Ում վրեժն են հանում Հենրիխ Մխիթարյանից

Հայկական ֆուտբոլը ծանր ժամանակներ է ապրում: Ազգային հավաքականի ավագ, հայկական ֆուտբոլի պարծանք Հենրիխ Մխիթարյանը չի հրավիրվել ազգային հավաքականի կազմ՝ առաջիկա միջազգային հանդիպումներին մասնակցելու: Հայաստանի ֆուտբոլի ազգային հավաքականի ավագ Հենրիխ Մխիթարյանը անհամոզիչ է որակում իրեն առաջիկա միջազգային խաղերին չհրավիրելու` մարզչական խմբի հիմնավորումները:«Ի զարմանս ինձ՝ Հայաստանի ազգային հավաքականի մարզչական շտաբը տեղեկացրել է, որ ինչ-ինչ պատճառներով ես չեմ հրավիրվում հավաքական՝ առաջիկա միջազգային հանդիպումներին մասնակցելու։ Բերված պաշտոնական պատճառաբանությունները չեն բավարարում ինձ», - Ֆեյսբուքում գրել է իտալական «Ռոմա»-ի կիսապաշտպանը: Ավելի վաղ ազգային հավաքականի մարզիչ Խոակին Կապառոսը հրապարակել էր թիմ հրավիրված 23 ֆուտբոլիստների անունները, որոնց թվում Մխիթարյանի անունը չկա: Հայաստանի Ֆուտբոլի ֆեդերացիայի պաշտոնական կայքին տրված պարզաբանման մեջ Կապառոսը ասել է. «Հիմնական կազմի մի շարք ֆուտբոլիստներ այս անգամ բացակայում են ցուցակից: Մենք շատ լավ ենք ճանաչում այդ ֆուտբոլիստներին, մեծ հույսեր ենք կապում նրանց հետ և շատ կարևորում նրանց դերը, սակայն այս անգամ որոշել ենք հանգստի հնարավորություն տալ նրանց և գործի մեջ տեսնել մի քանի երիտասարդների: Հրավիրել ենք այն ֆուտբոլիստներին, որոնք իրենց լավ են դրսևորել ներքին առաջնությունում և ցանկանում ենք ստուգել նրանց կարողությունները Խորվաթիայի և Շվեդիայի կարգի հզոր հավաքականների դեմ խաղերում»:
Չթաքցնելով դժգոհությունը` Հենրիխ Մխիթարյանը միաժամանակ նշել է` «ես կանգնած եմ տղաների կողքին և հաջողություն եմ մաղթում նրանց առաջիկա խաղերում»։
Հիշեցնենք, որ Մխիթարյանի եւ հավաքականի ղեկավարության, կամ ավելի ճիշտ՝ իշխանությունների միջեւ լարվածությունն ակնհայտ դարձավ անցած տարի սեպտեմբերին:
«Լավ մարզավիճակում» չլինելու պատրվակով նա հրաժարվեց մասնակցել պաշտոնական երկու հանդիպումներին: Չնայած տեսակետներ էին հնչում, որ նույնիսկ չմարզված Հենրիխ Մխիթարյանը, եթե պայմանական ասած՝ «մեկ ոտքով» էլ խաղա, էլի կգերազանցի հավաքականի իր խաղընկերներին՝ մարզավիճակով էլ, խաղամակարդակով էլ:Հետեւաբար, պատճառները դեռեւս անցած տարի այլ տեղ էին տանում: Եթե հիշում եք՝ ՀՖՖ վերջին ընտրություններից հետո «թավշյա» շրջանակներից ամենակեղտոտ արշավը սկսեցին թե՛ Հենրիխ Մխինթարյանի, թե՛ հատկապես իր մոր՝ ՀՖՖ գործկոմի անդամ Մարինա Թաշչյանի դեմ, ով հանդգնել էր գործկոմի արտահերթ ընտրություններում նորից առաջադրվել, եւ չընտրվելուց հետո ջրի երես հանել հայկական ֆոտբոլի ադմինիստրացիայի կեղտոտ սպիտակեղենը, ասելով, որ սա ոչ թե ընտրություն էր, այլ խայտառակ շոու եւ այս պայմաններում ֆուտբոլը զարգանալ չի կարող:
