Մինչև «վերջին խազ»՝ երկրի ոչնչացում և իշխանություն՝ պետության փլատակների վրա

Մայիսի 27-ի վաղ առավոտյան Գեղարքունիքի մարզի սահմանային հատվածում ինժեներական աշխատանքներ կատարելիս ադրբեջանական զինուժի կողմից շրջափակվել և գերեվարվել են Հայաստանի Զինված ուժերի պայմանագրային վեց զինծառայողներ, առավոտյան նման հաղորդագրությամբ հանդես եկավ Պաշտպանության նախարարությունը։

Ռազմական գերատեսչության փոխանցմամբ` ձեռնարկվում են անհրաժեշտ միջոցառումներ՝ գերեվարված զինծառայողներին վերադարձնելու ուղղությամբ։ Նախարարությունը նաև իրականությանը չհամապատասխանող է որակել Ադրբեջանի պաշտպանության նախարարության հայտարարությունը, թե հայ զինծառայողները գտնվել են Ադրբեջանի տարածքում:

Վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանը կառավարության նիստը բացելիս պնդեց. «Տեղի ունեցող գործընթացները բացարձակապես անընդունելի են մեզ համար, և այս կարգի միջադեպերը տեղի են ունենում այն պատճառով, որ ոմանք ուզում են այնպես անեն, որ մենք համակերպվենք մեր տարածքում ադրբեջանական ուժերի ներկայության հետ, ինչը տեղի ունենալ չի կարող»:

Փաշինյանը տեղի ունեցածը բնութագրեց հայ զինծառայողների առևանգում Հայաստանի տարածքից, ինչը Հայաստանի տարածքային ամբողջականությանը, ինքնիշխանությանը սպառնացող ուղղակի վտանգ է, որը միջազգային իրավունքի կոպտագույն խախտում է, և Հայաստանը պետք է օգտագործի բոլոր, այդ թվում` միջազգային լծակները իրադրությունը շտկելու համար։Վարչապետի պաշտոնակատարի խոսքով` հակառակորդը առնվազն երկու նպատակ է հետապնդում. «Տարբերակ Ա` իրադարձությունը զարգացնել այնպես, որ իրենց զինված ուժերի ներկայությունը մեր տարածքում դիտվի որպես ինքնին ենթադրվող և սովորական բան, երկրորդ սցենարի մասին ես մի քանի անգամ խոսել եմ` հրահրել ռազմական բախում իրադարձությունն ամբողջությամբ և իրադրությունը վերահսկողությունից դուրս բերելու նպատակով: Մենք այս երկու նպատակներից որևէ մեկին տուրք չպիտի տանք, առաջինը հստակ է մեր պահանջը, որ Ադրբեջանի զինված ուժերը անվերապահորեն պետք է դուրս գան Հայաստանի Հանրապետության տարածքից, և երկրորդը` մենք բոլոր իրավիճակներում լինելու ենք սթափ, շրջահայաց և սադրանքների կառավարումը պիտի իրականացնենք առավել շրջահայացորեն»:
Ավելի ուշ՝ Փաշինյանը ուղիղ եթերում արդեն արձանագրեց, որ «իրավիճակը լարված է ու պայթյունավտանգ»: Նա այցելել էր Գեղարքունիքի մարզի Կութ համայնք։
Նա ասաց, թե մեկ շաբաթից ավելի է՝ հայ ու ադրբեջանցի զինվորները դեմ-դիմաց կանգնած են ու այդտեղ լարումը մեծանում է, լինում են միջադեպեր։ «Ես ուզում եմ հայտարարել, որ մեր բանակը, մեր զինված ուժերը, մեր զինվորները, սպաները շատ ուժեղ ճնշման տակ են, ճնշումը հետևյալն է, թե ինչու գործողություններ չեն անում, ինչու հակաահաբեկչական գործողություն չեն սկսում», - ասաց Փաշինյանը։

Կութ համայնքում նա նշել է՝ այս իրավիճակում համախմբվել է հարկավոր։ «Որևէ մեկի մտքով չանցնի, թե էսօրվա կառավարությունը ինչ-որ մութ, ստվերային գործարքների մեջ է, ինչ-որ դավադրությունների մեջ է, էդպիսի բան լինել ի բնե չի կարող»։ Ապա` հավելել է. «Մեզնից ուզում են խլել մեր ինքնիշխանությունը, մեզնից ուզում են խլել մեր պետությունը, մեր հայրենիքը։ Ղարաբաղի հարցը մինչև 2020 թվականի սեպտեմբերի 27-ն ինչո՞ւ չի կարգավորվել, որովհետև ցանկացած կոմպրոմիս, որին համաձայնել է Հայաստանն, այդ պահից սկսած Ադրբեջանը փորձել է ավելի մեծ զիջումներ կորզել։ Հստակ է, որ Ադրբեջանը խախտել է ՀՀ պետական սահմանը, այլ տեսակետ, կարծիք լինել չի կարող, որևէ զիջման մասին խոսք լինել չի կարող։ Սա մեր սուվերեն տարածքն է, և Ադրբեջանի ԶՈւ-երը պետք է դուրս գան և այստեղ մեր հաստատակամությունը պետք է երևա, բայց չպետք է թույլ տանք, որ իրավիճակը վերահսկողությունից դուրս գա», - ասել է նա՝ կրկին շեշտելով․ - «Հանկարծ չհավատաք որևէ դավադրության տեսության։ Էն, ինչ կա մեր մտքում մենք ձեզ ասում ենք»։

Փաշինյանը մի կողմից արձանագրում է, որ թշնամի ուզում է խլել մեր ինքնիշխանությունը, մեր պետությունը, մեր հայրենիքը, մյուս կողմից «բացատրում է», թե ինչու չի բանակը չի գնում այն քայլերին, որոնք նրանից ակնկալում է հասարակությունը: Բացատրում է, թե մեր բանակը, մեր զինված ուժերը, մեր զինվորները, սպաները շատ ուժեղ ճնշման տակ են:

Իսկ գուցե Փաշինյանը բացատրի՝ արդյոք հակաահաբեկչական գործողություն չիրականացնելու պատճառով է, որ թշնամին ավելի սանձարձակ է դառնում:
Իրականում, նկատելի է, որ իրավիճակն, իսկապես՝ պայթյունավտանգ է: Փաշինյանի անկազմակերպ, հանցավոր անհեռատես իշխանության գործողությունները կոնկրետ պետությունը կործանման տանելու ճանապարհ են ցույց տալիս:

Ու Հայաստանն իսկապես, այսօր՝ մեն-մենակ է, չունի դաշնակից, որովհետև Փաշինյանը որևէ պետության ղեկավարի հետ չունի լուրջ հարաբերություններ, ոչ մեկի կողմից չունի լուրջ ընկալվածություն, չունի վստահություն, չի վայելում որևէ մեկի հարգանքը:
Սա Հայաստան պետությունը կործանելու ուղիղ ճանապարհ է, ու ամենացավալին այն է, որ այս անորոշության, պայթյունավտանգ իրավիճակի մեջ չի երևում լույս՝ «թունելի վերջում»: Փաշինյանը որոշել է, որ այս իրավիճակում նա պետք է գնա ընտրությունների՝ ամեն գնով, որպեսզի ապացուցի, որ երկիրը փլուզելուց հետո անգամ՝ նա ունի իշխանություն... Իշխանություն՝ պետության փլատակների վրա:

Մետաքսյա Շալունց

դիտվել է 3675 անգամ
Լրահոս
На западе Украины горит немецкий завод Թիվ 23 երթուղու ավտոբուսի վարորդին ծեծի են ենթարկել. նա տեղափոխվել է հիվանդանոց Ծեծկռտուք՝ Հովիկ Աբրահամյանի նախկին վարորդի ռեստորանում․ կալանավորել են Դավիթ Համբարձումյանի եղբորը Արթիկ-Անուշավան ավտոճանապարհին «BMW»-ն դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց և կողաշրջված հայտնվել ձորակում Դիմել եմ Հայաստանյան դաշտում գործող 15 ուժի. Կարապետ Պողոսյան «ՌԴ-ի իշխող քաղաքական կուրսի մահվան մասին լուրերը չափազանցված են»․ Շարմազանով Human Rights Watch․ Ադրբեջանում հայ բանտարկյալները զրկված են ընտանիքների հետ կանոնավոր կապից Տնտեսական, թե՞ քաղաքական հաշվարկ․ փորձագետը՝ ՀՀ պետական պաշտոնյաների աշխատավարձերի բարձրացման մասին Ահաբեկե՞լ են Փոստանջյանի ընտանիքիքն․ մանրամասներ Տուգանվել են «ՌԱԴԻՈՏՈՒՆ», «ԱՎՏՈՌԱԴԻՈ» և «ՆՈՅՅԱՆ ՏԱՊԱՆ» ընկերությունները «Հրաշք այգու» ծեծկռտուքի մասնակիցները բերման են ենթարկվել UFC 331-ից հետո Ծառուկյանն ու Ռուֆին 60 օրով հեռացվել են մենամարտերից Անդրանիկ Թևանյանի խափանման միջոցը երկարացվեց Լևոն Ազիզյանը մանրամասնում է Պատգամավորները ԱՄՆ հավատարմատարին մտահոգություն են հայտնել ՀՀ-ում ընթացող գործընթացների առնչությամբ Ավտովթար՝ Երևանում. Արտաշատի խճուղում «Lada Granta»-ն բախվել է կայանված «Mercedes»-ին. կա վիրավոր Իսրայել Կացը սպառնում է Քրիստինե Գրիգորյանը Բաքու է մեկնել Արեգնազ Մանուկյանի խափանման միջոցը փոխվեց Թրամփը հայտարարել է ԱՄՆ-ում մեծ քանակությամբ զինամթերքի առկայության մասին Ինչի՞ց եք վախեցած․ բաց դատ արեք, թող հասարակությունը համոզվի․ Սուքիասյան (video)
Ամենաընթերցվածները
Շուտով
Սեպտեմբերի 23-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հենրիխ Դանիելյանը Սեպտեմբերի 23-ին՝ ժամը 11։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Դերենիկ Մալխասյանը Սեպտեմբերի 23-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արման Աբովյանը Սեպտեմբերի 23-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Տիգրան Չոբանյանը Սեպտեմբերի 22-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ձյունիկ Աղաջանյանը Սեպտեմբերի 22-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Երվանդ Բոզոյանը Սեպտեմբերի 22-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Սուրեն Սուրենյանցը Սեպտեմբերի 21-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Կարապետ Պողոսյանը Սեպտեմբերի 21-ին՝ ժամը 14։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Սուրեն Սուրենյանցը Սեպտեմբերի 21-ին՝ ժամը 12։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Զոհրաբյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am