Խաչատուր Սուքիասյանը՝ ՔՊ-ի փոխվարչապետի թեկնածու՞. մեկնաբանում է Վահագն Ալեքսանյանը (video)
«Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության ընտրացուցակները ԿԸՀ ներկայացնելուց հետո ԱԺ «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Վահագն Ալեքսանյանը լրագրողների հետ զրույցում ասաց, որ ՔՊ ցուցակում ներառված են նաև գործարարներ, ինչպիսիք են, օրինակ, Խաչատուր Սուքիասյանը, Գուրգեն Արսենյանը:
Հարցին՝ արդյո՞ք գործարարների ներգրավվածությունը ՔՊ ցուցակում վերջիններիս որդեգրած սկզբունքներին դեմ չէ, նա արձագանքեց.
«Տեսեք, գործարարների՝ ցուցակում ընդգրկվածությունը. օրինակ, ՀՀ-ում գործարարների քաղաքականության մեջ ներգրավվածության ամենաշատը դեմ խոսող քաղաքական ուժը՝ «Քաղաքացու որոշում» կուսակցությունը, օրինակ, անցած ընտրություններին իր ցուցակում ևս ուներ գործարարներ: Այստեղ խնդիրը հետևյալն է, որ այն գործարարը, ով որ ընտրվում է ԱԺ պատգամավոր, ընտրվելուց և մանդատը ստանձնելուց հետո այլևս պիտի չզբաղվի գործարարությամբ»:
ՀՀԿ-ում ասում էին, որ Սամվել Ալեքսանյանը գործարար չէ՝ նա պատասխանեց, որ ՀՀԿ-ին օրինակ բերելը «թույլ արգումենտ» է:
