Չեք տեսնո՞ւմ, որ կա ուղղորդում.Քոչարյան (video)
«Այսօր Ադրբեջանում հնչած բոլոր հայտարարությունները պետք է դիտել Հայաստանում ներքաղաքական պրոցեսների կոնտեքստում: Այդ տեսանկյունից մենք պետք է ամեն ինչ անենք, որ մեր ներքաղաքական օրակարգը չթելադրվի Ադրբեջանի կողմից: Ես չեմ կասկածում, թե ինչ նախապատվություններ ունեն այս ընտրությունների կոնտեքստում, չեմ կասկածում՝ ում կցանկանային ընտրված տեսնել ՀՀ վարչապետ, իսկ սա նշանակում է, որ իրենք փորձելու են քայլեր ձեռնարկել եւ հայտարարություններով, եւ այլ քայլերով մեր ընտրական գործընթացի վրա ազդելու համար: Բանաձեւը պետք է լինի այսպիսին. երբեք Ադրբեջանը չպետք է օրակարգ թելադրի Հայաստանի համար: Եթե մենք բոլոր կարողանանք այդ անկյան տակ խնդրին նայել, ապա հնարավորություն կունենաք չենթարկվել նման կարգի ազդեցություններին»,- «Հայաստան» դաշինքի ղեկավարների ասուլիսի ժամանակ նշեց ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը:
Ադրբեջանը խաղաղության քարոզ է անում՝ նպաստելով Նիկոլ Փաշինյանի վերաարտադրությա՞նը, այսինքն ուղղորդո՞ւմ են հասարակությանը, Քոչարյանն արձագանքեց. «Այո, դուք չեք տեսնո՞ւմ, որ փորձում են ուղղորդել»:
