Փաշինյանի սադրանքն ընդդեմ Պուտինի. նոր արհավիրք՝ Հայաստանի գլխին

«Շատ է խոսվում այն մասին, որ Հայաստանի բանակը ուժային գործողություն չի անում, այլ դիմում է ՀԱՊԿ-ին: Հենց ՀԱՊԿ-ն ու այդ կազմակերպության անդամ մեր գործընկեր երկրներն են ՀՀ-ին հորդորել չգնալ իրավիճակի ռազմական ճանապարհով հանգուցալուծմանը», - ԱԺ-կառավարություն հարցուպատասխանի ժամանակ ասաց ՀՀ վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանը:

Փաշինյանի խոսքով՝ Հայաստանի՝ ռազմական լուծման չգնալը նաև նպատակ ունի ՀԱՊԿ երկրներին ինքնաբերաբար չներքաշել ռազմական լուծման մեջ: «Սա է պատճառը, որ ասում ենք՝ եկեք քաղաքական ճանապարհով լուծենք էս հարցը, որովհետև դա հնարավոր է լուծել: Այս պահի դրությամբ ՀԱՊԿ-ի գործողությունների արագությունը մեզ չի բավարարում, բայց մենք շարունակելու ենք հետևողականորեն աշխատել այդ ուղղությամբ: Կարծում եմ՝ նախնական մտահղացումը, որը, իմ կարծիքով, Ադրբեջանն ունի, այս պահի դրությամբ, չեզոքացված չեմ համարում: Այդ մտահղացման վերաբերյալ մեր գործընկերները պետք է հստակ դիրքորոշում արտահայտեն», - ասաց նա:

Նիկոլ Փաշինյանը նաև բարձրաձայնեց՝ ՀԱՊԿ-ը և ՀԱՊԿ երկրները հստակ դիրքորոշում չեն արտահայտել, որ Ադրբեջանը զորքերը պետք է հետ քաշի: «Աշխատանքային մակարդակում այդ դիրքորոշումն արտահայտվում է, բայց հրապարակային մակարդակում չի արտահայտվում: Այս հարցերում պետք է հստակություն մտցվի», - ասել է նա:

Ըստ էության, Փաշինյանը արձանագրեց, որ չի բացառում, որ կգնան այդ ճանապարհով՝ ՄԱԿ անվտանգության խորհրդի դիմելու, եթե պարզվի, որ ՀԱՊԿ-ի գործիքները կամ հայ-ռուսական միացյալ զորախմբի վերաբերյալ պայմանագրի գործիքները բավարար չեն այս իրավիճակը և խնդիրը լուծելու համար:

Պարզվում է, ՄԱԿ-ի Անվտանգության խորհուրդ դիմելն առաջին օրերից եղել է և շարունակում է մնալ քննարկման առարկա. «Այնտեղ ուղղակի նրբություններ կան, որ նման որոշումներ կայացնելիս պետք է որոշակի կանխատեսելիության տեսադաշտ ունենալ, այսպես ասած, նախապես նախապատրաստական աշխատանքներ իրականացնել: Երբեք չենք բացառել և չենք էլ բացառում, որ կգնանք այդ ճանապարհով, եթե պարզվի, որ ՀԱՊԿ-ի գործիքները կամ հայ-ռուսական միացյալ զորախմբի վերաբերյալ պայմանագրի գործիքները բավարար չեն այս իրավիճակը և խնդիրը լուծելու համար», - նշեց Փաշինյանը:

Այսպես, ի՞նչ են նշանակում Փաշինյանի մեկնաբանությունները...

Ուրեմն, 2 շաբաթից ավելի Հայաստանի տարածք ներխուժած ադրբեջանական բանակի դեմ այս իշխանությունն իր՝ ՊՆ-ով, ԱԱԾ-ով որևէ քայլ չեն ձեռնարկում, Փաշինյանը 2 շաբաթ սպասում է, որպեսզի ՀԱՊԿ-ն գործի: Մինչդեռ հիշեցնենք, որ Հայաստանը դիմել էր կազմակերպության 2-րդ հոդվածի համաձայն, այսինքն՝ խորհրդատվության թեմայով:
Փաստորեն, հիմա արդեն Փաշինյանն օգտագործում է ԱԺ-ի բարձր ամբիոնը՝ արձանագրելու, որ ՀԱՊԿ-ն անպետք կառույց է, դանդաղ է աշխատում, համարժեք չի գործում:

Իսկ իշխանության քայլերը համարժե՞ք են...

