Հայաստանում նախարարներից ոչ բոլորն են ունակ քաղաքական որոշումներ կայացնել
«168 ժամ»-ը գրում է.«Բոլոր նախարարների պաշտոնները քաղաքական են: Ո՞րն է նախարարի գործառույթը, իշխող քաղաքական ուժի քաղաքականությունն ապահովել տվյալ բնագավառում: Ամբողջ աշխարհում այդպես է, Հայաստանում մասամբ է այդպես: Ցավոք սրտի, Հայաստանում, մեղմ ասած, նախարարներից ոչ բոլորն են, որ ունակ են քաղաքական որոշումներ կայացնել»,- մեր թղթակցի հետ զրույցում հայտարարել է Տարածաշրջանային հետազոտությունների կենտրոնի առաջատար վերլուծաբան Դավիթ Շահնազարյանը մեկնաբանելով նախարարների, մասնավորապես՝ պաշտպանության նախարարի պաշտոնի քաղաքական լինելու հանգամանքը: Դ. Շահնազարյանը պաշտպանության նախարարի պաշտոնում Վիգեն Սարգսյանի նշանակումը հաջողված է համարում. «Ըստ էության՝ գործառույթների այն տարանջատումը, որն օրենքով կար, բայց իրականում այնքան էլ չէր գործում Պաշտպանության նախարարության և գլխավոր շտաբի միջև, հիմա ավելի առկա է: Բոլոր բարեփոխումներով և ՊՆ-ին օրենքով նախատեսված հարցերով զբաղվելու է հենց պաշտպանության նախարարը, և արդյունքները մենք տեսնում ենք»»,-գրում է թերթը: Նյութն ամբողջությամբ կարդացեք թերթի այսօրվա համարում:
