական հոգեզավակի և չստացված աշկերտի ունակությունները Տեր-Պետրոսյանն ավելի լավ գիտի, քան որևէ մեկը։

 

դիտվել է 6822 անգամ
Լրահոս
На западе Украины горит немецкий завод Թիվ 23 երթուղու ավտոբուսի վարորդին ծեծի են ենթարկել. նա տեղափոխվել է հիվանդանոց Ծեծկռտուք՝ Հովիկ Աբրահամյանի նախկին վարորդի ռեստորանում․ կալանավորել են Դավիթ Համբարձումյանի եղբորը Արթիկ-Անուշավան ավտոճանապարհին «BMW»-ն դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց և կողաշրջված հայտնվել ձորակում Դիմել եմ Հայաստանյան դաշտում գործող 15 ուժի. Կարապետ Պողոսյան «ՌԴ-ի իշխող քաղաքական կուրսի մահվան մասին լուրերը չափազանցված են»․ Շարմազանով Human Rights Watch․ Ադրբեջանում հայ բանտարկյալները զրկված են ընտանիքների հետ կանոնավոր կապից Տնտեսական, թե՞ քաղաքական հաշվարկ․ փորձագետը՝ ՀՀ պետական պաշտոնյաների աշխատավարձերի բարձրացման մասին Ահաբեկե՞լ են Փոստանջյանի ընտանիքիքն․ մանրամասներ Տուգանվել են «ՌԱԴԻՈՏՈՒՆ», «ԱՎՏՈՌԱԴԻՈ» և «ՆՈՅՅԱՆ ՏԱՊԱՆ» ընկերությունները «Հրաշք այգու» ծեծկռտուքի մասնակիցները բերման են ենթարկվել UFC 331-ից հետո Ծառուկյանն ու Ռուֆին 60 օրով հեռացվել են մենամարտերից Անդրանիկ Թևանյանի խափանման միջոցը երկարացվեց Լևոն Ազիզյանը մանրամասնում է Պատգամավորները ԱՄՆ հավատարմատարին մտահոգություն են հայտնել ՀՀ-ում ընթացող գործընթացների առնչությամբ Ավտովթար՝ Երևանում. Արտաշատի խճուղում «Lada Granta»-ն բախվել է կայանված «Mercedes»-ին. կա վիրավոր Իսրայել Կացը սպառնում է Քրիստինե Գրիգորյանը Բաքու է մեկնել Արեգնազ Մանուկյանի խափանման միջոցը փոխվեց Թրամփը հայտարարել է ԱՄՆ-ում մեծ քանակությամբ զինամթերքի առկայության մասին Ինչի՞ց եք վախեցած․ բաց դատ արեք, թող հասարակությունը համոզվի․ Սուքիասյան (video)
Ամենաընթերցվածները
Շուտով
Սեպտեմբերի 23-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հենրիխ Դանիելյանը Սեպտեմբերի 23-ին՝ ժամը 11։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Դերենիկ Մալխասյանը Սեպտեմբերի 23-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արման Աբովյանը Սեպտեմբերի 23-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Տիգրան Չոբանյանը Սեպտեմբերի 22-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ձյունիկ Աղաջանյանը Սեպտեմբերի 22-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Երվանդ Բոզոյանը Սեպտեմբերի 22-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Սուրեն Սուրենյանցը Սեպտեմբերի 21-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Կարապետ Պողոսյանը Սեպտեմբերի 21-ին՝ ժամը 14։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Սուրեն Սուրենյանցը Սեպտեմբերի 21-ին՝ ժամը 12։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Զոհրաբյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am