Ցավոտ ճշմարտություն, պողոսական կտեր

Թեպետ բառացիորեն մի քանի օր առաջ Նիկոլ Փաշինյանը սովորական հիստերիա էր բարձրացրել, թե սուտ են, ընդդիմադիրների տարածած տեղեկություննեը, որ ինքը պատրաստվում է հերթական ստորագրվելիք երրորդ փաստաթղթով նոր տարածքներ զիջել իր կիրթ բարեկամին, եւ սովորույթի ուժով լկտիաբար ստեց՝ ասելով, որ այո, ստորագրելու է փաստաթողթ, բայց դա լինելու է հայամետ, բխելու է հայկական շահից, այդուհանդերձ ինչպես կասեն անբարոյականի եւ գողի օրերը հաշված են, Փաշինյանի ստերը ջրի երես հանելու համար այս պարագայում ոչ թե 40, այլ ընդամենը չորս օր պահանջվեց:
Հայաստանի թիվ մեկ քավորը՝ Նիկոլ Փաշինյանի նաեւ մանկության ընկեր, իջեւանցի Վահե Ղալումյանը հաստատեց, որ առնվազն 6- 7 գյուղ մտադիր են հանձնել ադրբեջանական կողմին:
Ի պատասխան tert.am-ի հարցի, իմքայական պատգամավորը, որը նաեւ Տավուշի նախկին մարզպետն էր, ասել է որ հանձնելու մասին լուրերը ոչ կարող է հերքել, ոչ հաստատել, բայցեւայնպես հաջորդ վայրկյանին հաստատել է: Նախ ասել է՝ « Եթե չեմ սխալվում, փաստաթուղթն ամբողջական տարբերակն է և նման բան այնտեղ չկա: Հանձնաժողովը պետք է որոշի, թե հետագայում ինչ կանի, այդ փաստաթղթով հանձնաժողով է ստեղծվելու, որպեսզի սահմանային խնդիրներ ուսումնասիրի և լուծում տա»,-ասել է նա և չբացառել, որ հակառակորդը կարող է ստորագրել մի փաստաթուղթ, որը հարյուր տոկոսով հայկական շահերից է բխում:
Ապա նշել՝ Տավուշում կան ադրբեջանական հողեր, որոնք գտնվում են հայկական տիրապետության տակ և կան տարածքներ, որոնք ադրբեջանական հսկողության տակ են: «Բարխուդարլու, Սոֆուլու, Խեյրիմլի, Ոսկեպար, սա ինձ համար չէ, քարտեզով սրանք ադրբեջանական տարածքներ են: Ես ուրիշ քարտեզ չունեմ, դուք ունե՞ք, այդ գյուղերը գնացե՞լ եք, տեսե՞լ եք, և՞, միգուցե հանձնաժողովը եզրակածություն տա, որ հայկական են»:
Դիտարկմանը, թե ինչու ենք թշնամու հետ գնում նոր փաստաթղթի ստորագրման, երբ դեռ անգամ մեր գերիները չեն վերադարձվել, վերջինս շեշտել է՝ պետք է բանակցեն և դիտարկմանը, թե միայն պետք է գլխիկոր բանակցել՝ պատգամավորն արձագանքել է. «Գլխիկոր դուք եք բանակցում, մենք գլխիկոր չենք բանակցում: Պետք է բանակցենք, որ Հայաստան եկած ադրբեջանական ԶՈՒ-ն դուրս գա: Մինչև հիմա կռվել ենք, հիմա պիտի բանակցենք, որ հասկանանք»:
Կարելի էր, անշուշտ, զվարճանալ պատգամավորի հայտնած մտքերի առիթով, եթե իրականությունն այսքան ողբերգական ու տխուր չլիներ: Իսկ իրականության մասին ինչպես հայտնի է ՝ կամ տան փոքրից է հնարավոր իմանալ, կամ խենթից:
Եթե Փաշինյանի ամենահարազտ մարդը, ով նաեւ ծնունդով տավուշեցի է, չի վարանում խոսել այսպես կոչված ադրեբաջանական համայնքներից, ապա կարելի է չկասկածել, որ հարցն արդեն քննարկվել է թիմում եւ արդեն իսկ դրա համար հող են նախապատրաստում:Գրեթե նույնաբովանդակ հայտարարությամբ է հանդես եկել մեկ այլ իշխանական Հովիկ Աղազարյանը, նույն օրը լրագրողների հետ ճեպազրույցի ընթացքում նա ասել է «Ես կարծում եմ, որ դա անհրաժեշտ փաստաթուղթ է: Այստեղ կա իրադրություն, որ հայտնի դեպքերից հետո 90-ական թվականներից հետո բնակավայրեր կան, որոնք ադրբեջանական են եղել, բայց մեր հողերի մեջ են եղել և հակառակը, և այդ իրավիճակը գրեթե սիմետրիկ է, խնդիրը լուծելու համար սիմետրիկությունը չպետք է խախտվի»: Պատգամավորը ի տարբերություն նախորդի ավելի ճարպիկ է գտնվել, դառը իրականության մասին խոսելուց հետո պողոսներին կուտ է տվել նաեւ «Ես մտածել եմ մի 10 տարի հետո այնպիսի բանակ ստեղծեմ, որ Տիգրան Մեծի քարտեզը վերականգնեմ, և դա եղել է իմ մանկական երազանքը: Ես այդ բանակը կստեղծեմ, գաղափարը կտամ, ով էլ ուզում է լինի իշխանության ղեկին, և սահմանները կգծեմ Տիգրան Մեծի ժամանակվանից, և մենք պատմական հայրենիքի վրա կստեղծենք այս պետությունը»:

Անի Սահակյան

դիտվել է 3611 անգամ
Լրահոս
На западе Украины горит немецкий завод Թիվ 23 երթուղու ավտոբուսի վարորդին ծեծի են ենթարկել. նա տեղափոխվել է հիվանդանոց Ծեծկռտուք՝ Հովիկ Աբրահամյանի նախկին վարորդի ռեստորանում․ կալանավորել են Դավիթ Համբարձումյանի եղբորը Արթիկ-Անուշավան ավտոճանապարհին «BMW»-ն դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց և կողաշրջված հայտնվել ձորակում Դիմել եմ Հայաստանյան դաշտում գործող 15 ուժի. Կարապետ Պողոսյան «ՌԴ-ի իշխող քաղաքական կուրսի մահվան մասին լուրերը չափազանցված են»․ Շարմազանով Human Rights Watch․ Ադրբեջանում հայ բանտարկյալները զրկված են ընտանիքների հետ կանոնավոր կապից Տնտեսական, թե՞ քաղաքական հաշվարկ․ փորձագետը՝ ՀՀ պետական պաշտոնյաների աշխատավարձերի բարձրացման մասին Ահաբեկե՞լ են Փոստանջյանի ընտանիքիքն․ մանրամասներ Տուգանվել են «ՌԱԴԻՈՏՈՒՆ», «ԱՎՏՈՌԱԴԻՈ» և «ՆՈՅՅԱՆ ՏԱՊԱՆ» ընկերությունները «Հրաշք այգու» ծեծկռտուքի մասնակիցները բերման են ենթարկվել UFC 331-ից հետո Ծառուկյանն ու Ռուֆին 60 օրով հեռացվել են մենամարտերից Անդրանիկ Թևանյանի խափանման միջոցը երկարացվեց Լևոն Ազիզյանը մանրամասնում է Պատգամավորները ԱՄՆ հավատարմատարին մտահոգություն են հայտնել ՀՀ-ում ընթացող գործընթացների առնչությամբ Ավտովթար՝ Երևանում. Արտաշատի խճուղում «Lada Granta»-ն բախվել է կայանված «Mercedes»-ին. կա վիրավոր Իսրայել Կացը սպառնում է Քրիստինե Գրիգորյանը Բաքու է մեկնել Արեգնազ Մանուկյանի խափանման միջոցը փոխվեց Թրամփը հայտարարել է ԱՄՆ-ում մեծ քանակությամբ զինամթերքի առկայության մասին Ինչի՞ց եք վախեցած․ բաց դատ արեք, թող հասարակությունը համոզվի․ Սուքիասյան (video)
Ամենաընթերցվածները
Շուտով
Սեպտեմբերի 23-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հենրիխ Դանիելյանը Սեպտեմբերի 23-ին՝ ժամը 11։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Դերենիկ Մալխասյանը Սեպտեմբերի 23-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արման Աբովյանը Սեպտեմբերի 23-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Տիգրան Չոբանյանը Սեպտեմբերի 22-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ձյունիկ Աղաջանյանը Սեպտեմբերի 22-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Երվանդ Բոզոյանը Սեպտեմբերի 22-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Սուրեն Սուրենյանցը Սեպտեմբերի 21-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Կարապետ Պողոսյանը Սեպտեմբերի 21-ին՝ ժամը 14։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Սուրեն Սուրենյանցը Սեպտեմբերի 21-ին՝ ժամը 12։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Զոհրաբյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am