Անակնկալների գիշեր. Ծառուկյանը ստիպված է եղել գիշերը վերանայել ցուցակը. Ցուցակում է Թոխմախի Մհերի փեսան

«Հրապարակ» թերթը գրում է. «Ինչպեսեւ սպասվում էր՝ ընտրացուցակները հանրությանը բազում անակնկալներ բերեցին։ ԲՀԿ-ում, օրինակ, անակնկալի էին եկել նախորդ գիշերը, երբ ԲՀԿ ղեկավարը ԿԸՀ ներկայացնելուց առաջ իր կազմած ցուցակի մասին տեղեկացրել էր թիմակիցներին։ Առաջին անակնկալը ԱԺ փոխնախագահ Վահե Էնֆիաջյանին ցուցակում չընդգրկելու փաստն էր, ավելի վաղ Նաիրա Զոհրաբյանի չընդգրկվելու մասին էր հայտնի դարձել։ Էնֆիաջյանի մասով ասացին, որ նա իշխանության հետ «խաղեր է տվել», ինչը դուր չի եկել առաջնորդին։ Ցուցակում չի ընդգրկվել նաեւ նախկին նախարար Արթուր Գրիգորյանը։

Իսկ ձայն բերող, ոչ քաղաքական դեմքերին Ծառուկյանը գրել էր 40-րդ համարից հետո։ Տեղեկանալով այդ մասին՝ նրանք հասկացրել են, որ չեն պատրաստվում ուրիշների համար գլուխները ցավի տակ դնել, ընտրություններին ակտիվ լինել, որ ԱԺ գնան ուրիշները։ Ծառուկյանը ստիպված է եղել գիշերը վերանայել ցուցակը՝ որոշ խմբագրումներ է արել։

Արդյունքում էջմիածինցի Հրանտ Դավթյանը հայտնվել է 10-րդ տեղում, որը Ծառուկյանը հատկացրել էր Արսեն Թորոսյանի մտերիմ Նարեկ Վանեսյանին։ Մեզ պատմեցին, որ թիմը շեֆի առաջ է դրել Դոգի լայվը Վանեսյանի մասին, ինչից հետո նա ընկրկել է։ Չորրորդ հորիզոնական է բարձրացել Դավիթ Սիմոնյանը՝ սյունեցի ԲՀԿ-ական նախկին պատգամավոր Մերուժան Սիմոնյանի որդին։ Տիգրան Ներսիսյանի հորիզոնականն էլ են բարելավել․ նա 13-րդն է։

Անակնկալների շարքից է նաեւ ՀՀԿ-ական նախկին պատգամավոր Մհեր Սեդրակյանի՝ Թոխմախի Մհերի փեսայի հայտնությունը 11-րդ տեղում։ ԲՀԿ-ի 20-րդ համարը Գրիշա Վիրաբյանի կինն է՝ Հասմիկ Վիրաբյանը, ով Գյումրիում է համակարգում նախընտրական աշխատանքները, իսկ Գրիշան՝ Արտաշատում»:

Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում

դիտվել է 1829 անգամ
Լրահոս
Աջակցություն հաշմանդամություն և 63-ից բարձր տարիք ունեցող անձանց աշխատանքի ընդունող գործատուներին Սպառնալիք հայ ժողովրդի ազգային ինքնության համար․ «Փաստ» Խոշոր ու շղթայական ավտովթար Երևանում․ վարորդը եղել է խմածության ամենաբարձր աստիճանին Ով էր ինձ ստիպում խոր ծերության սենց գաստրոլի մեջ հայտնվեմ. Կճոյանը դեպրեսիայի մեջ է. «Իրավունք» Ի՞նչ է սովորել Փաշինյանն Ակադեմիայում, որ մատ է թափ տալիս քաղաքացու վրա. զրույց. «Ժողովուրդ» Տեսչական մարմնի ղեկավարի տեղակալը 1 ավտոտնակ ուներ, իսկ հիմա՝ 3 բնակարան. «Ժողովուրդ» Դատարանն արդարացրել է օրենքով գող Շահումյանցի Ժիրոյին. «Հրապարակ» ՔՊ-ի նախընտրական կաշառքը պետական համակարգին. նոր պարգևավճար են բաժանել. թվեր. «Ժողովուրդ» «Պատերազմի» ու «խաղաղության» նոր մանիպուլյացիան. «Փաստ» ՔՊ-ն բոյկոտում է Արարատ Միրզոյանին. ի՞նչ են ուզում ցույց տալ. «Հրապարակ» Իրավապահները խուզարկել են ԱԱԾ շենքի ուղղությամբ հրավառ շշեր նետած երիտասարդի տունը. «Ժողովուրդ» Նիկոլ Փաշինյանի վոյաժները նյարդայնացնում են նաև «ուրախ ավտոբուսի» ուղևորներին. «Հրապարակ» Հաշվեհարդարը՝ ընտրություններից հետո. «Հրապարակ» Առողջապահական ոլորտում աճում են ընդդիմադիր տրամադրությունները. «Ժողովուրդ» «Անհրաժեշտ բոլոր միջոցառումները ձեռնարկվել են», բայց կինը մահացավ. Անուշ Պողոսյան 25-ամյա օտարերկրացին կալանավորվել է Արցախի ԱԺ-ն դատապարտում է Փաշինյանի՝ Արցախից բռնահանվածների մասին պառակտիչ արտահայտությունները Անդրեն ցավալի լուր է հայտնել «Արմենիա» ԲԿ–ում 40–ամյա ծննդկան է մահացել․ փոքրիկի վիճակը կայուն ծանր է Ավտովթար՝ Տավուշի մարզում․ Վանաձոր-Դիլիջան ավտոճանապարհին բախվել են «Lexus LX570»-ը և «Opel»-ը․ կան վիրավորներ Հավասարակշռված դիվանագիտություն VS Մանրադրամային քաղաքականություն Մետրոյի միջադեպից հետո Փաշինյանի ներողությունը դարձնում են նախընտրական քարոզարշավի գլուխգործոցներից Ռուսաստանը պատրաստակամություն է հայտնել օգնել Իրանի շուրջ հակամարտության կարգավորման հարցում
Ամենաընթերցվածները
Շուտով
Մարտի 24-ին՝ ժամը 13։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Երվանդ Բոզոյանը Մարտի 24-ին՝ ժամը 12։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Անաստաս Իսրայելյանը Մարտի 24-ին՝ ժամը 11։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմինե Ադիբեկյանը Մարտի 24-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Նարե Սոսեն Մարտի 23-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արամ Գասպարի Սարգսյանը Մարտի 23-ին՝ ժամը 12։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը Մարտի 23-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Դերենիկ Մալխասյանը Մարտի 23-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Վոլոդյա Հովհաննիսյանը Մարտի 20-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Վոլոդյա Հովհաննիսյանը Մարտի 20-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Այվազյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am