Էրդողանը գնում է Շուշի, իսկ Պուտինը կգա՞ Սյունիք

Թուրքիայի նախագահ Ռեջեբ Թայիփ Էրդողանը հունիսի 15-16-ին կայցելի Բաքու և Շուշի: Այս մասին հայտնում է «ՌԻԱ Նովոստին»՝ վկայակոչելով Բաքվում իր դիվանագիտական աղբյուրը:

«Հունիսի 15-ին նախատեսվում է Թուրքիայի նախագահի այցն Ադրբեջան: Ակնկալվում է, որ հաջորդ օրը Թուրքիայի և Ադրբեջանի նախագահները կայցելել Ղարաբաղի Շուշի քաղաք»,- ասել է գործակալության աղբյուրը: Նրա խոսքով՝ Շուշիում Էրդողանը կմասնակցի դպրոցի հիմնարկեքի արարողության:
Դեռ երկու ամիս առաջ տեղեկություններ ի հայտ եկան այն մասին, որ Էրդողանն այցելելու է Շուշի:

Թյուրքական խորհրդի գագաթնաժողովին Թուրքիայի նախագահ Ռեջեփ Էրդողանը ելույթի ընթացքում անդրադարձել էր նաև Արցախյան վերջին պատերազմին և հետպատերազմյան իրավիճակին:

Նա հերթական անգամ շնորհավորել է Ալիևին ու Ադրբեջանի ժողովրդին հաղթանակի կապակցությամբ, ապա պնդել, որ ԼՂ տարածքում եղած 67 մզկիթներից 63-ը ավերվել է, քանդվել են նաև եկեղեցիներ:

Մեկ այլ պնդմամբ, Էրդողանը խոսել է 1918թ. իբրև հայերի կողմից ադրբեջանցիների կոտորածի մասին՝ միաժամանակ հիշատակելով նաև Խոջալուի դեպքերի մասին: Թուրքիայի նախագահը շրջանի ապագայի մասին խոսելիս կարևորել է հետևյալ քայերը՝ «Ղարաբաղում թյուրքական ժառանգության պահպանում, շրջանի վերականգնում և ադրբեջանցի փախստականների վերադարձ»:

Վերջում էլ ցանկություն է հայտնել այցելել Շուշի՝ ասելով. «Մեր ցանկությունն է, որ ամենակարճ ժամանակում՝ Ռամադանից հետո, Շուշի այցելենք և իմ եղբայր Ալիևի հետ, Ալլահի կամքով, Շուշիում նոր տոն տոնենք»:
Էրդողանի այցը Շուշի, իրականում պետք է դիտարկել ոչ այնքան «եղբայրական Ադրբեջանին» այցելելու ու թև ու թիկունքի կանգման հերթական ժեստը ներկայացնելու մի դրվագ, սա կոնկրետ քայլ է՝ նեոօսմանիզմի ուժը ցուցադրելու:

Թուրանիզմի ազդեցության մեծացմանը զուգընթաց Էրդողանը ողջ մուսուլմանական աշխարհին, և նախևառաջ Ռուսաստանին այդ քայլով ցույց է տալու, թե ով է տարածաշրջանում «տան տերը»:

ՆԱՏՕ-ի անդամ Թուրքիայի ղեկավարը գալիս է Շուշի, որտեղ, ըստ մամուլում շրջանառվող տեղեկությունների՝ ռուսական խաղաղապահ առաքելության մուտքն արդեն Ադրբեջանը վաղուց արգելել է:

Այսինքն՝ Էրդողանը մտնում է Շուշի, որտեղ չկան ռուս խաղաղապահներ, նրանց դուրս են արել Շուշիից: Ու այս ֆոնին հետաքրքիր է հարցը, իսկ Պուտինը կայցելի՞, օրինակ՝ Սյունիք...

Մետաքսյա Շալունց

դիտվել է 5297 անգամ
Լրահոս
На западе Украины горит немецкий завод Թիվ 23 երթուղու ավտոբուսի վարորդին ծեծի են ենթարկել. նա տեղափոխվել է հիվանդանոց Ծեծկռտուք՝ Հովիկ Աբրահամյանի նախկին վարորդի ռեստորանում․ կալանավորել են Դավիթ Համբարձումյանի եղբորը Արթիկ-Անուշավան ավտոճանապարհին «BMW»-ն դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց և կողաշրջված հայտնվել ձորակում Դիմել եմ Հայաստանյան դաշտում գործող 15 ուժի. Կարապետ Պողոսյան «ՌԴ-ի իշխող քաղաքական կուրսի մահվան մասին լուրերը չափազանցված են»․ Շարմազանով Human Rights Watch․ Ադրբեջանում հայ բանտարկյալները զրկված են ընտանիքների հետ կանոնավոր կապից Տնտեսական, թե՞ քաղաքական հաշվարկ․ փորձագետը՝ ՀՀ պետական պաշտոնյաների աշխատավարձերի բարձրացման մասին Ահաբեկե՞լ են Փոստանջյանի ընտանիքիքն․ մանրամասներ Տուգանվել են «ՌԱԴԻՈՏՈՒՆ», «ԱՎՏՈՌԱԴԻՈ» և «ՆՈՅՅԱՆ ՏԱՊԱՆ» ընկերությունները «Հրաշք այգու» ծեծկռտուքի մասնակիցները բերման են ենթարկվել UFC 331-ից հետո Ծառուկյանն ու Ռուֆին 60 օրով հեռացվել են մենամարտերից Անդրանիկ Թևանյանի խափանման միջոցը երկարացվեց Լևոն Ազիզյանը մանրամասնում է Պատգամավորները ԱՄՆ հավատարմատարին մտահոգություն են հայտնել ՀՀ-ում ընթացող գործընթացների առնչությամբ Ավտովթար՝ Երևանում. Արտաշատի խճուղում «Lada Granta»-ն բախվել է կայանված «Mercedes»-ին. կա վիրավոր Իսրայել Կացը սպառնում է Քրիստինե Գրիգորյանը Բաքու է մեկնել Արեգնազ Մանուկյանի խափանման միջոցը փոխվեց Թրամփը հայտարարել է ԱՄՆ-ում մեծ քանակությամբ զինամթերքի առկայության մասին Ինչի՞ց եք վախեցած․ բաց դատ արեք, թող հասարակությունը համոզվի․ Սուքիասյան (video)
Ամենաընթերցվածները
Շուտով
Սեպտեմբերի 23-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հենրիխ Դանիելյանը Սեպտեմբերի 23-ին՝ ժամը 11։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Դերենիկ Մալխասյանը Սեպտեմբերի 23-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արման Աբովյանը Սեպտեմբերի 23-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Տիգրան Չոբանյանը Սեպտեմբերի 22-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ձյունիկ Աղաջանյանը Սեպտեմբերի 22-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Երվանդ Բոզոյանը Սեպտեմբերի 22-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Սուրեն Սուրենյանցը Սեպտեմբերի 21-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Կարապետ Պողոսյանը Սեպտեմբերի 21-ին՝ ժամը 14։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Սուրեն Սուրենյանցը Սեպտեմբերի 21-ին՝ ժամը 12։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Զոհրաբյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am