Դավիթ Հարությունյանը գնահատում է Արփինե Հովհաննիսյանի աշխատանքը
Արփինե Հովհաննիսյանի գլխավորությամբ Արդարադատության նախարարությունում քայլեր արվել են, սակայն դրանք բավարար չեն: Այդ մասին կառավարության նիստից հետո լրագրողների հետ զրույցում նշեց ՀՀ արդարադատության նորանշանակ նախարար Դավիթ Հարությունյանը:Դավիթ Հարությունյանը՝ հերքելով մամուլի հրապարակումները, թե ինքն ազատվում է նախկին նախարար Արփինե Հովհաննիսյանի կադրերից, ասաց. «Որևէ ծրագիր՝ կադրերից ազատվելու, երբևէ չի եղել։ Կարող եք նաև համադրել իմ քաղաքականության հետ այն տարիներին, երբ ես նշանակվել էի արդարադատության նախարար և կտեսնեք, որ երբևէ որևէ կառույցում, որը ես ղեկավարում եմ, չեն լինում կադրային լուրջ ցնցումներ: կադրային ջարդի փաստեր չկան, իսկ նախարարության գլխավոր հաշվապահը որոշակի խնդիրների պատճառով տեղփոխվել է այլ պաշտոնի, ինչը, սակայն, չի նշանակում ազատվել կադրերից»:
