Նիկոլի թվի խենթանոց

Հունիսի 20-ին կայանալիք արտահերթ խորհրդարանական ընտրություններին մասնակցելու է 23 կուսակցություն և 4 դաշինք։ Իսկապես, խրախճանք ժանտախտի ժամին։
Փաստորեն կես բուռ դարձած Հայաստանում այսքան շատ վարչապետացու և պատգամավորացու կա։ Իսկապես, ոչ թե մանկապարտեզ, այլ խենթանոց։

Առանց այդ էլ սևերի ու սպիտակների, նախկինների ու ներկաների ճառերից շփոթված ընտրողը մոլարված է՝ կորցրած հայրենիքի, զոհված 5000 զինվորների հայերենիքը թշնամուն հանձնելու սպառնալիքի համար։
Շոկի մեջ գտնվող, հոգեպես և բարոյապես կոտրված ու պարտված ընտորղին հայկական քաղաքական էլիատան առաջարկում է 27 քվեաթերթիկ՝ մեկը մյուսից խոսուն և ոչինչ չասող անուններով։ Այդ անուններից շատերի տակ ոչ արված գործ կա, ոչ կենսագրություն, ոչ անցած ճանապարհ, ոչ էլ քաղաքական ծրագիր։
Արտաքին թշնամին հատել է ՀՀ սահմանը, մենք կորցրել ենք Արցախը։ Եվ այսքան մարդ հայրենիքի և հողի Ազգային ժողովի մանդատի համար։
Վազգեն Սարգսյանն ասում էր․ <<Աթոռի համար կռիվ մի տվեք, հողի համար կռիվ տվեք, որ աթոռը դնելու տեղ ունենաք>>։ Եթե ընդունենք, որ ամեն դաշինքի ու կուսակցության ցուցակում առնվազն 100 մարդ ներգրավված է լինելու, ապա կստացվի, որ առնվազն 2700 ՀՀ քաղաքացի իրեն պատկերացնում է որպես ԱԺ պատգամավոր, վարչապետ կամ նախարար։ Եթե մենք այսքան դատարակախոս թեկնածուների գոնե կեսի չափով հայրենիքի իրական պաշտպան ունենայինք, թուրքն այսօր նստած չէի լինի մեր հողում, դավաճան հայերանավաճառ իշխանությունն էլ վաղուց բանտերում նստած կլիներ՝ սպասելով իր դատավճռին։
Ընդ որում առաջադրվողների մեծ մասը մեկ տոկոսի շեմն էլ չի հաղթահարելու և այս մասին իրենք ՝առաջադրվողները վստահաբար գիտեն։Նրանց իրական առաքելությունը ոչ թե անցողիկ ձայներ հավքելն է, այլ քվեներ հարամելը՝ այս բառի ամենաուղիղ իմաստով։
Այսչափ հայերանապաշտ փրկիչներ ունեցող ժողովրդի պետությունն կարո՞ղ է այսքան անպաշտպան լինել։ Փաստորեն այո։ Սա իսկական համազգային խայտառակություն է, համազգային ներուժի փոշիացում ու ջլատում։ Ներկա պայմաններում պարտված և ջախջախված պետության մտավոր և քաղաքական էլիտայի միակ մտահոգությունը պետք է լիներ սահմանների պաշտպանությունը, բանակի հզորացումն ու պետության կործանման կասեցումը։ Բոլոր ռեսուրսները պետք է հենց այդ ուղղությամբ կենտրոնացվեին։
Մինչդեռ մենք ունենք մի իրավիճակ, երբ քաղաքական էլիտան գերադասել է ընտրությունների գնալ արբանյակներով՝ իրական քաղաքական բևեռները իրեց հոգու պարտքն են համարել ստեղծել սեփական մանր-մունր ուժերը, որոնց միջոցով քաղաքական խաղեր տան՝ ապահավելով հավելյալ ֆոն ։ Սա է այս պահի հայ քաղաքական մտքի ձեռբերումը, որն անգամ պատերազմից հետո չկարողացավ գնալ բևեռացման։ Երկիրը ճգնաժամից հանելու և պարտությունն անդառնալի ու շարունակական չդարձնելու միասնական օրակարգ այդպես էլ չձևավորվեց։
Բոլորս միմյնաց դեմ պայքարելու փոխարեն կարող էինք բոլորս միասին պայքարել թշնամու դեմ։
Բայց մեզ մոտ առայժմ լավ է ստացվում իրար միս ուտելը․ բոլոր բացթողումների, պարտությունների ու ձախողումների համար անընդհատ մեղավորներ փնտերը՝ առանց հասկանալու, որ ամենամեծ մեղավորը մենք ենք, որովհետև այդպես էլ չսովորեցինք պետություն կառուցելու արվեստը։ Այդպես էլ չկարողացանք գնահատել ձեռքբերումն ու հաղթանակը, կարևորել զարգացման երազանքը։
Եվ հենց այսպես էլ գնում ենք ընտրության՝ զարմանալի թեթև ու անասելի անպաշտպան։ Կարծես թե Արցախը չենք կորցրել, կարծես թե ադրբեջանական զինուժը Սյունիքում ու Գեղարքունիքում նստած չէ, կարծես թե կապիտուլյանտը չի ստորագրել նոյեմբերի 9-ի ակտը, կարծես թե չի ստորագրվելու Միքայել Մինասյանի հրապարակած թուղթը՝ անկլավները հանձնելու մասին։ Ուշադրություն՝ Միքայել Մինասյանի հրապարակած թղթի պետական տարբերակը դեռևս չկա, չի հրապարկվել անգամ պատերազմում զոհվածների ցուցակը, գերիները դեռևս տառապում ու խոշտանգվում են Ադրբեջանի բանտերում։Մեկ օր առաջ սահմանին նորից զոհ ունեինք։


Հայկ Դավթյան

 

դիտվել է 2572 անգամ
Լրահոս
На западе Украины горит немецкий завод Թիվ 23 երթուղու ավտոբուսի վարորդին ծեծի են ենթարկել. նա տեղափոխվել է հիվանդանոց Ծեծկռտուք՝ Հովիկ Աբրահամյանի նախկին վարորդի ռեստորանում․ կալանավորել են Դավիթ Համբարձումյանի եղբորը Արթիկ-Անուշավան ավտոճանապարհին «BMW»-ն դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց և կողաշրջված հայտնվել ձորակում Դիմել եմ Հայաստանյան դաշտում գործող 15 ուժի. Կարապետ Պողոսյան «ՌԴ-ի իշխող քաղաքական կուրսի մահվան մասին լուրերը չափազանցված են»․ Շարմազանով Human Rights Watch․ Ադրբեջանում հայ բանտարկյալները զրկված են ընտանիքների հետ կանոնավոր կապից Տնտեսական, թե՞ քաղաքական հաշվարկ․ փորձագետը՝ ՀՀ պետական պաշտոնյաների աշխատավարձերի բարձրացման մասին Ահաբեկե՞լ են Փոստանջյանի ընտանիքիքն․ մանրամասներ Տուգանվել են «ՌԱԴԻՈՏՈՒՆ», «ԱՎՏՈՌԱԴԻՈ» և «ՆՈՅՅԱՆ ՏԱՊԱՆ» ընկերությունները «Հրաշք այգու» ծեծկռտուքի մասնակիցները բերման են ենթարկվել UFC 331-ից հետո Ծառուկյանն ու Ռուֆին 60 օրով հեռացվել են մենամարտերից Անդրանիկ Թևանյանի խափանման միջոցը երկարացվեց Լևոն Ազիզյանը մանրամասնում է Պատգամավորները ԱՄՆ հավատարմատարին մտահոգություն են հայտնել ՀՀ-ում ընթացող գործընթացների առնչությամբ Ավտովթար՝ Երևանում. Արտաշատի խճուղում «Lada Granta»-ն բախվել է կայանված «Mercedes»-ին. կա վիրավոր Իսրայել Կացը սպառնում է Քրիստինե Գրիգորյանը Բաքու է մեկնել Արեգնազ Մանուկյանի խափանման միջոցը փոխվեց Թրամփը հայտարարել է ԱՄՆ-ում մեծ քանակությամբ զինամթերքի առկայության մասին Ինչի՞ց եք վախեցած․ բաց դատ արեք, թող հասարակությունը համոզվի․ Սուքիասյան (video)
Ամենաընթերցվածները
Շուտով
Սեպտեմբերի 23-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հենրիխ Դանիելյանը Սեպտեմբերի 23-ին՝ ժամը 11։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Դերենիկ Մալխասյանը Սեպտեմբերի 23-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արման Աբովյանը Սեպտեմբերի 23-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Տիգրան Չոբանյանը Սեպտեմբերի 22-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ձյունիկ Աղաջանյանը Սեպտեմբերի 22-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Երվանդ Բոզոյանը Սեպտեմբերի 22-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Սուրեն Սուրենյանցը Սեպտեմբերի 21-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Կարապետ Պողոսյանը Սեպտեմբերի 21-ին՝ ժամը 14։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Սուրեն Սուրենյանցը Սեպտեմբերի 21-ին՝ ժամը 12։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Զոհրաբյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am