Խոսքը ԱԱԾ նախկին տնօրեն Արթուր Վանեցյանի՝ ՀՖՖ նախագահի պաշտոնից հետո նոր գործկոմ ձեւավորելու ընտրության մասին էր: Ինչպես ժամանակը ցույց տվեց, Մխիթարյանի մայը չէր սխալվում: Որքան էլ թավշիստները հայկական ֆուտբոլի ձախողման համար մեղադրեն նախկիններին եւ նախեւառաջ Ռուբեն Հայրապետյանին,փաստը մնում է փաստ, որ նրա ժամանակ եւ շնորհիվ հայկական ֆուտբոլը գոնե այս վիճակում չէր հայտնվել, դասական կանոն է գործում ֆուտբոլում, կամ բնատուր այդպիսին ես եւ ինչպես Բրազիլիայի , Արգենտինայի մասին է ասվում՝. «Ծնվում են ֆուտբոլի գնդակով», կամ ոլորտը մեծ ներդրումներ է պահանջում: Այսօր, ցավալի է, բայց հայակական ֆուտբոլը որեւէ կանոնի չի ենթարկվում:
Հեղափոխությունից հետո երկրպագուներին մեծ ոգևորությամբ էին թավշիստները համակել, թե հեսա տեսեք հեղափոխություն ենք անելու նաեւ ֆուտբոլում, այդ փոփոխությունների մասին խոսվում էր անգամ հեղափոխության օրերին տարբեր ամբիոններից: Հեղափոխությունից հետո իշխանությունների սկսած արշավի արդյունքում Ռուբեն Հայրապետյանն, ի վերջո, իր տեղը զիջեց ԱԱԾ պետ Արթուր Վանեցյանին: Չի կարելի ասել, որ Վանեցյանի օրոք հայկական ֆուտբոլը ծաղկեց, բայց որոշակի քայլեր այդ ուղղությամբ այնուամենայնիվ արվում էին, դրա ապացույցն էլ նախորդ մրցաշրջանում հայկական թիմերի հաջողված ելույթները Եվրոպայի Լիգայում: Վանեցյանի հեռանալուց հետո սկսվեց հայկական ֆուտբոլի համար թերևս ամենատխուր շրջանը: Ի հեճուկս ճռճռան խոստումների, չեն բացվել նոր մարզադպրոցներ, նոր խաղադաշտեր: Ակնհայտ է, որ այն, ինչ այսօր կատարվում է հայկական ֆուտբոլում և ՀՖՖ-ում որևէ կերպ չի բխում ոչ ֆուտբոլիստների, ոչ երկրպագուների շահերից: Սա հերթական ոլորտն է, որը տապալում են թավշյա իշխանությունները:
Աբսուրդն այն է,որ անգամ հիմա, երբ պետությանը հասցրել են ինքնալուծարման, շարունակում են մանրախնդրությունն ընդդիմախոսների նկատմամբ , անգամ եթե դիմացինը ազգային պարծանք է: Փաշինյանական իշխանությունը անվարան ոչնչացնում է ամեն բան՝ բանակից ու պետական մյուս ինստիտուտներից սկսած, վերջացրած ֆուտբոլով:

դիտվել է 3106 անգամ
Լրահոս
Եվս մեկ ադրբեջանցի փորձագետ Երևանում դժգոհել է ԵԱՀԿ-ից Հայաստան-ԵՄ համատեղ հռչակագրի ենթակառուցվածքային չափումը․ Վահե Դավթյան Նոր մանրամասներ՝ Երևան-Սևան ճանապարհին տեղի ունեցած շղթայական վթարից «Գյումրիում օդի մեջ կախված է ատելությունը, ցավը և նաև Նիկոլի նկատմամբ զզվանքը, Մակրոնին էլ չեն տարբերում Նիկոլից». իրավապաշտպան Ով էլ լիներ ՀՀ ղեկավարը՝ Ֆրանսիան աջակցելու էր ու խորացնելու էր հայ-ֆրանսիական հարաբերությունները. Մուրադ Փափազյան Մեր երկրի ղեկավարի վախկոտ պահվածքից ավելի ենք նվաստացած զգում մեզ, քան՝ թշնամու խոսույթից. Իսրայելյանը՝ Ալիևի հակահայկական ելույթի մասին Ես պռոստը գնացի մտա ավտոբուսի մեջ․19-ամյա վարորդը ներկայացրել է՝ ինչպես է եղել վթարը Թրամփը կարող է այս շաբաթ վերսկսել Իրանի դեմ ռազմական գործողությունները Թուրքիան ու Ադրբեջանը քննարկել են ռազմական ոլորտում համագործակցության հարցեր Բանակի հեղինակազրկում էլ ո՞նց է լինում. ԶՈՒ ԳՇ պետն անտեսված նստած է Գյումրիում․ Մանուկյան Թուրքիան ու Ադրբեջանը քննարկել են ռազմական ոլորտում համագործակցության հարցեր Նրանց ունեցած բոլոր նավերը մինչև վերջինը հանգչում են ծովի հատակին. Դոնալդ Թրամփն Իրանի ռազմածովային ուժերի մասին Ի աջակցություն Միքայել սրբազանի՝ Գյումրիում պաստառ կախվեց. ոստիկանները գնացին առաջնորդարան Իջևան-Սևան-Երևան ավտոճանապարհին 5 մեքենա է բախվել․ վիրավորներ կան Լիբանանում մարտի 2-ից ի վեր զոհերի թիվը գերազանցել է 2700-ը Վեդիում մանկապղծության դեպքով նախաքննություն է ընթանում․ ՔԿ Ռուսաստանը մեկ օրում ավելի քան 600 ԱԹՍ է չեզոքացրել. ՌԴ ՊՆ Վեհափառն ընդունել է նորաօծ քահանաներին. Մայր Աթոռ Գյումրիում ոստիկանները թույլ չեն տվել Միքայել Սրբազանի աջակիցներին մոտենալ Մակրոնին՝ իրենց բողոքի ձայնը բարձրացնելու Նկարում մարդիկ են, որոնց չէին հրավիրել Փարիզում Հայաստանի դեսպանության նոր շենքի բացմանը. Հակոբ Բադալյան Գյումրին Մակրոնին սպասելիս. նախատեսվում է բողոքի ցույց ի պաշտպանություն Միքայել Սրբազանի. «Առավոտ» Ռուսաստանը մեկ օրում ավելի քան 600 ԱԹՍ է չեզոքացրել. ՌԴ ՊՆ Իրանի իշխանությունները հայտնել են մաքսանենգ վառելիք փոխադրող հինգ նավ կալանելու մասին Վեհափառը հորդորեց հոգևորականներին լինել նախանձախնդիր, սիրով ու արիությամբ ծառայել ազգին ու եկեղեցուն
Ամենաընթերցվածները
Շուտով
Մայիսի 6-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Անաստաս Իսրայելյանը Մայիսի 6-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հրանտ Բագրատյանը Մայիսի 6-ին՝ ժամը 15։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Այվազյանը Մայիսի 6-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Տիգրան Չոբանյանը Մայիսի 5-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Աշոտ Անդրեասյանը Մայիսի 5-ին՝ ժամը 13։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Երվանդ Բոզոյանը Մայիսի 5-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արամ Գասպարի Սարգսյանը Մայիսի 4-ին՝ ժամը 15։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Խաչիկ Մանուկյանը Մայիսի 4-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Զոհրաբյանը Մայիսի 4-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am