ԵՄ դեսպան. «Մենք տեղյակ ենք ձայներ գնելու, ընտրակաշառքի, սպառնալիքների, ուղղորդման դեպքերի մասին»

«Լրատվամիջոցներում հրապարակումներ եղան այն մասին, թե բարոյական ինչպիսի ճգնաժամ կա դպրոցներում՝ փող բաժանելու դեպքեր, մարդիկ ծեծի են ենթարկվել, ընդհանրապես` խայտառակ դեպքեր։ Մասնավոր հիմնարկների աշխատողները բռի, անկիրթ վերաբերմունքի են արժանացել` ձայն բերելու համար»,- այսօր կայացած համաժողովում հայտարարել է Պյոտր Սվիտալսկին։ Հաղորդում է «Ազատություն»-ը: Հայաստանում Եվրամիության պատվիրակության ղեկավար, դեսպան Պյոտր Սվիտալսկիի կարծիքով, Հայաստանում ընտրությունների կազմակերպմամբ զբաղվող Կենտրոնական ընտրական հանձնաժողովի կազմը պետք է փոփոխվի: Ըստ դեսպանի, անհրաժեշտ է հանձնաժողովում ներառել նաև քաղաքացիական հասարակության ներկայացուցիչների: Սվիտալսկին այսօր Եվրոպայի խորհրդի կողմից կազմակերպված՝ ընտրական զարգացումներն ամփոփող համաժողովին նաև հայտարարեց՝ ինչպես ամբողջ աշխարհում, այնպես էլ Հայաստանում իշխանությունը փորձում է Ընտրական օրենսգիրքը համապատասխանեցնել իր շահերին։ «Սակայն աշխարհում Ընտրական օրենսգիրքը չի դառնում բաժանող խնդիր, կցանկանայի, որ նույնն էլ Հայաստանում լինի։ Իմ խորհուրդն է` բարելավեք Ընտրական օրենսգիրքը: Ինչպես ընտրությունները ցույց տվեցին, այն բարելավման տեղ ունի։ Հայերի համար կարևոր է հաստատությունների արժանահավատությունը։ Ընդհանրապես, հայերի համար հատկապես կարևոր է Կենտրոնական ընտրական հանձնաժողովը։ Ես բարձր եմ գնահատում ԿԸՀ-ի աշխատանքը, սակայն այդ կառույցը պետք է լինի հանրային մեծ վստահություն վայելող։ Խոսքն ընկալումների մասին է։ Կարծում եմ` ԿԸՀ-ի կազմը պետք է ընդլայնվի, այնտեղ պետք է ներառվեն քաղաքացիական հասարակության ներկայացուցիչներ։ Հայերին իմ խորհուրդն է՝ մտածեք` ինչպես ԿԸՀ-ն դարձնել արժանահավատ։ Եթե հանձնաժողովն ուզում է, որ հանրությունը վստահի իրեն, ապա պետք է ունենա արժանահավատ գործող կառույց»,- ասաց դեսպանը: Սվիտալսկին հավելեց՝ Հայաստանն Ընտրական օրենսգրքի նախագծի քննարկման ընթացքում բավական մեծ հաջողություն գրանցեց, երբ ընդդիմությունն ու իշխանությունը որոշեցին նստել մեկ սեղանի շուրջ ու քննարկել խնդիրները, այդուհանդերձ, նկատելով․ «Կոնսենսուսն Ընտրական օրենսգրքի շուրջ ներառել է այդ օրենսգրքի սահմանափակ թվով կետեր: Կային կետեր, որոնք չընդունվեցին: Խոսքն, այսպես կոչված, ռեյտինգային ցուցակների մասին է: Հայաստանում պետք է որոշեն՝ արդյո՞ք այդ ցուցակներն աշխատեցին, թե ոչ: Եկեք չտրվենք պատրանքներին, սա բավական լուրջ խնդիր է: Բոլոր կողմերը պետք է գնան կոմպրոմիսի, որ գտնեն լուծում: Ես ունեմ իմ սեփական կարծիքը դրա վերաբերյալ, ես համոզված եմ, որ բոլոր հայերը պետք է քննարկեն այս խնդիրը»: Եվրամիության դեսպանի խոսքով, ոչ ոք չի կարող ասել, թե հայաստանյան վերջին ընտրությունները եղել են կատարյալ, որ Հայաստանը հասել է այն մակարդակին, ժողովրդավարության այն չափանիշներին, որոնց ձգտում է: «Սա դեռևս գործընթաց է: Մենք, կարող ենք ասել, որ ճանապարհի գրեթե կեսին ենք: Պահանջվեց 25 տարի, որ գնանք այդ նպատակի ուղղությամբ: Ես գիտեմ, թե ինչ արտաքին և ներքին գործոններ են ձևավորել այս ճանապարհը, բավականին երկար՝ համեմատած այլ երկրների հետ, համեմատած նախկին ԽՍՀՄ երկրների հետ: Կարող ենք նաև ճանապարհը գնահատել դրական՝ ի համեմատ այլ երկիրների: Սա թող գնահատեն պատմաբանները: Հաջորդ համապետական ընտրությունները բավական հեռու են, ես այստեղ չեմ լինելու, շատ փորձագետներ այստեղ չեն լինելու, երևի շատ բաներ մոռացված կլինեն»,- նաև ասաց Սվիտալսկին, հույս հայտնելով, որ 2-3 տարի հետո, երբ Հայաստանը մոտենա հաջորդ ընտրություններին, երկրում զգալի փոփոխություններ կատարված կլինեն: Պյոտր Սվիտալսկին այսօր իր խոսքում անդրադարձավ նաև Հայաստանի իրավապահ համակարգին, նշելով՝ եթե իրավապահ մարմինները չեն դիտվում անկախ ու չեզոք, ապա երբեք չեն կարողանա համոզել մարդկանց, թե ի շահ հանրության է գործում։ «Թեև իրավապահ համակարգը պետության բաղկացուցիչ մասն է, այն չպետք է ընկալվի որպես քաղաքական էլիտայի շահերին ծառայող համակարգ։ Հանրային ընկալումները պետք է փոխել»,- ասաց ԵՄ պատվիրակության ղեկավարը: Ըստ նրա, ընտրատեղամասերում ընտրություններն արդար են եղել, սակայն ուշադրություն պետք է դարձնել, «թե ինչ է եղել դրսում»։ «Մենք տեղյակ ենք ձայներ գնելու, ընտրակաշառքի, սպառնալիքների, ուղղորդման դեպքերի մասին։ Կար անգամ մի նկար, որում պատկերված էին բուժհաստատություններում հիվանդների փոխարեն քվեարկող բժիշկներ: Միգուցե դրանք փոքր երևույթներ են, սակայն ազդեցիկ են։ Լրատվամիջոցներում հրապարակումներ եղան այն մասին, թե բարոյական ինչպիսի ճգնաժամ կա դպրոցներում՝ փող բաժանելու դեպքեր, մարդիկ ծեծի են ենթարկվել, ընդհանրապես` խայտառակ դեպքեր։ Մասնավոր հիմնարկների աշխատողները բռի, անկիրթ վերաբերմունքի են արժանացել` ձայն բերելու համար։ Երբեմն բարդություններ կան քրեական գործերում նման փաստերի բացահայտման հետ կապված: Մինչդեռ այդ փաստերն ակնհայտ են: Կարծում եմ` ջանքեր կներդրվեն, որ նման երևույթները վերանան»,- նաև ասաց դեսպանը, ընդգծելով՝ հայերը կարիք ունեն խորը ժողովրդավարության: «Հայերը գենետիկորեն ուզում են ազատություն ու բավականին քաջ են` պայքարելու իրենց ազատության համար։ Ես լավատես եմ Հայաստանի ապագայի հացում: ժողովրդավարությունն այստեղ հասունանալու է, և Հայաստանն ունենալու է արդյունավետ գործող ընտրական համակարգ»,- իր խոսքն ամփոփեց Եվրամիության պատվիրակության ղեկավարը: Մանրամասները՝ «Ազատություն»-ում:

դիտվել է 36 անգամ
Լրահոս
#ՀԻՄԱ․ ԱՄՆ հայերի ակցիան՝ Թուրքիայի գլխավոր հյուպատոսության դիմաց (video) Հայաստանին կվերադարձվեն Երևանի Կենտրոն վարչական շրջանում գտնվող անշարժ գույքերը. դատախազություն Ձյուն է տեղում Ուկրաինայում տեղի են ունեցել Հայոց ցեղասպանության սուրբ Նահատակների հիշատակին նվիրված միջոցառումներ Ինչու՞ ԽՍՀՄ իշխանությունները թույլատրեցին ցեղասպանության հուշահամալիր կառուցել 1965-ին (video) Անվտանգության նեղ ընկալումն ինքնին անվտանգային խնդիր է․ Վահե Հովհաննիսյան Այսօր քաղաքացի Փաշինյանի մեծ ստի օրն է. այն սկսվեց խորովածով և շարունակվեց քելեխի սեղաններով Վիճաբանություն հարեւանների միջեւ. նրանցից մեկը զենքով սպառնացել է 36-ամյա տղամարդը տեղափոխվել է բաժին Այսօր ես հարգանքի տուրք եմ մատուցում 1.5 միլիոն հայերի հիշատակին, որոնք սպանվել են Հայոց ցեղասպանության ընթացքում. Քիմ Քարդաշյան Սպասվում է անձրև և ամպրոպ Արժանապատվորեն պահել Սրբությունները, որոնք ժառանգվել են մեր նախնիների կողմից, հավատարիմ մնալ եկեղեցուն ու ազգային արժեքներին. Տեր Մուշե Երեք օր լույս չի լինելու Աննա Վարդապետյանին նկար են նվիրել. «Հրապարակ» 9.5 մլն դրամ ծախսել են, որից 4.5 մլն-ն՝ կերել. «Հրապարակ» Թրամփը և Փաշինյանը ապրիլի 23-ին հեռախոսազրույց չեն ունեցել․ ՀՀ-ում ԱՄՆ դեսպանատուն Կառավարությունը, պաշտոնը և փողը անցողիկ են, իսկ Հայ Առաքելական Եկեղեցին իր առաքելության մեջ՝ անփոփոխ ԱՄՆ պետքարտուղարի փոխտեղակալը մասնակցել է Հայոց ցեղասպանության հիշատակի արարողությանը Ծառուկյանը նշել է Թոփուրիային տապալելու սցենարը Հայոց ցեղասպանության 111-րդ տարելիցին նվիրված հիշատակի միջոցառում՝ Ռիգայում Հրդեհ է բռնկվել Չկալով գյուղի տներից մեկում Ալ-Շարաան կոչ է արել ԵՄ-ին դադարեցնել Իսրայելի հարձակումները Սիրիայի վրա Բացառիկ գտածոներ՝ Հայոց ցեղասպանության թեմայով Գյումրի-Աշոցք ավտոճանապարհը և Գյումրի-Երևան ավտոճանապարհի Լանջիկի հատվածը փակ են Վերջին հարցումների տվյալները հուսադրող չեն եղել ՔՊ-ի համար․ «Հրապարակ»
Ամենաընթերցվածները
Շուտով
Ապրիլի 22-ին՝ ժամը 14։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Խաչիկ Մանուկյանը Ապրիլի 22-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Էլյանորա Մանանդյանը Ապրիլի 22-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Երվանդ Բոզոյանը Ապրիլի 22-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Վիգեն Հակոբյանը Ապրիլի 22-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Իշխանյանը Ապրիլի 21-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը Ապրիլի 21-ին՝ ժամը 13։30-ին, Հայելի ակումբի հյուրն է քաղաքագետ Արթուր Մարտիրոսյանը Ապրիլի 21-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ալբերտ Բազեյանը Ապրիլի 21-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Վոլոդյա Հովհաննիսյանը Ապրիլի 20-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Թաթուլ Պետրոսյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am