Վառելիքով բեռնված ավտոմեքենան Տավուշում վթարի է ենթարկվել և ամբողջությամբ այրվել
Արտակարգ իրավիճակների նախարարություն հունիսի 15-ին՝ ժամը 03:05-ին, տեղեկություն է ստացվել, որ Իջևան-Նոյեմբերյան ավտոճանապարհի 2-րդ կմ-ին տեղի է ունեցել ՃՏՊ, բախվել են ավտոմեքենաներ, տուժածներ չկան. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը: Ըստ ԱԻՆ կայքի՝ դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ: Պարզվել է, որ Մ-4 ավտոճանապարհի Իջևան-Նոյեմբերյան հատվածի 2-րդ կմ-ին բախվել են «ԶԻԼ» մակնիշի 35 CA 973 պետհամարանիշով բեռնատարը (վառելափայտով բարձած) և «Mitsubishi Pajero» մակնիշի 13 LU 041 պետհամարանիշով ավտոմեքենան, այնուհետև բեռնատարը կողաշրջվել է, բռնկվել և ամբողջովին այրվել: Հրդեհը մեկուսացվել է ժամը 04:15-ին, մարվել՝ 04:23-ին: Փրկարարներն իրականացրել են վառելիքաքսուքային նյութերից ավտոճանապարհի լվացման աշխատանքներ:
