ՀԱՊԿ-ից ասում են՝ ձեր խնդիրը դուք լուծեք, իսկ «թավիշի» համար ադրբեջանական զորքը «տուրիստ» է

Հայաստանի իշխանությունները մայիսի 12-ից արձանագրել են, որ ադրբեջանական զինուժը առնվազն երեք ուղղություններով ներխուժել է Հայաստանի Հանրապետության տարածք և փաստացի ամրացել մի քանի կիլոմետր խորության վրա։ Երեկ հայտնի դարձավ արդեն ադրբեջանական կողմից սադրանքի մասին և դրա արդյունքում հայկական կողմը զոհ ունի:

Միջադեպը տեղի է ունեցել Շորժայում, սադրանքը Ադրբեջանն է արել, մենք պահանջ ենք ներկայացրել, որպեսզի լքեն ՀՀ սուվերեն տարածքը, բայց իրենք շարունակում են մնալ, և երբեմն պրովոկացիաներ են անում, երեկ Առաջին ալիքին տված հարցազրույցում ասել է ՀՀ Անվտանգության խորհրդի քարտուղար Արմեն Գրիգորյանը՝ պատասխանելով հարցին, թե ի՞նչ է կատարվում Վերին Շորժայի հատվածում, ինչո՞ւ ունենք զոհ:

Այսինքն, եթե ադրբեջանական կողմը շարունակի այսպես սադրանքների գնալ՝ ի՞նչ է անելու Փաշինյանի իշխանությունը՝ բացի փաստեր արձանագրելուց...

Նա հայտնել է, որ փոխանցել են ՀԱՊԿ-ին՝ քննարկումներ սկսելու համար, հասկանալու, թե իրավիճակին ինչպիսի լուծում ենք տալու. «Ընդհանուր սահմանում իրավիճակը լարված է, բայց համեմատության մեջ ցերեկվա լարվածությունն որոշակի նվազում է ապրել, բայց դա չի նշանակում, որ հանդարտություն կա: Մենք բազմիցս մեր գործընկերներին ներկայացրել ենք, որ այսպիսի իրավիճակում՝ լարված պայմաններում, հնարավոր չի լինելու իրավիճակը վերահսկողության տակ պահել: Այդ մասին, մեր ՀԱՊԿ գործընկերներին տեղյակ ենք պահել և ասել ենք, որ հնարավոր է ցանկացած իրավիճակում, ցանկացած զարգացման դեպքում իրավիճակը վերահսկողությունից դուրս գա, և սա ևս մեկ անգամ ցույց տվեց, որ անհրաժեշտ է անհապաղ միջոցառումներ ձեռնարկել, որպեսզի խնդիրը շատ արագ լուծում ստանա, հակառակ դեպքում կարող է այս լարվածությունը որևիցե միջադեպով ամբողջովին վերահսկողությունից դուրս գա»,- հավելել է ԱԽ քարտուղարը:

Նա նաև հայտնել է, որ այժմ բանակցություններ են վարում, որ ՀԱՊԿ պաշտպանության նախարարների կոմիտեի հանդիպում լինի, այնուհետև կլինի անվտանգության խորհրդի քարտուղարներին հանդիպում և կշարունակվի գործընթացը: «Կարևոր է նշել, որ այսօր իրավիճակի փոփոխություն է եղել, սահմանում զոհ կա, որն ամբողջովին փոխում է իրավիճակը և պետք է ՀԱՊԿ-ը արագացնի, ՀԱՊԿ-ը պարտավորություն ունի նաև առաքելություն ուղարկելու հակամարտության գոտի կամ ստեղծված իրավիճակում տվյալ պետության տարածքում, որ գնահատական տա: Մենք հույս ունենք, որ ՀԱՊԿ-ը նաև առաքելություն կուղարկի: ՀՀ վարչապետի և ՌԴ նախագահի շփումների արդյունքում նաև համաձայնություն կա, որ Ադրբեջանը պետք է լքի ՀՀ սահմանները, դիրքորոշումն այդպիսին է և բոլորը կիսում են այդ դիրքորոշումը: Այստեղ կարևոր է, որ այս դիրքորոշումով ենք առաջնորդվում և հստակ գիտենք՝ այլ հարց չի կարող քննարկվել Ադրբեջանը պետք է լքի ՀՀ տարածքը»:

Փաստորեն, Հայաստանի ԱԽՔ-ն արձանագրում է, որ ցանկացած պահի ՀՀ սահմաններում իրավիճակը կարող է դուրս գալ վերահսկողությունից, բայց Արմեն Գրիգորյանը չի ասում, թե ՀՀ ՊՆ-ն, ԱԱԾ-ն ինչ քայլեր են ձեռնարկում, որ օրինակ նման դեպքերը չկրկնվեն:

Պարզվում է, նույնիսկ երեկվա դեպքի պայմաններում՝ Փաշինյանի իշխանությունը սպասում է ՀԱՊԿ-ն առաքելություն ուղարկի... Գրիգորյանն ասում է, ՀԱՊԿ-ը պարտավորություն ունի առաքելություն ուղարկելու հակամարտության գոտի, որպեսզի գնահատական տա:

Ի դեպ, Արմեն Գրիգորյանն ակնարկել է, որ Հայաստանն արդեն կարող է ՀԱՊԿ-ին դիմել՝ 4-րդ հոդվածով. «Մեր դաշնակիցների դիրքորոշումն է, որ խաղաղ, դիվանագիտական ճանապարհով կարող է հարցը լուծվել, բայց այս միջադեպը ցույց է տալիս, որ սպառվում է խաղաղ և դիվանագիտական ճանապարհով խնդիրը լուծելու հնարավորություններն և ավելին ասեմ, ՀԱՊԿ 4-րդ հոդվածով ՀԱՊԿ-ին դիմելու իրավիճակ են ստեղծում և ՀԱՊԿ-ը այս հանգամանքը պետք է հաշվի առնի: Մենք շարունակում ենք հուսալ, որ քաղաքական-դիվանագիտական ճանապարհով խնդիրը կլուծվի, եթե հանկարծ քաղաքական-դիվանագիտական ճանապարհով հնարավոր չլինի, ստիպված ենք լինելու այլ գործիքներ կիրառել»:

Իսկ ի՞նչ կարող է փոխվել, եթե օրինակ ՀԱՊԿ-ից Հայաստան առաքելություն ժամանի՝ տեղում իրավիճակին ծանոթանալու համար: Նույն բանը՝ ինչ մինչ այժմ են հայտարարել՝ խնդիրը պետք է լուծել խաղաղ ճանապարհով: Իսկ խնդիր ասվածը ի՞նչն է՝ սահմանազատման գործընթաց:

Այսինքն, Հայաստանը բախվել է այս վիճակին՝ գնացեք սահմաններ գծեք Ադրբեջանի հետ, որպեսզի ադրբեջանական զորքը դուրս գա ձեր երկրի՞ց...

ՀԱՊԿ-ից ի դեպ, երեկ անդրադարձ է եղել: Մայիսի 25-ին ՀԱՊԿ միացյալ շտաբում տեղի է ունեցել ՀԱՊԿ անդամ պետությունների պաշտպանության և անվտանգության կոմիտեների ներկայացուցիչների հանդիպումը։ Տեղեկությունը հայտնեց կազմակերպության մամուլի ծառայությունը։ Հանդիպմանը ՀԱՊԿ գլխավոր քարտուղարի տեղակալ Վալերի Սեմերիկովը հանդես է եկել զեկույցով, որում գնահատել է ռազմաքաղաքական իրավիճակը ՀԱՊԿ-ի պատասխանատվության գոտում, տեղեկացրել մարտահրավերներին հակազդելու, ռազմական համագործակցության հեռանկարների մասին։

Այս համատեքստում նա անդրադարձել է ԼՂ–ին` ընդգծելով, որ հակամարտության գոտում իրավիճակն, ընդհանուր առմամբ կայունացել է: Իսկ հայ-ադրբեջանական սահմանին գրանցված վերջին սրացումը, Սեմերիկովի խոսքով, պահանջում է հրատապ միջոցառումների ընդունում, առաջին հերթին` քաղաքական և դիվանագիտական բնույթի, և Հայաստանի ու Ադրբեջանի միջև սահմանազատման և սահմանազատման հարցերի լուծում:

Ահա, թե ինչպես են ՀԱՊԿ-ում պատկերացնում իրավիճակի հանգուցալուծումը՝ քաղաքական-դիվանագիտական ճանապարհով հարթել իրավիճակը, իսկ Հայաստանն ու Ադրբեջանը թող սահմանազատման և սահմանազատման հարցերն ինքնուրույն լուծեն:
Հիմա այս պայմաններում, դեռ որքա՞ն է Փաշինյանի «թավշյա» իշխանությունը ՀՀ տարածք ներխուժած ադրբեջանցիներին «տուրիստ» համարելու:

Մետաքսյա Շալունց

դիտվել է 8159 անգամ
Լրահոս
На западе Украины горит немецкий завод Թիվ 23 երթուղու ավտոբուսի վարորդին ծեծի են ենթարկել. նա տեղափոխվել է հիվանդանոց Ծեծկռտուք՝ Հովիկ Աբրահամյանի նախկին վարորդի ռեստորանում․ կալանավորել են Դավիթ Համբարձումյանի եղբորը Արթիկ-Անուշավան ավտոճանապարհին «BMW»-ն դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց և կողաշրջված հայտնվել ձորակում Դիմել եմ Հայաստանյան դաշտում գործող 15 ուժի. Կարապետ Պողոսյան «ՌԴ-ի իշխող քաղաքական կուրսի մահվան մասին լուրերը չափազանցված են»․ Շարմազանով Human Rights Watch․ Ադրբեջանում հայ բանտարկյալները զրկված են ընտանիքների հետ կանոնավոր կապից Տնտեսական, թե՞ քաղաքական հաշվարկ․ փորձագետը՝ ՀՀ պետական պաշտոնյաների աշխատավարձերի բարձրացման մասին Ահաբեկե՞լ են Փոստանջյանի ընտանիքիքն․ մանրամասներ Տուգանվել են «ՌԱԴԻՈՏՈՒՆ», «ԱՎՏՈՌԱԴԻՈ» և «ՆՈՅՅԱՆ ՏԱՊԱՆ» ընկերությունները «Հրաշք այգու» ծեծկռտուքի մասնակիցները բերման են ենթարկվել UFC 331-ից հետո Ծառուկյանն ու Ռուֆին 60 օրով հեռացվել են մենամարտերից Անդրանիկ Թևանյանի խափանման միջոցը երկարացվեց Լևոն Ազիզյանը մանրամասնում է Պատգամավորները ԱՄՆ հավատարմատարին մտահոգություն են հայտնել ՀՀ-ում ընթացող գործընթացների առնչությամբ Ավտովթար՝ Երևանում. Արտաշատի խճուղում «Lada Granta»-ն բախվել է կայանված «Mercedes»-ին. կա վիրավոր Իսրայել Կացը սպառնում է Քրիստինե Գրիգորյանը Բաքու է մեկնել Արեգնազ Մանուկյանի խափանման միջոցը փոխվեց Թրամփը հայտարարել է ԱՄՆ-ում մեծ քանակությամբ զինամթերքի առկայության մասին Ինչի՞ց եք վախեցած․ բաց դատ արեք, թող հասարակությունը համոզվի․ Սուքիասյան (video)
Ամենաընթերցվածները
Շուտով
Սեպտեմբերի 23-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հենրիխ Դանիելյանը Սեպտեմբերի 23-ին՝ ժամը 11։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Դերենիկ Մալխասյանը Սեպտեմբերի 23-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արման Աբովյանը Սեպտեմբերի 23-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Տիգրան Չոբանյանը Սեպտեմբերի 22-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ձյունիկ Աղաջանյանը Սեպտեմբերի 22-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Երվանդ Բոզոյանը Սեպտեմբերի 22-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Սուրեն Սուրենյանցը Սեպտեմբերի 21-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Կարապետ Պողոսյանը Սեպտեմբերի 21-ին՝ ժամը 14։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Սուրեն Սուրենյանցը Սեպտեմբերի 21-ին՝ ժամը 12։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Զոհրաբյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am