Հարկերն աճել են, ՀՆԱ-ն՝ նվազել․ վիճակագրությունն ընդդեմ Նիկոլ Փաշինյանի

 

ՀՀ Վիճակագրական կոմիտեի հրապարակած նախնական տվյալների համաձայն՝ 2021թ.-ի առաջին եռամսյակի ՀՆԱ-ի անկումը 2020թ.-ի նույն ժամանակահատվածի համեմատ կազմել է 3.3%։ Դրամի ընթացիկ արժեքով այն կազմել է 1տրիլին 284 մլրդ 86 մլն դրամ:
Մեկ շնչին բաժին ընկնող համախառն ներքին արդյունքը կազմել է 433 286 դրամ կամ 827 դոլար։

ՀՆԱ-ի կառուցվածքի առումով՝ 2021թ.-ի առաջին եռամսյակում ամենամեծ տեսակարար կշիռը բաժին է ընկել առեւտրին եւ ծառայություններին՝ 59.5%, որին հաջորդել են արդյունաբերությունը , ներառյալ` Էներգետիկան՝ 22.7%, գյուղատնտեսությունը՝ 4.6% , շինարարությունը 3.5% :

Մշակույթի, զվարճությունների եւ հանգիստի և սպասարկման ծառայությունների ոլորտներում արձանագրվել է 33.8% անկում : Որպես գործատու տնային տնտեսությունների գործունեության ոլորտի անկումը կազմել է 7.6% : Մասնավորապես, անկում է արձանագրվել մեծածախ եւ մանրածախ առևտրի, ավտոմեքենաների սպասարկման ոլորտում, որը կազմել է 4.5%: Փոխադրումների ոլորտում անկումը կազմել է 27%, հյուրանոցային տնտեսության և հանրային սննդի կազմակերպման ոլորտում՝ 3.8%, ֆինանսական և ապահովագրական գործունեության ոլորտում՝ 1.4%, կրթության ոլորտում՝ 4%: Արդյունաբերության ճյուղի անկումը կազմել է 3.6%: Մասնավորապես, անկում է արձանագրվել մշակող արդյունաբերությունում՝ 15.5%:

Փոխարենը աճ է արձանագրվել տեղեկատվության և կապի ոլորտում` 13.4%, անշարժ գույքի գործարքների ոլորտում՝ 0.3%, մասնագիտական, գիտական գործունեության ոլորտում՝ 7.3%, պետական կառավարման, պարտադիր սոցիալական ապահովագրության ոլորտներում՝ 15.6%, առողջապահության և բնակչության սոցիալական սպասարկման ոլորտում՝ 7%:

Գյուղատնտեսության, անտառային տնտեսության եւ ձկնորսության ոլորտում գրանցվել է աճ, որը կազմել է 1.5%, իսկ շինարարության ոլորտում` 3.8%:
Հատկանշական է, որ օրեր առաջ կառավարության նիստում Նիկոլ Փաշինյանի քաղաքական ՊՌ շոուն առ այն, թե հարկային աննախադեպ հավաքագրումներ են ապահովվել, բացարձակապես արտացոլված չեն պաշտոնական վիճակագրության մեջ։ Փաստորեն, պատերազմի ու կորոնավիրուսի հետևանքով ստացած հարվածները տնտեսության վրա դեռևս անդառնալի են։ Փաստորեն հավաքագրումը, որն ըստ էության նախորդ տարվա հարկային արձակուրդների հետևանքով չվճարված գումարների մուտքն է եղել պետական բյուջե, կապ չունի աճի հետ։ Ավելին՝ պարզվում է, որ ունենք ՀՆԱ անկում 3,3 տոկոս անկում, արտաքին պարտքի աճ։
Հաշվի առնելով Հայաստանի շուրջ ստեղծված անկայուն իրավիճակը՝ դժվար թե տեսանելի ապագայուն Հայաստանում հնարավոր լինի տնտեսական առաջընթաց։ Անկայունության բացասական ազդակներից առաջինը իր վրա զգացել է ֆինանսաբանկային համակարգը։ Մասնավորապես, ըստ պաշտոնական տվյալների՝ 2021 թվականի առաջին երեք ամիսներին օտարերկրյա ռեզիդենտները բանկային համակարգից հանել են 125,5 մլրդ դրամ՝ 241 մլն դրամ։ Այդ միջոցները ավանդի տեսքով ի պահ էր տրված ՀՀ բանկային համակարգին։
Այդ գումարներով ներդրումներ չեն արվել, ըստ էության դրանք հանվել են երկրից, այիսնքն՝ տնտեսությունից։
Հայկ Դավթյան

 

դիտվել է 3224 անգամ
Լրահոս
На западе Украины горит немецкий завод Թիվ 23 երթուղու ավտոբուսի վարորդին ծեծի են ենթարկել. նա տեղափոխվել է հիվանդանոց Ծեծկռտուք՝ Հովիկ Աբրահամյանի նախկին վարորդի ռեստորանում․ կալանավորել են Դավիթ Համբարձումյանի եղբորը Արթիկ-Անուշավան ավտոճանապարհին «BMW»-ն դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց և կողաշրջված հայտնվել ձորակում Դիմել եմ Հայաստանյան դաշտում գործող 15 ուժի. Կարապետ Պողոսյան «ՌԴ-ի իշխող քաղաքական կուրսի մահվան մասին լուրերը չափազանցված են»․ Շարմազանով Human Rights Watch․ Ադրբեջանում հայ բանտարկյալները զրկված են ընտանիքների հետ կանոնավոր կապից Տնտեսական, թե՞ քաղաքական հաշվարկ․ փորձագետը՝ ՀՀ պետական պաշտոնյաների աշխատավարձերի բարձրացման մասին Ահաբեկե՞լ են Փոստանջյանի ընտանիքիքն․ մանրամասներ Տուգանվել են «ՌԱԴԻՈՏՈՒՆ», «ԱՎՏՈՌԱԴԻՈ» և «ՆՈՅՅԱՆ ՏԱՊԱՆ» ընկերությունները «Հրաշք այգու» ծեծկռտուքի մասնակիցները բերման են ենթարկվել UFC 331-ից հետո Ծառուկյանն ու Ռուֆին 60 օրով հեռացվել են մենամարտերից Անդրանիկ Թևանյանի խափանման միջոցը երկարացվեց Լևոն Ազիզյանը մանրամասնում է Պատգամավորները ԱՄՆ հավատարմատարին մտահոգություն են հայտնել ՀՀ-ում ընթացող գործընթացների առնչությամբ Ավտովթար՝ Երևանում. Արտաշատի խճուղում «Lada Granta»-ն բախվել է կայանված «Mercedes»-ին. կա վիրավոր Իսրայել Կացը սպառնում է Քրիստինե Գրիգորյանը Բաքու է մեկնել Արեգնազ Մանուկյանի խափանման միջոցը փոխվեց Թրամփը հայտարարել է ԱՄՆ-ում մեծ քանակությամբ զինամթերքի առկայության մասին Ինչի՞ց եք վախեցած․ բաց դատ արեք, թող հասարակությունը համոզվի․ Սուքիասյան (video)
Ամենաընթերցվածները
Շուտով
Սեպտեմբերի 23-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հենրիխ Դանիելյանը Սեպտեմբերի 23-ին՝ ժամը 11։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Դերենիկ Մալխասյանը Սեպտեմբերի 23-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արման Աբովյանը Սեպտեմբերի 23-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Տիգրան Չոբանյանը Սեպտեմբերի 22-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ձյունիկ Աղաջանյանը Սեպտեմբերի 22-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Երվանդ Բոզոյանը Սեպտեմբերի 22-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Սուրեն Սուրենյանցը Սեպտեմբերի 21-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Կարապետ Պողոսյանը Սեպտեմբերի 21-ին՝ ժամը 14։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Սուրեն Սուրենյանցը Սեպտեմբերի 21-ին՝ ժամը 12։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Զոհրաբյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am