Սասդ կտրի՛ ու վեր ընկի՛ տեղդ

 

Էկոնոմիկայի նախարար Վահան Քերոբյանը աննախադեպ ֆանտաստիկ հայտարարություն է արել, որը հավակնում է, որպես աքսիոմատիկ սուտ տեղ գրավել Գինեսի ռեկորդների գրքում։

<<Տնտեսական ակտիվության ցուցանիշն ապրիլին` +23.2%, իսկ առաջին չորս ամսվանը` +2.6%
Երկնիշ տնտեսական աճն իհարկե լինելու է, Հայաստանն արդեն շինհրապարակ է, գյուղատնտեսությունը վայելում է մասշտաբային օժանդակություն, ներդրումները հորդում են, աշխատատեղերն ավելանում>>,- Ֆեյսբուքի իր էջում գրել է նա։


Քերոբյանն, իհարկե, չի մանրամասնել, թե այս դարակազմիկ հայտարարությունն անելիս ինքը սթափության ինչ վիճակում է գտնվել, ինչ է խմել կամ ծխել, որ այսպիսի լեգենդար մտքեր է արտահայտել։ Մի բան հաստատ է՝ այս կարգի խայատառակությունը չափազանց է անգամ Նիկոլի ստասխոս և ցինիկ թիմի համար։ Ըստ ամենայնի՝ Վահան Քերեբյանը <<վիզ է դրել>> և ուզում է ամեն գնով ապացուցել, որ կարող է գերազանցել իր շեֆ Նիկոլ Փաշինյանին՝ անշուշտ ստախոսությամբ։
Դատեք ինքներդ՝ ընդամենը մի քանի օր առաջ հրապարակված պաշտոնական վիճակագրական տվյալներով 2021 թվականի առաջին եռամսյակում նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ ՀՆԱ-ի անկումը կազմել է 3,3 տոկոս։
Ապրիլին արձանագրված աննախադեպ ցուցանիշների մասին առիթ ունեցել ենք գրելու, որ այդ թվերը ընդամենը խաբկանք են։ Անցյալ տարի, կորոնավիրուսի համավարակով պայմանավորված, տնտեսությունը գտնվում էր շատ վատ վիճակում, և կառավարությունը, բիզնեսին աջակցելու նպատակով, հարկային արձակուրդներ էր սահմանել։ Մասնավորապես շահութահարկի գանձումը հետաձգվել էր՝ հաշվի առնելով, որ ոլորտները գոյատևելու խնդիր ունեին։ Եվ ահա այս տարվա առաջին հունվար-ապրիլ ամիսներին Պետական եկամուտների կոմիտեն անցյալ տարվա սառեցված հարկերն այս տարվա առաջին ամիսներին ակտիվորեն հավաքագրել է, որի արդյունքում էլ գոյացել է ապրիլ ամսվա ռեկորդային ցուցանիշը։ Այլ կերպ ասած՝ բիզնեսը պետությանը վճարել է անցյալ տարվա հարկային պարտքը։ Սա որևէ կապ չունի ներդրումների և նոր աշխատատեղերի ստեղծման հետ։

Ադրբեջանի զինված ուժերը հատել են ՀՀ պետական սահմանը և արդեն 14 օր շարունակ գտնվում են մեր պետության ինքնիշխան տարածքում, ՀՀ տեղակայված բոլոր դեսպանատները հայտարարություն են անում նոր հնարավոր պատերազմի բռնկման մասին՝ կոչ անելով իրենց քաղաքացիներին չայցելել սահմանամերձ Սյունիքի, Գեղարքունիքի և Վայոց Ձորի մարզեր, իսկ Փաշինյանի կաբինետի անդամը հորդացող ներդրումներից է խոսում։ Աշխարհում չկա երկիր, որտեղ պատերազմը դեռ չավարտված, նոր ռազմական բախման սպառնալիքի տակ, ներդրումներ են հորդում։ Սա դեմ է տնտեսության և բիզնեսի կանոններին։ Իսկ ամնենամեծ խայտառակությունն այն է, որ նախարարը, երևի, հավատում է ինքն իր ասածին։
Տեսնես, որտե՞ղ են այդ ներդրումները, ովքե՞ր են այդ ներդնողները․ դրանք անուն, ազգանուն, գործունեության հասցե ունե՞ն։ Կա՞ որևէ կենդանի մարդ, որը ականատես է եղել, թե որտե՞ղ և ինչպե՞ս են ստեղծվել այդ աշխատատեղերը կամ ո՞վ է այն երջանիկը, որ աշխատում է նորաստեղծ որևէ աշխատատեղում։ Միգուցե, Վահան Քերոբյանի տրամաբանությամբ, այս բոլոր հարցերը երկրորդական նշանակության անկարևոր մանրուքներ են։
Իսկապես, չի կարելի այս աստիճանի ցինիկ լինել։ Կարելի է ուղղակի լռել կամ ինչպես արցախցին կասեր ՝ սասդ կտրի ու վեր ընկի տեղդ։

