«Պատրաստ ենք լայնածավալ գործողությունների». Ջալալ Հարությունյան

Պաշտպանության բանակի N միավորման հրամանատար, գնդապետ Ջալալ Հարությունյանը հարցազրույց է տվել «Հայ զինվոր» թերթին: -Պարոն Հարությունյան, Միջազգային ճգնաժամային խմբի (ICG) փորձագետները վերջերս շուրջ 40 էջանոց զեկույց են հրապարակել եւ հանգել այն հետեւության, որ Արցախում պատերազմի ամպեր են կուտակվում: Զեկույցում անդրադարձել են ապրիլյան ռազմագործողություններին, 2014թ. օգոստոսյան լարվածությանն ու նշել, որ Հայաստանն ու Ադրբեջանը դեռ երբեք այսքան մոտ չեն եղել պատերազմի վերսկսմանը: Համամի՞տ եք: -Պատերազմը կանխագուշակել հնարավոր չէ: Այն միշտ հանկարծակի է սկսվում: Այնուամենայնիվ, հակառակորդի զինտեխնիկայի տեղաշարժերը, ծավալած ինժեներական աշխատանքները, սահմանի երկայնքով անցկացվող զորավարժությունները հարձակողական բնույթի են: Մեր առաջապահ ստորաբաժանումները համալրված են համապատասխան միջոցներով, որոնք հնարավորություն են ընձեռում անհրաժեշտ խորությունում հետախուզություն իրականացնելու եւ մշտապես դիտարկելու ադրբեջանական զինուժի բոլոր գործողությունները: Այնպես որ՝ հակառակորդը չի կարող ծածուկ, գաղտնի նախապատրաստվել լայնածավալ պատերազմի: Այդ է պատճառը, որ ադրբեջանական զինուժը առաջնագծում դիմում է տեղային, լոկալ գործողությունների՝ հաճախ ստեղծելով ապրիլյան իրադրությանը մոտ իրավիճակներ: -Այսինքն՝ այսօր էլ դիրքային պատերազմի մեջ ենք: -Այո՛: Հակառակորդը գործարկում է հրաձգային, դիպուկահար զենքեր, կիրառում է 60, 82 եւ 120 մմ-ոց ականանետներ: Երբեմն թիրախավորում է ինչ-որ տեղամաս, հենակետ եւ մի քանի ժամվա ընթացքում 50-60 արկ կրակում: Հակազդիչ գործողություններով ցանկացած սադրիչ քայլ անմիջապես կանխում ենք: Ընդհանրապես, առաջնագծում այժմ իրավիճակը կայուն լարված է: Նայե՛ք, այս պահին հանգիստ է, բայց լռությունը խաբուսիկ է: Մեկ կամ երկու ժամ անց հնարավոր է լարվածության շեշտակի աճ: Զորքը անընդհատ բարձր զգոնության վիճակում է՝ պատրաստ ցանկացած պահի արձագանքելու իրադրության փոփոխությանը: Թույլ չենք տալու, որ հակառակորդն անգամ աննշան հաջողություն ունենա: -Ի դեպ, փետրվարի 24-ի լույս 25-ի գիշերը հակառակորդի հատուկ նշանակության խումբը փորձել էր ներթափանցել Ձեր ղեկավարած միավորման ենթակա զորամասի մարտական հենակետը: Դիրքապահների հմուտ գործողությունների արդյունքում թշնամին մի քանի դիակ էր թողել չեզոք գոտում: Ինչպե՞ս կորակեք տեղի ունեցածը՝ «ապրիլը» կրկնելու փո՞րձ էր: -Գրեթե կասկած չունեմ, որ հակառակորդը որդեգրել էր «մարտ-հետախուզությամբ» մարտավարությունը, այսինքն՝ փորձել են ստուգել մեր թույլ եւ ուժեղ կողմերը, ինչպես նաեւ՝ սեփական զինծառայողների մարտական պատրաստությունը: Սակայն գերագնահատել էին իրենց հնարավորություններն ու թերագնահատել առաջնագծում մեր կողմից իրականացված աշխատանքների ծավալները: Ադրբեջանի վերջին՝ փետրվարյան դիվերսիան ցույց տվեց, որ նրանք ունակ չեն նաեւ հաղթական արդյունքով հատուկ նշանակության լոկալ գործողությունների: -Մեկ տարի առաջ Դուք ստանձնեցիք միավորման հրամանատարի պարտականությունները: Ինչպե՞ս եք գնահատում Ձեր ծառայությունը այս պաշտոնում: Ի՞նչ ձեռքբերումներ եք արձանագրել: -Ինձ համար կարեւոր էր կարճ ժամանակահատվածում հստակ տիրապետել առաջնային գծի այս հատվածի առանձնահատկություններին, վեր հանել սպաներին ու զինվորներին մտահոգող եւ անհանգստացնող խնդիրները, խորապես ճանաչել զորքը: Հիմա հստակ պատկերացնում եմ, թե ով ինչի է ընդունակ: Ինչ վերաբերում է հարավային ուղղությամբ իրականացված աշխատանքներին, ապա հիշյալ ժամանակահատվածում, կարելի է ասել, ունեցանք նոր առաջնագիծ, որը հագեցած է տեխնիկապես, ապահովված է այլընտրանքային համակարգերով, բազմաթիվ անվտանգ ճանապարհներով, միավորում-գունդ օղակում անհրաժեշտ արդիական սպառազինությամբ: Մեկ տարվա ընթացքում մի քանի անգամ բարձրացել է մարտական հերթապահություն իրականացնող զինվորի ապահովության աստիճանը: Իհարկե, հիմնավոր փոփոխություններ են կատարվել մարտական պատրաստականության ու հերթապահության կազմակերպման հարցերում, մարտավարությունում: Հիմնական շեշտը դրվել է տարբեր զորատեսակների՝ հրետանի, հակաօդային պաշտպանություն, զրահատանկային զորքեր, մոտոհրաձգային ստորաբաժանումներ, փոխգործակցության կատարելագործման վրա: Պահպանելով գաղտնիության ռեժիմը՝ չեմ կարող մանրամասներ նշել: Այժմ մեր առաջնահերթություններից մեկը ծավալուն քողարկման միջոցառումների իրականացումն է: -Պարոն գնդապետ, գիտեմ, որ շտապում եք հարավարեւելյան պաշտպանական շրջան՝ ամփոփելու մայիսի 29-ից հունիսի 2-ը ենթակա զորամասերի ներգրավմամբ անցկացված մարտական հրաձգությամբ գնդային մարտավարական զորավարժությունը: Արդյունքները բավարա՞ր են: -Ես կասեի՝ լավ: Որոշ ստորաբաժանումների դեպքում՝ նույնիսկ գերազանց: Զորավարժությանը ներգրավված էր միավորման ամբողջ համազորային պահեստուժն ու հրետանին: Հաշվի են առնվել ինչպես ապրիլյան առճակատման օրերին տեղի ունեցած մարտական գործողությունների առանձնահատկությունները, այնպես էլ հակառակորդի հավանական գործողությունների բնույթը: Մարտական հրաձգության փուլին հետեւել է ՊԲ հրամանատար, գեներալ-լեյտենանտ Լեւոն Մնացականյանը: Հատկապես տպավորիչ էին զրահատանկային գումարտակի գործողությունները, հրետանու եւ հակատանկային ստորաբաժանումների ուղիղ նշանառությամբ եւ փակ կրակային դիրքից վարած դիպուկ կրակը: Զորավարժությունը ներդաշնակեց գունդը: Մեր ստորաբաժանումները պատրաստ են ավելի լայնածավալ մարտական գործողությունների:

դիտվել է 4 անգամ
Լրահոս
#ՀԻՄԱ․ ԱՄՆ հայերի ակցիան՝ Թուրքիայի գլխավոր հյուպատոսության դիմաց (video) Հայաստանին կվերադարձվեն Երևանի Կենտրոն վարչական շրջանում գտնվող անշարժ գույքերը. դատախազություն Ձյուն է տեղում Ուկրաինայում տեղի են ունեցել Հայոց ցեղասպանության սուրբ Նահատակների հիշատակին նվիրված միջոցառումներ Ինչու՞ ԽՍՀՄ իշխանությունները թույլատրեցին ցեղասպանության հուշահամալիր կառուցել 1965-ին (video) Անվտանգության նեղ ընկալումն ինքնին անվտանգային խնդիր է․ Վահե Հովհաննիսյան Այսօր քաղաքացի Փաշինյանի մեծ ստի օրն է. այն սկսվեց խորովածով և շարունակվեց քելեխի սեղաններով Վիճաբանություն հարեւանների միջեւ. նրանցից մեկը զենքով սպառնացել է 36-ամյա տղամարդը տեղափոխվել է բաժին Այսօր ես հարգանքի տուրք եմ մատուցում 1.5 միլիոն հայերի հիշատակին, որոնք սպանվել են Հայոց ցեղասպանության ընթացքում. Քիմ Քարդաշյան Սպասվում է անձրև և ամպրոպ Արժանապատվորեն պահել Սրբությունները, որոնք ժառանգվել են մեր նախնիների կողմից, հավատարիմ մնալ եկեղեցուն ու ազգային արժեքներին. Տեր Մուշե Երեք օր լույս չի լինելու Աննա Վարդապետյանին նկար են նվիրել. «Հրապարակ» 9.5 մլն դրամ ծախսել են, որից 4.5 մլն-ն՝ կերել. «Հրապարակ» Թրամփը և Փաշինյանը ապրիլի 23-ին հեռախոսազրույց չեն ունեցել․ ՀՀ-ում ԱՄՆ դեսպանատուն Կառավարությունը, պաշտոնը և փողը անցողիկ են, իսկ Հայ Առաքելական Եկեղեցին իր առաքելության մեջ՝ անփոփոխ ԱՄՆ պետքարտուղարի փոխտեղակալը մասնակցել է Հայոց ցեղասպանության հիշատակի արարողությանը Ծառուկյանը նշել է Թոփուրիային տապալելու սցենարը Հայոց ցեղասպանության 111-րդ տարելիցին նվիրված հիշատակի միջոցառում՝ Ռիգայում Հրդեհ է բռնկվել Չկալով գյուղի տներից մեկում Ալ-Շարաան կոչ է արել ԵՄ-ին դադարեցնել Իսրայելի հարձակումները Սիրիայի վրա Բացառիկ գտածոներ՝ Հայոց ցեղասպանության թեմայով Գյումրի-Աշոցք ավտոճանապարհը և Գյումրի-Երևան ավտոճանապարհի Լանջիկի հատվածը փակ են Վերջին հարցումների տվյալները հուսադրող չեն եղել ՔՊ-ի համար․ «Հրապարակ»
Ամենաընթերցվածները
Շուտով
Ապրիլի 22-ին՝ ժամը 14։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Խաչիկ Մանուկյանը Ապրիլի 22-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Էլյանորա Մանանդյանը Ապրիլի 22-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Երվանդ Բոզոյանը Ապրիլի 22-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Վիգեն Հակոբյանը Ապրիլի 22-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Իշխանյանը Ապրիլի 21-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը Ապրիլի 21-ին՝ ժամը 13։30-ին, Հայելի ակումբի հյուրն է քաղաքագետ Արթուր Մարտիրոսյանը Ապրիլի 21-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ալբերտ Բազեյանը Ապրիլի 21-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Վոլոդյա Հովհաննիսյանը Ապրիլի 20-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Թաթուլ Պետրոսյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am