Սամվել Ալեքսանյանը բունտ կանի՞ ընդդեմ Նիկոլ Փաշինյանի

Բիզնեսի և քաղաքականության տարանջատման մասին բարբաջող Նիկոլ Փաշինյանն իր նախընտրական ցուցակում ներառել է գործարարներ Խաչատուր Սուքիասյանին և Գուրգեն Արսենյանին։
Հարցն այն չէ, որ այս խավն իրավունք չունի ներգրավվել պետության քաղաքական կյանքին, եթե, իհարկե, բիզնեսը հանձնում է հավատարմագրային կառավարման եւ ձեռքերը լվանում գործարար աշխատանքից: Մենք անգամ հրապարակումներ ենք ունեցել՝ հակադրվելով այդ կեղծ լոզունգներին եւ արձանագրելով, որ պրոդուկտ ստեղծող մարդը կարող է նույնն անել նաեւ քաղաքական միջավայրում եւ այսպիսիք պետական շահի տեսանկյունից ավելի օգտակար են քաղաքական ասպարեզում, քան կենսագրություն չունեցող, կաբինետային կարիերիստները: Խնդիրն այն է, թե ոչ վաղ անցյալում Նիկոլ Փաշինյանն ինչպես էր փաթեթավորում ու ներկայացնում այդ փաստը, իսկ հիմա, ըստ էության իր նախկին ասածները ոչ այլ ինչ են ընկալվում, քան սեփական
ինքնագնահատական, եթե չասենք՝ ինքնախոստովանական ցուցմունք:
Հիշեցնենք, որ ընդդիմադիր պատգամավորության տարիներին ՀՀԿ-ի իշխանության գործարարների խորհրդարանում լինելու փաստն օրումեջ թմբկահարող Փաշինյանը դեռեւս 2018 թվականի խորհրդարանական ընտրությունների քարոզարշավին արդեն վարչապետի պաշտոնկատարի դերում էր խոսում բիզնեսի և քաղաքականության տարանջատման մասին ու ասում, թե գործարարը այլևս կարիք չունի գնալ խորհրդարան իր բիզնեսը պաշտպանելու համար, քանի որ կա իշխանություն, որ ամբողջությամբ պաշտպանելու է գործարարի շահը։
Նա սրտաճմլիկ տեքստեր էր հնչեցնում, թե նախկին իշխանությունների օրոք գործարարները ինչու էին ստիպված մասնակցել ընտրություններին․ «Նրանցից մի մասը շատ անկեղծ ասում էր՝ ձեզ թվում ա, մենք ուզո՞ւմ ենք առաջադրվել, մեզ ստիպել են առաջադրվել, առաջադրվել ենք, ասել են՝ կգնաք էսինչ տեղամասում կառաջադրվեք, էսքան փող կծախսեք, էսքան էլ ձայն կապահովեք։ Հըլը չապահովեք, տեսեք ինչ ա ըլնում ձեր վերջը։ Եվ հետևաբար այ էս իրավիճակում գտնվող գործարարների համար հեղափոխությունը իրոք ազատարար նշանակություն ա ունեցել։ Ժողովուրդ, մենք էսօր Հայաստանի Հանրապետության ոչ մի բիզնեսմենի, ոչ մի գործարանատիրոջ չենք ասել՝ մեզ ձայներ կապահովեք կամ մեզ կօգնեք ընտրություններում։ Որովհետև եթե մենք էդպես վարվեինք, կնշանակեր մենք հին քաղաքական համակարգն ենք ուզում վերակենդանացնել, ինչի մեջ մեզ, իմիջիայլոց, ոմանք փորձում են մեղադրել»։
«Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Հրաչյա Հակոբյանը, սակայն, արտասովոր չի համարում գործարարների՝ իշխանության ցուցակում հայտնվելու իրողությունը: Լրագրողների հետ ճեպազրույցում Փաշինյանի աներձագ Հակոբյանն անկեղծացավ՝ դժվար է տարանջատել նրանք գործարարներ են, թե ոչ․ «Խաչատուր Սուքիասյանը շատ ավելի երկար տարիներ զբաղվել է քաղաքականությամբ, նա անգամ հետապնդվել է իր քաղաքական հայացքների համար 2008 թվականի մարտի 1-ի հետընտրական պրոցեսների ժամանակ։ Իմ կարծիքով, դժվար է էս պահի դրությամբ ասել Խաչատուր Սուքիասյանը քաղաքական գործիչ է, թե գործարար»։
Հրաչյա Հակոբյանը թերեւս մոռացել է, թե նախկին եւ իրենց իշխանության օրոք քանի անգամ է «բամփվել» գործարար Գագիկ Ծառուկյանը : Հիշեցումից հետո նա զարմանալիորեն դարձավ Ծառուկյանի փաստաբանը
«Գագիկ Ծառուկյանը մի քանի անգամ հայտարարել է, որ նա ունի բիզնեսներ, որը հանձնել է կառավարման, և էս պահի դրությամբ ես չեմ կարող ասել Գագիկ Ծառուկյանը քաղաքական գործիչ է, թե գործարար»։
Աներձագը միգուցե մոռացել է, որ անցած տարի իրենց ուժն էր Ծառուկյանի հարցով կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողով դիմել եւ քաղաքական նպատակահարմարությունից ելնելով փորձում էր ապացուցել, որ սին են Ծառուկյանի պնդումները, թե ինքն ընդամենը սեփականատեր է, իսկ բիզնես գործունեությունն իրականացնում են հավատարմագրային կառավարիչները: Հասկանալի է, թե ինչն է իշխանությանն ի դեմս Փաշինյանին դրդել նման քայլի, նա ինքը, ինչպես հիշեցինք վերեւում, լավագույնս ներկայացրել է ամբողջական պատկերը: Մնում է սպասել մնացյալ գործարարների ըմբոստությանը, բունտին, հատկապես իշխանության սրտի օլիգարխ Սամվել Ալեքսանյանի բողոքի ձայնին: Մարդն առաջին օրվանից եւ ամբողջ հոգով ծառայել է այս իշխանությանն ու դարձել Փաշինյան ընտանիքի անձնական մեկենասը, հիմա բոլոր իրավունքներն ունի պահանջելու նաեւ իրեն մտցնել խորհրդարան:

Անի Սահակյան

դիտվել է 9332 անգամ
Լրահոս
Դատարա՞ն, թե՞ քաղաքական բեմ․ Տեր Մուշե քահանա Ենգիբարյան Չգիտես, թե Աստծո ողորմությամբ ինչպես և ինչ գնով հնարավոր կլինի մաքրել ապագայում այս խարանը Ղալիբաֆը Թրամփին կոչ է արել դադարեցնել «թատրոնը» և կատարել պարտավորությունները Օդի ջերմաստիճանը կնվազի 3-5 աստիճանով Արա՛, դուք իմ քթից բերեք, եթե․․ դուք թուրքին բերելու եք ու․․․ ազատամարտիկ Դավիթ Մկրտչյանը պոռթկաց (video) Վրեքդ խոսակցությու՞ն ա էկել, ի՞նչ ա էղել․ սուտը դուք եք ասում. Վարդանյանը՝ ՔՊ-ին (video) Ստորացվածի անբարոյականություն է․ Աղվան Վարդանյանի սուր խոսքն՝ ուղղված ՔՊ-ին (video) Այսօր տեղի կունենա սարսափելին, որը հավասար է 37-ին Վաղարշապատում խեղդամահ անելուն․ Գեղամ Մանուկյան (video) Այս օրը պատմության մեջ կարձանագրվի որպես ամոթի ու դավաճանության օր․ ՌԴ և Նոր Նախիջևանի հայոց թեմ Կոչ ենք անում Հայաստանի իշխանություններին վերջ տալ ՀԱԵ-ի նկատմամբ թշնամական գործողություններին Ղահրամանյան․ «Այսօր ամոթի օր է, Էջմիածնում դատում են Ամենայն Հայոց Կաթողիկոսին» Լռե՛ք․ ԱԺ-ում իրավիճակը լարվեց կուսակրոնության մասնագետ Արթուր Հովհաննիսյանի ելույթին (video) Դատախազությունը հայց է ներկայացրել Արմեն Աշոտյանի դեմ ԱԳՆ–ի միջոցով հանդիպում կկազմակերպվի Ռուբեն Վարդանյանի կնոջ հետ. NEWS.am Պարեկները ուժեղացված ծառայություն են իրականացրել. հայտնաբերվել է մոտոցիկլետների շահագործման խախտում Դուք մի անգամ դատվել եք․ Ղազինյանը՝ ՔՊ–ականին (video) Ծովազարդ բնակավայրի բնակիչը հայտնաբերել է իրեն պատկանող 10 գլուխ գառներին հոշոտված ՔԿ-ն Աննա Հակոբյանի հայտարարության հետքերով Փաշազադեն և Փաշինյանն ընդդեմ Հայ Առաքելական Սուրբ Եկեղեցու Թրամփը «ծննդաբերության նպատակով տուրիզմն» արգելող հրամանագիր է ստորագրել Ի՞նչ ունեցվածք են հայտարարագրել Արարատ Միրզոյանն ու իր կինը ՀԲԸՄ-ն կոչ է անում կասեցնել քրեական վարույթը, որը հակասում է մեր պատմական ավանդույթներին
Ամենաընթերցվածները
Շուտով
Օգոստոսի 7-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ռուզան Ստեփանյանը Օգոստոսի 7-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Դավիթ Մկրտչյանը Օգոստոսի 7-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Այվազյանը Օգոստոսի 6-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Սուսաննա Մելիքյանը Օգոստոսի 6-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ալբերտ Բազեյանը Օգոստոսի 6-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Դերենիկ Մալխասյանը Օգոստոսի 5-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Գոռ Ալվրցյանը Օգոստոսի 5-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Շահինյանը Օգոստոսի 5-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է ՀՅԴ-ից Արմենուհի Կյուրեղյանը Օգոստոսի 5-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Խաչիկ Մանուկյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am