Հայկ Դավթյան

 

դիտվել է 9387 անգամ
Լրահոս
Եվրոպայի վերափոխման շտրիխներն ու դրանց «հեռավոր» արձագանքները. «Փաստ» Բայրամովը՝ TRIPP-ի մասին Հայաստանի դեղագործական շուկան. մեծ փողեր, նեղ շրջան և պետական վերահսկողության ձախողումները. «Փաստ» Դատարան է հանձնվել «Արմենիկում»-ի տնօրենի վերաբերյալ քրվարույթի նյութերը Կառավարությունը հրապարակել է «ՀԱԵ-ում առաջացած ճգնաժամի և լուծման ուղիների մասին» զեկույցը «Աստված չտա մեկդ աչքիս ալա-բուլա երեւա». Փաշինյանը համայնքապետերին զգուշացրել է. «Իրավունք» Ռուսաստանը որոշել է վա-բանկ գնալ․ «Հրապարակ» Խաղաղության «աղավնիներն» ու անվերջանալի պահանջները. «Փաստ» Ո՞ր դեպքերում պարտադիր ժամկետային զինվորական ծառայության անցնելու պարտականությունը կհամարվի իրացված Ի՞նչ է սպասվում ՔՊ-ի հետ դաշինք կազմած համայնքապետերին. «Փաստ» ԱԳՆ-ում միանշանակ չեն ընդունել մի շարք գործընկերների պարգևատրումները․ «Ժողովուրդ» ՔՊ-ն Ստեփանավանում ավագանու ցուցակը վստահել է 37 անշարժ գույք հայտարարագրած Արայիկ Ներսիսյանին Փաշինյանի հայտարարությունից հետո դատական համակարգում լարվածություն է․ «Ժողովուրդ» Կաթողիկոսին դեռևս արգելված է լքել սեփական երկիրը Ողբերգական դեպք՝ Երևանում. «Հաղթանակ» կամրջի տակ հայտնաբերվել է տղամարդու մարմին Քանաքեռավանում ջրամատակարարվող ջուրը աղտոտված է Նիկոլ Փաշինյանը հանդիպել է Ռեջեփ Թայիփ Էրդողանի հետ Հնդկաստանը կոչ է արել բարեփոխել ՄԱԿ-ը՝ հաշվի առնելով Գլոբալ հարավի շահերը 12 ժամ ջուր չի լինի Այս իշխանությունները, համայնքները զավթելով, դրանք դարձրել են իրենց վերարտադրության հենարան
Ամենաընթերցվածները
Շուտով
Սեպտեմբերի 24-ին՝ ժամը 15։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմենակ Դանիելյանը Սեպտեմբերի 24-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Գառնիկ Դանիելյանը Սեպտեմբերի 24-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմենուհի Կյուրեղյանը Սեպտեմբերի 24-ին՝ ժամը 11։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Սուրեն Սուրենյանցը Սեպտեմբերի 24-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Էդիկ Անդրեասյանը Սեպտեմբերի 23-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հենրիխ Դանիելյանը Սեպտեմբերի 23-ին՝ ժամը 11։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Դերենիկ Մալխասյանը Սեպտեմբերի 23-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արման Աբովյանը Սեպտեմբերի 23-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Տիգրան Չոբանյանը Սեպտեմբերի 22-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ձյունիկ Աղաջանյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am