Այնպիսի «քնքուշ» մոտեցում է ցուցաբերվում թշնամական պետության բանակի նկատմամբ, կարծես՝ Հայաստանի տարածքի մի մասը ավտոմատ հայտնվել է Ադրբեջանի տարածքում: Մի ամբողջ ժողովուրդ նստած սպասում է, թե Ադրբեջանի բանակը ե՞րբ պետք է որոշի լքել Հայաստանի տարածքը:

Իսկ ի՞նչն է պատճառը, որ ադրբեջանական բանակը հայտնվել է ՀՀ տարածքում, ինչո՞ւ այս մասին չի խոսում Փաշինյանը:

Ինչո՞ւ են Ռուսաստանն ու Ադրբեջանն ակնկալում, որ Հայաստանի իշխանությունները պետք է եռակողմ նոր փաստաթուղթ ստորագրեն: Ո՞վ է դրան համաձայնություն տվել:

Իսկ գուցե դա՞ է պատճառը, որ Փաշինյանը խոսք է տվել, հիմա էլ, ըստ էության, Ադրբեջանի բանակը մտել է ՀՀ տարածք՝ հավելյալ ճնշում է գործադրում, որպեսզի Փաշինյանը ստորագրի նոր եռակողմ համաձայնագիր:

Գուցե Փաշինյանը նաև սրա՞ մասին էլ խոսի:

Փաշինյանի հաջորդ «նուրբ» ակնարկը:

«Չգիտեմ՝ ում հետ է համաձայնեցված այս ծրագիրը, բայց ենթադրում եմ, որ Ադրբեջանը միայնակ չէր հանդգնի այսպիսի գործողություն իրականացել: Կարծում եմ, որ ոմանց հետ նախապես համաձայնեցվել է ծրագիրը»,-նշում է Նիկոլ Փաշինյանը՝ նկատի ունենալով Հայաստանի սահմանը խախտելու հանգամանքը։

Ուրեմն, պրոփաշինյանականները հայտարարում են, թե ադրբեջանական սադրանքը համաձայնեցված է եղել Ռուսաստանի հետ, հիմա էլ Նիկոլ Փաշինյանն «անուղղակիորեն», կարծես, «գաղտնիության» քողի ներքո առանց Ռուսաստանի անունը նշելու համոզմունք է հայտնում, որ Ալիևը նման որոշում չէր կայացնի միայնակ:

Եվ ի՞նչ... Եթե Ռուսաստա՞նն է դրդել Ալիևին ներխուժել Հայաստանի տարածք, էդ դեպքում ինչո՞ւ է Հայաստանը դիմել Ռուսաստանին ու ՀԱՊԿ-ին՝ հարց է ծագում:

Փաշինյանն իր «կարճ խելքով», փաստորեն, իրեն ապահովագրեց հետագա մեղադրանքներից, որպեսզի ներկայացնի՝ «Ժողովուրդ ջան, տեսա՞ք, դիմեցի Պուտինին ու ՀԱՊԿ-ին բան չարեցին, տեսնո՞ւմ եք՝ ո՞վ է մեղավոր, որ Ադրբեջանն այսպես է վարվում, Ռուսաստանն է դրդում Ադրբեջանին...»

Արդյունքում ի՞նչ է ստացվում: Ադրբեջանը ցանկանում է դուրս մղել ռուս խաղաղապահներին Լեռնային Ղարաբաղից, իսկ Հայաստանում էլ Փաշինյանն է Ռուսաստանին զրոյացնում՝ նրան մեղադրելով Ադրբեջանի հետ գործարքների գնալու մեջ:

Ու ամենակարևորը՝ ի՞նչն է այս ամենի գինը: Ռուսաստանը դուրս բերի ռուսական զորքերը Հայաստանից ու ռուս խաղաղապահ առաքելությանը ԼՂ-ից, որպեսզի թուրք-ադրբեջանական դաշինքը մի քանի օրում գրավի Սյունիքը, Գեղարքունիքը ու հասնի մինչև Երևա՞ն...

Սա է Փաշինյանի նախընտրական «նվերը» հայ ժողովրդին՝ նոր արհավիրք Հայաստանի գլխին՝ ընտրությունների նախաշեմին: Այսինքն՝ պետությունը կորստի տանելու Փաշինյանի վերջին քայլը, ընդ որում՝ հետևողական ու ծրագրված կերպով:

Մետաքսյա Շալունց

դիտվել է 9306 անգամ
Լրահոս
На западе Украины горит немецкий завод Թիվ 23 երթուղու ավտոբուսի վարորդին ծեծի են ենթարկել. նա տեղափոխվել է հիվանդանոց Ծեծկռտուք՝ Հովիկ Աբրահամյանի նախկին վարորդի ռեստորանում․ կալանավորել են Դավիթ Համբարձումյանի եղբորը Արթիկ-Անուշավան ավտոճանապարհին «BMW»-ն դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց և կողաշրջված հայտնվել ձորակում Դիմել եմ Հայաստանյան դաշտում գործող 15 ուժի. Կարապետ Պողոսյան «ՌԴ-ի իշխող քաղաքական կուրսի մահվան մասին լուրերը չափազանցված են»․ Շարմազանով Human Rights Watch․ Ադրբեջանում հայ բանտարկյալները զրկված են ընտանիքների հետ կանոնավոր կապից Տնտեսական, թե՞ քաղաքական հաշվարկ․ փորձագետը՝ ՀՀ պետական պաշտոնյաների աշխատավարձերի բարձրացման մասին Ահաբեկե՞լ են Փոստանջյանի ընտանիքիքն․ մանրամասներ Տուգանվել են «ՌԱԴԻՈՏՈՒՆ», «ԱՎՏՈՌԱԴԻՈ» և «ՆՈՅՅԱՆ ՏԱՊԱՆ» ընկերությունները «Հրաշք այգու» ծեծկռտուքի մասնակիցները բերման են ենթարկվել UFC 331-ից հետո Ծառուկյանն ու Ռուֆին 60 օրով հեռացվել են մենամարտերից Անդրանիկ Թևանյանի խափանման միջոցը երկարացվեց Լևոն Ազիզյանը մանրամասնում է Պատգամավորները ԱՄՆ հավատարմատարին մտահոգություն են հայտնել ՀՀ-ում ընթացող գործընթացների առնչությամբ Ավտովթար՝ Երևանում. Արտաշատի խճուղում «Lada Granta»-ն բախվել է կայանված «Mercedes»-ին. կա վիրավոր Իսրայել Կացը սպառնում է Քրիստինե Գրիգորյանը Բաքու է մեկնել Արեգնազ Մանուկյանի խափանման միջոցը փոխվեց Թրամփը հայտարարել է ԱՄՆ-ում մեծ քանակությամբ զինամթերքի առկայության մասին Ինչի՞ց եք վախեցած․ բաց դատ արեք, թող հասարակությունը համոզվի․ Սուքիասյան (video)
Ամենաընթերցվածները
Շուտով
Սեպտեմբերի 23-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հենրիխ Դանիելյանը Սեպտեմբերի 23-ին՝ ժամը 11։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Դերենիկ Մալխասյանը Սեպտեմբերի 23-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արման Աբովյանը Սեպտեմբերի 23-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Տիգրան Չոբանյանը Սեպտեմբերի 22-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ձյունիկ Աղաջանյանը Սեպտեմբերի 22-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Երվանդ Բոզոյանը Սեպտեմբերի 22-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Սուրեն Սուրենյանցը Սեպտեմբերի 21-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Կարապետ Պողոսյանը Սեպտեմբերի 21-ին՝ ժամը 14։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Սուրեն Սուրենյանցը Սեպտեմբերի 21-ին՝ ժամը 12։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Զոհրաբյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am