Մոսկվայի համբերության բաժակը լցվեց. Ռուսական ապտակները՝ Փաշինյանին զրնգուն դարձան

ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան ամենշաբաթյա ճեպազրույցի ժամանակ անդրադարձել էր հայ-ադրբեջանական սահմանին տիրող իրավիճակին, որի ժամանակ նշել էր, որ Ռուսաստանն ակտիվ միջնորդական ջանքեր է գործադրում Հայաստանի և Ադրբեջանի միջև հարաբերությունների կարգավորման և Հարավային Կովկասում իրավիճակի կարգավորման համար: «Ռուս խաղաղապահներն ապահովում են խաղաղությունն ու անվտանգությունը Լեռնային Ղարաբաղում:

Ռուսական կողմը ներգրավված է նաև հայ-ադրբեջանական սահմանին տեղի ունեցող միջադեպի կարգավորմանը` նպաստելով լարվածության նվազեցմանը: Կանոնավոր կապ ենք պահպանում Բաքվի և Երևանի հետ»,- ասել է Զախարովան:

Ապա` նա շարունակել է. «Ինչ վերաբերում է սահմանային իրավիճակին, այն անմիջական առնչություն չունի Լեռնային Ղարաբաղի խնդրին: Հիմնական պատճառը հայ-ադրբեջանական սահմանի միջազգային իրավական ձևակերպման բացակայությունն է, որը մնացել է դեռևս խորհրդային ժամանակներից: Ելնում ենք այն հանգամանքից, որ նման հարցերը պետք է լուծվեն բացառապես խաղաղ-բանակցային եղանակով: Որպես երկարաժամկետ լուծում` տեսնում ենք հայ-ադրբեջանական սահմանի սահմանազատումը` դրան հաջորդող սահմանագծմամբ: Ռուսաստանը պատրաստ է ամեն կերպ աջակցել դրան»,- հավելել է Զախարովան:

Ահա, և վերջ: Ոչ մի խոսք ադրբեջանցի զինվորականների՝ Հայաստանի տարածք ներխուժելու մասին: Ավելին՝ ՌԴ ԱԳՆ ներկայացուցիչը բաց տեքստով ասում է, որ «այդ միջադեպն անմիջական առնչություն չունի Լեռնային Ղարաբաղի խնդրի հետ»: Այսինքն, ստեղծվել է մի վիճակ, որ Հայաստանի տարածքում հայտնված Ադրբեջանական բանակը՝ ստիպվա՞ծ է եղել այդպես վարվել:

Այսպես, Ռուսաստանը բռնել է՝ խաղաղ բանակցություններով սահմաններ գծելու հորդորներին: Սա նշանակում է, որ Փաշինյանը Պուտինին խոսք է տվել ստորագրել փաստաթուղթ, իսկ այժմ նա հանդես է գալիս նոր առաջարկներով՝ ԵԱՀԿ ՄԽ-ի պետությունների դիտորդների մասնակցությամբ: Փաշինյանն այսօր նշել է. «Մենք առաջարկում ենք, որ ընդհանրապես այդ տարածքներից զինված ուժերի ստորաբաժանումները վերադառնան մշտական տեղակայման վայրեր: Դրա փոխարեն ենթադրվող սահմանագծի երկայնքով տեղակայվեն միջազգային դիտորդներ՝ Ռուսաստանը կամ ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահությունը ներկայացնող: Դիտորդների ներկայությունն այդ տարածաշրջանում անհրաժեշտ է, որպեսզի կողմերը համոզված լինեն, որ դիմացի կողմը պայմանավորվածությունը կատարում է, այսինքն՝ զորքեր չի մոտեցնում սահմանագծին»:

Ռուսաստանի պատասխանը բավական արագ ստացվեց... Այսպես, Ռուսաստանը կոչ արեց Հայաստանին և Ադրբեջանին սահմանային վեճերը լուծել խաղաղ ճանապարհով. «Ռուսաստանը պատրաստ է ապագայում ևս հնարավոր աջակցություն ցուցաբերել կողմերին այս հարցում», - կրկին նշեցին Ռուսաստանի ԱԳՆ-ից։

