Տեր-Պետրոսյանն ու Փաշինյանը՝ սերգոջանական

Քաղաքական անբարոյականության հիմնադիր–նախագահը

Անկախ Հայաստանի քաղաքական կյանքն անբարոյական դարձավ Լևոն Տեր–Պետրոսյանի քավորությամբ։

Երբ «Ղարաբաղ» անունը կրող կոմիտեի անդամը, «Պայքար, պայքար մինչև վերջ» կարգախոս ունեցող քաղաքական հոսանքի կարկառուն ներկայացուցիչը («վերջի» տակ նկատի ունեին Ղարաբաղի միավորումը Հայաստանին), Ղարաբաղյան շարժման ալիքի վրա իշխանության եկած մարդը հայտարարում է, որ Ղարաբաղը խոչընդոտում է Հայաստանի զարգացմանը, քաղաքականությունը դառնում է անբարոյականություն։

Տեր–Պետրոսյանը 1997–ին հայտարարեց, որ «Սերգո ջանը» լավ կապրի, եթե Ղարաբաղի տարածքները հանձնենք Ադրբեջանին՝ Ղարաբաղի կարգավիճակի հարցը թողնելով չլուծված։

ՀՀ 1–ին նախագահն առաջարկում էր Ղարաբաղը հանձնել Ադրբեջանին ու Հայոց ցեղասպանության միջազգային ճանաչման հարցը հանել պետության արտաքին քաղաքականության օրակարգից, որպեսզի Ադրբեջանի ու Թուրքիայի հետ սահմանները բացվեն ու «Սերգո ջանը» լավ ապրի։

Լևոն Տեր–Պետրոսյանի հոգեզավակ Նիկոլ Փաշինյանը գործնականում կյանքի կոչեց լևոնական այդ գաղափարները և հիմա «Սերգո ջանի» լավ ապրելու համար առաջարկում է արդեն հանձնել Հայաստանի տարածքները, որպեսզի Ադրբեջանի ու Թուրքիայի սահմանները բացվեն և կյանքը դառնա մեղր։

Քիրվայական միջավայրի թերմացքը

Լևոն Տեր–Պետրոսյանի համար Ղարաբաղի հարցն իշխանության գալու միջոց էր։ Հենց դարձավ ՀՀ նախագահ, դավաճանեց այն ամենին, ինչի համար պայքարի էր դուրս եկել։

Լևոնը 1988–ին նացիոնալ–պոպուլիստ էր։ Հետո դարձավ խոր կղերապահպանողական, իսկ իշխանությունից հեռացվելու նախաշեմին՝ թրքաբոլշևիկ Ղուկաս Ղուկասյանի հետևորդ։ Լևոնը, Ղուկասյանի պես, հավատում էր, որ թուրքերը փոխվել են ու կարելի է նրանց հետ լեզու գտնել՝ ազգային հարցից հրաժարվելով։ Ղուկասյանը հավատացել էր կոմունիստական ինտերնացիոնալին ու զենք էր հասցնում Աթաթուրքի գլխավորած Թուրքիային։ Լևոնը հավատացել էր կոսմոպոլիտիզմին, միջազգային դայակների խաղաղարար առաքելությանը և կարծում էր, որ պացիֆիզմը վրա է հասնում այն պահին, երբ դու անընդհատ զիջում ես։ Նիկոլը գործնականում ապացուցում է լևոնական գաղափարների կործանարար ու հակապետական բնույթը։

Ի դեպ, լևոնական ոճի քաղաքական անբարոյական է նաև Նիկոլ Փաշինյանը։ Նիկոլը Լևոնի քաղաքական գործունեության թերմացքն է։ Եթե Լևոնը նացիոնալ–պոպուլիզմն օգտագրծեց իշխանության գալու համար, ապա Նիկոլն օգտագործեց սոցիալ–պոպուլիզմը։

Ինչպես որ Լևոնը դավաճանեց Ղարաբաղյան շարժմանը և շարժման բուն նպատակին, այնպես էլ Նիկոլը դավաճանեց սոցիալական արդարության հաստատման, հակաօլիգարխիկ ու հակակոռուպցիոն շարժիչ ունեցող զանգվածային շարժմանը (նիկոլենք դրան «թավշյա հեղափոխություն» անունը տվեցին)։ Երկուսն էլ ի վերջո գործեցին Արցախի դեմ։ Նիկոլն արյան գնով կյանքի կոչեց Արցախից ազատվելու տերպետրոսյանական ծրագիրը։ Ու հիմա լևոնական կոդերով քարոզ է տանում, թե բա Ադրբեջանի և Թուրքիայի հետ սահմանները կբացվեն ու «Սերգո ջանը» լավ կապրի։

Ինչպես է հայրը «քցում» որդուն և ինչպես է պետք սրանց գցել աղբարկղը

Անվերջ կարելի է նայել, զարմանալ ու զզվել Տեր–Պետրոսյանի վարքագծից։ Նիկոլի վարչապետ դառնալուց հետո Տեր–Պետրոսյանը հրապարակավ կամ լատենտ տարբերակով աջակցել է Փաշինյանին, ողջունել նրա բոլոր ապօրինությունները, սատարել պետական կառավարման խայտառակ որակին և կռիվ տվել նրա ընդդիմախոսների դեմ։ Բայց հիմա ուզում է տարանջատվել «ժողովրդի» վարչապետից։ Դա էլ է անբարոյականություն։ Ասել է թե՝ Տեր–Պետրոսյանը թե՛ մարդկային, թե՛ քաղաքական առումով անբարոյական է։

2008–ին Լևոնը, իշխանությունից վռնդվելուց հետո, վերադարձել էր քաղաքականություն որպես երդվյալ սերգոջանական։ Նիկոլն էլ «մարտի 1» կազմակերպեց, որպեսզի իր քաղաքական հոգեհայրը դառնա նախագահ ու իրականացնի Արցախի փուլային հանձնման ծրագիրը։ Սրանք 10 մարդու գլուխ կերան, բայց պետությունը կարողացավ պաշտպանել ինքն իրեն։

1998–ի իշխանափոխությունից ու 2008–ի մարտի 1–ից հետո լևոնանիկոլական թիմին համարժեք իրավաքաղաքական գնահատականներ չտրվեցին, ու հենց դա էր պատճառը, որ քիրվայականության մոլախոտը աճեց և իրենով լցրեց ամբողջ դաշտը։ Վերջում էլ իշխանության եկավ քաղաքականության անբարոյականության հիմնադրի թերմացքն ու ստացանք այս ողբերգությունը։

Հայաստանն ու Արցախը առողջացնելու կարևորագույն նախապայմանը, հետևաբար, քաղաքական մոլախոտերին հիմքից մաքրելն է։ Առաջին հերթին գաղափարական առումով։ Մինչև այս գործը չարվի, մեր երկիրը ոտքի կանգնելու հնարավորություն չի ունենա։ Արտահերթ ընտրությունները պետք է օգտագործվեն այդ նպատակով։

unnamed

Կորյուն Մանուկյան

7or.am

դիտվել է 682 անգամ
Լրահոս
Յուրաքանչյուր հերթական զիջումից առաջ ոչ թե երախտագիտության կեցվածք, այլ ծայրահեղ ցինիզմ Պետության հաշվին հերթական պայմանագրերն են կնքվել՝ առանց մրցույթի․ «Փաստինֆո» Բա մինչ այդ ո՞վ էր վերահսկում։ Ո՞վ է պատասխանատու, որ վերահսկողությունը ժամանակին չի իրականացվել Ռուբինյանը պաշտոնից ազատելու կարգադրություն է ստորագրել Այս դեպքը ոչ այլ ինչ է, քան Հայաստանում հանրային առողջապահության ոլորտի լիակատար ձախողում․ Լուսինե Յաղջյան Իսրայելական թերթ. «Էրդողանը Թուրքիան վերածել է ռեգիոնալ դերակատարի» Գեղարքունիքում ավտովթարի հետևանքով մահացած վարորդը օրեր առաջ էր հայր դարձել․ կան 3 վիրավորներ Թանդիլյան․ Արցախի հայկական պատմությունը վերաշարադրում են Փաշինյանն ու Ալիևը Ազատությո՛ւն Լևոն Մնացականյանին և բոլոր պատանդառված հայորդիներին. Գառնիկ Դանիելյան Նախ հայաթափեցին Արցախը, հիմա ջնջում են հայկական հետքը Հարցաքննվել են ԱԱԾ-ականներ. «Հրապարակ» Վեհափառը և արքեպիսկոպոս Ակսիյը քննարկել են հայ և ռուս եկեղեցիների համագործակցությունը Արման Բաբաջանյանի գույքի և եկամուտների օրինականությունն ուսումնասիրվո՞ւմ է դատախազությունում Հայաստանի ազգային պատկերասրահում կբացվի «Մարդկության դեմքը. Սուրենյանցի «Լքյալը» և հումանիստական արվեստը» միջազգային ցուցահանդեսը ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարի հորդորը Թրամփի քայլերից հետո Հայ և ամերիկացի զինծառայողներն անցկացրել են «Փյունիկ» դասակի ամենամյա սերժանտական վերապատրաստումը Մայր Աթոռը ՀՀ իշխանություններից պահանջում է քայլեր ձեռնարկել Արցախի ժառանգության պաշտպանության համար Թրամփը հայտարարել է Մոսկվայի և Կիևի միջև էներգետիկ հրադադարի մասին Լուկաշենկոյի հայտարարության համար հաշիվ կարող է պահանջել նա, ով Արցախը չի հայտարարում Ադրբեջանի մաս Ես գիտեմ՝ ինչպես հաղթել Արման Ծառուկյանին. Մաուրիսիո Ռուֆի Թուրքիայի ԱԳ կայցելի Ադրբեջան. ինչ հարցեր են օրակարգում Ռուբեն Վարդանյանի կինը գեղանկարչական հավաքածու է նվիրաբերել Գյումրի քաղաքին Դանիայի վարչապետը Գրենլանդիայի հարցով ԱՄՆ-ի հետ խաղաղ լուծման հույս ունի «Ուժեղ Հայաստան» կուսակցությունում տեղի են ունեցել նոր նշանակումներ Իրանի միջուկային քաղաքականությունը մնում է հստակ և անփոփոխ. Իրանի ԱԳՆ
Ամենաընթերցվածները
Շուտով
Սեպտեմբերի 15-ին՝ ժամը 14։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Երվանդ Բոզոյանը Սեպտեմբերի 15-ին՝ ժամը 13։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Սուրեն Սուրենյանցը Սեպտեմբերի 15-ին՝ ժամը 12։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Վիգեն Հակոբյանը Սեպտեմբերի 15-ին՝ ժամը 11։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Էդգար Էլբակյանը Սեպտեմբերի 14-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Աշոտ Անդրեասյանը Սեպտեմբերի 14-ին՝ ժամը 12։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Զոհրաբյանը Սեպտեմբերի 14-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը Սեպտեմբերի 11-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմենակ Դանիելյանը Սեպտեմբերի 11-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Սերգեյ Շաքարյանցը Սեպտեմբերի 11-ին՝ ժամը 14։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Էլոնորա Մանանդյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am