Հատուկ տաղանդ՝ հակառուսականության աճի գործում. Մոսկվայի տեղի վրա աչք ունեն ուրիշները

Ռուս-հայկական հարաբերությունները փորձված են ժամանակով, «Аргументы и Факты» թերթին տված հարցազրույցում հայտարարել է Ռուսաստանի արտգործնախարար Սերգեյ Լավրովը՝ վստահեցնելով, որ կասկած չունի, որ այդ հարաբերությունները կշարունակեն զարգանալ փոխվստահության, ռազմավարական գործընկերության և դաշնակցային փոխգործակցության ոգով: «Մեր երկիրը միշտ պատրաստ է ուս-ուսի տված լինել եղբայրական հայ ժողովրդին: Դա են վկայում Ռուսաստանի, անձամբ նախագահ Պուտինի միջնորդական ջանքերը, որոնց շնորհիվ հնարավոր դարձավ 2020-ի աշնանը Լեռնային Ղարաբաղում ռազմական առճակատման կասեցումը՝ տարածաշրջանում իրավիճակի կարգավորման գործընթաց սկսելու համար»,- ասել է նա։

Ըստ նրա, այսօր, ընդհանուր առմամբ, հաջողությամբ իրականացվում են Ադրբեջանի, Հայաստանի և Ռուսաստանի ղեկավարների եռակողմ համաձայնագրերը, որոնք արձանագրված են 2020 թ. նոյեմբերի 9-ի, ինչպես նաև 2021թ. հունվարի 11-ի հայտարարություններում: «Խոսքը, մասնավորապես, վերաբերում է հակամարտության հումանիտար և սոցիալ-տնտեսական հետևանքների վերացմանը, Հարավային Կովկասում տրանսպորտային և տնտեսական կապերի ապաշրջափակմանը: Ռուսական օգնությունը բարձր են գնահատում մեր հայ ընկերները:

Ըստ Լավրովի, կարևոր է նաև հասկանալ, որ Ռուսաստանի և Հայաստանի հարաբերությունները չեն սահմանափակվում միայն Լեռնային Ղարաբաղի խնդրով: «Մենք հաստատեցինք աննախադեպ ակտիվ և վստահելի քաղաքական երկխոսություն ամենաբարձր և այլ մակարդակներում: Միայն այս տարի մեր ղեկավարները երկու անգամ հանդիպել են և բազմաթիվ հեռախոսազրույցներ ունեցել: Մայիսի սկզբին ես այցելեցի Երևան: Միջխորհրդարանական փոխանակումներ են իրականացվում:

Հայ-ռուսական հարաբերությունների վերաբերյալ բացասական այս աստիճանի մակարդակ, թերևս, չի եղել երբեք: Չնայած այն փաստին, որ Ռուսաստանը հայ ժողովրդին իսկապես տաբեր հարցերում աջակցում է՝ վերջին պատերազմի ժամանակ զենքի մատակարարումից մինչև քովիդի դեմ պատվաստանյութի տրամադրում, վարկանիշային առումով, իրադրությունն իսկապես աղետալի է:

Տպավորություն է, որ Ռուսաստանում հատուկ տաղանդ ունեն Հայաստանում հակառուսական տրամադրություններ արթնացնելու հարում: Թուրքիայի ու Ադրբեջանի հետ ռազմավարական մակարդակի հասած գործընկերությունը մի կողմից, տարիների շարունակ Ադրբեջանին ռուսական զենք վաճառելը մյուս կողմից, պատերազմից հետո Ռուսաստանի դրսևորած չեզոք կեցվածքը՝ արդեն խաղաղապահ առաքելության շրջանակներում էլ՝ նոր դրսևորում էր:

Հայաստանի տարածք են ներխուժել գրեթե երկու շաբաթ ադրբեջանական բանակի ստորաբաժանումներ, և մեզ Ռուսաստանից փորձագետների ու բլոգերների մակարդակով ասում են՝ «դուք պետք է ձեզ պաշտպանեք»: Այսինքն՝ չկա քաղաքական մակարդակով աջակցություն ռազմավարական դաշնակցի նկատմամբ, պաշտոնական հայտարարությամբ՝ արդեն 2 շաբաթ: Եվ այդ ամենի հիմքում պարզ է, որ պատճառը Թուրքիայի ու Ադրբեջանի զայրույթը չարթնացնելն է, որ հանկարծ Բաքուն չբարձրացնի Լեռնային Ղարաբաղից ռուս խաղաղապահների դուրսբերման հարցը:

Բայց տպավորություն է, որ Ռուսաստանում որևէ մեկին չի անհանգստացնում Հայաստանում հակառուսական տրամադրությունների աճող դինամիկան: Լավրովը հույս է հայտնել, թե ռուս-հայկական հարաբերությունները կշարունակեն զարգանալ փոխադարձ վստահության և ռազմավարական գործընկերության ոգով, սակայն, ցավոք, նկատվում է հայ-ռուսական հարաբերություններում վստահության անկումը, և իհարկե, դրանում մեղքի հիմնական բաժինը Փաշինյանի իշխանությանն է, սակայն մյուս կողմից՝ պարզ չէ, թե Մոսկվայի համար այսօր ինչ է իրենից ներկայացնում Հայաստան պետությունը՝ անկախ նրանից, թե ով է Հայաստանի ղեկավարը:

Ի դեպ, ռուսաստանցի վերլուծաբաններն էլ հոռետես են և պարբերաբար գրում են, որ Հայաստանում սկսել են քիչ վստահել Ռուսաստանին և դաշնակիցներ են փնտրում Արևմուտքում։ Օրինակ՝ expert.ru-ն «Պայքար Հայաստանի համար» հոդվածում գրում է․ - «Տարածաշրջանում ստեղծված իրավիճակից շտապեցին օգտվել ԱՄՆ-ն ու Ֆրանսիան, որոնք իրենց աջակցությունն են հայտնել Հայաստանին։ Ֆրանսիայի նախագահ Էմանյուել Մակրոնը Փաշինյանի հետ հեռախոսազրույցի ընթացքում հանդես է եկել հայկական տարածքից ադրբեջանցի զինվորականների անհապաղ դուրսբերման օգտին: Իսկ ԱՄՆ նախագահի ազգային անվտանգության հարցերով խորհրդական Ջեյք Սալիվանը հայտարարել է, որ ամերիկյան կողմը կպահանջի Ադրբեջանից զորքերը դուրս բերել հայկական տարածքից։ Այդ հայտարարությունները հազիվ թե ազդեն Ադրբեջանի վրա, բայց վկայում են այն մասին, որ Վաշինգտոնն ու Փարիզը դեմ չեն զբաղեցնել Մոսկվայի տեղը որպես Երևանի գլխավոր դաշնակից»։

Մետաքսյա Շալունց

դիտվել է 4005 անգամ
Լրահոս
Օրակարգի էվոլյուցիան. ո՞վ և ինչպե՞ս է Հայաստանում ձևավորում հակառուսական նարատիվները. «Փաստ» Եվրոպայի վերափոխման շտրիխներն ու դրանց «հեռավոր» արձագանքները. «Փաստ» Բայրամովը՝ TRIPP-ի մասին Հայաստանի դեղագործական շուկան. մեծ փողեր, նեղ շրջան և պետական վերահսկողության ձախողումները. «Փաստ» Դատարան է հանձնվել «Արմենիկում»-ի տնօրենի վերաբերյալ քրվարույթի նյութերը Կառավարությունը հրապարակել է «ՀԱԵ-ում առաջացած ճգնաժամի և լուծման ուղիների մասին» զեկույցը «Աստված չտա մեկդ աչքիս ալա-բուլա երեւա». Փաշինյանը համայնքապետերին զգուշացրել է. «Իրավունք» Ռուսաստանը որոշել է վա-բանկ գնալ․ «Հրապարակ» Խաղաղության «աղավնիներն» ու անվերջանալի պահանջները. «Փաստ» Ո՞ր դեպքերում պարտադիր ժամկետային զինվորական ծառայության անցնելու պարտականությունը կհամարվի իրացված Ի՞նչ է սպասվում ՔՊ-ի հետ դաշինք կազմած համայնքապետերին. «Փաստ» ԱԳՆ-ում միանշանակ չեն ընդունել մի շարք գործընկերների պարգևատրումները․ «Ժողովուրդ» ՔՊ-ն Ստեփանավանում ավագանու ցուցակը վստահել է 37 անշարժ գույք հայտարարագրած Արայիկ Ներսիսյանին Փաշինյանի հայտարարությունից հետո դատական համակարգում լարվածություն է․ «Ժողովուրդ» Կաթողիկոսին դեռևս արգելված է լքել սեփական երկիրը Ողբերգական դեպք՝ Երևանում. «Հաղթանակ» կամրջի տակ հայտնաբերվել է տղամարդու մարմին Քանաքեռավանում ջրամատակարարվող ջուրը աղտոտված է Նիկոլ Փաշինյանը հանդիպել է Ռեջեփ Թայիփ Էրդողանի հետ Հնդկաստանը կոչ է արել բարեփոխել ՄԱԿ-ը՝ հաշվի առնելով Գլոբալ հարավի շահերը 12 ժամ ջուր չի լինի
Ամենաընթերցվածները
Շուտով
Սեպտեմբերի 24-ին՝ ժամը 15։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմենակ Դանիելյանը Սեպտեմբերի 24-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Գառնիկ Դանիելյանը Սեպտեմբերի 24-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմենուհի Կյուրեղյանը Սեպտեմբերի 24-ին՝ ժամը 11։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Սուրեն Սուրենյանցը Սեպտեմբերի 24-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Էդիկ Անդրեասյանը Սեպտեմբերի 23-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հենրիխ Դանիելյանը Սեպտեմբերի 23-ին՝ ժամը 11։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Դերենիկ Մալխասյանը Սեպտեմբերի 23-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արման Աբովյանը Սեպտեմբերի 23-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Տիգրան Չոբանյանը Սեպտեմբերի 22-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ձյունիկ Աղաջանյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am