Մի հուզիչ հրավերք Ալիևին Մոսկվայից. Օպերացիա՝ պոկել Ալիևին Էրդողանից

ՀԱՊԿ-ի դռները պետք է միշտ բաց լինեն բոլոր պետությունների, այդ թվում՝ Ադրբեջանի համար, «Իզվեստիա»-ի փոխանցմամբ, երեկ հայտարարել է Ռուսաստանի փոխարտգործնախարար Անդրեյ Ռուդենկոն՝ նշելով մի դետալ, որն այսօր խանգարում է Ադրբեջանի անդամակցությանը ՀԱՊԿ-ին։

Ընդգծելով, որ կազմակերպության կանոնադրության որոշ կետեր ենթադրում են դիվանագիտական հարաբերություններ մասնակից երկրների միջև՝ նա շեշտել է՝ պաշտոնական Բաքվի և Երևանի միջև նման համագործակցություն չկա։ «Հենց որ դրանք հաստատվեն, իսկ մենք հույս ունենք, որ վաղ թե ուշ դա տեղի կունենա, այդ ժամանակ հարցը հնարավոր կլինի դնել գործնական մակարդակի վրա», - ասել է Ռուսաստանի փոխարտգործնախարարը։

Տարիներ շարունակ Մոսկվան «աչքերը ջուր կտրած» սպասում է Ադրբեջանի հնարավոր անդամակցությանը թե՛ Եվրասիական տնտեսական միությանը, թե՛ Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպությանը: Դրա մասին խոսում են ռուսական տարբեր հարթակներում, ընդ որում՝ ամենաբարձր մակարդակով:

Բայց Բաքվից մշտապես ի պատասխան հնչել են սառը հայտարարություններ, որոնք այսպես ասած՝ դիվանագիտորեն հարցից շրջանցելու, հեռանալու միտում են ունեցել:
Հիմա, փաստորեն, քննարկումներն առավել ակտիվ են դարձել ղարաբաղյան պատերազմից հետո։ Ավելին՝ արդեն կա որոշակի զգուշավոր գործընթաց ԵԱՏՄ-ի շրջանակներում։

Ղազախստանը ադրբեջանական կողմին հրավիրեց մասնակցելու ԵԱՏՄ երկրների միջկառավարական խորհրդի վերջերս կայացած նիստին։ Երևանը դեմ էր, և քանի որ կոնսենսուս չեղավ, ադրբեջանական պատվիրակությունը չժամանեց Կազան, թեև պատրաստ էր ժամանել հյուրի կարգավիճակով:

Եթե դեպի ԵԱՏՄ-ի անդամակցության հնարավորության դեպքում որոշակի զգուշավոր կա Բաքվի կողմից, նրանք գերադասում են անորոշ պատասխաններ տալ, ապա ՀԱՊԿ-ի մասին Ադրբեջանի իշխանություններն ընդհանրապես չեն խոսում։

Հայաստանը ռազմաքաղաքական դաշինքի մեջ է Ռուսաստանի հետ ՀԱՊԿ-ում, իսկ Ադրբեջանը, գոնե անցյալ տարվա պատերազմի համատեքստում, Թուրքիայի աջակցությամբ ցույց տվեց, թե ով է նրա դաշնակիցը: Ադրբեջանի հիմնական ռազմաքաղաքական դաշնակիցը ՆԱՏՕ-ի անդամ Թուրքիան է։

Հայաստանն, իհարկե, Ռուսաստանի դաշնակիցն է, սակայն, վերջին զարգացումները ցույց են տալիս, որ Ադրբեջանը Ռուսաստանի համար պակաս կարևոր չէ, ավելին՝ թվում է, թե Ադրբեջանն ավելի մեծ արժեք է ներկայացնում իրենից Մոսկվայի համար:
Այլապես ինչպե՞ս բացատրեց ՌԴ փոխարտգործնախարարի հրավերքն Ադրբեջանին՝ ՀԱՊԿ:

Բայց մեծ հարցական է, թե Ալիևին պե՞տք է ՀԱՊԿ-ին անդամակցություն, նա առանց այն էլ ՀԱՊԿ-ականների հետ առանձին-առանձին ունի հրաշալի հարաբերություններ:
Հետևաբար՝ արժե՞ արևմուտքին զայրացնել ու անդամակցել ՀԱՊԿ-ին...

Ըստ ամենայնի, Ալիևը դիվանագիտորեն «կցրի» ՀԱՊԿ-ի թեման: Ինչի՞ն է պետք՝ ՀԱՊԿ-ին անդամակցությունը: Ադրբեջանը գերազանց, այդ թվում՝ ռազմատեխնիկական հարաբերութուններ ունի ՀԱՊԿ անդամ Ռուսաստանի, Բելառուսի հետ, իսկ ՀԱՊԿ անդամ վեց երկրներից երկուսը՝ Ղազախստանը և Ղրղըզստանը Ադրբեջանի հետ անդամակցում են թյուրքալեզու պետությունների կազմակերպությունում, և ունեն եղբայրական հարաբերություններ։

Եվ հետո՝ եթե անգամ Հայաստան-Ադրբեջան դիվանագիտական հարաբերություններ հաստատվեն՝ Մոսկվան համարում է, որ Ալիևը կցանկանա՞ ՀԱՊԿ-ին անդամակցել:
Իսկ ընդհանուր առմամբ, զարմանալի է Մոսկվայի ձգտումը՝ Ալիևին դեպի իր կողմ քաշել: Կրեմլում այդքան միամի՞տ են, որ կարծում են, որ Ալիևին կկարողանան կտրել Էրդողանից...

Մետաքսյա Շալունց

դիտվել է 5567 անգամ
Լրահոս
На западе Украины горит немецкий завод Թիվ 23 երթուղու ավտոբուսի վարորդին ծեծի են ենթարկել. նա տեղափոխվել է հիվանդանոց Ծեծկռտուք՝ Հովիկ Աբրահամյանի նախկին վարորդի ռեստորանում․ կալանավորել են Դավիթ Համբարձումյանի եղբորը Արթիկ-Անուշավան ավտոճանապարհին «BMW»-ն դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց և կողաշրջված հայտնվել ձորակում Դիմել եմ Հայաստանյան դաշտում գործող 15 ուժի. Կարապետ Պողոսյան «ՌԴ-ի իշխող քաղաքական կուրսի մահվան մասին լուրերը չափազանցված են»․ Շարմազանով Human Rights Watch․ Ադրբեջանում հայ բանտարկյալները զրկված են ընտանիքների հետ կանոնավոր կապից Տնտեսական, թե՞ քաղաքական հաշվարկ․ փորձագետը՝ ՀՀ պետական պաշտոնյաների աշխատավարձերի բարձրացման մասին Ահաբեկե՞լ են Փոստանջյանի ընտանիքիքն․ մանրամասներ Տուգանվել են «ՌԱԴԻՈՏՈՒՆ», «ԱՎՏՈՌԱԴԻՈ» և «ՆՈՅՅԱՆ ՏԱՊԱՆ» ընկերությունները «Հրաշք այգու» ծեծկռտուքի մասնակիցները բերման են ենթարկվել UFC 331-ից հետո Ծառուկյանն ու Ռուֆին 60 օրով հեռացվել են մենամարտերից Անդրանիկ Թևանյանի խափանման միջոցը երկարացվեց Լևոն Ազիզյանը մանրամասնում է Պատգամավորները ԱՄՆ հավատարմատարին մտահոգություն են հայտնել ՀՀ-ում ընթացող գործընթացների առնչությամբ Ավտովթար՝ Երևանում. Արտաշատի խճուղում «Lada Granta»-ն բախվել է կայանված «Mercedes»-ին. կա վիրավոր Իսրայել Կացը սպառնում է Քրիստինե Գրիգորյանը Բաքու է մեկնել Արեգնազ Մանուկյանի խափանման միջոցը փոխվեց Թրամփը հայտարարել է ԱՄՆ-ում մեծ քանակությամբ զինամթերքի առկայության մասին Ինչի՞ց եք վախեցած․ բաց դատ արեք, թող հասարակությունը համոզվի․ Սուքիասյան (video)
Ամենաընթերցվածները
Շուտով
Սեպտեմբերի 23-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հենրիխ Դանիելյանը Սեպտեմբերի 23-ին՝ ժամը 11։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Դերենիկ Մալխասյանը Սեպտեմբերի 23-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արման Աբովյանը Սեպտեմբերի 23-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Տիգրան Չոբանյանը Սեպտեմբերի 22-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ձյունիկ Աղաջանյանը Սեպտեմբերի 22-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Երվանդ Բոզոյանը Սեպտեմբերի 22-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Սուրեն Սուրենյանցը Սեպտեմբերի 21-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Կարապետ Պողոսյանը Սեպտեմբերի 21-ին՝ ժամը 14։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Սուրեն Սուրենյանցը Սեպտեմբերի 21-ին՝ ժամը 12։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Զոհրաբյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am