Փաշինյանին Մոսկվայից գրեթե ասացին՝ «առաջարկներդ քեզ պահիր» ու մի զբաղվիր դեմագոգիայով: Մի քանի օր առաջ Փաշինյանը հայտարարում էր, թե նոր եռակողմ փաստաթուղթը համարում է՝ «100 տոկոսով հայամետ», այսօր նա նոր առաջարկություններով է հանդես գալիս:

Արդյունքում՝ հրաժարական տվեց ՀՀ ԱԳ նախարարի պաշտոնակատար Արա Այվազյանը, ինչը վկայում է այն մասին, որ հետպատերազմյան իրավիճակում հայկական դիվանագիտությունն անգամ ի վիճակի չէ տանել Փաշինյանի անհեթեթ ներկայությունը ՀՀ իշխանության ղեկին:

Մետաքսյա Շալունց

դիտվել է 29422 անգամ
Լրահոս
На западе Украины горит немецкий завод Թիվ 23 երթուղու ավտոբուսի վարորդին ծեծի են ենթարկել. նա տեղափոխվել է հիվանդանոց Ծեծկռտուք՝ Հովիկ Աբրահամյանի նախկին վարորդի ռեստորանում․ կալանավորել են Դավիթ Համբարձումյանի եղբորը Արթիկ-Անուշավան ավտոճանապարհին «BMW»-ն դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց և կողաշրջված հայտնվել ձորակում Դիմել եմ Հայաստանյան դաշտում գործող 15 ուժի. Կարապետ Պողոսյան «ՌԴ-ի իշխող քաղաքական կուրսի մահվան մասին լուրերը չափազանցված են»․ Շարմազանով Human Rights Watch․ Ադրբեջանում հայ բանտարկյալները զրկված են ընտանիքների հետ կանոնավոր կապից Տնտեսական, թե՞ քաղաքական հաշվարկ․ փորձագետը՝ ՀՀ պետական պաշտոնյաների աշխատավարձերի բարձրացման մասին Ահաբեկե՞լ են Փոստանջյանի ընտանիքիքն․ մանրամասներ Տուգանվել են «ՌԱԴԻՈՏՈՒՆ», «ԱՎՏՈՌԱԴԻՈ» և «ՆՈՅՅԱՆ ՏԱՊԱՆ» ընկերությունները «Հրաշք այգու» ծեծկռտուքի մասնակիցները բերման են ենթարկվել UFC 331-ից հետո Ծառուկյանն ու Ռուֆին 60 օրով հեռացվել են մենամարտերից Անդրանիկ Թևանյանի խափանման միջոցը երկարացվեց Լևոն Ազիզյանը մանրամասնում է Պատգամավորները ԱՄՆ հավատարմատարին մտահոգություն են հայտնել ՀՀ-ում ընթացող գործընթացների առնչությամբ Ավտովթար՝ Երևանում. Արտաշատի խճուղում «Lada Granta»-ն բախվել է կայանված «Mercedes»-ին. կա վիրավոր Իսրայել Կացը սպառնում է Քրիստինե Գրիգորյանը Բաքու է մեկնել Արեգնազ Մանուկյանի խափանման միջոցը փոխվեց Թրամփը հայտարարել է ԱՄՆ-ում մեծ քանակությամբ զինամթերքի առկայության մասին Ինչի՞ց եք վախեցած․ բաց դատ արեք, թող հասարակությունը համոզվի․ Սուքիասյան (video)
Ամենաընթերցվածները
Շուտով
Սեպտեմբերի 23-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հենրիխ Դանիելյանը Սեպտեմբերի 23-ին՝ ժամը 11։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Դերենիկ Մալխասյանը Սեպտեմբերի 23-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արման Աբովյանը Սեպտեմբերի 23-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Տիգրան Չոբանյանը Սեպտեմբերի 22-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ձյունիկ Աղաջանյանը Սեպտեմբերի 22-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Երվանդ Բոզոյանը Սեպտեմբերի 22-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Սուրեն Սուրենյանցը Սեպտեմբերի 21-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Կարապետ Պողոսյանը Սեպտեմբերի 21-ին՝ ժամը 14։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Սուրեն Սուրենյանցը Սեպտեմբերի 21-ին՝ ժամը 12։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Զոհրաբյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am