Նիկոլ Փաշինյանի և Ալիևի փոխադարձ պայմանավորվածությունը տարածքների մասին

Նիկոլ Փաշինյանն ու նրա հայրենավաճառ թիմը ամեն ինչ անում են, որ ՀՀ քաղաքացին սովորի ապրել՝ ՀՀ ինքնիշխան տարածքում ադրբեջանական զինուժի ներկայությամբ։

Արդեն երկու շաբաթ է, ինչ թշնամու զինուժը հատել է մեր պետական սահմանը, իսկ իշխանության քայլերը կառավարական շենքերում արված դատարկ հայտարարություններից այն կողմ չեն անցել։ Ըստ էության որևէ ռեալ քայլ չի վերականգնելու ՀՀ տարածքային ամբողջականությունը։ Նիկոլ Փաշինյանի հայտարարությունները, թե պահանջում է, որ ադրբեջանական զինուժը հեռանա ՀՀ տարածքից, ընդամենը մասովկայի համար է, որովհետև փաստացի որևէ հետևանք կամ գործնական քայլ դրան չի հաջորդում։ Ինքնին հասկանալի է, որ Փաշինյանը չէր կարող հայտարարել, թե ողջունում է ադրբեջանական զինուժի մուտքը Սյունիք և Գեղարքունիք։ Ներողություն, իսկ ինչ կարևոր է կամ ո՞ւմ է հետաքրքիր, թե ինչ է ասում կամ էլ չի ասում Նիկոլը։ Տվյալ դեպքում կարևորը փաստն է, որը ադրբեջանական զինուժը հատել է ՀՀ պետական սահմանը և հրաժարվում է վերադառնալ ելման դիրքեր։
Ընդ որում ադրբեջանական զինուժի ներկայացվածությունը ՀՀ ինքնիշխան տարածքում գնալով ավելանում է։ Այդ մասին տեղեկությունները անգամ պաշտոնապես չեն հերքվում։ Այդ մասին մասնավորապես գրել է ՀՀ նախկին վարչապետ Հրանտ Բագրատյանը։
«Սև լճի շրջանում ազերիներն արդեն ավելի քան 1000 հոգի են, բրոնետեխնիկայով, բանով։ Հողային և շինարարական աշխատանքներ են անում։ Ուրեմն էլ հետ չեն քաշվելու։ Դե հիմա, ամենայն հայոց գի՛ժ, հել ասա, որ նախկիններն են մեղավոր։ Արմեն Գրիգորյանն արդարանում է. չենք հասցրել սահման կահավորել։ Այ դրա համար ձեր բոլորին պետք է կահավորել։ Ուստավով 48 ժամ է տրված սահման կառուցելու և խրամատավորվելու համար։ Ունեիք 6 ամիս։ Ո՞նց հասցնեք, որ կապիտուլյանտ ստահակը սաղ օրը քաղաքական մուտիլովկեքի մեջ էր, հիմա էլ ազգը տանում է ընտրություննների։ Էն մոքիրն էլ, էն քիքիրը սաղ օրը մոսկվաներում էր, հեռախոսն անջատել էր, որ իրան չանհանգստացնեն»,- Ֆեյսբուքի իր էջում գրել է նա։
Պաշտոնական մարմինները հստակ տեղեկատվություն չեն տալիս, թե իրականում ինչ պայմանավորվածություն է ձեռք բերվել բանակցությունների արդյունքում։ Ոչ պաշտոնական տեղեկություններուվ՝ ռուսական խաղաղապահ զորամիավորման հրամանատար Մուրադովի վարած բանակցությունների ժամանակ ադրբեջանցիները համաձայնվել են Սև լճի տարածքում, որտեղ առաջ էի եկել 3,5 կմ, հետ քաշվել 1,5 կմ։ Այսինքն՝ նրանք 2 կմ առաջ տված նոր առաջնագիծ են կառուցում, ինչի մասին վկայում է նաև Բագրատյանի վերը նշված գրառումը։ Իսկ այդ հատվածի առաջնագիծը կարևոր է, որովհետև հենց այդ հատվածից վերահսկելով Իշխանասար բնակավայրը, նրանք ըստ ամենայնի մտադիր են ստանալ դեպի Նախիջևան գնացող ավտոճանապարհ։ Իսկ Նիկոլ Փաշինյանը, հիշեցնենք, մշտապես հայտարարել է, որ ապահովելու է Ադրբեջանի ուզած կոմունիկացիաները։ Փաստերի համադրումից հետևում է, որ տեղի ունեցողը ոչ այլ ինչ է, քան փոխհամաձայնեցված գործարք՝ Ալիևի և Փաշինյանի միջև։ Ըստ ամենայնի՝ Ալիևը հասկացել է, որ Հայաստանում հունիսի 20-ի ընտրություններից հետո Նիկոլ Փաշինյանը կարող է կորցնել իշխանությունը, այդ պատճառով էլ բոլոր պայմանավորվածությունները, մի բան էլ ավելին, ուզում է ստանալ։ Փաստորեն, դա նրան հաջողվում է։ Մի քանի օր առաջ Փաշինյանը հայտարարեց, թե պատրաստվում է ստորագրել այն թուղթը, որը հրապարակել է Վատիկանում ՀՀ նախկին դեսպան Միքայել Մինասյանը։ Առ այսօր այդ թղթի պաշտոնական տարբերակը չի հրապարակվել, իսկ ՀՀ ԱԳՆ-ն, պարզվում է, դրանից տեղյակ չէ։


Հայկ Դավթյան

 

 

դիտվել է 5665 անգամ
Լրահոս
Ծառուկյանի գործով Նիկոլենք հասկացել են՝ կատարյալ էշություն են արել․ Արման Աբովյան (video) Դատարա՞ն, թե՞ քաղաքական բեմ․ Տեր Մուշե քահանա Ենգիբարյան Չգիտես, թե Աստծո ողորմությամբ ինչպես և ինչ գնով հնարավոր կլինի մաքրել ապագայում այս խարանը Ղալիբաֆը Թրամփին կոչ է արել դադարեցնել «թատրոնը» և կատարել պարտավորությունները Օդի ջերմաստիճանը կնվազի 3-5 աստիճանով Արա՛, դուք իմ քթից բերեք, եթե․․ դուք թուրքին բերելու եք ու․․․ ազատամարտիկ Դավիթ Մկրտչյանը պոռթկաց (video) Վրեքդ խոսակցությու՞ն ա էկել, ի՞նչ ա էղել․ սուտը դուք եք ասում. Վարդանյանը՝ ՔՊ-ին (video) Ստորացվածի անբարոյականություն է․ Աղվան Վարդանյանի սուր խոսքն՝ ուղղված ՔՊ-ին (video) Այսօր տեղի կունենա սարսափելին, որը հավասար է 37-ին Վաղարշապատում խեղդամահ անելուն․ Գեղամ Մանուկյան (video) Այս օրը պատմության մեջ կարձանագրվի որպես ամոթի ու դավաճանության օր․ ՌԴ և Նոր Նախիջևանի հայոց թեմ Կոչ ենք անում Հայաստանի իշխանություններին վերջ տալ ՀԱԵ-ի նկատմամբ թշնամական գործողություններին Ղահրամանյան․ «Այսօր ամոթի օր է, Էջմիածնում դատում են Ամենայն Հայոց Կաթողիկոսին» Լռե՛ք․ ԱԺ-ում իրավիճակը լարվեց կուսակրոնության մասնագետ Արթուր Հովհաննիսյանի ելույթին (video) Դատախազությունը հայց է ներկայացրել Արմեն Աշոտյանի դեմ ԱԳՆ–ի միջոցով հանդիպում կկազմակերպվի Ռուբեն Վարդանյանի կնոջ հետ. NEWS.am Պարեկները ուժեղացված ծառայություն են իրականացրել. հայտնաբերվել է մոտոցիկլետների շահագործման խախտում Դուք մի անգամ դատվել եք․ Ղազինյանը՝ ՔՊ–ականին (video) Ծովազարդ բնակավայրի բնակիչը հայտնաբերել է իրեն պատկանող 10 գլուխ գառներին հոշոտված ՔԿ-ն Աննա Հակոբյանի հայտարարության հետքերով Փաշազադեն և Փաշինյանն ընդդեմ Հայ Առաքելական Սուրբ Եկեղեցու Թրամփը «ծննդաբերության նպատակով տուրիզմն» արգելող հրամանագիր է ստորագրել Ի՞նչ ունեցվածք են հայտարարագրել Արարատ Միրզոյանն ու իր կինը
Ամենաընթերցվածները
Շուտով
Օգոստոսի 7-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ռուզան Ստեփանյանը Օգոստոսի 7-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Դավիթ Մկրտչյանը Օգոստոսի 7-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Այվազյանը Օգոստոսի 6-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Սուսաննա Մելիքյանը Օգոստոսի 6-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ալբերտ Բազեյանը Օգոստոսի 6-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Դերենիկ Մալխասյանը Օգոստոսի 5-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Գոռ Ալվրցյանը Օգոստոսի 5-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Շահինյանը Օգոստոսի 5-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է ՀՅԴ-ից Արմենուհի Կյուրեղյանը Օգոստոսի 5-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Խաչիկ Մանուկյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am